03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Վերջերս մի մտահաղացման շրջանակում առիթ եղավ հանդիպելու մոտ հարյուր արցախյան ազատամարտի իրական մասնակից ազատամարտիկների, որոնց հետ զրույցներում կատարած հարցմանս ընթացքում տվել եմ երկու հարց՝ գո՞հ եք ձեր տնտեսական, սոցիալական, հասարակական վիճակից և պատերազմի դեպքում նորից զենք կվերցնե՞ք հայրենիքը պաշտպանելու համար:
Առաջին հարցի պատասխանը միանշանակ բացասական էր, առանց բացառության՝ բոլոր ազատամարտիկների մոտ առկա է դժգոհություն պետության հանդեպ: Նրանք գտնում են, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են սեփական շահի համար և ոչինչ չեն անում ազատամարտիկների ոչ միայն սոցիալական ծանր վիճակը փոփոխելու, այլև հասարակական դիրքը պատշաճ տեղում պահելու համար:
Ընդ որում, բոլորը գտնում են, որ ազատամարտիկների սոցիալական վիճակի վատթարացումն ավելի ակնհայտ է դարձել վերջին 10 տարիների ընթացքում, որի ընթացքում 3-5 անգամ թանկացել է ամեն ինչ, մինչդեռ իրենց սոցիալական նպաստներն ու թոշակները մնացել են նույնը:
Հարցմանը մասնակից 100 ազատամարտիկներից միայն 10-ն էին սոցիալական թոշակ ստանում, իսկ մնացած 80-ը գործազուրկ էին, և 10-ը գործազուրկ չէին համարվում, քանի որ ունեին սեփական գյուղատնտեսական հող:
Ազատամարտիկների համար շատ վիրավորական է, որ իշխանական բոլոր մակարդակներում իրենց օրինական պահանջներն ու դիմումները ընգծված արհամարհանքի են արժանանում: Դրա բացատրությունը նրանք համարում են այն պարզ պատճառը, որ իշխանության բոլոր մակարդակները գրաված գրեթե բոլոր իշխանավորները պատերազմի տարիներին ոչինչ չեն արել և, երբ ազատամարտիկները 4 — 5 տարի մարտնչում էին, նրանք իշխանության աթոռից աթոռ էին բարձրանում: Իսկ այսօր իրենց հայրենիքի ու ազգի նկատմամբ արհամարհանքը տեղափոխվել է այլ դաշտ՝ ազատամարտիկները դա զգում են իրենց հանդեպ:
Անկեղծ ասած, ազատամարտիկների մոտ աճել է դժգոհությունը երկրի նախագահի և Պաշտպանության նախարարի նկատմամբ, որոնք պատերազմական տարիների իսկական հերոսներից վերածվել են իշխանության բուրգի հլու կամակատարների:
Երկրորդ՝ «Պատերազմի դեպքում նորից կգնա՞ք մարտադաշտ», հարցի պատասխանը հուսադրող էր. առանց բացառության բոլորը պատասխանեցին՝ այո: Ազատամարտիկներն այո, վիրավորված են, սակայն նախկինի պես հայրենասեր են ու պատրաստ զոհվելու հանուն հայրենիքի: Որքան ճղճիմ ու փոքրոգի են մեր իշխանավորները, այնքան վեհ ու բարձր է ազատամարտիկների հայրենասիրական ոգին ու նվիրումը:
Հայրենիքը ոչնչով ու ոչնչի հետ համեմատելի չէ. այն բացարձակ արժեք է և վեր ամեն ինչից: Սա բոլորի կարծիքն է: Բայց մտահոգիչ մի փաստ արձանագրեցի՝ բոլորը մարտի գնալուց առաջ, պատրաստ են վրեժխնդիր լինել իրենց նեղացնող իշխանավորներից: Նրանք տալիս էին կոնկրետ անուններ:
Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացված աշխատանքները վերջերս բուռն քննարկման առարկա դարձան: Նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր:
Մեզանում այդպես է, նախ` ջարդում ենք, փշրում, հետո մտածում նորը կառուցելու մասին…
Խորհրդային տարիներին անխնա ավերվեցին պատմամշակութային մեծ թվով հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, տարբեր նշանակության շենքեր, շինություններ…Պատճառներից մեկն էլ դա է, որ այսօր Երևանն անդեմ, պատմական անցյալից, ժառանգական իրականությունից կտրված մի քաղաք է դարձել: Տասնյակ տարիներ էր պետք, որպեսզի խորհրդային իշխանությունները գիտակցեին, սկսեին թեկուզ ուշացումով` պահպանել, վերակառուցել այդ հուշարձանների մի մասը:
Սակայն, խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց «հուշարձանների դեմ պայքարի» նոր ալիքը…Հիմնովին ավերվեցին շենքեր, շինություններ, որոնք շատ փոքր ծախսերով կարելի էր ինտեգրել Երևանի ժամանակակից ճարտարապետական լուծումներին…Առանձնակի ցինիկությամբ, դաժանությամբ ավերվեց Հանրապետության հրապարակի Լենինի արձանը, որը տեղադրվել էր 1940 թվականի նոյեմբերի 24-ին և ապամոնտաժվեց 1991թվականին:
Իմ կարծիքով արվեստի իրական գործ էր արձանի պատվանդանը, որն իր հերթին ապամոնտաժվեց 1996 թվականին:
Լա’վ, ասենք Լենինի արձանը հանեցիք հասկացանք, սակայն ինչ կարիք կար վայրագաբար, հարևան քոչվոր ցեղերի նման բառացիորեն քարուքանդ անել, ավերել այդ արվեստի ստեղծագործությունը: Ինչ է դա պատմամշակութային արժեք չէ՞ր…
Հետաքրքիր կլիներ նայել այդ տարիների տեսանյութերը, ծանոթանալ ականատեսների հուշերին և այսօր նայել այդ «տոտալիտար անցյալի» ոչնչացման ջատագովների, մերօրյա վանդալների աչքերի մեջ…Ես համոզված եմ, նրանցից շատերն այսօր արցունքն աչքերին իրենց ներկայացնում են որպես ճարտարապետական հուշարձանների պահպանության պայքարի «անխոնջ, սրտացավ մարտիկի»…
Եթե պահպանեինք այդ հոյակերտ պատվանդանն իր ամբիոնով, գեղեցիկ անձեռակերտ զարդանախշերով, ապա տեղադրելով որևէ սիմվոլիկ` հաղթանակը, միասնությունը կամ անկախությունը բնութագրող հուշարձան, մենք կպահպանեինք Հանրապետության հրապարակի նախկին տեսքն իր հրաշալի լուծումներով: Կլիներ շատ գեղեցիկ, կպահպանվեր հրապարակը իր ամբողջական տեսքով և պատվանդանն իր ամբիոնով կօգտագործվեր նաև զորահանդեսների, շքերթների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:
Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման առանց խղճմտանքի քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը, մի շարք հին շենքեր, շինություններ և կառույցներ…
Ափսոս, հազար ափսոս…Իսկ հիմա` հայի հետին խելքով, նոր հեծանիվ ենք փորձում հայտնագործել…
Պատկերացնո՞ւմ եք հեղափոխությունների «օրրան» Ֆրանսիայում հայկական տրամաբանությամբ սկսեին հեղափոխություններին զուգընթաց քարուքանդ անել պատմամշակութային հուշարձանները…Այսօր Փարիզից, մյուս քաղաքներից հավանաբար ոչինչ չէր մնա…»:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտված Եվրագավաթում ՙՍանկտ Պետերբուրգ՚ թիմի կազմում անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ. տեղեկացնում է armchess.am-ը
Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝
— կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,
— որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,
— կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Աշխատանքները շարունակվում են։
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հնարավոր է 4 խաղով որակազրկեն՝ «Բարսելոնա»-«Ռեալ» (2:1) հանդիպման ժամանակ մարզիչի և նրա օգնականի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Պորտուգալացին մրցավարին «անիծված վախկոտ» է անվանել, երբ վերջինս տանտերերի դարպասին 11 մետրանոց չի նշանակել:
http://www.youtube.com/watch?v=pArxt0eWSOQ
Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ միանում ենք Մաքսային միությանը. էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում, հըլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են… Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությանը։
Հ.Գ.Մեր «մտերիմ» բարեկամ ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех »»։
Կարդացի վիրավորված դատավորների բողոքի խոսքն առ այն, որ… և այլն, և այլն: Իրենց թավադագիրն էլ շատ ազդեցիկ ձևով վերնագրել են՝ ՀՀ դատավորների միության խորհրդի հայտարարությունը դատավորների աշխատավարձի մասին: Դատաստանագրքում ինչքան պունկտ կա, կիրառել են, ասելիքն էլ էն է, որ ո՞նց թե դուք մեր փողը բարձրացնեք ընդամենը 30 հազար դրամո՞վ, այսինքն՝ մնացած սովորական մահկանացուներին ավելացրած 4 — 4.5 հազարից ընդամենը 6-7 անգամ ավե՞լ, դե գռփելը հիմի՛ դու տես:
Ռուսներն էս դեպքում ասում են՝ Чья бы корова мычала, մենք էլ ասում ենք՝ Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Պահոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜… ժողովուրդ ջան, մի անկեղծ բան ասե՞մ՝ շատերն էլ մինչև հիմա միամտորեն կարծում էին, թե մեր երկրում ամենաանբարո խավը եկեղեցականներն են, բայց բանից դուրս եկավ, որ արդարադատության նպատակով ահռելի գումարներ գրպանող, կողքից էլ նյաշառք-մյաշառք կպցնող, բայց էլի դժգոհ մնացող անարդարադատներն են:
Ուրեմն՝ ասացեք խնդրե՜մ… նրանք վիրավորվա՜ծ են:
Բա որ էդքան արդարամիտ էիք, էսքան տարվա մեջ մի հատ դիմում գրեիք ու ասեիք՝ մենք՝ մի խումբ արդարամիտներս, նստեցինք, արդար խորհուրդ արեցինք, ու, մեղմ ասած, բարոյական չհամարեցինք, որ աշխարհի գիտական գանձարանին մե՜ծ ներդրում արած հայտնի շատ հայ գիտնականներ պիտի ստանան 60-70 հազար դրամ աշխատավարձ, 30 հազար դրամ էլ թոշակ, իսկ մենք՝ կաշառակերներս՝ միլիոնից ահագի՜ն ավել աշխատավարձ ու դեռ 1 միոն 30 հազար դրամից ավել էլ թոշակ, այսինքն՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խայտառակություն ու ամոթ ենք համարում վերոշարադրյալը: Հաշվի առնելով սույնը, խնդրում ենք՝ մեր աշխատավարձերը կիսով չափ կրճատել և ուղղել գիտությանը, որի գործիչներից շատերը հազար գլուխ բարձր են մեզնից, բայց ստանում են 20 անգամ մեզնից ցածր: Թե չէ, տնաշեննե՛ր, ձեր ուռած գրպաններին դեռ չկպած, արդեն օրենքի հազար ու մի կետ դրեցիք առաջներս, ծանր տեղներիցդ հանկարծ բարեհաճեցիք վեր կենալ ու աշխարհի առաջադեմ փորձը մեջտեղ բերել:
Բա որ գիտնականները կոտորվում էին աշխարհի փորձը մեջբերելով առ այն, որ չկա մի երկիր (գուցե բացառությամբ Գվինեաների, Մոզամբիկի, Զիմբաբվեի), որտեղ գիտնականը չհամարվի մտավոր աշխատանքով զբաղվող (բայց էդ երկրներում էլ մի տեսակ կասկածում եմ) և որտեղ գիտնականը ստանա նվազագո՛ւյն աշխատավարձը, ինչո՞ւ ոչ մեկդ չհայտնվեց ու էդ նույն առաջադեմ մարդկության փորձը մեջտեղ չբերեց: Բոլոր քիչ թե շատ խելքը գլխին երկրներում գիտնականներն ստանում են շատ բարձր աշխատավարձ: Պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, բա ինչո՞ւ տարիներ շարունակ չեք բարձրաձայնել այս խայտառակության դեմ, թե՞ ձեր արյունը կարմիր է գիտնականներինից կամ ավել հունար դուրս կգա ձեռներիցդ:
Ուրեմն՝ թավադները գա՛նգատ են գրել: Դեռ լավ է՝ չեն ասում՝ Էսքան ու էսքան բերեք, որ ներենք…
Շա՜տ լավ է ասել Սամվել Ֆարմանյանը, քեֆս բերեց, ուղիղ մեջբերում՝ պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների և սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ «տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը:
Տես է՞, ոնց տեղը-տեղին հիշեցին զարգացած երկրների փորձը: Տո դուք ո՞վ եղաք, որ զարգացած երկրներից եք խոսում: Էդ ո՞ր զարգացած երկրում կա էս անիրավությունը, որ տանուտերի խիղճ ու տանուտերի մակարդակ ունեցող դատավորը 20 անգամ ավել վարձատրվի գիտության գործչից: Ձեզ եմ հարցնում, թե պատասխանեք, թե գրեք ընդամենը 1 նման զարգացած երկրի անուն, ես՝ հայ, հայասեր, հայահպարտ Արամ Պապայանս, հրապարակավ խոստանում եմ փոխել ազգությունս:
Չէ՜… էս անիրավության, էս անարդարության, էս խայտառակության դեմն առնելու ես մի ճար գիտեմ: (Ականջդ բեր՝ ասեմ…
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան…)
Արամ Պապայան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ախր այդ ինչպես է լինում է, որ պետական գործիչը, բարձր պաշտոնյան իր որդու, զավակների համար պատասխան չի տալիս: Եթե ես չեմ կարողանում դաստիարակել իմ երեխաներին, նրանց պահել տեսադաշտում, իմանալ նրանք ինչ են անում, ինչով են զբաղվում, ապա ինչպե՞ս կարող եմ ղեկավարել մի հսկայական բնագավառ, մեծաքանակ կոլեկտիվ…
Ի՞նչ բարոյական իրավունքով պետք է քննարկեմ, կարծիք հայտնեմ, դիտողություններ կատարեմ իմ ղեկավարած կազմակերպության ենթակա կառույցների աշխատակիցներին այս կամ այն արարքի, զանցանքի կամ հանցանքի համար…
Ես կունենա՞մ դրա բարոյական իրավունքը…Իհարկե ոչ:
Այդ դեպքում ես էլ ի՞նչ ղեկավար եմ…»:
«Ամոթ է լինել աղքատ՝ հարուստ պետության մեջ, անբարո է լինել հարուստ՝ աղքատ պետության մեջ»։ Այս հայտնի մտքին ես ավելացնում եմ նաև՝ անբարո է՝ լինել հարուստ և գիտությանը ներդրումներ չանել։ Անբարո է լինել աղքատ պետություն, միևնույն ժամանակ ահռելի գումարներ ծախսել ձևականությունների վրա, փոշիացնել, գրպանել՝ հազար ու մի բանի անվան տակ և համառորեն չգնալ բարեկեցիկ, հարուստ, զարգացած երկիր դառնալու հնարավոր միակ ճանապարհով՝ այդ գումարներն ուղղելով գիտությանը։ Անբարո է այդ բոլոր ծախսերը չկրճատել, երբ նոր սերունդը, հիասթափված ու դառնացած, հեռանալու պլաններ է կազմում: Պատկերացրեք մի ընտանիք, որը հազարավոր դոլարներ է ծախսում կնունքների, ծնունդների, տան եղած կահ–կարասին անընդհատ գերժամանակակիցով փոխարինելու և թարմացնելու վրա, իսկ երեխաները ցնցոտիների մեջ են, սոված ու զրկված կրթություն ստանալու հնարավորությունից։ Մի՞թե անբարո չէ։ Անբարո չէ՞ չօգնել երիտասարդին, որը ցանկանում, բայց չի կարողանում ստանալ համապատասխան կրթություն՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ստանալուց հետո էլ (ընդ որում՝ հատկապես լավագո՛ւյն կրթություն ստացած երիտասարդը՝ գիտնականը) կանգնում է գլուխկոտրուկի առաջ՝ ինչպե՞ս ապրել 35 հազար դրամով: Իսկ այդպիսիք Հայաստանում՝ ինչքա՜ն ուզեք։ Ուրեմն՝ հայր–պետությունը չգիտի՞, որ իր կատարած և՛ լավ, և՛ վատ ցանկացած քայլ բումերանգի պես վերադառնալու է իրեն:
Մի հայտնի հեքիաթանման իրական պատմություն կա այն մասին, թե ինչպես գիտելիքի համար արված ներդրումը մեծագույն լավության տեսքով վերադարձել է իրեն՝ ներդնողին, ինչպես նաև մարդկությանը։ Սա տեղի է ունեցել Անգլիայում։ Մի աղքատ հողագործ, ազգանունը՝ Ֆլեմինգ, մի օր դաշտում աշխատելիս լսում է կից ճահճի կողմից եկող խեղդվող տղայի փրկելու խնդրանքով աղաղակներ, նա նետվում է՝ փրկելու նրան, որն արդեն խրվել էր գոտկատեղից ցած։ Ֆլեմինգը պարանի օգնությամբ, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, հանում է տղային ճահճից։ Հաջորդ օրը ներկայանում է մի մեծահարուստ, շնորհակալություն հայտնում՝ իր որդուն փրկելու համար և ասում՝ «Ես ուզում եմ առատորեն վճարել Ձեզ՝ որպես շնորհակալություն»: Ֆլեմինգը պատասխանում է՝ «Ներեցեք, պարոն, ոչինչ պետք չէ, դա իմ մարդկային պարտքն էր»։ Այդ պահին ներս է մտնում Ֆլեմինգի որդին, քաղաքավարի կերպով խոնարհվելով, ողջունում հյուրին։ «Ձեր որդի՞ն է»: «Այո»,– հպարտությամբ պատասխանում է գյուղացին։ «Այդ դեպքում, թույլ տվեք Ձեր որդու կրթությամբ զբաղվել։ Եթե Ձեր որդին ժառանգել է իր հոր հատկությունները, ապա մի օր մենք կհպարտանանք նրանով»։
Այդ տղան Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որին ողջ աշխարհը հետագայում ճանաչեց՝ որպես պենիցիլինի գյուտի հեղինակ։ Տարիներ անց Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի շնորհիվ փրկեց ճահճում խեղդվող տղայի կյանքը, որն այս անգամ հիվանդացել էր ծանր թոքաբորբով։
Այս տղան Ուինսթոն Չերչիլն էր՝ պետական և քաղաքական գործիչ, լրագրող և գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Բրիտանիայի վարչապետ:
Եթե այս պատմությունն անգամ ճշմարիտ չէ, այնուամենայնիվ շատ գեղեցիկ է, բարի, ուսուցողական։ Ուրեմն՝լավագույն ներդրումը կրթության և գիտելիքի համար ներդրումն է։ Լավագույն արդյունքն ու վարձատրությունը գիտելիքի ու նոր գյուտի ստացումն է։ Ցավոք, մեր երկրի իշխանական բարձունքներում խախտված են բարոյական շատ նորմեր։ Ոչ մի ուսուցողական օրինակ նրանց այլևս ոչինչ չի ուսուցանում, իսկ օտար երկրների փորձը եթե ընդունում են, ապա միայն իրենց գրպանն ավելի ուռճացնելու հեռանկար տեսնելու պարագայում։
Վերջին տարիներին գիտնականները, և մանավանդ՝ երիտասարդ, շատ են բարձրաձայնում ստեղծված անարդարության դեմ։ Սակայն կառավարությունը կույր է ու խուլ։ Փաստորեն, նրան ավելի ձեռնտու է կոչվել անբարո, քան արդարամիտ։ Իմ բացահայտ համակրանքը գիտնականների կողմն է, հետևաբար ես նրա՛նց եմ ուզում հիշեցնել ևս մի հետաքրքիր դեպք…
Նույն ինքը՝ Ուինստոն Չերչիլը, երբ արդեն 90 տարեկան էր, հրավիրվեց Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Հակառակ իր սովորության, այս հրավերը նա չմերժեց: Արդեն հասկանալի է, թե ինչ կատարվեց Անգլիայում, ի՜նչ լեփ–լեցուն էր դահլիճն ու ի՜նչ ծափողջյուններով էր թնդում այն: Այդ օրը Չերչիլն արտասանեց իր ամենահանրահայտ ճառը, որը տևեց մեկ րոպե և որը կազմված էր մեկ նախադասությունից՝
Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի՛ հանձնվեք…
Նարե Խուդոյան
Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով, այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ: Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:
Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.