08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոց հաճախում է 147 աշակերտ, նրանցից՝ 19-ը ներառական կրթություն են ստանում:
Դպրոցը բարեկարգվել է կառավարության կողմից, ունի անհրաժեշտ դասագրքեր, համակարգիչներ (թեև ինտերնետ-կապը թույլ է), Պաշտպանության նախարարության կողմից տրամադրել է մենամարտ-վարժասարք, որի էկրանի վրա կրակել են սովորում թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները:
Դպրոցի միակ խնդիրը, փոխտնօրենի հավաստմամբ, աշակերտների թվի նվազումն է:
«Առաջ դուրս էինք գալիս փողոց` 10-15 երեխա խաղում էր, հիմա ոչ մի երեխա չես տեսնի դրսում խաղալիս: Ես երեք աղջիկ ունեմ, բակ իջնելիս, երեխեքը խաղընկերներ չունեն, ես ինչքա՜ն խաղեր գիտեմ մանկական, իսկ իրենք ոչ մի խաղ չգիտեն»,-պատմեց Առաքելյանը:
Եթե Երևանում երեխաները բակային խաղերը փոխարինում են համակարգչայինով, ապա սահմանամերձ գյուղերում նրանք բակ չեն իջնում՝ նշանառության տակ չընկնելու համար:
«Պատկերացրեք՝ երեխաները մեզնից անվախ են, երիտասարդ տղաները, 16-18 տարեկան, ցանկանում են, որ իրենց զենք տան՝ ապահովության համար», -ասում է դպրոցի փոխտնօրենը:
«Հաճախ կեսգիշերին սկսվում են կրակոցները և տևում են մինչև ժամը 4-5-ը, չենք կարողանում քնել, իսկ հաջորդ օրն արդեն դաս պարապելը շատ է դժվարանում, թեև երբեք դասերը չեն դադարեցվել, սակայն քիչ թվով աշակերտներ են գալիս դպրոց,-պատմում է նա, -«Երբ կրակում են դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչները մի քիչ սպասում են, որ հանդարտվի իրավիճակը և միայն ծնողների վերահսկողությամբ են տուն ուղարկում աշակերտներին»:
Գյուղում բնակիչներին աշխատանքի պակասն այնքան չի անհանգստացնում, ինչքան խաղաղության հարցը. «Մեզ խեղճացնողը կրակոցներն են, ոչ ապրանք թանկացնելը, ոչ աշխատատեղերի բացակայությունը, չենք առնի, չենք ուտի, երեխեքս բարձրագույն չեն սովորի, մենակ կրակոց չլինի, իմանանք, որ հանգիստ քնելու, հանգիստ արթնանալու ենք: Մի 5 տարի առաջ էլ աշխատանք չկար, բայց այսքան չէին գնում: Ջահել, սիրուն աղջիկներ ունեինք՝ գնացին քաղաք, էլ հետ չեկան, հիմա հարսնացու չես ճարի, փեսացու չես ճարի, բոլորը դրսում են»:
Փոխտնօրենը հիշեց, որ վերջին հարսանիքը գյուղում եղել է հունվար ամսին, այն էլ ամուսնանալուց հետո, զույգը հեռացել է:
Գյուղում տոնական օրերն ուղեկցվում են կրակոցներով, ինչպես նաև ադրբեջանական Բայրամի օրերին հակառակորդն ակտիվ է լինում: Գյուղացիները այդպիսի դեպք չեն հիշում, որ մայիսի 9-ին չկրակեն:
Մեր զրուցակիցը զարմանում է, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, թե չեն վախենում կրակոցներից. «Պաթոսով ասված խոսքեր են, էտպիսի բան չկա, որ չվախենան: Կարող է մի քանի օր անընդմեջ կրակեն, մի երկու շաբաթ դադարեցնեն, հենց հանգստանում ենք, նորից սկսվում է: Մենք էլի ոչինչ, թող սահման պահող տղաներին լավ նայեն, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնեն, ընտանիքներին արտոնություն տան»:
Տիկին Առաքելյանն, իր ամուսնու ու երեք երեխաների հետ ապրում է գյուղում. «Ամուսնուս ասում եմ արի գնանք, ասում է չէ, դու երեխեքի հետ գնա, ես էստեղից գնացողը չեմ: Հետաքրքիրն այն է, որ ինքն այստեղի ծնունդ չէ, մենք ամուսնալուց հետո ենք եկել Մովսես: Առաջ մեր տունը գտնվում էր հենց հակառակորդի դիրքերի դիմաց, հիմա տեղափոխվել ենք մյուս կողմ, բայց դե վտանգն անցած չէ, նրանց կողմից արձակված պարկուճները հավաքել, պահել ենք»:
2010 թվականին Մովսես գյուղում ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ:
Դպրոցի փոխտնօրենը հիշում է, երբ իմացել է, որ եկեղեցին կառուցում էին, ինքը նախ հարցրել է պատի հաստության չափը. «Հարցրեցի՝ գրանատը կպահի, պատասխանեցին՝ այո, ասացի՝թող շինեն, գոնե պատսպարվել կլինի»:
Աննա Սարգսյան
Երեկ ահազանգ ստացանք, որ Երևանի Լենինգրադյան փողոցը Ադմիրալ Իսակովի փողոցին միացնող նորակառույց ճանապարհի սկզբնամասում հեղափոխական բարիկադներ են կառուցվել: Ըստ մեզ ահազանգածների, բարիկադները կառուցվել են ուկրաինական Մայդանի նմանությամբ, կազմված են բետոնե կոնստրուկցիաներից և պաշտպանված են անվադողերով: Բարիկադների ետևում, սակայն, մարդիկ չեն եղել, չեն եղել դրոշներ և տարբերանշաններ, քաղաքական կարգախոսներ, ինչպես նաև անվադողերը այրված չեն եղել: Մոտակայքում չի գտնվել որևէ մեկը, որ բացատրություններ տա տեղի ունեցածի մասին:
Մեր թղթակցի դեպքի վայրում գտնվելու ընթացքում մոտակայքով անցել են ոստիկանական երկու մեքենաներ, որոնք, սակայն, բացարձակապես անտարբեր են գտնվել բարիկադների նկատմամբ: Երեկ մեր թղթակիցը այս հարցով դիմել է բազմաթիվ քաղաքագետների, բայց նրանք կտրականապես հրաժարվել են մեկնաբանել բարիկադներ հայտնվելու փաստը:
Հայկական ժամանակ
Մի խումբ հրազդանցիներ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն նամակ են գրել՝ հակադարձելով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, ով օրերս տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հասցեին: Նամակը սկսվում է այսպես. «Մայիսյան այս օրերին հրազդանցիների խոսք ու զրույցը երկու «նմանակների» մասին է՝ Կովալի ու Կոնչիտայի»։
Հրազդանցիները բավականին կոշտ մակդիրներով են բնորոշել Շահգալդյանին. «Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, Շակալենկո, վարակ եկար, համաճարակ գնացիր… հրազդանցիներս ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը եւ անվանակոչել քո գարշելի անունով… Քո շահի համար սրա- նրա կամակատար դառնալն է՞ քո սկզբունքայնությունը, մոռացե՞լ ես պաշտոն ստանալու համար ոնց էիր սողում նույն Սասունի ոտքերի տակ»:
Ժողովուրդ
Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել:
Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն է:
Մեր տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում:
Մեր տեղեկություններով, սակայն, ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ: Առայժմ անհայտ է նաև, թե տեղի ունեցածը պատահականությա՞ն արդյունք է, թե դիտավորության:
Հայկական ժամանակ
Այսօր՝ մայիսի 14-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հովիկ Հովեյանի երկու գրքերի շնորհանդեսը:
Հովիկ Հովեյանն ընթերցողներին ներկայացրեց «Հիշողության կավ» և Իրանի Իսլամական Հանրապետությունում պարսկերենով հրատարակված «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուները:
Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, մշակութային գործիչներ և պարզապես՝ ընթերցասերներ, որոնք միաձայն փաստեցին, որ Հովիկ Հովեյանը յուրահատուկ տաղանդի տեր արվեստագետ է, իսկ նրա պարսկերեն լեզվով հրատարակված գիրքը մեծ դեր ունի գրականության մեջ:
Նշենք, որ 95 էջից կազմված ժողովածուն հրատարկվել է Թեհրանի «Աֆրազ» հրատարակչությունում, 1100 տպաքանակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով:
Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որևէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից:
Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ թեպետ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ՝ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով: Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տևական պայքարի արդյունքում չվերածվեց «դախլանոցների» և այսօր դարձել է երևանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Ինչ խոսք, մոռանալ կամ թերագնահատել ակտիվիստների 90- օրյա պայքարը չարժե, սակայն այն, ինչ երեկ կատարվեց, մեղմ ասած, տեղին չէր:
Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռևս նախօրեին բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» և շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները»: Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:
Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձևակերպումը, որ մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության և համերաշխության գաղափարների արժևորմանը: Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ և այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա իրական քաղաքացիական ակտիվության և պայքարող հատվածի հանդեպ:
Հասկանալի է, որ արևմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջև հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է բացահայտ խեղկատակության: Է՛լ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ` դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը:
Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որևէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը: Իսկ եթե նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից հանվի, ապա դրա լավագույն ձևը նույնքան հետևողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ:
Ժողովուրդ
Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով: Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տևական պայքարի արդյունքում չվերածվեց «դախլանոցների» և այսօր դարձել է երևանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Ինչ խոսք, մոռանալ կամ թերագնահատել ակտիվիստների 90- օրյա պայքարը չարժե, սակայն այն, ինչ երեկ կատարվեց, մեղմ ասած, տեղին չէր:
Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռևս նախօրեին բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» և շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները»: Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:
Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձևակերպումը, որ մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության և համերաշխության գաղափարների արժևորմանը: Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ և այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա իրական քաղաքացիական ակտիվության և պայքարող հատվածի հանդեպ:
Հասկանալի է, որ արևմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջև հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է բացահայտ խեղկատակության: Է՛լ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ` դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը:
Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որևէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը: Իսկ եթե նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից հանվի, ապա դրա լավագույն ձևը նույնքան հետևողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ:
Ժողովուրդ
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոններում ծառայողական քննություն իրականացնելու նպատակով։ Նախարար Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.