Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոց հաճախում է 147 աշակերտ, նրանցից՝ 19-ը ներառական կրթություն են ստանում:
Դպրոցը բարեկարգվել է կառավարության կողմից, ունի անհրաժեշտ դասագրքեր, համակարգիչներ (թեև ինտերնետ-կապը թույլ է), Պաշտպանության նախարարության կողմից տրամադրել է մենամարտ-վարժասարք, որի էկրանի վրա կրակել են սովորում թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները:
Դպրոցի միակ խնդիրը, փոխտնօրենի հավաստմամբ, աշակերտների թվի նվազումն է:
«Առաջ դուրս էինք գալիս փողոց` 10-15 երեխա խաղում էր, հիմա ոչ մի երեխա չես տեսնի դրսում խաղալիս: Ես երեք աղջիկ ունեմ, բակ իջնելիս, երեխեքը խաղընկերներ չունեն, ես ինչքա՜ն խաղեր գիտեմ մանկական, իսկ իրենք ոչ մի խաղ չգիտեն»,-պատմեց Առաքելյանը:
Եթե Երևանում երեխաները բակային խաղերը փոխարինում են համակարգչայինով, ապա սահմանամերձ գյուղերում նրանք բակ չեն իջնում՝ նշանառության տակ չընկնելու համար:
«Պատկերացրեք՝ երեխաները մեզնից անվախ են, երիտասարդ տղաները, 16-18 տարեկան, ցանկանում են, որ իրենց զենք տան՝ ապահովության համար», -ասում է դպրոցի փոխտնօրենը:
«Հաճախ կեսգիշերին սկսվում են կրակոցները և տևում են մինչև ժամը 4-5-ը, չենք կարողանում քնել, իսկ հաջորդ օրն արդեն դաս պարապելը շատ է դժվարանում, թեև երբեք դասերը չեն դադարեցվել, սակայն քիչ թվով աշակերտներ են գալիս դպրոց,-պատմում է նա, -«Երբ կրակում են դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչները մի քիչ սպասում են, որ հանդարտվի իրավիճակը և միայն ծնողների վերահսկողությամբ են տուն ուղարկում աշակերտներին»:
Գյուղում բնակիչներին աշխատանքի պակասն այնքան չի անհանգստացնում, ինչքան խաղաղության հարցը. «Մեզ խեղճացնողը կրակոցներն են, ոչ ապրանք թանկացնելը, ոչ աշխատատեղերի բացակայությունը, չենք առնի, չենք ուտի, երեխեքս բարձրագույն չեն սովորի, մենակ կրակոց չլինի, իմանանք, որ հանգիստ քնելու, հանգիստ արթնանալու ենք: Մի 5 տարի առաջ էլ աշխատանք չկար, բայց այսքան չէին գնում: Ջահել, սիրուն աղջիկներ ունեինք՝ գնացին քաղաք, էլ հետ չեկան, հիմա հարսնացու չես ճարի, փեսացու չես ճարի, բոլորը դրսում են»:
Փոխտնօրենը հիշեց, որ վերջին հարսանիքը գյուղում եղել է հունվար ամսին, այն էլ ամուսնանալուց հետո, զույգը հեռացել է:
Գյուղում տոնական օրերն ուղեկցվում են կրակոցներով, ինչպես նաև ադրբեջանական Բայրամի օրերին հակառակորդն ակտիվ է լինում: Գյուղացիները այդպիսի դեպք չեն հիշում, որ մայիսի 9-ին չկրակեն:
Մեր զրուցակիցը զարմանում է, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, թե չեն վախենում կրակոցներից. «Պաթոսով ասված խոսքեր են, էտպիսի բան չկա, որ չվախենան: Կարող է մի քանի օր անընդմեջ կրակեն, մի երկու շաբաթ դադարեցնեն, հենց հանգստանում ենք, նորից սկսվում է: Մենք էլի ոչինչ, թող սահման պահող տղաներին լավ նայեն, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնեն, ընտանիքներին արտոնություն տան»:
Տիկին Առաքելյանն, իր ամուսնու ու երեք երեխաների հետ ապրում է գյուղում. «Ամուսնուս ասում եմ արի գնանք, ասում է չէ, դու երեխեքի հետ գնա, ես էստեղից գնացողը չեմ: Հետաքրքիրն այն է, որ ինքն այստեղի ծնունդ չէ, մենք ամուսնալուց հետո ենք եկել Մովսես: Առաջ մեր տունը գտնվում էր հենց հակառակորդի դիրքերի դիմաց, հիմա տեղափոխվել ենք մյուս կողմ, բայց դե վտանգն անցած չէ, նրանց կողմից արձակված պարկուճները հավաքել, պահել ենք»:
2010 թվականին Մովսես գյուղում ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ:
Դպրոցի փոխտնօրենը հիշում է, երբ իմացել է, որ եկեղեցին կառուցում էին, ինքը նախ հարցրել է պատի հաստության չափը. «Հարցրեցի՝ գրանատը կպահի, պատասխանեցին՝ այո, ասացի՝թող շինեն, գոնե պատսպարվել կլինի»:
Աննա Սարգսյան
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.