08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը, որոնք ապահովում էին «Պետական նպաստների մասին» 2005թ. ընդունված օրենքի կիրառումը: Այդ օրենքը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին: Այսպիսով, հստակեցվել է պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը:
ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի որոշմամբ գործադիրը բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար սոցիալական ծառայությունների փաթեթ էր սահմանել: Այժմ, փոփոխություն և լրացում կատարելով այդ որոշման մեջ, կառավարությունը կանոնակարգել է փաթեթի տրամադրման բյուջետային միջոցների որոշման ընթացակարգը և ապահովել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից 275 քառ. մետր տարածք է հատկացվել «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ին: Դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզի ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև անգլերեն՝ օտարերկրյա քաղաքացիներին:
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ դրանով իսկ ապահովելով կրթական ոլորտի միասնական պետական քաղաքականություն և միասնական չափանիշներ, արտոնագրման պայմանների ու պահանջների հավասար դաշտ:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր 2014թ. փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրության «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և գույք հանձնելու 27-րդ կետը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ.
«Սիրելի՛ Շառլ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:
Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:
Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ»:
Մի տխուր բան պատահեց երեկ, որ ինձ շատ ցավ է պատճառում որպես մարդ և կիսասարկավագ, որովհետև նման բաները հեռացնում են մարդկանց հավատից, մայր եկեցեցուց և դարձնում մեր սիրելի եկեղեցին ավելի խոցելի:
Օրերս ԱՄՆ-ում բնակվող իմ ծանոթներից մեկը, որի զավակը բնակվում է Լոս Անջելեսի մոտ և պիտի մի քանի ամիս հետո ամուսնանա, ինձ խնդրեց տեղեկանալ, թե կա՞ արդյոք Հայ Առաքելական Եկեղեցի այդ քաղաքում, որպեսզի երեխաներն ամուսնանան Մայր Եկեղեցում: Պարզվեց, որ չկար և ամենամոտ եկեղեցին առաջնորդանիստ Սբ. Ղևոնդ շքեղ եկեղեցին է: Զանգահարեցի: Մի աղջիկ (հավանաբար քարտուղարուհին) վերցրեց հեռախոսն ու պատասխանեց «Մայր Եկեղեցի»: Հարցրեցի՝ ինչպես է կարգը և այլն, ու նա ասաց, որ Պսակի կարգն արժե 1450 ԱՄՆ դոլար: Այո, դուք սխալ չհասկացաք՝ $1450. Բայց սրանից հետո, ամենավատը եկավ: Հարցրեցի, թե արդյոք գնի մեջ զեղչ կատարո՞ւմ են, քանի որ հասարակ մարդկանց համար, որ ճոխ հարսանիք չեն անում, սա շատ բարձր գին է: Պատասխանը՝ «սովորաբար ոչ»:
Ահա այսպիսի բաներ: — Երեկվանից մտածում էի գրեմ այս մասին, թե ոչ: Բայց լռելը ճիշտ չի: Որովհետև նման բաները հեռացնում են մարդկանց հավատքից, եկեղեցուց ու թուլացնում մեր սիրելի եկեղեցին: Երբ խոսում ես նման խնդիրների մասին, եկեղեցու ներսում գտնվողները պաշտպանում են ամեն ճիշտ ու սխալ (շատերը հիմա կասեն, մարդիկ հազարներ են ծախսում հարսանիքների վրա թող մի 1450 էլ եկեղեցուն տան), եկեղեցուց դուրս գտնվողները տեղի ու անտեղի քարկոծում են Քրիստոսի եկեղեցին, իսկ մեր եպիսկոպոսները հավաքվում ու խոսում են սրբադասման կարգի մասին կարծես սա լինի մեր եկեղեցու համար առաջին ցավը, երբ ազգի 10 տոկոսն է միայն հաճախում եկեղեցի: Արդյունքում մեր եկեղեցին շարունակում է մնալ խոցելի:
Սիրելի ավագ հոգևորականներ, որ իշխանություն ունեք նման հարցեր լուծելու և կամ ազնվորեն բարձրաձայնելու, հնարավո՞ր է արդյոք այնպես անել որ մեր եկեղեցում (Ավստրալիայից մինչև Կանադա ու Արգենտինայից մինչև Վլադիվաստոկ) 7 Սբ. Խորհուրդները չվաճառվեն: “Ձրի առիք, ձրի ալ տվեք:” Մաթ. 8:10 Իսկ եկեղեցու բյուջեներն այլ միջոցներով պետք է լցնել (բայց սա այլ երկար թեմա է, որի մասին ես շուտով մանրամասն կգրեմ):
Հանուն արդարության պետք է ասեմ, որ բավական ազնիվ հոգևորականներ կան մեր մայր եկեղեցում որ դեմ են այսպիսի բաներին, սակայն նրանք չեն այս որոշումները կայացնողները:
Հանուն արդարության, պետք է նաև հիշենք, որ ապրիլի կեսերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կասեցրեց Տավուշի մարզի եկեղեցիներում սակագներ սահմանելու որոշումը: Սա շատ ողջունելի է: Եթե սակագներ սահմանելու որոշումները կասեցվեն մեր ամբողջ եկեղեցում, սա կլինի շատ ավելի ողջունելի ու տասնյակ հազարավոր մարդկանց նորովի մտածել կտա մեր հավատքի ու Մայր Եկեղեցու մասին: Իսկ եկեղեցու ֆինանսներն այլ կերպ կլցնենք, որովհետև դա էլ անշուշտ անհրաժեշտ է (այս մասին շուտով):
Եկեք իսկապես ցույց տանք, որ սիրում ենք հասարակ, աղքատ ու չունևոր մարդկանց: Նրանք իսկապես մեր եղբայրներն ու քույրերն են (եթե դուք անկեղծ եք, երբ ասում էք Հայր Մեր…): Իսկ մենք կոչված էնք հոգ տանելու իրար նկատմամբ: Մի օր մեր Հայրը մեզ էլ կհարցնի “ու՞ր է քո եղբայր Աբելը” Ծննդոց 4:9: Պետք չէ մեր եղբայրներին ու քույրերին ստորացնել, երբ նրանք չեն կարողանում վճարել բարձր սակագները: Այո՛ սփյուռքում ու Հայաստանում ճոխ հարսանիքներ են լինում, բայց ոչ բոլորն են այսպես անում: Դուք տեսնում էք նրանց որ գալիս ու վճարում են, բայց դուք չեք տեսնում նրանց, որ ստորացած, անկարող ու գլխահակ ետ են վերադառնում, որովհետև ամաչում են զեղչ խնդրել, իսկ երբ խնդրում են ինչպես ես երեկ հարցրեցի, ասվում է «սովորաբար ոչ»:
Եկեք շտկենք այս և նման հարցերն ու հարյուր հազարավոր մարդկանց ետ վերադարձնենք մեր Ճշմարիտ Ուղղափառ հավատքին ու Մայր Եկեղեցու գիրկը:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները: Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կրակոցների հեղինակի` Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի:
Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը` Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի փեսան է: Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին և, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքեր կտա ոստիկանությունում:
Ժողովուրդ
Առայժմ ՀՀ-ում խայթոցների 10-12 դեպք է գրանցվել.այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նա այդ փաստը բացատրեց նրանով, որ օձերի համար այժմ շատ անբարենպաստ եղանակ է:
Թունաբանի խոսքով՝ կծած տեղը կապել կամ այրելն արգելվում է:
«Առաջին օգնությունն է բերանով արտածծել թույնը և հասցնել մոտակա հիվանդանոց»,-նշեց Միքայել Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ մեզ մոտ ամենաթունավորներն են հայկական իժը:
Հիմնականում առավել շատ խայթոցի դեպքեր են գրանցվել Արարատի և Արմավիրի մարզերում:
Իսկ անցած տարի, բժշկի խոսքով, դեպքեր են գրանցվել հիմնականում Հրազդանի կիրճում և մի քանի բնակելի շենքերի տարածքներում:
Ըստ նրա ներկայացրած ցուցանիշի՝ անցած տարի ամբողջ հանրապետությունում գրանցվել է 85 դեպք:
Խոսելով կարիճների և մորմերի մասին՝ Միքայել Գաբրիելյանը նշեց, որ հիմնականում սև կարիճներն են վտանգ ներկայացնում, որի կծելուց հետո անմիջապես պետք է հասցնել հիվանդանոց: Իսկ մորմի կծելուց հետո պետք է մի որևէ հորմոնային դեղ ներարկել և նույնպես շտապ հասցնել հիվանդանոց:
Մենք, որ սովոր ենք հանրահայտ Արթուր Մեսչյանին տեսնել կիթառով, նվագախմբի հետ, պատկառանք ներշնչող, հանդիսատեսի հուզախռով հայացքի ներքո, մենք, որ սովոր ենք այդ անվանը համահունչ ընկալել «Տարօրինակ մարդ արարած», «ՈՒ՞ր էիր, Աստված», «Առաջ գիտեի, հիմա՝ չգիտեմ» և մյուս երգերի ազնիվ թրթիռները, նրա հետ հանդիպելու այլ առիթ ունեցանք, և բեմից դուրս նա նույնքան պատկառելի, նույնքան՝ առինքնող, նույնքան սիրելի ու ինքնատիպ էր: Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ ու ճարտարապետ Արթուր Մեսչյանը Սիսիանում էր ոչ համերգային ծրագրով. քարերի արդյունահանման և մշակման «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարան նրա այցը աշխատանքային էր՝ ճարտարապետի ու շինարարի իր հիմնական առաքելությամբ: Գործարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մատենադարանի շինարարությանն անհրաժեշտ հիմնական քարատեսակներն արտադրվելու են «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարանում:
Աշխատանքային իր թանկ ու սուղ ժամանակից Արթուր Մեսչյանը ժամանակ տրամադրեց նաև մեզ՝ ընձեռնելով բացառիկ այս հարցազրույցի հնարավորությունը, ինչը հաճությամբ ներկայացնում ենք ընթերցողին:
—Արթուր Մեսչյանին իրականում տեսնելը և նրա հետ հարցազրույց վարելը երազանքի նման մի բան է եղել նրանց համար, ովքեր ձևավորվել-դաստիարակվել են Ձեր երգով, Ձեր երաժշտությամբ, ընդվզողի, ինչու չէ, նաև` առաքյալի Ձեր կերպարով: Ինձ նույնպես թույլ եմ տալիս նրանցից մեկը համարել ու շնորհակալ լինել այս հարցազրույցի հնարավորությունն ընձեռնելու համար և Ձեզ ուղղել իմ առաջին հարցը. Դուք Սիսիանում եղել եք նաև համերգային ելույթով, այս անգամ ո՞րն է սիսիանյան այցի առիթն ու նպատակը:
— Ես կարծում եմ՝ շատ ավելի կարևոր այց է, քան՝ համերգայինը կարող է լինել: Զուտ գործնական, զուտ ճարտարապետական առիթով եմ Սիսիանում: Քարերի արդյունահանման և մշակման գործարանում ընտրում ենք Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության ամենակարևոր ճարտարապետական մասի՝ ճակատային լուծումների քարատեսակները: Շատ ուրախ եմ, քանի որ այն, ինչ տեսա այստեղ, հարյուր տոկոսանոց նախադրյալ է Մատենադարանի ճակատային մասը կառուցել այնպես, ինչպես պատկերացնում ենք:
— Դերենիկ Դեմիրճյանը Մատենադարանի մասին ասել է. «Այստեղ լռում են 15 դարեր, ու ես լսում եմ այդ լռությունը»: Որպես նոր մասնաշենքի կառուցման ճարտարապետ՝ Ձե՛զ համար ինչ խորհուրդ ունի այն:
— Միայն՝ պատասխանատվություն: Եվ՝ շատ մեծ:
— Պատահական չէ նաև, որ Դուք եք դարձել նման կառույցի նախագծի հեղինակն ու ճարտարապետը:
— Նոր չեմ դարձել: Նախագիծը կատարվել է դեռևս 80-ական թվականներին: Ցավոք, 88-ի երկրաշարժի օրը շինարարությունը դադարեցվեց, ու երկար տարիներ կիսակառույցն այդպես էլ մնաց: Երկու տարի առաջ, բարեբախտաբար, հնարավորություն ստեղծվեց շարունակել այն: Սա բոլորովին նոր կառույց է, որը պիտի համապատասխանի Մատենադարանի այսօրվա պահանջներին: Նորակառույց մասնաշենքի շնորհիվ Մատենադարանի գլխավոր մասնաշենքը կդառնա թանգարանային մաս և ցուցասրահ, իսկ ամբողջ ինստիտուտը, ուսումնական կենտրոնը, ռեստավրացիոն արհեստանոցները կտեղափոխվեն նոր մասնաշենք: Ամենակարևորը, նոր մասնաշենքում նախագծվել է նաև պահոցը՝ ժամանակակից անվտանգության, օդափոխության, պահպանության համակարգերով, որտեղ պահպանվելու են մեր ամենամեծագույն գանձերից մեկը՝ մեր ձեռագրերը:
— Կարելի՞ է ասել, որ դա Ձեր մեծ երազանքն էր, որ իրականություն է դառնում:
— Ճարտարապետության մեջ ռոմանտիկ արտահայտություններ չկան: Այն պատասխանատվություն է և մասնագիտական պատրաստականություն: Տա Աստված, որ նոր կառույցը համապատասխանի մատենադարանյան ժամանակակից պահանջներին:
— Սիրելի՛ Արթուր, Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության ամենակարևոր՝ ճակատային լուծումների համար հատկապես ինչու՞ և ինչպե՞ս ընտրվեց Սիսիանի «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարանում արտադրված քարը:
-Ընդհանրապես ցանկացած աշխատանք կատարելիս շատ կարևոր է իմանալ, թե ում հետ ես աշխատելու: Քանի որ Մատենադարանը մեծ համալիր է ՝ ինժեներական մասերի հագեցածությամբ, գործընկերոջ ով լինելու հանգամանքն ավելի է կարևորվում: Երկրորդ՝ անձը, ում հետ աշխատելու ես, շինարարությանն անհրաժեշտ նյութերն արտադրելու ի՛նչ արտադրական հնարավորություններ ունի իր գործարանում: Գառնիկի՝ վառ անձնավորություն լինելը և գործարանի առկա հնարավորությունները հարյուր տոկոսանոց երաշխիք տվեցին, որ գլխավորապես աշխատենք կոնկրետ այս գործարանի հետ:
— Դուք շրջեցիք արտադրամասերում, ծանոթացաք արտադրանքին, ի՞նչ տպավորություն ստացաք:
— Շա՛տ լավ: Ինձ համար գործարանը սկսվում է բանվորից, որին ես ճանաչում եմ շատ վաղուց՝ դեմքի արտահայտությունից: Խնդիրը քարը չէ, քար է, կտաշեն: Ամենամեծ արժեքը, հաստոցներից առաջ, որ ունի Գառնիկը, այդ հաստոցի կողքին աշխատող լավ տղաներն են, որոնց տեսա: Ես նրանց քրտինքին մեռնեմ:
— Սպասելի՞ էր Ձեզ համար, որ ճարտարապետի և շինարարի Ձեր ճաշակը գոհացնող և Մատենադարանի շինությանը վայել համապատասխան որակի ու տեսակի քարերը կգտնեիք մայրաքաղաքից բականաչափ հեռու բնակավայրում:
— Իհարկե, սպասելի էր: Ես սկզբում ասացի, որ ինձ համար շատ կարևոր է, թե ում հետ եմ աշխատելու, և արդեն դա գիտեի: Մյուս կողմից՝ ինձ համար Հայաստանը փոքր երկիր է, և, ցավոք սրտի, հեռու տեղ չունի: Հեռու և մոտ լինելու խնդիր չկա:
Կարևորն այն է, թե ինչպես ես զգում Հայաստանը: Իմ ուշադրության, իմ սիրո, իմ հարգանքի տարածքի մեջ հավասարապես տեղ ունեն թե՛ Վանաձորը, թե՛ Շիրակը, թե՛ Սիսիանը: Արժեքային համակարգի տեսանկյունից Սիսիանը ոչ մի բանով պակաս չէ: Ինձ համար կարևորն այն է, որ Սիսիանը երբևէ գավառ չի եղել, որովհետև ունի զարմանալի բնակչություն, կռվող, թասիբով, վառ ժողովուրդ, ես էլ ունեմ մեծ թվով ընկերներ: Հեռու-մոտ լինելը արժեքային համակարգի մեջ չպիտի դիտել:
— Սիրելի՛ Արթուր, թեև սիսիանյան Ձեր այս այցի հիմնական նպատակը գործնական է և շինարարության հետ առնչվող, բայց, կարծում եմ, զրուցել ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ և չխոսել նրա երգի, երաժշտության մասին, ճիշտ չի լինի:
-Քանի որ Սիսիանում եմ կոնկրետ ճարտարապետական ծրագրերով, երգով ոչ միայն չեմ զբաղվում, այդ մասին չեմ էլ ցանկանում խոսել ընդհանրապես:
Իմ մասնագիտությունը ճարտարապետությունն է, երաժշտությունը իմ հաճույքն է, որով մեկ-մեկ թույլ եմ տալիս ինձ զբաղվել:
Վերջերս համերգային մեծ շրջագայություն ունեցա: Այն նախատեսվեց միայն իմ արձակուրդի ընթացքում: Արձակուրդն ավարտվեց, երաժշտությունն էլ՝ հետը: Կիթառը փակվեց, դաշնամուրը փակվեց, և ասացի՝ տղերք, ի գործ:
— Եվ, այնուամենայնիվ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանը և ճարտարապետ Արթուր Մեսչյանը նմա՞ն են իրար և խանգարու՞մ են իրար:
— Իհարկե, խանգարում են, որովհետև անհնար է միաժամանակ մի քանի գործով լուրջ զբաղվել: Երբ զբաղվում եմ ճարտարապետությամբ, երաժշտության մասին խոսք լինել չի կարող: Եղել է ժամանակահատված, որ երաժշտությամբ 7 տարի, նույնիսկ՝ 8 տարի չեմ զբաղվել: Եթե հաշվենք նաև իմ տարիքը, կտեսնենք, թե կյանքիս ընթացքում երաժշտությունն ինչքան քիչ տեղ է գրավել: Իմ կյանքի ընթացքում ունեցել եմ ընդամենը 60 համերգ, ընդամենը՝ 60: Եթե հաշվի առնենք, որ ամեն մի աստղ ամիսը 30 համերգ է տալիս, կտեսնենք, որ ես երաժշտության մեջ չեմ էլ մտել, քայլել եմ կողքից, ու չգիտեմ՝ ինչ է ստացվել, ինչ չի ստացվել: Սա է իրականությունը:
— Բայց Դուք սիրված եք թե՛ որպես ճարտարապետ, թե՛ որպես երաժիշտ:
— Ես ավելի շատ կգնահատեի, եթե ինձ որպես մարդ սիրեին: Մնացածը մասնագիտություններ են:
— Ձեր երգը նաև մի քանի սերնդի հոգու աղոթքն էր, ճաշակի և աշխարհընկալման չափանիշը: Մերօրյա սերունդը, ցավոք, չունի իր Արթուր Մեսչյանը, ու, դժբախտաբար, չգիտի նաև, թե ինչից է զրկված:
— Շատ պատասխանատու բաներ եք ասում ինձ համար: Ես միայն մի բան գիտեմ, որ ազնիվ եմ եղել իմ երաժշտության և իմ բանաստեղծության մեջ: Թե դա ինչ ազդեցություն է թողնում, ես չեմ որոշում: Ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է էսօրվան, ոչ ոք չգիտի, թե ով է ծնվել, ասենք, թիվ մեկ ծննդատանը և ինչ է բերելու նա: Ոչ ոք չգիտի: Դարձյալ ժամանակը ցույց կտա:
— Սիրելի՛ Արթուր, անցյալ տարի լրացավ Ձեր 60 ամյակը: Ինչպես կբանաձևեք Ձեր անցած ճանապարհը:
— Հետաքրքիր էր, հետաքրքիր էր: Եվ կարող եմ ասել, որ ես երջանիկ մարդ եմ, որովհետև բավականին բան եմ տեսել, բավականին փորձություններով եմ անցել և մինչ օրս դեռ էդքան էլ չեմ փչացել:
— Քանի որ առջևում մեծ ծավալի շինարարական աշխատանք է սպասվում, այս այցը գործարան կարելի՞ է համարել միայն որպես սկիզբ:
— Բնականաբա՛ր: Կարծում եմ, որ նվազագույնը ամիսը մեկ անգամ պետք է գամ, որովհետև պիտի տեսնեմ կտրվող յուրաքանչյուր քարատեսակի առաջին օրինակը, որ սիրտս հանգիստ լինի:
— Ի՞նչ կավելացնեք:
— Լա՛վ եղեք:
Զրույցը վարեց
Արևհատ Ամիրյանը
Թեպետ Երևանի իշխանությունները մտադիր են ցանկացած գնով Երևանի կենտրոնում տեղադրել խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը, սակայն այս թեմայի շուրջ հասարակական բուռն քննարկումները, ընդվզումը չեն դադարում։ Չնայած իշխանությունները պնդում են, որ արձանը տեղադրվում է Միկոյանի ժառանգների խնդրանքով, որոնց թվում նշվում է նաև մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը, որը Միկոյանի թոռն է։
Թերթի հետ զրույցում հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով բավական մտերիմ է Նամինի և նրա ընտանիքի հետ, անդրադարձել է թե՜ արձանի տեղադրման հարցին, և թե՜ դրան Ստաս Նամինի հնարավոր առնչությանը։ Մի հատված ծավալուն հարցազրույցից.
— Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան էլ հավանական չեք համարում։
— Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել, երբեք ինքը չի խնդրի, դիմի. դա անհնարին բան է։ Կարող է, իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն և ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, և նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, և ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի:
Չորրորդ ինքնիշխանություն
Կապանի ոստիկանապետ Վարդան Գևորգյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ։
Թեև պաշտոնապես չի նշվում ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ դա կապված է մայիսի 17-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող նորաբաց «ստրիպտիզանոցում» վերջինիս թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Ժողովուրդ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.