18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:
Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը, որն ի դեպ լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկի առթիվ «Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: ՈՒ պետք էլ չի: Ես նույնիսկ տանը այդ ռադիոները չեմ լսում, որովհետև գիտեմ, որ ինչ ասում են սուտ են ասում, բայց մի հատ էլ ստիպված եմ կանգառում կանգնած ժամանակ այս աղմուկին դիմանալ»,-ասաց դժգոհող կանանցից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինչպես շատ բաներ Հայաստանում, այս դեպքում նույնպես գաղափարը լավն է, սակայն կատարումն է շատ վատը: «Երևի գնացել են եվրոպաներում ման են եկել ու որոշել են մեզ մոտ անել այսպիսի մի բան, բայց սրանք չեն հասկանում, որ սա արտաքին բան է, սա մարդկանց հարմարություն չի բերում: Եթե ուզում են, որ մարդիկ հաճույքով երթևեկեն կամ տրանսպորտ սպասեն, թող տրանսպորտի խնդիրները լուծեն, ոչ թե նույնը թողնեն ու մարդկանց ստիպեն փտած տրանսպորտում կռացած, բայց գեղեցիկ երաժշտության տակ երթևեկեն»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Երևանում, հնարավոր է, նոր հանցավոր խումբ է հայտնվել, որը զբաղվում է հիմնականում Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակները գողանալով:
«Հժ»-ն ահազանգ է ստացել, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքում տասնյակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներից լուսարձակները գիշերները անհետանում են: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գողությունները կատարվում են հիմնականում լուսադեմին, ժամը 4-5-ի միջակայքում:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցները, ըստ էության, հաստատել են ահազանգը: Նրանցից մեկն ասել է, որ Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը շատացել է, մասնավորապես մեկ շաբաթվա մեջ 5-6 քաղաքացիներ զանգահարում են, գին հարցնում, սակայն դեռ պատվերներ չկան: «Շատ ցավալի իրավիճակ է: Բայց մենակ լուսարձակ չեն գողանում, հայելի, հետևի լուսարձակ, ապակի»,- հայտնել է աշխատակիցը:
Նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը այս ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի 700-ից 770 հազար դրամ:
Հայկական ժամանակ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իրր էջում գրել է.
«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Կրեմլի «գլխավոր խոսափող»Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ ասել է, որ Երևանում տաքսի է նստել և երիտասարդ վարորդը ռուսերեն չի կարողացել խոսել: Այնուհետև, Կրեմլի այս ամենակարկառուն քարոզիչն ու խոսափողը ոչ ավել, ոչ պակաս խիստ տոնով ասել է, որ ռուսերենը պետք է Հայաստանի երկրորդ պետական լեզուն լինի…
Ուրեմն ի գիտություն բոլոր կիսելյովների և նաև արևմտյան«բարեգործների» ՝ Հայաստանում մեկ պետական լեզու կա ու դա հայերենն է ու մնացածդ փախեք գրողի ծոցը…
Հայաստանը ոչ ռուսամետ է և ոչ էլ արևմտամետ, ու դուք բոլորդ այնքանով պետք կլինեք մեզ, որքանով այն կբխի մեր շահերից…
Դմիտրի Կիսելյով, իսկ Դուք գիտեք, թե ես որքան վատ եմ զգում Ռուսաստանում, երբ տաքսիստներն ինձ հետ հայերեն չեն խոսում, երբ բռռի, մեծամիտ, լկտի, արհամարհական պատասխանններ են տալիս օդանավակայաններում, խանութներում, հյուրանոցներում և ամենուր…Շատ ահավոր վատ ու ծանր եմ տանում…
Այնպես որ, Ձեր էժանագին լրագրողական տրյուկը պահեք Ձեզ, Դուք Հայաստանում տաքսի նստելու կարիք հաստատ չէիք ունենա, որովհետև«թանկագին» հյուրի կարգավիճակում եք եղել, շրջապատված արարողակարգի ծառայողներով և նրանց համակ ուշադրությամբ:
Դույզն իսկ չեմ կասկածում դրանում: Այնպես որ, иди гуляй Вася…»:
Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը: Հետաքրքիր խոսակցություն եղավ նրա և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև: Երբ վերջինս Կիսելյովին ակնարկեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կիսելյովը նետեց, թե՝ «սկսեք Ձեզնից»: Ապա խոսակցությունը շրջեց, թե՝ Հայաստանում ռուսերենի դերը կորել է, չկան ռուսական դպրոցներ, և որպես ապացույց բերեց օրինակ, թե այսօր տաքսիստը չկարողացավ հաշիվը ասել ռուսերենով:
Երբ լքում էինք Աժ տարածքը, հենց աստիճանների մոտ տեսանք մի «Համմեր», որը սպասում էր ինչ-որ մեկին: Քանի որ Ազգային ժողովում երեկոյան ժամը 7 ին ոչ ոք չկար՝ բացի այդ հանդիպման մասնակիցներից, որոնց թվում էին մի քանի պատգամավոր, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ, մեկ էլ Կիսելյովն ու «Պուտին» ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, մեզ մնաց ենթադրել, որ «տաքսին», որը նստել է Կիսելյովը, հենց այդ «Համմերն» է եղել, որի վարորդը, ի դեպ, հենց նկատեց, որ ձայնագրիչով և ֆոտոապարատով մոտենում ենք իրեն՝ դա ճշտելու համար, մգեցրած ապակիները բարձրացրեց:
Առավոտ
Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:
Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:
Երեկ, երբ մեր թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ և ևս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, և նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:
Հայկական ժամանակ
Այսօր՝ 2013 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլորի ուշադրությանն է հրավիրել մի քանի հարցերի վրա, որոնք առաջարկում է ՀՅԴ խմբակցությունը:
«Եթե մենք ծրագրավորում ենք տնտեսական աճի ինչ-որ ցուցանիշ, որ հետո պետք է դառնա զարգացման գործիք, մենք ամբողջ ընթացքում պետք է խրախուսենք, որ աճը տեղի ունենա, ոչ երբեք արհեստականորեն կասեցնենք այդ աճը: Սա առաջին հարցն է: Երկրորդ հարցը բյուջեի փիլիսոփայությանն է վերաբերում: Ցավոք սրտի, երկար տարիներ բյուջեն դիտվում է որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են՝ բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է»,-ընդգծել է նա և նկատել, որ նպատակը պետք է լինի ամբողջական կառուցվածքային տնտեսական քաղաքականությունը:
Երրորդ հարցը, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ պետք է արագացնել ծրագրային բյուջետավորման մոտեցումները:
«Ասում են՝այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ո՞ւնի, արտագաղթը նվազե՞լ է»,-նշել է նա:
Արծվիկ Մինասյանը գտնում է, որ եկել է դրամական նոր ռեֆորմ իրականացնելու ժամանակը: Նրա խոսքով, բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի տնտեսությունը, կայուն, թռիչքաձև զարգացման, հարթության մեջ դնելու:
«Դրամական ռեֆորմ ասելով նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը՝ հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չվնասել քաղաքացիների գնողունակությունը»,-մանրամասնել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Վերջինս կարծում է նաև, որ մյուս տարի էլ կլինի այս վիճակը, եթե չմիավորվեն հարկերն ու չդառնան ավելի նպատակային: Նա առաջարկում է ազատ թողնել տնտեսությունը շնչելու ու զարգանալու համար:
Էլեկտրաէներգիայի թանկացումները բացարձակապես անհիմն են: Եթե մատակարար կազմակերպություններից ինչ-որ մեկը պարտքեր է կուտակել, դա չի նշանակում, որ պիտի թանկացումներ լինեն: Էլեկրաէներգիայի գներն՝ առանց բարձրացումների էլ Հայաստանում չհիմնավորված են ու շատ բարձր: Մեր վճարումներն ուղղակիորեն գրպանվել են: Ես դեռ չեմ տեսել, որ դեպի սպառողներ էլեկտրամատակարարողներն որևէ ծախս անեն, կարգավորեն ներքին ցանցերը, այդ ամենը թողնված է բնակիչների ուսերին, ով որտեղից կարողացել է իր ծախսերով էլեկտրաէներգիան մտցրել է իր բնակարան՝ խճճված ճանապարհներով ու հաղորդալարերով, շատ տեղերում նույնիսկ առանց հենասյուների ու անվտանգության կանոնների պահպանման: Ինչ վերաբերվում է արտադրողներին, ապա պահանջել է պետք, որ հրապարակեն էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, չեմ կարծում, որ այն գերազանցի միջինը 4-5 դրամը՝ ատոմակայանի արտադրած էլեկրաէներգիայի հետ միասին: Ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվությունը խնամքով թաքցնում են ու անընդհատ հարստահարում ազգաբնակչությանը դատարկելով Հայաստանը, ինչու՞… Խոսում են 17 մլրդ դրամ կազմող պարտքերի մասին: Մեզ ինչ, թե ո՞վ ու՞մ ինչքան է պարտք, մենք ամեն ամիս պարտաճանաչորեն մուծումներ ենք կատարում չհիմնավորված բարձր գներով: Եվ նորից թանկացում: Կարծում եմ, որ այս թանկացումը կապված է գազի գների չհիմնավորված թանկացման հետ, որով ուզում են կատարեն համահարթեցում, քանի որ քչացել է բնական գազի սպառումը: Սա իմ մասնավոր տեսակետն է: Տեղեկատվության ազատության օրենքի պահանջներին համապատասխան դիմում եմ պատկան մարմիններին հրապարակել ՀՀ-ու արտադրվող էլեկրաէներգիայի քանակն ու ինքնարժեքը, ներառելով ատոմային էլեկտրաէներգիան նաև ո՛վ ու՛մ ինչքանով է այն վաճառում՝ հասցնելով սպառողին: Եթե այս ամենը ճշտորեն հրապարակեն ու քննվի, ապա, ի հայտ կգա մեր ժողովրդի հանդեպ անընդհատ կիրառվող պետական դավաճանության ամենամեծ դրսևորումներից մեկը ևս:
Էդվարդ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քրեական աշխարհը խառնվել է իրար: Օշականցի Գևորիկին ծեծի ենթարկելու փաստը խռովել է նրա շրջապատին, որոնք ձեռնամուխ են եղել վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկն ու Քանաքեռցի Տույը՝ Արթուրը, ծեծել էին Օշականցի Գևորիկին, նկարահանել այդ ծեծը՝ այդպիսով փորձելով գահընկեց անել նրան «գողի» տիտղոսից:
Ու այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի հարթվում, քանի որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «կրիշ է կանգնել» Երրորդմասցի Լյովիկին ու Տույին և չի թողնում, որ նրանք գնան և պատասխան ապտակ ստանան Օշականցի Գևորիկի կողմից:
Ու այն, որ այսօր քրեական աշխարհում ամեն ինչ խաղաղ չէ, դրա մեղավորը հենց Գագիկ Բեգլարյանն է, ով հանձն է առել կարգավորել խնդիրը, սակայն չի կարողանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն: Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում:
Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել:
Խնդրի առնչությամբ գյուղացիները պատրաստվում են դիմել կառավարությանը, իրենց կողմից ընտրված պատգամավորին, որպեսզի հարցը լուծվի, իսկ եթե չլուծվի, պատրաստվում են ոտքով շարժվել մինչև կառարավության շենք: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ «մեր ուզածն ի՞նչ է. օրական գոնե 5 ժամ ջուր տան», իսկ երիտասարդներն անգամ կատակում էին, թե Փարաքար հարս չի գալիս, հենց իմանում են, որ «էշի կաշկով» պետք է ջուր կրեն:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.