18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն՝ կարգապահական տույժը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեր տեղեկություններով, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող է փնտրում:
Մեր աղբյուրները նշում են. որ Ռուբեն Ջաղինյանը դժգոհ է Մ. Գրիգորյանի աշխատանքից, բացի այդ, ներկայումս Հ1-ի գրեթե ողջ աշխատակազմը վերջինիս հետ լարված հարաբերություններ ունի: Ռուբեն Ջաղինյանը մեդիա դաշտի առավել հայտնի դեմքերին արդեն խնդրել է Հ1-ի տնօրենի պաշտոնի համար թեկնածուների անուններ նշել:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն տևական ժամանակ է հաշմանդամների կարգի հետ կապված փոփոխությունների գործընթացը չի որոշակիացնում դաշտը:
Չգիտես ինչու, տևական ժամանակ է նաև, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը թափուր է:
«Հայկական Վարկած»-ը փորձեց հստակեցնել հաշմանդամների կարգի սահմանման հետ կապված նոր գործառույթները, սակայն զրուցելով ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանի հետ, պարզեց, որ այստեղ դեռևս էական ոչինչ տեղի չի ունեցել:
-Ի՞նչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու հաշմանդամության կարգերի հատկացման մեջ.
— 2012թ-ին Օրենսդրական որոշ ակտեր ենթարկվել են մի քանի փոփոխությունների:
Նախ կոնկրետացվեցին մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների կարգման չափանիշները: Այն ժամանակ ֆունկցիայի կայուն խանգարում ունեցող երեխաները ստանում էին հաշմանդամության կարգ, սակայն նոր օրենքով նրանք այլևս հաշմանդամ չեն ճանաչվում, քանի որ ֆունկցիայի խանգարումները կարող են վերականգնվել տարիների ընթացքում, վիճակը կարող է թեթևանալ և դրա հետևանքով կենսագործունեության սահմանափակում տեղի չի ունենում:
ԱԻՆ-ում այսօր 21 սայլակավոր է աշխատում: Այսինքն՝ շատ դեպքերում ֆունկցիայի խանգարումը չի խոչընդոտում աշխատելուն:
2014 թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է Հաշմանդամության ֆունկցիոնալության դասակարգիչ, որի մեջ կանոնակարգվում են անձի կարիքները: Բազմակողմանի գնահատվելու է հաշմանդամի կարիքները և դրա արդյունքում գնահատվելու է նաև անձի վիճակը: Որոշ անձիք պետք է ստանան պետությունից ծառայություն, որոշները՝ ծանր վիճակի հաշմանդամները, կստանան և կենսաթոշակ, և ծառայություն: Այս օրենքի համաձայն՝ օգնությունն արդեն նպատակային կլինի:
Այս փաստաթուղթը այժմ մշակման փուլում է, հունիսի վերջ արդեն կլինի վերջնական տարբերակը: Կազմվել է աշխատանքային խումբ, հանդիպումներ ենք ունենում միջազգային փորձագետների հետ: Երբ չափանիշներն արդեն պատրաստ կլինեն, փորձարկումներ կլինեն և արդեն գործնականում կտեսնենք, թե ինչ բացեր կան:
2017 թ-ից արդեն աշխատելու են այս նոր չափանիշներով:
— Փաստորեն ընդունված կարգը որ ավելի հստակ էր, այլևս չի գործելու իսկ նոր մոդելը միայն փորձարկման արդյունքում պարզ կլինի կարդարացնի իրեն , թե ոչ: Իհարկե ,արդարացի չէ փորձակում կատարել այն մարդկանց վրա, որոնք նայուն են պետության ձեռքին: Մեր ընթերցողին կտեղեկացնե՞ք ինչպես և ում կողմից է սահմանվում հաշմանդամության կարգը.
— Հաշմանդամության սահմանման չափանիշները և իրականացման կարգը սահմանված է ՀՀ Կառավարության կողմից:
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է նախ և առաջ ախտորոշվի , ստանա համապատասխան բուժում, դրանից հետո, եթե անձի մոտ մնում է ֆունկցիայի կայուն խանգարում, ապա առողջապահական նախարարությունը տալիս է Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր: Փորձաքննական հանձնաժողովի նախագահն ուսումնասիրում է հաշմանդամի փաստաթղթերը, և հավաստիանալով լիարժեքության մեջ, անձը պարտադիր պետք է դիմում գրի, թե ինչ խնդրով է դիմում փորձաքննական կենտրոն, նշանակվում է փորձաքննության օրը: Բժիշկ- փորձագետները, զննելով հիվանդին և ուսումնասիրելով փաստաթղթերը, ներկայացնում են եզրակացություն՝ որ խմբի հաշմանդամ է և ինչպիսի ժամկետով է հաշվառվելու:
-Կարո՞ղ է արդյոք փորձաքննական հանձնաժողովը սխալ եզրակացություն տալ հաշմանդամի վերաբերյալ, և եթե՝ այո, ապա ինչպե՞ս կարող է բողոքարկել հաշմանդամը:
Եթե հանձնաժողովի որոշումը, ըստ հաշմանդամի, սխալ է , ապա նա կարող է 6 ամսվա ընթացքում բողոքարկել:Վերջինս պետք է բողոքարկման դիմումի ձևը վերցնի, տեղում լրացնի և հերթագրվելով՝ կարող է ներկայանալ վերափորձաքննության: Երբ այստեղ տեսնում են , որ որոշումը սխալ է եղել, միտումնավոր է եղել, կամ խախտվել է որևէ օրենսդրական ակտ, ապա դա թույլ տված անձին անպայման ենթարկում են պատասխանատվության: Անցած տարվա ընթացքում մոտ 9 գործ փոխվել է:
Մարիանա Պետրոսյան
Այսօր` ժամը 13:30-ի սահմաններում, Արարատի մարզի զորամասերից մեկում, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են ՀՀ զինված ուժերի Արարատում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայողներ՝ 26-ամյա սերժանտ Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանը։
ՀՀ ՊՆ լրատվության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը, նշելով, որ հանգամանքները պարզվում են:
Կուտակային կենսաթոշակային փոփոխված օրենքը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի դիմում ներկայացնի իր ղեկավարությանը և չմասնակցի օրենքի պահանջի այդ կետին:
Անձի դիմումի համաձայն՝ աշխատավարձից պահումներ չեն կատարվի:
Պահումների պարտադիր չլինելը թվում է, թե կարգավորված է օրենքով, սակայն բազմաթիվ աշխատող քաղաքացիների դիմումները պարզապես տեղ չեն հասնում, կամ նրանց թույլ չեն տալիս դիմում գրել:
Մեր ունեցած տեղեկությամբ, ամենաշատ պետական աշխատակիցներ ունեցող գերատեսչության՝ Կրթության և գիտության նախարարության ենթակա հիմնարկներում խստիվ արգելվել է ընդունել կոլեկտիվների դիմումները. դպրոցներում զգուշացվել է, որ դիմումների ներկայացման դեպքում տնօրենները կազատվեն զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում:
Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կան արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։ «Նախագահի աշխատակազմում 1974-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,-ասվում է ստացված պատասխանում։
Հայկական ժամանակ
«Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Մեծարգո պարոն վարչապետ, Դուք բազմիցս հայտարարել եք, որ կպաշտպանեք գործարարներին, որոնցից փորձում են խլել կայացած բիզնեսը: Դուք ասում էիք, որ այդ հարցում մինչև վերջ կգնաք: Խնդրում էիք տեղեկացնել ձեզ ցանկացած նման դեպքի մասին: Ձեզ տեղյակ եմ պահում այն մասին, որ ես՝ Մանվել Տեր-Առաքելյանս, որը ստեղծել է իր բիզնեսը զրոյից, հայտնվել է այսպիսի իրավիճակում։ Ինձնից ամեն գնով փորձում են խլել կյանքիս գործը:
Մեծարգո պարոն վարչապետ, լիահույս եմ և ուղղորդվում եմ Ձեր կոչով և Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Հին Էրիվան»-ի և «Յունիբանկ»-ի անարդար հակամարտությունը, որն արդեն իսկ ունի երեք տարվա պատմություն, և շատ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որը կազմել է մոտ 190.528 դիտում` 10 օրվա ընթացքում: Մամուլը շատ ակտիվ լուսաբանում է այս թեման:
Խնդրում եմ հնարավորություն ստեղծել, որպեսզի ես անձամբ կարողանամ ներկայացնել ողջ գործի էությունը՝ այսպիսով թույլ չտալով չարամիտ մարդկանց իրենց գործը ներկայացնել բանկի օգտին, քանզի Ձեր ապարատում ներգրավված են բանկի շահերը պաշտպանող մետաստազներ»:
«Հայկական Վարկած»- ի ընթերցողները խնդրել են մանրամասնել վերջին շրջանում տեղի ունեցած միգրացիոն փոփոխությունները, մասնավորապես, ՌԴ-ի վերաբերյալ տեղեկությունները:
Երկու շաբաթ հանդիպման սպասելուց հետո, վերջապես զրուցեցինք ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ` ՌԴ միգրացիոն փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի վերաբերյալ:
— Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել ՌԴ մուտքի ընթացակարգում.
— Մենք այժմ էլ առանց վիզայի կարող ենք մուտք գործել ՌԴ: Նախկինում մուտք գործելուց հետո անձն առավելագույնը կարող էր մնալ 90 օր՝ առանց ժամանակային սահմանափակման, այսինքն անձը կարող էր 90 օր անց դուրս գալ Ռուսաստանից և նույն օրը վերադառնալ, և ժամանակի հաշվիչը կզրոյացվեր: Այժմ արդեն փոփոխվել է. ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների (այդ թվում Հայաստանի) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, ամեն 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները ՌԴ տարածքը լքելուց հետո, 90 օր չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք:
Այս փոփոխություններն արվեցին անկանոն միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, տեղի էր ունենում հետևյալը. իրավունք չունենալով այլևս բնակվելու՝ մարդիկ օգտագործում էին օրենսդրության բացը և չարաշահելով մնում էին այնտեղ իրենց սահմանված ժամկետներից առավել:
— Նոր օրենքի համաձայն՝ քաղաքացին կարող է հրաժարվել իր երկրի քաղաքացիությունից և նոր անձնագիր ստանալով՝ կարող է դառնալ ՌԴ քաղաքացի: Ո՞ր փուլում է այս գործընթացը և ե՞րբ է կիրառվելու գործնականում.
— Եկեք սպասենք, այդ օրենքը դեռ նոր է, և «թանաքը դեռևս չի չորացել», տեսնենք, թե գործնականում ինչպես կկիրառվի:Կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս չգիտեմ: Այդ պատասխանները կիրառման ընթացքում ի հայտ կգան, սակայն, որ կա մարդկանց կողմից մեծ ցանկություն և հետաքրքրություն, ակնհայտ է:
— Մի ժամանակ գործում էր «Հայրենակիցներ» ծրագիրը, որի օգնությամբ շատ քաղաքացիներ լքեցին հայրենիքը: Ի՞նչ կասեք այդ ծրագրի մասին և արդյո՞ք այժմ գործում է.
— Ռուսաստանում այժմ դեմոգրաֆիկ խնդիր կա, բնական աճ վերջին տարիներին չկա: Դրանք լուրջ խնդիրներ են Ռուսաստանի համար: Ռուսաստանը այդ ծրագրի միջոցով տարավ այնպիսի մարդկանց, որոնք իրենց երկրի համար ինչ-ինչ առումներով օգտակար կարող էին լինել: Մարդկանց համար շատ շահավետ առաջարկներ կային:
— Անձի համար կարող է լավ լինել, իսկ հայրենիքի համար՝ ոչ: Արդյո՞ք մտահոգվելու խնդիր չէ.
— Անշուշտ, մտահոգվելու խնդիր է, բայց անձն ինքն է որոշում լքել բնակավայրը, թե ոչ: Հիմնականում մարդիկ լքում են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններից ելնելով, դրա համար էլ հայրենիքում պետք է լավ պայմաններ լինեն, առաջին հերթին պետք է ապահովեն աշխատատեղերով: Ի վերջո նույնիսկ այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո էլ մարդը կարող է բնակվել իր երկրում:
Մարիանա Պետրոսյան
Մեկ տարուց ավելի է խոսակցություններ են պտտվում Հաշմանդամների հիմնախնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մասին: «Հայկական Վարկած»-ը զրուցեց Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի հետ:
-Տիկին Բեժանյան, տեղեկություն ունենք, որ հաշմանդամների հետ աշխատանքային պայմանագրերում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ի՞նչ նոր աշխատանքային ծրագրեր են նախատեսվում այս խմբի մարդկանց համար:
-2013 թ-ին ընդունվել է զբաղվածության մասին նոր օրենք, որով ունենք մի շարք փոփոխություններ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավորման հետ:
Նախ և առաջ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է գործազուրկի կարգավիճակ՝ ի տարբերություն նախորդ օրենքի, և հավասարապես օգտվում է զբաղվածության կարգավորման բոլոր պետական ծրագրերից: Նոր օրենքով ներդրվել է քվոտավորման մեխանիզմ, այսինքն՝ գործատուների առջև պայման է դրվում 100-ից ավել աշխատող ունենալու դեպքում պետական կազմակերպություններում մինչև 3% (այդ 100-ից) ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ մասնավոր կազմակերպություններում՝ մինչև 1%:
Այս օրենքը կկիրառվի 2015թ-ից պետական կառույցներում, իսկ 2016թ-ից՝ մասնավոր կառույցներում:
Նոր օրենսդրությամբ ունենք նաև ուղեկցողի ինստիտուտի ներդրման առաջին փորձը:
Նոր օրենքով որոշակի փոփոխություններ է կատարվել նաև մինչ այդ իրականացվող ծրագրերի մեջ և ներդրվել են նոր փորձարկվող ծրագրեր: Ծրագրերի ներդրման պայմանը հետևյալն է.եթե մեկ տարվա ընթացքում ունենանք բավարարող արդյունքներ, ապա հետագայում ևս կշարունակեն մնալ որպես զբաղվածության հիմնական ծրագրեր:
Ներկայացնենք այդ նոր ծրագրերը առանձին-առանձին.
1.Մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիր.
Ծրագրի նպատակն է ներգրավել հաշմանդամին աշխատաշուկա և նրան մրցունակ դարձնել
2.Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին.
Եթե մենք նախկինում կարողանում էինք առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար պայմանագիր կնքել գործատուի հետ, ապա այժմ փոփոխություններ են արվել և բոլոր անմրցունակ անձանց համար պայման է դրվել, որ պայմանագիր կնքվի 6 ամիս ժամկետով, սակայն գործատուն պարտավոր է ծրագրի ավարտից հետո 1 տարի նրան պահել աշխատանքի մեջ:Այս ծրագրում լրացուցիչ սահմանվել է ուղեկցողի անհրաժեշտությունը այն անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Նրանց վճարվելու է նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով: Ծրագիրը ուժի մեջ կմտնի մինչև հունիսի 15-ը:
3.Աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիր.
Ծրագիրը ևս հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին մինչև 3 ամիս տևողությամբ պրակտիկա անցնել գործատուի մոտ: Ծրագրի շրջանակներում վճարվում է գործազուրկին նվազագույն ամսեկան աշխատավարձի չափով, և վարձատրվում է նաև այն մասնագետը, որը դասավանդում է պրակտիկանտին:
4.Այլ վայր աշխատանքի տեղավորման ծրագիր.
Մարզերում մենք ունենում ենք բազմաթիվ աշխատատեղեր, որոնք շատ դժվարությամբ են լրացվում: Կարգում սահմանված է, որ եթե աշխատատեղը մեկ ամիս թափուր է մնում, ապա կարող ենք տեղափոխել մասնագետ այլ վայրից: Իհարկե, մասնագետի հետ հոգում ենք նաև մի շարք ծախսեր: Վճարվում է միանվագ գումար՝ նվազագույն աշխատավարձի չափի եռապատիկը:
5.Միանվագ փոխհատուցում գործատուին՝ աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով.
Մենք գործատուին վճարում ենք 200.000 դրամ միանվագ գումար և առաջարկում ենք որոշակի հմտությունների պակաս ունեցող անձանց վերցնել աշխատանքի և պայման է դրվում, որ առնվազն մեկ տարի այդ անձը պետք է աշխատի տվյալ աշխատավայրում: Այս ծրագրին զուգահեռ հաշմանդամների համար մենք կարող ենք իրականացնել աշխատատեղերի հարմարեցում:Եթե գործատուն պատրաստ է ընդունել աշխատանքի սայլակավոր հաշմանդամին, բայց աշխատավայրը չունի համապատասխան թեքահարթակ, ապա ծրագրի շրջանակներում մենք կարող ենք կառուցել դա: Ծրագրի շրջանակներում սահմանված է մինչև 500.000 դրամ:
6.Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցման ծրագիր.
Այս ծրագրի շրջանակներում մոտ 1 մլն դրամ է տրամադրվում այն անմրցունակ անձանց, ովքեր ցանկություն ունեն հիմնել սեփական բիզնես: Սա ևս փորձարկվող ծրագիր է:
7.Աջակցություն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար.
Այն դեպքերում, երբ Զբաղվածության պետական ծառայությունը չի կարողանում իր ծրագրերի շրջանակներում անձին տեղավորել աշխատանքի, կարող է ուղղորդել աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպություններ: Յուրաքանչյուր անձի համար այդ կազմակերպություններին տրամադրվում է 100.000 դրամ, սակայն այն պայմանով, որ անձը կտեղավորվի աշխատանքի և 1 տարի կաշխատի:
8.Գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագիր.
Այս ծրագիրը տրվում է աշխատանք փնտրողներին, որպեսզի իրենք սեփական աշխատանք փնտրելու պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Գործազուրկի յուրաքանչյուր այցելության համար Գործատուին տրամադրվում է 200.000 դրամ: Այս ծրագրից մեկ անձը կարող է օգտվել 3 ամիս: Գումարը տրվում է Զբաղվածության կենտրոնի տրված ուղեգրի պատասխանը ներկայացնելու պայմանով:
Կա մի հետաքրքիր ծրագիր ևս՝ «Աշխատանքի տոնավաճառ», որի շրջանակներում հավաքվում են շատ գործարար մարդիկ և գործազուրկներ: Վերջիններս հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, գործատուները՝ տեսնել գործազուրկների ներկայացրած աշխատանքները և ինչու չէ վերջիններս կարող են նաև ստանալ աշխատանքի առաջարկներ:
Հաշմանդամները, բողոքում են տրանսպորտի անհասանելիության վերաբերյալ: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում այս խնդրի լուծման համար
Այո, սա շատ լուրջ խնդիր է: Եթե գործատուն պատրաստակամ է ընդունել հաշմանդամին, բայց վերջինս չի կարողանում հասնել աշխատավայր, ապա մենք բնականաբար արդյունք չենք ունենում, սակայն այս խնդիրը Զբաղվածության կենտրոնինը չէ: Տրանսպորտի նախարարության ծրագրերի շրջանակներում պետք է լինեն պարտավորություններ այս խմբի համար:
Տիկին Բեժանյանն ավելացրեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները բազմազան են, և ամեն տարի մշակվում են նոր ծրագրեր խնդիրների կարգավորման համար:
Հ.Գ. Սակայն ակնհայտ է, որ հաշմանդամների խնդիրները մեր երկրում չափազանց դանդաղ են կարգավորվում:
Մարիանա Պետրոսյան
Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի ղեկավարի մամլո ծառայությունից «Ռեգնում» գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի 9-ը քաղաքացիներ «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում ցանկություն են հայտնել բնակություն հաստատել այդ օկրուգում:
Ստացված 9 դիմումներից 4-ի վերաբերյալ արդեն դրական պատասխան է տրվել:
Սա ուշագրավ է նրանով, որ Յամալո-Նենեցյան օկրուգը համարվում է ամենախստաշունչ կլիման ունեցող տարածաշրջաններից մեկը աշխարհում: Այստեղ 8 ամիս անընդմեջ ձմեռ է, և ջերմաստիճանը իջնում է մինչև -70 աստիճան: Ամռանը մոծակների ժամանակն է։ Մոծակները այնքան շատ են ու ագրեսիվ, որ դրանց խայթոցներից եղջերուները ուղղակի սատկում են:
Հայկական ժամանակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.