08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Օրը ցերեկով փոխհրաձգությունը զուտ հայաստանյան երևույթ չէ. նրանք, ովքեր փորձում են դա ներկայացնել որպես տեղական յուրահատկություն և մեր երկրի կործանման ցուցիչ, չափազանցությունների մեջ են ընկնում, հավանաբար, քարոզչական նկատառումներով: Աշխարհի տարբեր պետութուններում, այդ թվում նաև՝ շատ զարգացած, չափազանց ժողովրդավարական և անչափ լեգիտիմ, նույնպես ցերեկը տեղի են ունենում կրակոցներ՝ հաճախ ավելի ողբերգական հետևանքներով: Հայաստանում էլ է դա պատահում՝ հիշենք թեկուզ 2006 թվականի հունիսի 22-ին Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակի սպանությունը, որի ժամանակ դարձյալ, ցավոք սրտի, պատահական զոհ եղավ:
Քաղաքական խնդիր, այդպիսով, այստեղ չկա: Բայց առկա է շատ լուրջ հասարակական խնդիր: Երբ ինչ-որ մի խելագար ԱՄՆ-ում ինքնաձիգով մտնում է դպրոց և կրակ բացում ուսուցիչների և երեխաների վրա, մենք գործ ունենք Արևմուտքում տարածված պաթոլոգիաների հետ: Երբ տարբեր երկրներում քրեական տարրերը փողի պատճռով իրար վրա են կրակում, դա հանրամատչելի կերպով կոչվում է «մաֆիոզ ռազբորկա»: Բայց այս՝ Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը տրամաբանական բացատրություն չունեն. դա հայաստանյան կամ գուցե տարածաշրջանային պաթոլոգիա է:
Առավոտ
Դեպքի պահին Վերնիսաժի հարևանությամբ իր փոքրիկի հետ զբոսնող մեր զրուցակիցը պատմել է հետևյալը. «Մոսկվայում ապրող, աշխատող երկու «ջանավար» տղաներ, որոնք կարծես մեր շենքում տուն ունեն, սակայն ավտոն կանգնեցնելու տեղ չկար, կանգնեցրին այնտեղ, որտեղից բացվում է մյուս ավտոմեքենաների’ կայանատեղիից դուրս գալու մուտքը, շենքի ախրաննիկն ասաց՝ մի կանգնեցրեք, մարդիկ պետք է դուրս գան, իրենք ասին՝ թող սպասեն, բարձրացան վերև. մոտ կես ժամ չկային:
Այդ ժամանակ Յուվեցի Կարոյի փեսան (որի մյուս եղբայրն էլ Սերվիզի Անդոյի` Անդրանիկ Մանուկյանի փեսան է) ուզում էր դուրս գալ շենքի կայանատեղիից, մոտ կես ժամից «ջանավարները» լիֆտից վերջապես դուրս եկան, ախրաննիկն ասաց՝ տեսեք, ես ձեզ ասում էի, էս մարդիկ կես ժամ է՝ ձեզ են սպասում: «Բա պտի սպասեն»,- ասին: Էն Յուվեցու փեսան էլ, թե՛ փոխարեն ներողություն խնդրեք, էդ ի՞նչ եք ասում: Ու սկսվեց վիճաբանությունը: «Ջանավար» տղերքը բացել էին մեքենայի դուռը և վերջինիս կնոջ ու երեխայի ներկայությամբ փորձում էին Յուվեցու փեսայի ոտքից քաշելով՝ մեքենայից հանել. այ, էդ ժամանակ էլ Յուվեցու փեսան սկսեց կրակել՝ վիրավորելով անմեղ մարդկանց»: Ըստ ոստիկանության հաղորդագրության’ անօրինական ատրճանակից: Մեր տեղեկություններով, դեպքի ողջ ընթացքը տեսանկարահանվել է շենքի անվտանգության համակարգի կողմից, և նկարահանվածը գտնվում է ոստիկանությունում: Կհրապարակայնացվի՞ այն առաջիկայում, ինչպես եղավ Սուրիկ Խաչատրյանի դեպքում, մեր աղբյուրները չգիտեին: Մեր տեղեկություններով, Մանուկյան Անդոն Ուկրաինայից «վռազ» եկել է Հայաստան’ հարցերը կարգավորելու, ինչը բավական դժվար է. անօրինական զենքի պատճառով ինքնապաշտպանություն որակել պատահածը հեշտ չէ:
Ի դեպ, Գոռ Առաքելյանի (Յուվեցու փեսան) հայրը ոստիկանության նախկին երկարամյա աշխատող է, ինչը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության ընթացքի վրա:
Հրապարակ
Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ, Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն: Ժողովի ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը կարճ հարցազրույց է ունեցել Սերգեյ Ֆուրսենկոյի հետ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Սա ներդրում է ապագայի համար: Դուք ունեք հիանալի ակադեմիա, գերազանց ենթակառուցվածքներ, որին կնախանձեին ՈՒԵՖԱ-ի անդամ շատ երկրների ֆեդերացիաներ: Այստեղ մարզվում են ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև 800 երեխաներ, որոնք կարող են խաղալ և հանգստանալ հիանալի պայմաններում: Ինչպես ՀՖՖ նախագահը, այնպես էլ գործադիր տնօրենը ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի արդյունքի հասնելու համար: Այս ամենը, բնականաբար, գրավում է ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերում ակտիվ գործունեություն ծավալող ֆեդերացիաներին»:
ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով:
Ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան:
Լսելով ուսանողներին՝ վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:
Ուսանողական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրենց ընդունելու, բուհի բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց արձագանքելու համար: Վարչապետը խոստացել է ուսանողներին առաջիկայում այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և տեղում մանրամասն ծանոթանալ նրանց հուզող հարցերին:
Եթե նախկինում ՀԿԿ-ի հայտնի «տատիկը» իր ատելությունը արտահայտում էր միայն գոռգոռալով, ապա այս շաբաթ կառավարության շենքի առաջ նա եկավ արդեն ժամանակակից դիզայնով` հատուկ նյութի վրա տպագրված պաստառով (պաստառի բովանդակությունն է՝ «ՀՀ ազգի դավաճան «պատգամավոր» Նիկոլ Փաշինյան, որը ջրից միշտ չոր է դուրս գալիս, հեռացի՛ր քաղաքական դաշտից երկիրը թող հանգիստ»)։
«Տատի, էդ պլակատը տպելու փողը ով է տվել»,– հարցրել է մեր թղթակիցը։ «Հովհաննես Թումանյանը»,– առանց երկար մտածելու ասել է տատիկը։ Այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչու է ՀՀԿ-ի տատիկի սևեռվածությունը այդպիսի դրսևորումներ ստացել, որը նույնիսկ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Այստեղ կարող է լինել երկու վարկած, առաջին վարկածն այն է, որ այսպիսով ՀՀԿ-ի տատիկը իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում՝ ինչ-որ պատճառով դժգոհ լինելով պատգամավորի գործունեությունից։ Այս պարագայում, բնականաբար. նա իր սուղ թոշակից միջոցներ է հատկացրել նման պլակատ տպելու համար։ Սա չի բացառվում, որովհետև նման պլակատի տպագրությունն առանձնապես թանկ չէ։ Երկրորդ տարբերակն այն է, որ սա ՀՀԿ վերնախավի հոգու պոռթկումն է:
Հայկական ժամանակ
Թերթի հետ զրույցում, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանն, ասաց, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել: Նա հայտնեց, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով:
«Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա: Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ` մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի: Այլևս չենք կարող լռել, այն երեխան այնտեղ մեռնում է: Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թող թույլ չտա, որ ավելի վատ բաներ տեղի ունենան, թող օրենքով իմ եղբորը դատեն, բայց ոչ անարդար»:
Ժողովուրդ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.«Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:
«Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր:
Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։
Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Անցած տարվա տարեկան տվյալներով Հայաստանից արտահանվել է 23 միլիոն 139.3 հազար խորանարդ մետր գազ՝ 4 միլիոն 562.5 հազար դոլար մաքսային արժեքով։
Անցած տարի արտահանված գազից 9 միլիոն 5 հազար խորանարդ մետրը 1 միլիոն 891 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարևան Վրաստան, իսկ մնացած 14 միլիոն 134.3 հազար խորանարդ մետրը 2 միլիոն 671.5 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»։
Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք’ հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները: Մասնագետների կանխատեսմամբ՝ Արարատյան դաշտի անկրկնելի ծիրանն ամռանը հնարավոր է միայն «բժշկական դեղատոմսով» ձեռք բերել: «Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»: Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով:
Ժողովուրդ
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այդ առիթով զրուցեցինք հանրությանը հայտնի մարդկանց հետ՝ պարզելու նրանց կարծիքներն այսօրվա ընտանիքում եղած խնդիրների և առհասարակ, ընտանիքի դերի և նշանակության մասին:
Փորձեցինք պարզել, թե որքանով են նրանք պահպանել հայկական ավանդույթներն իրենց ընտանիքներում:
«Հայկական Վարկած»-ը զրուցեց երգչուհի Ալլա Լևոնյանի, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի և Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
Ալլա Լևոնյան
«Ես ինքս սկզբունքային մարդ եմ, և ընտանիքում պահպանելով ավանդույթները՝ փորձում եմ նաև ժամանակակից ռիթմի մեջ ապրել:Ես դեմ եմ այն մտքին, որ երեխաներին չի կարելի ասել «ոչ», պետք է խիստ լինել:Գոյություն ունի ծնող հասկացությունը, որը փորձում է երեխային ճիշտ ուղու վրա դնել:
Մեր ընտանիքում մենք ազատ ենք մտածում, բայց միևնույն ժամանակ կան շատ հարցեր, որոնց սկզբունքային ենք մոտենում:Մենք հայ ընտանիք ենք և այդ «ամերիկյան ոճը» մեզ համար չէ:Այնպես, ինչպես իմ ծնողներն են ինձ դաստիարակել, այդպես էլ ես եմ փորձում դաստիարակել իմ երեխաներին, միայն մի տարբերությամբ.ես չէի կարող ազատ զրուցել իմ ծնողների հետ, հիմա մենք մեր երեխաների հետ ընկերներ ենք»:
Կարինե Աճեմյան
«Հայերը միշտ փորձել են ստեղծել ամուր ընտանիք: Աշխարհում տեղի ունեցող շատ փոփոխությունների հետ միաժամանակ փոխվել են նաև ընտանիքների խնդիրները: Ընտանիքի ամրությունը կապված է հայի հոգեկերտվածքի, մտածելակերպի, աշխարհայացքի հետ: Ես կցանկանամ, որ ավելի սիրով լինեն ընտանիքի անդամները միմյանց հետ, քանի որ կյանքն, իսկապես, բարդացել է :Միշտ չէ, որ երիտասարդ ընտանիքները կարողանում են հասկանալ իրար.պետք է ավելի զիջող լինել:
Կնոջ դերը շատ կարևոր է ընտանիքում, հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից:Կանայք շատ ուշադիր պետք է լինեն իրենց տղաների դաստիարակության հարցում, որպեսզի հետագա բռնություններն ավելի քիչ լինեն:Ես մեծացել եմ շատ ամուր ընտանիքում, սիրո և հարգանքի պայմաններում, նույն պայմաններում էլ փորձում եմ պահպանել իմ ընտանիքը»:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
«Մեր ժողովրդի կյանքում ընտանիքի դերը բավականին մեծ է, բացարձակեցված աստիճանի է հասել, և ընտանիքն է այն երջանկության օթյակն ու բնօրրանը, որտեղ մարդն ամբողջանում և ինքնադրսևորվում է:
Ընտանիքի հասկացողությունը առնչված է մարդու արարչագործության պատմությանը: Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց այր և կին. և այդպիսով մարդը որպես համայնք Սուրբ Երրորդության կյանքի արտապատկերն է՝ որպես սիրո վրա հիմնված ընտանիք: Այսպիսի սկզբունքային հիմնադրությամբ ընտանիքի կարևոր հատկանիշը՝ տարբեր դերերով, կնոջ և տղամարդու ունեցած հավասար պատասխանատվությունր, հավասար իրավունքները և հավասար ազատություններ են, հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի, խնամքի, զոհաբերության խորհրդի վրա, որը նաև սրբագործվում է որդեծնության Աստվածապարգև խորհուրդով: Եկեղեցին բարձրագույն տեղ և դեր է հատկացրել ընտանիքին այն իր խորհրդաբանական համակարգում ընդգրկելով որպես պսակի խորհուրդը:
Մեր իրականության մեջ ընտանիքը կարևոր դերակատարություն է ունեցել և ունի թե՛ անձի կրթության, դաստիարակության, և թե՛ հոգևոր ազգային կյանքի պահպանման և զարգացման տեսակետից դիտված:
Ցավոք այսօր տարաբնույթ գաղափարների առկայության պայմաններում հարձակում և արշավանք է տեղի ունենում հենց ընտանիքի վրա: Ընտանիքի քայքայումը նշանակում է նաև հանրության քայքայում՝ պատճառ դառնալով հանրության դեգրադացիայի, ինքնության կորստի և «հոգևոր որբության» իր բոլոր աղետալի հետևանքներով:
Այսօրվա փոփոխվող աշխարհի տրամաբանությամբ՝ արժեքների պարտադրվող համահարթեցման և հարաբերակցության միջավայրում, շեշտադրումը կատարվում է անհատապաշտության վրա՝ անտեսելով մարդու անձ լինելու գերագույն արժեքը, որը նշանակում է հաղորդութենական հարաբերություն, որն էլ կազմում է ընտանիքի հիմքը:
Հայ ընտանիքը եղել է մեր ժողովրդի ամենաբարձր երկրային կարգը և արժեքը, պարիսպը՝ զանազան երևույթների դեմ: Ավելորդ է նույնիսկ ասել, որ պետականության բացակայության, զանազան այլ դժվարությունների, դժբախտությունների պայմաններում հայ մարդու առաջին հոգևոր հայրենիքն ու պետությունը եղել է հայ ընտանիքը, որտեղ էլ ծնունդ է առել հայ մարդու իդեալն ու ինքնությունը, որի համար էլ մեր Սուրբ Եկեղեցին այն համեմատել է դրախտի երջանկության հետ, հայ քրիստոնյա ընտանիքը բնութագրելով որպես «Դրախտի Ընտանիք»»:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.