18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Երևանի Բրազիլիայի հրապարակից ավտոերթ է կազմակերպել հետևյալ պահանջներով. վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ համաներում հայտարարել, դադարեցնել բոլոր տեսակների տուգանքները՝ մինչև նոր կանոնակարգերի հաստատումը:
Երթի մեկնարկից անմիջապես հետո ոստիկանները փակել են նախապես նշված երթուղու ճանապարհներից մեկը:
***
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել վարորդներից երկուսին: Մյուս վարորդները պառկել են ոստիկանության մեքենայի դիմաց՝ թույլ չտալով տանել բերման ենթարկվածներին:
***
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն հայտարարել է, որ իրենք այնտեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ընկերներն ազատության մեջ չեն։
***
Ոստիկանության տեղեկացմամբ, ակցիայի մասնակիցներից որևէ մեկը բերման չի ենթարկվել, միայն 4 անձի ինքնությունը ճշտելու նպատակով՝ նրանք հրավիրվել են ոստիկանության բաժին և արդեն հեռացել են:
Քիչ առաջ մեզ զանգահարեց Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը և մեզ հայտնեց, որ այսօր ինքը զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակից Ալեքսեյին (Ալեքսեյ Մանվելյանին) և ասել, որ հունիսի 10-ի ժամը 11.19-ին հայտարարում է, որ ինքը՝ ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից քաղաքական ապաստան է հայցում:
Լյուբիկ Չիբուխչյանն ասաց, որ իր հայտարարությունը ձայնագրվել է: Հավանաբար, Լ. Չիբուխչյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելով, ինչ-որ ակնկալիք ուներ, որովհետև մեր զրույցի ժամանակ ասաց. «Դե նախագահը լռեց»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ցավակցելով Այվազյանի ընտանիքի անդամներին, զավակներին, հարազատներին` նշեմ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում հպարտ պետք է ապրեք. Սմբատ Այվազյանի ապրած կյանքն ու կենսագրությունը տալիս է ձեզ այդ իրավունքը:
Սմբատը մեկն էր այն հայորդիներից, ով հայրենիքի համար վտանգավոր պահին զենք վերցրեց, երկրապահ կամավորական ջոկատ հիմնեց ու շտապեց պատերազմական առաջնագիծ` մահվանն ընդառաջ: Ու հաղթական էլ վերադարձավ պատերազմից:
Հրադադարի կնքումից հետո էլ Սմբատ Այվազյանը ծառայեց հայոց պետականությանը՝ զբաղեցնելով ընտրովի և նշանակովի կարևոր պետական պաշտոններ՝ ԱԺ պատգամավոր, պետեկամուտների նախարար և այլն:
Միաժամանակ ցավակցություն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին, քանի որ Սմբատ Այվազյանի կորուստը ոչ միայն նրա ընտանիքի և իրեն անձամբ ճանաչողների կորուստն է: Նա դեռ շատ անելիք ուներ հայ ազգի, Հայաստան պետության համար: Այնպես որ, օբյեկտիվորեն նրա մահը սգում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայերը:
Եվս անգամ կրկնեմ` ցավակցություններս հայ ազգի երկրապահ զավակի մահվան կապակցությամբ: Փա՛ռք քեզ, մեր ընկեր Սմբատ Այվազյան: Դու գնում ես միանալու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր մնացյալ նահատակ ընկերներին, և քո անունն էլ, հայ ազգի մնացյալ քաջ զավակների անունների կողքին, միշտ վառ մնալու է սերունդների հիշողություններում»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 6-ի որոշումով արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը:
«Հարութս Չիքն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Հավի լանգետ» արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փարիզի հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո, 55 տարեկան հասակում մահացել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը:
Սմբատ Այվազյանը ծնվել էր 1959 թ. մարտի 10-ին Երևանում:
1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:
Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը, եղել է քաղբանտարկյալ:
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:
Կոմիտաս վարդապետի շուրջ տևական ժամանակ բարձրացած աղմուկը, ստացավ իր տրամաբանական լուծումը, հայր սուրբը որոշեց ներողություն խնդրել և ափսոսանք հայտնել իր գրառումների համար.
«Ֆեյսբուքյան սիրելի ընկերներ, 31 մայիսին գրածս հոդվածը բավականին իրարանցում է առաջացրել ընթերցողների շրջանակում: Խորապես ցավում և ափսոսանք եմ ապրում դրա համար: Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունը իշխող է լինում տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել: Սողոմոն իմաստունն ասում էր. «ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները:
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և Հայոց ազգային արժեքների պաշտպան:
Կոմիտաս վարդապետ Հովնանյան»
Իսկ մենք` ՖԲ օգտատերերս, որ ակամայից մասնակիցը եղանք այս` իրոք, տհաճ քննարկումներին, միամտորեն կարծում էինք, թե Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի անվան տակ ֆեյք է թաքնված, որը հոգևորականին անհարիր ( համենայնդեպս ընդունված չափանիշներով) վարք է դրսևորում: Սակայն մեր փոքրիկ երկխոսությունը հայր Կոմիտասի հետ, բոլորովին հակառակ ապացույցը բերեց, որը եկավ լրացնելու նրա վերըբերված գրառումը իր էջում. Ահա այն.
Հայր Կոմիտաս բարև ձեզ, հուսամ լավ եք, Ձեր անվան հետ կապված տհաճ աղմուկ է ՖԲ-ում ու չենք հասկանում, թե արդյո՞ք դուք եք թե ֆեյք է, խնդրում եմ լուսավորեք մեզ, այդ քննարկումը ինչքանով է կապված ձեզ հետ
Yes varjvetzi aylyevs ayd datarkutyunnerin
այո, բայց, ի՞նչու նման կերպ զարգացավ խնդիրը, մենք արդեն կասկածում էինք որ ուրիշ մարդ է գրում ձեր փոխարեն
կխնդրեի պատասխանել..
partavorutyun eq dnum im vra, chen hskanum
չէուղղակի ուզում էի հասկանալ ինչ է կատարվում
yete imanaq batzatreq nayev intz, yes el em uzum haskanal
դուք պիտի ասեք դուք եք հեղինակը էդ քոմենթների, թե՞ ոչ
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հարգելի բնապահպաններ,
Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:
Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:
Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»:
Բազմիցս խոսվել է, որ կարկտահարության արդյունքում այս տարի զրկվելու ենք ծիրանի բերքից: Այժմ արդեն հստակ է, որ հայկական խորհրդանիշ համարվող ծիրանն իրականում ոսկու գին ունի: Այսպես, օրինակ, «Երևան-Սիթի» և «Կրպակ» սուպերմարկետների ցանցում մեկ կգ ծիրան կարելի է գնել համապատասխանաբար 2600 և 2700 դրամով: «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն էլ որոշել է ծիրանի թանկ գնով միանգամից չզարմացնել հաճախորդներին և 100 գրամ ծիրանի համար սահմանել է 682 դրամ: Սրանով, սակայն, չի փոխվում իրականությունը մեկ կգ ծիրանը կարելի է «ՍԱՍ»-ից գնել 6820 դրամով:
«Մոսկվիչկա» սուպերմարկետն էլ ներկայանում է ծիրանի տեսակների բազմազանությամբ՝ նույնքան բազմազան գնով: 8150 դրամ արժե, ինչպես ժողովրդի լեզվով ընդունված է անվանել՝ «մեղրի» համով ծիրանը, 3150 դրամ՝ «Արջանաբադ» տեսակինը, իսկ 3500 դրամով էլ կարելի է գնել սովորական ծիրան:
Չորրորդ ինքնիշխանություն
Առողջապահության նախարարությունը նոր օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի` բժիշկն իրավունք չունի հղի կնոջը հայտնել երեխայի սեռը մինչև պտղի 30 շաբաթը լրանալը։
Նոր օրինագիծը անհրաժեշտություն է դարձել, քանի որ ավելի վաղ տեղեկանալով ընտանիքները պլանավորում են իրենց ցանկալի սեռը և երեխայի սեռը աբորտի պատճառ է դառնում:
«Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշել է, որ միայն վերջին տարվա ընթացքում չծնված աղջիկ երեխաների թիվը կազմել է 2000:
Հղիության արհեստական ընդհատումը սրում է մեր երկրում ծնելիության և ինչու չէ նաև արտագաթի հետ կապված պատկերը:
Կարինե Սարիբեկյանի խոսքով, խնդրի մասին իրենց զեկույցներում բազմիցս բարձրայնել են միջազգային կառույցները՝ հորդորելով ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ տվյալ ցուցանիշը հաշվի առնելով՝ այս պահին անհրաժեշտ է ընդունել նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով թույլ չի տրվի պտղի մինչև 30 շաբաթական դառնալը ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը:
Կնոջ իրավունքները չեն խախտվում, հղիության 30-րդ շաբաթում նա կարող է իմանալ երեխայի սեռը:
Թեպետ փորձագետն ընդգծել է, որ օրենքին զուգահեռ մշակվել է վարչական իրավախախտումների մասին օրենք, որն առաջարկում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով՝ բժշկի կողմից առաջին անգամ օրենքը խախտելու, սեռը հայտնելու դեպքում: Երկրորդ անգամ սեռը ժամկետից շուտ ասելու դեպքում՝ բժիշկը կտուգանվի նշված գումարի կրկնակիի չափով, սակայն քանի որ խոսքը վերաբերվում է կոնկրետ բժիշկի և ծննդկանի պայմանավորվածությանը, օրենքի ընդունումը կարող է սպասված արդյունքը չտալ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ օրենքի պահանջը հիմնավոր է, սակայն բավարար չէ իրավիճակը շտկելու համար: Այստեղ կոռուպցիան կարող է անվերահսկելի լինել և նախարարությունը պետք է մտածի՝ ինչ լծակներով կանխել կոռուպցիան:
Ըստ տիկ Սարիբեկյանի՝ Հայաստանը կոնկրետ շտապ լուծելու խնդիր ունի, իրենք հասկանում են, որ կոռուպցիայի վտանգ կա, բայց դեռ հստակ մեխանիզմ չի մշակվել:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.