07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Ժամանակը, վտանգներն ու պարբերաբար հնչող կրակոցները չեն կարողացել իրենց ներգործությունը թողնել սահմանամերձ գյուղացիների բնավորության վրա. նրանք առաջվա պես հյուրասեր են, ազնիվ, բարի և կենսուրախ, պատրաստ են հացի վերջին պատառը կիսել քեզ հետ, սակայն չէր կարելի չնկատել նաև այն թախիծը, որ կար նրանց աչքերում, իսկ տան պատերին առկա կրակոցի հետքերը անընդհատ հիշեցնում են, որ թշնամին հեռու չէ:
«Վերջին անգամ ուժեղ կրակոցներ տարածաշրջանի գյուղերում հնչել են մարտի 28-29-ը, երբ հակառակորդը կրակել է սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերի վրա»,- պատմեցին գյուղացիները՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեր այցելության ժամանակ:
Գյուղերում, գրեթե բոլորն ունեն իրենց պատմությունները. օրինակ Լիանա Անիկյանը, որն Այգեպարից է, հրաշքով է ողջ մնացել: Թշնամու կողմից արձակված գնդակը դիպչել է նրա ոտքերի փափուկ մասին, բարեբախտաբար, այժմ միայն սպիեր են մնացել:
Նրա խոսքով, «շոկը շատ մեծ էր, մի ամբողջ օր դողացել է»:
«Այդ դեպքից հետո, սկսել եմ ամեն ինչին ուրիշ աչքերով նայել, գեղեցիկը գնահատել»,-պատմում է Լիանան:
Լիանան շատ է ցանկանում մնալ գյուղում, սակայն իր ապագան չի տեսնում Այգեպարում. միտք ունի տեղափոխվել Ռուսաստան:
Իսկ սահմանամերձ Չինարիից՝ Սիրուշ Միրզոյանի պատմությունը մի փոքր այլ է. նա 5-ամսեկան հղի է եղել, երբ ամուսինը զոհվել է. վերջինս 4 հոգու հետ ճանապարհների վրա աշխատելիս է եղել, երբ կրակել, սպանել են: Սիրուշը ստիպված է եղել միայնակ դաստիարակել դստերը:
Գյուղերում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, մի քանիսն էլ խանութ են բացել, սակայն դա շատ քիչ է օրվա ապրուստը հոգալու համար, մանավանդ այս ամիսներին, երբ գյուղի մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի՝ խանութներում առևտուր չի լինում, իսկ հողագործությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է կյանքի համար:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը պատմեց, որ հողագործները «բռոնի ժիլետով ու կասկաներով» են աշխատում:
«Թշնամին երբեք չի թողել, որ մենք հանգիստ աշխատենք, շուրջ 700 հեկտար է գյուղատնտեսական նշանակության հողերը: Հողերի մեծ մասը, որը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո, ցավոք սրտի, չի մշակվում: Մշակվում է միայն ներքևի հատվածը, որովհետև այդտեղ ապահով է»,-մանրամասնեց Սամվել Սաղոյանը:
Չինարեցիներն արդեն պաշտպանվելու ձևերը գիտեն. այստեղ վտանգավոր են միայն առաջին գնդակները, որոնք անակնկալ պահի կարող են դիպչել ցանկացած մարդու, իսկ դրանից հետո, բոլորը գիտեն, թե ինչպես պետք է խույս տալ գնդակներից:
Չինարիում բնակարանների 80 տոկոսը մեջքով դեպի հենակետերն են, միայն 20 տոկոսն է, որ, թշնամու նշանառության տակ է վերցված:
1250 բնակիչ ունեցող գյուղը 600 մետրով է հեռու հակառակորդի սահմանից, գերեզմանատունը՝ 700:
Չինարիի գյուղապետը պատմեց, որ վերջին ամիսներին նրանց նույնիսկ թույլ չեն տվել, որ հանգուցյալներին հուղարկավորեն. «Երկու միջադեպ եղավ, կրակեցին թափորի վրա, ստիպված եղանք գիշերը հուղարկավորել»:
Այդուհանդերձ, չնայած այս ամենին, գյուղացիները չեն ցանկանում լքել իրենց գյուղը, այն հարցի՞ն, թե մտադիր եք թողնել գյուղն ու հեռանալ, բոլորը գրեթե նույն պատասխանն էին տալիս՝«Չէ, ուր գնանք, սա մեր տունն է, ուր էլ գնանք, թեկուզ խաղաղ է լինելու, բայց դե օտարի պես ենք մեզ զգալու», հետո ավելացնում են՝ «բայց դե, ջահելներից, ով հնարավորություն ունեցել է, գնացել է»:
Սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նեղսրտած ասում էին, որ գյուղում զբաղմունք չկա, մանավանդ՝ երիտասարդությունը չգիտի՝ ինչով զբաղվի:
«Ճիշտ է, երբեմն-երբեմն, գյուղապետի նախաձեռնությամբ համերգներ լինում են, սակայն մեծ-մասամբ, չգիտենք ինչով զբաղվել, ոչ ուսումնական կենտրոն կա, ոչ աշխատավայր, գոնե գործարաններ հիմնեին էստեղի բնակչությունը աշխատեր»,- նկատում է երիտասարդ չինարցին:
Չինարիի մանկապարտեզ հաճախում է 28 երեխա, դպրոց՝ 119 երեխա: Սակայն թվերը գնալով նվազում են:
Սամվել Սաղոյանը թվերի նվազման պատճառը համարում է՝ ոչ այնքան կրակոցների հանգամանքը, որքան՝ աշխատատեղերի բացակայությունը. «Չինարեցիները երբեք պատերազմից չեն փախել, սակայն, մնալով գյուղում, աշխատանք չեն ունենում, չեն կարողանում հոգալ իրենց ապրուստի խնդիրը, ստիպված լքում են գյուղը»:
Վերջում կցանկանայի պատմել մի վայրի մասին, որը Չինարիում սրբավայր է համարվում՝ ռուսաստանաբնակ այգեպարցիների և չինարեցիների հովանավորությամբ 2012 թվականին դեկտեմբերի 27-ին խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ նահատակների, որոնք զոհվել են 1992թ.-ի նույն օրվա իրադարձությունների հետևանքով, երբ հենց Չինարիի ուղղությամբ հակառակորդը մուտք է գործել մեր տարածք: Սակայն հուշարձանը նվիրված է գյուղի ինքնապաշտպանության համար բոլոր զոհվածներին:
Դրանից աջ՝ կանգնեցված է հուշարձան՝ 1941 թվականին զոհված 94 չինարեցիների հիշատակի համար, ձախ կողմում՝ երկրաշարժի զոհերի, ապա հաջորդում է՝ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, իսկ մի փոքր այն կողմ ՝ամփոփոված է ազատամարտիկ Վահրամ Սաղոյանի շիրիմը:
Աննա Սարգսյան
Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Հայաստանում բոլոր աղանդները որոշակի ժամանակ ունեն, որպեսզի ինքնահաստատվեն, օրենքն ուսումնասիրեն և օգտագործելով դրա թերի կողմերը՝ անեն իրենց սև գործը:
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, ընդգծելով, որ այդ աղանդները սկզբում արագ զարգանում են, մեկից մյուսը տեղափոխվում և հետո կանգ առնում:
Նրա խոսքով՝ այժմ այդ աղանդների աշխույժ շարժը կանգ է առել:
««Եհովայի վկաների» հրապարակումներում, որտեղ նրանք իրենց մասնակիցների քանակը նույնպես նշում են, տեսնում ենք, որ վերջին 2 տարում բավականին քչացել են»,-նշեց Վարդան Ասցատրյանը:
Միացյալ երիտասարդական լիգայի (ՄԵԼ) համանախագահ Սևակ Հովհաննսիյանն էլ իր հերթին խոսեց «Պենտեկոստե» աղանդի մասին, որն արդեն 20 տարի է, ինչ գործում է, սակայն միայն վերջերս է բացահայտվել:
Սևակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Պենտեկոստե»-ի անդամները վաճառում են կրոնին վերաբերող իրեր` ասելով, թե դրանք օրհնված են և անպայման պետք է գնել:
«Նման դեպքեր ԱՄՆ-ում են եղել: Մեզ այս մասին հայտնել է տուժողներից մեկի քույրը, որն այս պահին Հայաստանում է»,-հայտնեց Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ այս աղանդն իր միջոցառումները անց է կացնում «Խորովածը շատ լավ բան է, առանց Հիսուս ոչ մի բան է» երգի ներքո:
Սևակ Հովհաննիսյանի փոխանցմամբ, կա նաև մի նոր` «Արևաբուժություն» կոչվող աղանդ, որի ներկայացուցիչները թեյ են հյուրասիրում, հիպնոզի ենթարկում և սեռական բնույթի գործողությունների հրահրում:
Սակայն ՄԵԼ-ի համանախագահը հրաժարվեց այս աղանդի մասին առավել տեղեկություններ հաղորդել:
Մարիանա Պետրոսյան
Գեղարքունիքի մարզում համայնքային ղեկավարների շրջանում մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում։ Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ մարզպետը հատկապես հոգատար է Գավառի նկատմամբ, քանի որ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունի։ Կառավարության կողմից առաջարկվող գրեթե բոլոր ծրագրերն իրականացվում են Գավառ քաղաքում, իսկ մյուս համայնքներն անտեսվում են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս քաղաքի հրապարակի համար 50 մլն է տրամադրվել:
Հրապարակ
Շնորհավորանք Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ’ նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է’ շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո’ր, հայ ժողովուրդ:
Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին և մեր նահատակ ընկերներին, թե իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: Ամենասկզբում հենց օրվա խորհրդի մասով: Մեր ձեռքբերումներից է այն, որ 2000 թվականից սկսած Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Իսկ այս տարվանից արդեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաև’ հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում նշվում է Երկրապահ կամավորականի օրը’ հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն և ստացել մայր եկեղեցու օրհնությունը:
Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման’ նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում: Պարտավոր եմ արձանագրել, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով մեր մարտական ընկերն է, ամենաիսկական երկրապահ է’ քաջածանոթ երկրապահի դարդ ու ցավին, երկրապահների բոլոր խնդիրներին և միշտ էլ պատրաստակամ է օգտակար լինել Երկրապահին:
Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինելուց: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ակումբները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաև’ Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 4 000-ից: Այս առումով ևս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով ևս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կառավարության, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են լինելու’ առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դնելու պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով’ սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի և երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:
Մեր նահատակ ընկերներին, մեր մարտական ընկերներին, հերոսներ ծնած հերոս մայրերին, պատանի և երիտասարդ երկրապահներին, հայ ժողովրդին զեկուցեմ, որ երկրապահական ամենամյա ուխտագնացությունը մեկնարկել է մարտի 5-ին’ Սպարապետի ծննդյան օրը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 24-ին մասնակցել ենք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, սակայն, հատուկ ընդգծեմ, որ ապրիլի 24-ը Երկրապահի համար ոչ թե լացուկոծի օր է, այլ’ վրիժառության, պայքարի, հայոց արդար պահանջատիրությունը վառ պահելու: 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, և մեր վարչության հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ’ Հայկ Դեմոյան, այս տարի, հաջորդ տարի լարված աշխատելու է այդ ուղղությամբ: Մայիսի 28-ին Սարդարապատում ենք լինելու, այնուհետև’ Արցախում, Տավուշում, Սյունիքում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Երկրապահը շարունակում է մնալ սահմանի բնակչին ոգևորող ուժ, շարունակում ենք հավաստիացնել և երաշխիքներ տալ սահմանաբնակ մեր հայրենակիցներին, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի:
Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է հոգատար լինել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների խնդիրներով: Այս խավին իրավական, սոցիալական, բարոյական աջակցություն ցուցաբերելը մեր սրբազան պարտքն է: Ցավոք, դեռ կան խնդիրներ: Այդ խնդիրները ժամանակի ընթացքում, մեր պետության հնարավորությունների աճին զուգահեռ, կկարգավորվեն: Խնդիրների կարգավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության, պաշտպանության, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ: Այսօր, սակայն, տոնական օր է, ուստի ավելի շատ պետք է հաղթանակներից, ձեռքբերումներից խոսենք: Իսկ հաղթանակներ մեր սերունդն, իրոք, ունեցել է: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաև’ կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ երկրապահ, շնորհավոր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր:
«Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար:
Իր հերթին, Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար:
«Նաիրիտ» ՓԲԸ-ի կոլեկտիվը միանշանակ չի վերաբերվում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հեռանալուն: Նաիրիտցիների մի մասն ուրախ է, որ գործարանը կործանման եզրին հասցրած վարչապետն ու նրան հնազանդ էներգետիկայի նախարարը հեռացան:
Մյուս կողմից՝ մարդիկ հասկանում են, որ նորանշանակ Երվանդ Զախարյանից իրենք շատ ավելի մեծ դժվարությամբ աշխատավարձ կստանան եւ հնարավոր է, որ ընդհանրապես չստանան, քանի որ նոր նախարարը կարող է հրաժարվել նախորդ կառավարության մեղքերից:
«Կասի՝ ով կերել է, ով պարտք է արել, նա էլ թող պատասխան տա»,- ասաց «Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցներից մեկը: Գործարանում տեղյակ են, որ էներգետիկայի նորանշանակ նախարարը շուտով այցելելու է համակարգի ձեռնարկություններ, սակայն չեն հավատում, որ Երվանդ Զախարյանը կգա «Նաիրիտ»: «Եթե գա էլ, բանվոր ժողովրդին չի հանդիպի: Կարծում եմ՝ կգնան, տնօրենի կաբինետում կնստեն, մի բաժակ կխմեն եւ վերջ»:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսը էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը նաիրիտցիների հերթական աշխատավարձը տալիս էր «այլ աղբյուրներից», չպարզաբանելով, թե հատկապես որ «աղբյուրի» մասին է խոսքը՝ ատոմակայանի՞, որն ինքն է պարտքերի մեջ թաղված, թե՞ Երեւանի ՋԷԿ-ի: Հայտնի է, որ էներգետիկայի նախարարությունում այս երկու պետական ձեռնարկություններն են մնացել: Ամեն դեպքում, սրանք խախտումներ են, որոնք Երվանդ Զախարյանը դժվար թե վերցնի իր վրա:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։
Ըստ այդ տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։ Ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով։ Արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Սա ՀԷՑ-ից առայժմ ճշտել չհաջողվեց:
Հայկական ժամանակ
Մայիսի 2-4-ը լրագրողներից և ուխտավորներից կազմված խումբն այցելեց Տավուշի մարզի սամանամերձ գյուղեր:
Այդ գյուղերից մեկի՝ Այգեպարի մանկապարտեզն ու դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունեն:
Այգեպարի մանկապարտեզ հաճախում է 20 երեխա, որոնք ֆինանսական միջոցների բացակայության և անհարմար պայմանների պատճառով, հավաքված են մեկ խմբում:
Մանկապատեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը «Հայկական Վարկած »-ի հետ զրույցում պատմեց, որ մանկապարտեզի առաջնահերթ խնդիրներից է հենապատի բացակայությունը:
«Վերջին կրակոցների ժամանակ մանկապարտեզը հրետանակոծվել է: Երեխաների համար արդեն սովորական են կրակոցները, սակայն մեզ համար մեծ խնդիր է, որ հենապատ լինի, պատնեշ լինի, որ երեխաներն ապահով մնան »,-ասաց Լիլիթ Մելիքյանը:
Տնօրենի խոսքով, մանկապարտեզը չնայած ապահովված է սնունդով, սակայն գույքի անհրաժեշտություն է զգացվում՝ հատկապես մահճակալների, պահարանների, խաղալիքների:
5 տարեկան Սարգիսը, որն այդ մանկապարտեզի սաներից է, հրաժարվեց իր երազանքների մասին պատմել, սակայն հպարտությամբ ասաց, որ մտադիր է զինվոր դառնալ, որպեսզի պաշտպանի իր ընկերներին ու հարազատներին:
Սահմանամերձ Այգեպար գյուղի միակ դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 2001 թվականին՝ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրով:
Դպրոցի համար շատ կարևոր խնդիր է կոմպլեկտավորումը՝ երկու դասարանները միասին են դասավանդում՝ անկախ աշակերտների թվից:
Դպրոցի տնօրեն Վասիլի Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միայն մի քանի առարկաներ են, որ հնարավոր չէ կոմպլեկտավորված դասավանդել:
«Որպեսզի ուսուցման որակը բարձր լինի, պետք է դասարանները տարանջատել, մյուս խնդիրը ուսուցչակազմի նյութական ծանր վիճակն է, շատ ցածր աշխատավարձ են ստանում»,-ասաց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով, ճիշտ է բոլոր դասարաններում աշակերտներ կան, սակայն կա, որ մի դասարանում 2-3 աշակերտ են սովորում:
Ա. Սարգսյան
եր տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ «Հայջրմուղկոյուղու» կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն՝ «ջրի մարդկանց» սպառնում է աշխատանքից ազատում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, և դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում:
Ի դեպ, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, և «երբ ուզեն՝ փակվեն»:
Հարսանիքին չի մասնակցել նաև Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.