08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են շրջանառվում։ Որոշ աղբյուրներ նշում են, որ նա Հայաստանում է, մյուսները՝ որ նա գտնվում է Իսպանիայում, որտեղ առանձնատուն ունի։
Նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, սակայն, մեզ տեղեկացրեցին, որ Սարգսյանը գտնվում է Չինաստանում, որտեղ նրա եղբայրը զբաղեցնում է դեսպանի պաշտոնը։ Ըստ նույն աղբյուրի՝ Սարգսյանը Հայաստան կվերադառնա 10 օրից:
168 ժամ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ասպիրանտական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հաստատվել է 379 տեղ, որից 239-ը առանց տարկետման իրավունքի, 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով և 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից
ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպվել է որպես «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է կանոնադրությունը: Ակնկալվում է, որ վերակազմակերպման արդյունքում բուհի հետագա զարգացման համար կբացվեն նոր հեռանկարներ, կընդլայնվեն մասնագետների պատրաստման ծավալը, ձեռնարկատիրական գործունեության ոլորտները:
Նույն հիմնավորմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է համալսարանի նոր խմբագրությամբ շարադրված կանոնադրությունը, սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
Կրթության ոլորտին վերաբերող հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող
«Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրով մատակարարել են ուսումնական ռոբոտներ, սահմանել, որ դրանք մատակարարվում են անհատույց: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական ռոբոտների անհատույց տրամադրման գործարքները ԱԱՀ-ից ազատելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող դիվանագիտական ծառայության մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը, մի շարք այլ իրավահարաբերություններ: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել սույն օրենքների նախագծերը:
Գործադիրը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը նույնպես օրենքի դրույթների համապատասխանեցումն է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին: Բացի այդ, լիարժեք կկարգավորվեն զինծառայողների դրամական բավարարման, դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարաբերությունները, կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը` Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին` հայտարարեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացել է հեծանիվ նվիրել նրան: Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո կատակել. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց իր բարձրացրած խնդրին, գիտնականը պատասխանեց. «Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե՛ Ռ. Մարտիրոսյանը, թե՛ հանրապետության նախագահը: Իմ կարծիքով՝ ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին: Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան: Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման` «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի»:
Ժողովուրդ
Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը։
Երբ Արսենյանին հարցրեցինք՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Չկա նման բան»։ Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ՝ նաև «Ջերմուկ գրուպի» աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում, և նա անգամ իր ընտանիքին է Հայաստանից Գերմանիա տեղափոխվել։ Սույն տեղեկությունը ևս ՀՀԿ-ական պատգամավորը երեկ հերքեց։
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաև «Պեպսի-կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ և Հարավային Կովկասում «Պեպսի-կոլայի» կառավարման իրավունքը։ Իսկ «Պեպսի-կոլայի» վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում։ Երեկ, երբ նրան հարցրեցինք՝ Ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա, նախ, պատասխանեց. «Պեպսիի հետ ես կապ չունեմ»։ Հիշեցմանը՝ բայց նախկինում դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը՝ Արսենյանը պատասխանեց. «Իմ տղան է, հիմա էլ կա»։ Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է՝ հարցին պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ամբողջությամբ մերն է»։ Հիշեցնենք, բավական հաջողակ գործարար-պատգամավոր Աշոտ Արսենյանը տարիներ շարունակ համարվել է Սերժ Սարգսյանի մերձավորը, ով իր ամառային արձակուրդների մի մասը սովորաբար անցկացնում էր Արսենյանի՝ Բադեն-Բադենում գտնվող առանձնատանը»։
Հայկական ժամանակ
Այսօր Կրթության և գիտության ոլորտի մի խումբ աշխատակիցներ, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ, բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարից պարտադիր կուտակայինի հարցում ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը:
Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր են ներկայացրել ԿԳՆ-ին:
«Առանց այդ էլ նախարարության շնորհիվ մենք այսօր ստանում ենք աղքատավարձ։ Դրանից էլ են ուզում գումար պահել, ուղղակի ամոթ է։ Ես ստանում եմ 32 000 դրամ, որից պահվում է 2000 դրամ։ Մեր աշխատավարձը հաշվի առնելով՝ դա մեծ գումար է»,-լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի թիվ 52 դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը:
ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, մոտենալով բողոքող ուսուցիչներին, առաջարկել է բարձրանալ նախարար Արմեն Աշոտյանի մոտ՝ քննարկելու խնդիրները:
Սակայն ակցիայի մասնակիցները մերժել են առաջարկը՝ հայտարարելով, թե Աշոտյանը Ֆեյսբուք մտնելու ժամանակ ունի, իսկ իրենց մոտենալու ժամանակ չունի՞:
Նույն առաջարկով ցուցարարներին է մոտեցել նաև Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, սակայն վերջինս նույնպես մերժվել է:
Ինչպես գիտենք, Գալուստ Սահակյանը 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ նախագահ:
Այս փաստն, իհարկե, չէր կարող բուռն արձագանք չգտնել Ֆեյսբուքում: Այսպես, ներկայացնում ենք, մի քանի ուշագրավ գրառումներ.
Ստյոպա Սաֆարյան
101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այս թվերը ինչպես հասկանա՞նք….
ԱԺ-ում կա՞ ուժ, որը Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելը հաղթանակ է համարել ու դա արտացոլել է իր քվեարկության մեջ…
***
Գալուստ Սահակյանը թերևս ճիշտ էր, որ ասում էր, թե «աղերսվող ընդդիմախոսների» մերկությունը տեսել է և գիտի, թե այս դաշտում ո՞վ որտեղից է եկել ու ո՞ւր է հասել: Նա ունի 101 կողմնակից այս ԱԺ-ում: Քվեարկությունից «բացակա» մնացած 30 պատգամավորներից էլ դրան պետք է ավելացնել նրանց, ովքեր չէին կարող «դեմ» քվեարկել, որի պատճառով էլ գերադասել են չմասնակցել քվեարկությանը:
Կապիկություն: Այլ բառ չես գործածի այս երկու օրվա «շոու»-ի համար:
Արգիշտի Կիվիրյան
Այսօր Հայաստանի խորհրդարանը ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց Գալուստ Սահակյանին: Դե այս պարագայում ո՞վ ա անմեղսունակը, Գալուստ Սահակյանը, թե իրեն ձայն տված 101 պատգամավորները….
Կարեն Քոչարյան
Փաստորեն եթե հանրապետականները ամբողջ կազմով մասնակցեին քվեարկությանը Գալուստ Սահակյանը կարող էր 131 ձայն էլ ստանար
***
Այսուհետ ՀՀ ԱԺ-ում կա 4 ֆրակցիա` ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և « Գալուստի այլընտրանքային ֆանատներ»
***
Փաստորեն ողջ այս պատմության մեջ ամենաազնիվը Գալուստ Սահակյանը դուրս եկավ
***
Բոլորին հայտնի է որ շարքային ընտրողի ձայնն արժե 5000-10000 դրամ։ Հետաքրքիր է իսկ ի՞նչ արժե ընդդիմադիր պատգամավորի ձայնը։
Գարիկ Պետրոսյան
Կարդում եմ իմ հարգելի ընկերների գրառումները ու զարմանում: Տղերք, ինչ-որ նո՞ր բան է եղել: Ինչ-որ բան է եղել, որ անսպասելի՞ էր: Նորությո՞ւն: Ինչ-որ մեկդ ա՞յլ բան էիք սպասում: Անընդհատ գրում եք մեր խայտառակ քաղաքականության մասին, ու հիմա զարմանո՞ւմ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: ԱԺ նախագահ ընտրվեց ինչ-որ մեկը, իհարկե, ահավոր է, որ հենց այդ ինչ-որ մեկը, բայց դե մեծ հաշվով ընտրվելու էր այն ինչ-որ մեկը, որին ներկայացրել էին: Ես ուղղակի մտածում եմ՝ եթե մի օր առաջարկողը մի այլ կարգի շուլուխ անի ու որոշի, ասենք, որևէ պաշտոնում, ասենք, Փոցխի առաջադրել, սովորական գյուղատնտեսության մեջ օգտագործվող փոցխի: Միևնույն է, կողմ քվեարկողն էլի կողմ է քվեարկելու ու սեփական լեքսիկոնով գովերգելու է անշունչ փոցխին ու վերջինիս գերագույն բարոյական արժեքները:
Սա նորություն չէ: Ոչ էլ նորություն է, որ գեղեցիկ մթոմ ընդդիմադիր ճառերի ետևում հաճախ թաքնված են կոճակ սեղմիչները: Սա էլ նորություն չի: Սա էլ կանցնի կգնա: ՈՒ հենց առաջին կողմ քվեարկողները, իհարկե ոչ իշխանական, վաղվանից կսկսեն ընտրվածին քլնգելն ու բոցաշունչ ճառերը;
Այս ամենը ոչ նորություն է, ոչ անակնկալ:
Կրկին անգամ` Բարի գալուստ իրական կյանք
Արմեն Հովսեփյան
Եվ այսպես, վերջապես տեղի ունեցավ այն, ինչը դեռ մեկ ամիս առաջ անհնարին էր թվում, ու պատռվեցին բոլոր այն դիմակները, որոնք այդքան ջանասիրաբար կարվում էին խորհրդարանական ընտրություններից հետո:
Առաջարկում եմ սթափ գլխով, բայց ամենայն անկեղծությամբ հասկանանք, թե ի՞նչ էր նշանակում Գալուստ Սահակյանի՝ ԱԺ խոսնակ դարձնելը:
Փաստացի, ՀՀԿ-ն ցույց տվեց, որ Վանո Սիրադեղյանի պատգամներն ամենալավը հենց իրենց մոտ են սերտել, ու եթե Վանոն ասում էր, որ կարող են «պոլի փետին» էլ նշանակել, ապա ՀՀԿ-ն հանգիստ ապացուցեց, որ «պոլի փետը» դեռ ամենաանհեթեթ տարբերակը չէր: Եվ ոչ մի զարմանալու բան չկա, որովհետև հենց այս կուսակցությունն է իր շարքերում կենտրոնացրել ամենաանսկզբունքային, հակազգային ու թշնամական էլեմենտները, որոնց համար ոչ մի սրբություն ու պատիվ գոյություն չունի: Ուստի, հիմա աչքեր կլորացնելու կարիք չկա: Համաձայնենք՝ բոլորս էլ գիտակցում էինք, որ ՀՀԿ-ն ընդունակ է նման ստորության, ու Հայաստանի ամենահակակրելի, անգրագետ, ցինիկ և անկեղծ ու մաքուր ժողովրդական ատելությունը վայելող կերպարներից մեկին՝ Գալուստ Գրիգորիչին, կկարգեն ԱԺ խոսնակ:
Այս ողջ պատմության մեջ միակ՝ հարաբերականորեն զարմանալի պահը ԲՀԿ-ի դիմակի պատռվելն էր, որովհետև դրանում ախր ոչ մի տրամաբանություն չկա: Չէ՞ որ ՀՀԿ-ին իր ունեցած ձայներն էլ բավական էին Գալուստին ԱԺ նախագահի աթոռին տնգցնելու համար, բայց Գալուստը հավաքում է ոչ թե 70 ձայն, այլ՝ 101, և դա այն պարագայում, երբ ՀՅԴ-ն, Ժառանգությունը (բացի Արզումանյանից), ՀԱԿ-ը (բացի Փաշինյան-Բագրատյան դուետից) չեն մասնակցում քվեարկությանը: Այսինքն՝ ստացվում է, որ ԲՀԿ-ն գրեթե ողջ կազմով քվեարկել է Գալուստի օգտին՝ հաշվի առելով, որ մյուս թեկնածուն՝ Բագրատյանը, հավաքել է ընդամենը 3 ձայն՝ իր, Փաշինյանինը և Արզումանյանինը:
Դե ինչ, ժողովուրդ ջան, մեզ էլ թող սա լինի հերթական դասը, որ Հայաստանում ոչ մի առողջ քաղաքական ուժ գոյություն չունի, ու բոլորն էլ նույն սրիկայական համակարգն են ներկայացնում, և միակ դիմակայությունը զուտ աթոռակռիվն է և սեփական քսակները հաստացնելու տենչանքը:
Ի՞նչ ասեմ, եկեք թուլանանք, որ շարունակական բռնաբարությունից ձեռքի հետ գոնե մի քիչ հաճույք ստանանք: Չնայած անգամ բռնաբարությունը շատ մեղմ է ասված, երբ երկրիդ դե յուրե երկրորդ դեմքը Գալուստ Սահակյանի պես մեկն է:
Տիգրան Քոչարյան
Բա սենց «դուխով ու թասիբով» դեպուտատների գլխին բա էլ ով լինի, եթե ոչ Գալուստը
Վարուժան Բաբաջանյան
«Իսկ ինչու՞ եք որոշել, որ ես կամ մեկ ուրիշը քվեարկել ենք Գալուստ Սահակյանի օգտին, որևէ ցուցում չի եղել պատգամավորներին»:
Այո, այո~~~~, սրանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերն են…
Հարգելիս, հպարտությունս, պայքարի ազատամարտիկս, քաղաքականության մեջ միակս, խնդրում եմ, էդ եքյա ֆրակցիայով հանկարծ չփորձեք խցկվել էն երեքի մեջ: Մեկը հաստատ Բագրատյանն ա: Էն նվաղ երկուսի մեջ ահռելի ֆրակցիայի ջամդաքը չփորձեք խցկել:
Եթե, իհարկե, խցկողը Կառլեն Կառլենիչը չէ…
Էդգար Խաչատրյան
Ժողովուրդ, փնտրվում է մեր ընդդիմությունը:
Գալուստ Սահակյանը 101 քվե ունի: Հրանտ Բագրատյանը՝ 3….
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով’ որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը’ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում: 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց, եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»: Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ. և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի։
Ծնողները, սակայն, պատմում են, որ այսպիսի դեպքեր դպրոցում հաճախ են լինում։ Մի անգամ աշակերտներից մեկը հրել է ուսուցչին այն պատճառով, որ նա համարձակվել է փոխել իր տեղը, իսկ մյուսն էլ հրաժարվել է մասնակցել շաբաթօրյակի՝ պատճառաբանելով. «Մայրիկս ասել է, դու հավաքարար չես»:
Հրապարակ
Այսօր հերթական էլիտար հարսանիքը տեղի կունենա։ Ամուսնանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղան և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աղջիկը։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ժողովուրդ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.