08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Կադրային նշանակումներն ու քննարկումները շարունակվում են: Ընդ որում, շատ դեպքերում, առավոտյան մի որոշում է կայացվում, երեկոյան’ մեկ այլ. փոխնախարար Պավլիկ Սաֆարյանին ֆինանսների նախարար դարձնելու որոշումը մի քանի անգամ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտան քարե արձանի վերածած Նարեկ Սարգսյանին, ապա երեկոյան արդեն հրապարակվեց նրան քաղաքաշինության նախարար նշանակելու որոշումը:
Թերթի տեղեկություններով, նրա տակ են «պատրաստվում» բերել նաև հուշարձանների պահպանության և մի շարք այլ «յուղոտ թիքաներ», որպեսզի նարեկյան ստեղծագործ միտքն արձաններ կառուցելու գործում պարապուրդի չմատնվի: Նախկին քաղշինը, ըստ ամենայնի, կձևափոխվի՝ կվերածվի կոմիտեի կամ այլ մարմնի՝ Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ևս կպահպանի իր պորտֆելը. նա հիմա Փարիզում է’ աշխատանքային գործուղման, կվերադառնա, և Սերժ Սարգսյանը կասի իր տղամարդկային խոսքը: Մեր տեղեկություններով, բնապահպանության նախարարի հարցը ևս գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ «մոքիրի թոռ» Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները:
Հրապարակ
Իրավաբան Ցոլակ Գրիգորյանը «ՉԻ»-ին պատմեց, որ վերջերս Պռոշյանում բացվել է նոր ԱԳԼՃԿ (ավտոգազալցաճնշակայան), օրինական եղանակով նախկին ՊՆ շենքի դիմաց բացվել է նաև շրջադարձ, որով հեշտանում է. դեպի Երևան եկող մեքենաների մուտքը այդ ԱԳԼՃԿ։
«Սակայն Երևան եկող ճանապարհի վրա վերաբացվեց մեկ այլ ԱԳԼՃԿ, իսկ «չար լեզուների» փոխանցմամբ՝ այն պատկանում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին»,– զրույցում ասում է իրավաբանը՝ ավելացնելով, որ նոր ԱԳԼՃԿ-ի ի հայտ գալուն պես Վովա Գասպարյանը փակել է տվել շրջադարձը, որը բացվել էր օրինական հիմքերի վրա։ Այսինքն՝
ոստիկանապետը, կարճ ասած, ցանկացել է «խփել» մրցակից ԱԳԼՃԿ-ի գործին։
Բացի այդ, իրավաբանը հավելում է, որ ոստիկանապետին պատկանող ԱԳԼՃԿ-ն օգտագործում է ոչ թե ավտոմատ աշտարակներ, այլ նախկինում օգտագործվող եղանակը, որի շահագործումը 2 տարի է՝ օրենքով անթույլատրելի է:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է ռեժիսոր Սյուզան Խարդալյանի նամակն՝ ուղղված թուրք ժողովրդին.
«Տարօրինակ է, թե ինչպես են այն տեղերն ու անունները, որոնք կյանքումս չեմ տեսել, մտքիս մեջ դրոշմվել։ Կարսի, Աղթամարի, Մալաթիայի, Մարաշի, Ադըյամանի քարտեզները դրոշմված են մարմնիս վրա։ Անգիր գիտեմ դրանք։ Հավանաբար հին քարտեզներ են, սակայն դրանք այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող վայրերի քարտեզներ են։
Հայրենիքից եկած տարօրինակ մանրամասներ, ձայներ, բույրեր են ինձ փոխանցվել։ Ես գիտեմ Վանա ծովի հրաշալի ձկների մասին, Տիգրանակերտի վիթխարի ձմերուկների մասին, մոտավորապես կարող եմ շնչել հողի բույրը, երբ անձրևում է Սասունում։
Ինչպե՞ս կարող եմ այսքան տեղեկություններ ունենալ, երբ դրանք անձնապես չեմ ապրել։
Պարզապես՝ քանի որ ծնվել եմ՝ մեջս ունենալով այս հիշողությունները. երկրի ու կորսված տան հիշողությունը։
Հորական կողմից նախահայրերս Մարաշից և Ադըյամանից են, իսկ մորական կողմից՝ Մուսալեռից և Բելենից։
Չորսն էլ իրենց զավակներին և թոռներին սովորեցրել են սիրել ու փայփայել կորուսյալ հայրենիքը։ Մեծ հայրս փոքր տղա էր Մարաշից՝ որբի զավակ, որը կորցրել էր իր ամբողջ ընտանիքը՝ 11 եղբայրներին ու քույրերին։ Հայրն անհետ կորել էր, իսկ մայրը՝ սառչելով մահացել տարագրության ճանապարհներին։
Մեծ մայրս առևանգվել և բռնաբարվել էր, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Նա երբեք չծիծաղեց, չժպտաց իր կյանքում։ Նա երբեք ինձ չգրկեց։ Նա քայլող դիակ էր։ Նրա բառերն իր լռության մեջ էին։
Իմ մեծ պապիկը դատախազ էր, դատարանում մահապատժի է ենթարկվել իր օգնականի հետ։ Իմ մեծ հայրերից խլվեց կյանքի իրավունքը, արժանապատիվ ուսման իրավունքը, իրենց ուրախության և բնականոն կյանքի հնարավորությունը։
Ես մեծ բեռ եմ վերցրել ուսերիս։ Ծնողներս ու մեծ հայրերս միայն մեկ խնդրանք ունեին՝ չմոռանալ։ Երբեք չմոռանալ անապատի ավազների մեջ կորած սիրելիների հիշատակը, մահվան դաշտերի մեջ կորած մարդկանց հիշատակը։
Ես այսօր հասկանում եմ, թե ինչ է նշանակում չունենալ ընտանեկան գերեզման։ Գերեզմանն այն տեղն է, ուր կտեսնես ինքդ քեզ, ներկադ, անցյալդ, ապագադ։ Ինձնից խլվածն այդ շարունակականությունն է, պատկանելիության զգացումը։ Այսօր ես երկրագնդի վրա շրջելով փնտրում եմ ինձ սնուցած արմատները՝ մեր մտքերն ու հոգիները սնուցող արմատները։
Հույս ունեմ, որ թուրք ժողովուրդը պետք է հասկանա այս վիճակը։ 1915թ.-ի պատճառած ցավը չի անհետացել, հակառակը, այն դարձել է տևական և քրոնիկ։ Միակ բուժումն արդարությունն է։ Օգնեք մեզ, որ վերադառնանք, կարողանանք գտնել մեր մեռելներին ու հարգալից թաղում կատարել։ Թույլ տվեք գտնել հավաքական գերեզմաններն ու դրանք հարգանքի հուշակոթողներ դարձնել»։
Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:
Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ: Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե վաղվա, թե այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա: Այնպես որ պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը «երկար փողերի» կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:
Վերջապես, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում էապես կարևորվում է պետության դիմադրողականության խնդիրը: Իսկ դա հնարավոր է, երբ մեծ է իշխանությունների կամ նրանց ընդունած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը: Եվ ընդհանրապես, նույնիսկ լավագույն գաղափարը հնարավոր չէ կյանքի կոչել, այն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ որ պարտադիր բաղադրիչի նկատմամբ ոչ միայն աջակցություն չկա, այլև առկա է լուրջ ընդվզում, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում: Որևէ մեկին դժվար է ապացուցել, որ պարտադրանքով հրամցվող որևէ երևույթ օգտակար է:
Այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, հարցի լուծման բանալին ոչ թե ադմինիստրատիվ, պարտադրող, այլ շահագրգռող մոտեցման մեջ է, որպեսզի մարդը շոշափելիորեն զգա համակարգի առավելություններն ու ինքնակամ ընտրի այն: Մասնավորաբար, կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը, ինչը, բնականաբար, չի լինի մյուսների պարագայում: Սա միայն մեկ տարբերակն է, կարծում եմ՝ նման մի շարք տարբերակներ կարելի է գտնել ու քննարկել: Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է: Կներեք, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Կարեն Կարապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Թերթի հետ զրույցում տնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Արթուր Առաքելյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հիմնականում ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, ընդ որում՝ այդ ձեռնարկությունների 91%-ը գերփոքր սուբյեկտներ են։
«Նրա խոսքով` միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր, մինչև 5 աշխատող ունեցող առևտրի օբյեկտներ։ Սա այն պայմաններում, երբ 2013 թվականին գործող 12652 խանութներից առևտրի շրջանառության 63%-ը բաժին է ընկել 31-ից ավելի աշխատող ունեցող 155 խոշոր խանութներին։ Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առևտրի ոլորտում փոքր և միջին բիզնեսի դերը նվազում է:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով, օրերս Մոսկվայում գտնվող Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ: ՆԱՏՕ-ի «Մարշալ» կենտրոնի անալոգիայով կառուցվող ակադեմիայի խորհրդի հոգաբարձուների խորհրդում ներառված են 6 պետությունների հատուկ կառույցների եւ ուժային ոլորտների պատասխանատուներ: Հայաստանում կառուցվող ՀԱՊԿ կենտրոնին օրերս տրամադրվել է բավական լուրջ գումար, որպեսզի ակադեմիան ու յուր «նպատակները» շատ արագ կյանքի կոչվեն’ հանուն Ռուսաստանի:
Հրապարակ
Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նամակն՝ ուղղված թուրք ժողովրդին.
«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ,
Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Զույգ պապիկներս ու տատիկներս եկել են այն վայրից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Ստեփան պապս եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատս՝ Թոքատից։
Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը չի լքել իր ազատ կյամքով։ Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանության վերապրողներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած Իթթիհատականների կողմից։
Բոլորն էլ երեխաներ են եղել այդ ժամանակ։ Ստեփան պապս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա՝ հունական որբանոցներում՝ մինչև որպես գաղթական Լիբանան հասնելը։ Վարսենիկ տատս և նրա մեծ մայրը սպանդից փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքն էր վտանգել՝ ճիշտ քայլ անելու համար։
Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմություններն են։
Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից մեծ հայերս են եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբանները հետախուզություն են կատարում Թուրքիայում, նրանք հունա-հելլենական մշակույթների կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։
Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ միայն քանի որ իմ մեծ հայրս այնտեղից են եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով խլվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ Իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։
Ի՞նչ նշանակություն ունեն այդ ամենը մեզ համար։ Շատ պարզ է։ Հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային պառակտում ստեղծել։ Մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։
Սա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։
Արդյոք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլ կկատարի՞ այս հարցի շուրջ։ Չեմ կարծում։ Ոչ էլ զինվորական ատյանը, որը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ իշխել է երկրի վրա և կանի դա։
Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականությունը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերություններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտոններ առաջադրելով, որպեսզի հյուսեն իրականությունն՝ ըստ իրենց հարմարության։ Գիտե՞ք, թե դա ինչ նշանակություն ունի մեզ համար՝ որպես հայեր։ Գիտե՞ք, թե որքան տանջալի է դա մեզ համար։ Բավարար չէ՞ իմ՝ պատմության մեջ սոսկալի եղեռն վերապրածի թոռ լինելս։ Ստիպված եմ մեկ էլ միջազգային հարթակում քարոզչության և փտածության դեմ պայքարել, որպեսզի տիրանամ արդարությանս։
Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունն իրար այնքան մոտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։
Թե՛ հայերը, թե՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ և կառավարություններ, որոնք հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ փտած։
Ավարտին կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմությունները, երաժշտական շրջագայության ժամանակ և առցանց, որոնք ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս են ներշնչել։
Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապես կարողանաք գտնել ինքներդ ձեզ»։
Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
«Էլ ինչի՞ եք ինձ զանգել»,- «Հրապարակի» զանգին ի պատասխան, երեկ ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանը և անջատել հեռախոսը: Իսկ հարցը վերաբերում էր նրա հետագա պաշտոնավարմանը:
«Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, և նա այլևս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաև ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:
Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձևականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից:
Հրապարակ
Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնական դաշնային շրջանի հարցերով աշխատակիցները՝ Մերձմոսկովյան Դոմոդևովո շրջանում, ձերբակալել են 36-ամյա, ազգությամբ հայ, «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանին, որն առավել հայտնի է որպես Արտյոմ Սարատովսկի:
Ինչպես հայտնում է «Прайм Крайм» լրատվական գործակալությունը, ձերբակալվածի մոտ եղել է հերոինի որոշակի չափաքանակ:
Նախկինում դատված, ծնունդով Վանաձորից Արտյոմ Սարգսյանը թագադրվել է Թուրքիայում՝ անցած տարվա հունիսին Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի և այլոց հետ միասին:
Գործակալության փոխանցմամբ, գաղտնիք չէ, որ «նոր արյունը» հարկավոր է հակամարտող գողական կլաններին՝ առաջին հերթին միջկլանային պատերազմը շարունակելու համար:
Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար սպասել չի տվել: 2013թ. հոկտեմբերին նա Դաթոյի ու Զլակի հետ Արմավիրում ցուցադրաբար հաշվեհարդար է տեսել Դեդ Հասանի վերջին «սանիկ»-ի՝ «օրենքով գող» Արա Մուրադյանի հետ:
Հիշեցնենք, որ ծեծի հետևանքով մահացել էր Արայի մերձավորներից մեկը:
Տարածված լուրերի համաձայն, Արտյոմը մեղադրել է ընկերներին՝ իրեն սպանության մեջ ներքաշելու համար, քանի որ նախապես մտադիր էին «պարզապես խոսել»: Ամենայն հավանականությամբ, Արտյոմի խիղճը տանջում էր, քանի որ, ի տարբերություն Դաթոյի և Զլակի, ինքը հայ էր, ինչպես Արան և նրա զոհված ընկերը:
Շուտով նաև Հայաստանում մեծ աղմուկ հանած միջադեպն Արտյոմին նոր խնդրի առաջ կանգնացրեց: Գյումրեցի «օրենքով գող» Զապին դիմեց մի տղամարդ՝ հայտնելով, թե Արտյոմը նախկինում, երբ դեռևս գողական չէր, իրեն պարտվել է նարդի խաղալիս, սակայն գումարը, որը բավականին մեծ է, չի վճարել և այդ փաստը թաքցրել է իր «կնքահայրերից»:
Հայ «օրենքով գողեր»-ն իրավիճակը պարզելու նպատակով՝ Արտյոմին կանչում են Հայաստան, սակայն նա տարբեր պատրվակներով ներկայանալուց մինչ այժմ խուսափում է: Եթե նրա դեմ բողոքած տղամարդը չի ստել, ապա Արտյոմն ընդմիշտ կկորցնի «կոչումը», քանի որ խաղային պարտքը պատվի հարց է, իսկ անազնիվ մարդը, անկախ այս կամ այն կլանին պատկանելուց, չի կարող «օրենքով գող» լինել:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.