02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաև միասնական արժույթի ներդրման հարցին։
Ըստ այդմ՝ ՄՄ-ի հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական տարածքում ժամանակի ընթացքում ներդրվելու է նոր՝ միասնական արժույթ, որն ունենալու է թյուրքական «ալթըն» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «վեցնոց»։ Հայաստանը ևս միանալու է այդ միությանը, իսկ դա նշանակում է, որ մեր դրամին փոխարինելու է ալթընը։ Ավելի «սրամիտ» հեռանկար Հայաստանի համար դժվար էր նույնիսկ սարսափ հեքիաթներում նկարագրել։ Պետք է սպասել, որ Մաքսային միության կազմում Հայաստանի առաջին դեմքին կսկսեն կոչել սուլթան, իսկ մեր ազգանուններին կավելանա «օղլու» վերջածանցը։ Սա, իհարկե, կատակ է, բայց առայժմ:
Ավելի «սրամիտ» հեռանկար Հայաստանի համար դժվար էր նույնիսկ սարսափ հեքիաթներում նկարագրել:
Հայկական ժամանակ
Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավել է մոտ 42 հազարով։
«ՉԻ» — Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։ Իրական արտագաղթի պատկերը բոլորովին այլ է, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ գարնանը մեկնում են Ռուսաստան ու դեկտեմբերին վերադառնում, այսինքն համարյա ամբողջ տարին դրսում են, բայց պաշտոնական վիճակագրությունը դա արտագաղթ չի հաշվում՝ մարդիկ տարվա մեջ մի անգամ մեկնել են, մի անգամ ժամանել։
Այս երևույթի ծավալները կարելի է պատկերացնել միայն մի ձևով՝ ուսումնասիրելով ընդհանուր ուղևորահոսքը, իսկ այդ առումով պատկերը հետևյալն է՝ 2013-ին Հայաստան ժամանողներն էլ են մոտ 18 տոկոսով աճել, Հայաստանից հեռացածներն էլ։ Պարզ ասած՝ «խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով:
Ինչ վերաբերում է «պաշտոնական» արտագաղթի 42 հազարին, ապա ԱՎԾ-ն հպարտորեն նշում է, որ 2012-ի համեմատ այդ թիվը նվազել է 15,4 տոկոսով։ Փաստորեն՝ 2012-ին Հայաստանից «պաշտոնապես» մոտ 50 հազար մարդ է արտագաղթել:
Չորրորդ ինքնիշխանություն
Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկ մականունով Գևորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գևորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ։ Գողականների միջև խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով։
Ըստ «օրենքով գող»-ի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի՝ իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար։ Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,- ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջև առաջացած թնջուկը կարգավորելու համար:
Ժողովուրդ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:
Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:
Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադառնա Հայաստան:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, բանակցությունները շուտով կավարտվեն և Խոջոյանը մի քանի ժամից տանը կլինի:
Հիշեցնենք, որ Տավուշի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա հովիվ Արսեն Խոջոյանին գերեվարել էին մարտի 7-ին: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Նա պատմել էր, որ սահմանը հատել է սխալմամբ՝ հոտին արածեցնելու ընթացքում։
Արսեն Խոջոյանն ադրբեջանական գերությունից մարտի 4-ին վերադարձված և այնտեղ խոշտանգումների ենթարկված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է:
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր տևական ժամանակ է, ինչ պահանջում են իրենց աշխատավարձերը, «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում են: Բանն այն է, որ նրանք չգիտեն, թե այսուհետ ումից պահանջեն իրենց աշխատավարձերը: Ստիպված հուսահատված քաղաքացիները սպասում են վարչապետի փոփոխությանը:
«Սպասում ենք նոր վարչապետի նշանակմանը, որ կրկին նույն հարցով գրավոր դիմենք: Տեսնենք կընդառաջե՞ն, թե՞ ոչ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցին վրդովված հայտնել է ինժեներներից մեկը:
Նշենք, որ «Արմավիա»-ի գրասենյակը տևական ժամանակ է, ինչ փակված է, իսկ աշխատակիցները՝ հաշվապահները, գանձապահները և ֆինանսների գծով տնօրենն արդեն չեն աշխատում:
Ժողովուրդ
«Դեմ եմ»-ը երթ է կազմակերպել Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ՝ պահանջով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
***
Ակցիայի մասնակիցները ճանապարհի երկայքնով նստել են Ֆինանսների նախարարության շենքի դիմաց՝ ամբողջությամբ փակելով փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունը դադարեցվել է:
***
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է բանակցել ակցիայի մասնակիցների հետ: Նա առաջարկում է բացել ճանապարհը և խոստանում, որ նախարարության ներկայացուցիչը 10 րոպեից նրանց կմոտենա: Սակայն ակցիայի մասնակիցները չեն համաձայնել, և այս պահին, նստացույցը շարունակվում է:
***
Մասնակիցների հետ բանակցելու է եկել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա առաջարկում է 10 հոգով գնալ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ զրույցելու:
Այս առաջարկը ևս մերժվել է:
***
Մասնակիցներին է մոտեցել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, գնալ Ֆինանսների նախարարություն, քննարկել առաջարկությունները:
«Օրենսդրական փաթեթում կան ձեզ հոուզող հարցերի պատասխանները: Ես ուզում եմ ձեզ հրավիրել երկխոսության»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը և հեռացել:
***
«Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանը խորհուրդ է տվել կառավարության անդամներին խելամիտ գտնվել և վաղվա նիստում հարցին լուծում տալ:
«Նա մեզ հրավիրում է երկխոսելու Սահմանադրական դատարանի որոշման շուրջ, սակայն չի կարելի երկխոսել ՍԴ որոշման շուրջ»,-նշել է Դավիթ Մանուկյանը:
Ակցիան ավարտվել է: «Դ!ԵՄ ԵՄ»-ի հաջորդ հավաքը կլինի շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, ժամը՝ 14,00-ին, Մատենադարանի մոտ:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի՝ ամառանոցում լինել-չլինելը վեր էր ածվել «պետական գաղտնիքի»։ Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե լքե՞լ է արդյոք Սարգսյանը ամառանոցը, նա խորհուրդ տվեց զանգահարել Կառավարության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Սուսաննա Տոնոյանին։ Վերջինս էլ նշեց, որ ինքը տեղեկություն չունի ու հորդորեց դիմել Բերբերյանին։ Կառավարական ամառանոցից նույնպես փորձեցինք պաշտոնապես իմանալ՝ լքե՞լ է արդյոք ամառանոցը Սարգսյանը, թե ոչ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։
Հ. Գ. Նշենք, որ կառավարական ամառանոցների «Հրազդան» համալիրում այժմ բնակվում են Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հովիկ Աբրահամյանը այստեղ չի բնակվում եւ չի բնակվել. հիշեցնենք, որ նա «Հաղթանակ» զբոսայգում ԱԺ շենքի նմանությամբ տուն ունի։ Հարցը հետեւյալն է. եթե Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվի, արդյո՞ք կառավարության շենքի նախագծով առանձնատան շինարարություն է ձեռնարկելու»:
Հայկական ժամանակ
Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ։ Խոսքս, օրինակ, Արա Աբրահամյանին և Արմեն Սարգսյանին արտասահմանից բերելու և այստեղ բարձր պաշտոն տալու մասին է։ Անկախ այս կամ այն անհատի անձնական հատկանիշներից կարևորն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ կտրված են զուտ հայաստանյան իրականությունից, իսկ խնդիրները, որոնց առաջ մենք կանգնել ենք՝ տեխնիկական, «մենեջերական» չեն։ Արտասահմանում ձեռք բերված ցանկացած մենեջերական փորձ կամ այդ առարկայի վերաբերյալ աշխարհի բոլոր խելացի գրքերի սերտումը չի օգնի արտասահմանցիներին՝ շտկելու մեր դրությունը։ Դա կարող է անել միայն այն մարդը, որն այս 24 տարիներին ապրել է Հայաստանում։
Մշակույթի նախարարությունն ավելի լավ տարբերակ չգտավ, քան Ազգային օպերայի և բալետի թատրոնի ղեկավար նշանակել ռուսաստանյան դիվանագիտության մեջ աշխատած չինովնիկին, որը առնվազն 12 տարի Հայաստանում չի ապրել։ Այդ մարդուն չեն ճանաչում, գուցե և շատ փայլուն երիտասարդ է։ Բայց Օպերան ֆուտբոլային թիմ չի, ուր կարելի է հրավիրել արտասահմանցի մարզչի, դա Հայաստանի հոգևոր կենտրոններից մեկն է։ Որևէ բան անելու համար այստեղ պետք է ոչ միայն արտիստների, երաժիշտների, այլև հանդիսատեսի վստահությունը։ Նա պիտի զգա, թե ինչ է իրականում պետք մեր հանդիսատեսին։ Հենց դա է, որ ռուսաստանցի չինովնիկը չի կարող անել։ Մի՞թե Հայաստանում նման մարդ չգտնվեց:
Առավոտ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.