03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «ДДТ» խմբի «Это все» ստեղծագործությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության և Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական և այլ խնդիրներով:
Ժողովուրդ
Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ և վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, և ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական կոռուպցիոն լծակներին՝ նո՞ւյնը, թե՝ մի քիչ ուրիշը։
Թեև այդ ամենը բավականին հետաքրքիր է. այնուամենայնիվ, դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես չի ազդի: Իհարկե, շատ մարդիկ թյուրիմացաբար կարծում են. որ իրենց կյանքը կախված է նրանից, թե ինչպիսի՞ն է նրանց վարչապետը կամ կառավարությունը՝ շնորհքո՞վ է, թե՞ ապաշնորհ, ՀՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից, «օֆշորայի՞ն է», թե՞ «ոչ օֆշորային»։ Բայց դա ընդամենը պատրանք է։
Ես շարունակում եմ պնդել, որ անկախ նրանից՝ հաջորդ կառավարությունը կլինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, քոչարյանական, տեխնիկական «արհեստավարժ», թե «ազգային համաձայնության» [Նոյի տապանի նման՝ ամեն մի տեսակից՝ մի զույգ), դրանից մեր քաղաքացիների կյանքը ոչ էապես կլավանա, ոչ էլ կվատանա։ Խնդիրը վարչապետի կամ կառավարության մեջ չէ, խնդիրն այն է, որ ամբողջ կառավարման համակարգը քրեածին է, ստեղծված է կոռուպցիայի, թալանի համար։ Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն այն չի կարող փոխել՝ նրանք ստիպված կլինեն անել մոտավորապես նույնը, ինչ որ անում էր ներկայիս կառավարությունը, և ինչ-որ անում էին նախորդ կառավարությունները՝ արժանանալով ժողովրդի բողոքներին ու անեծքներին:
Առավոտ
Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը բուռն արձագանք է գտել Ֆեյսբուքում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի ուշագրավ գրառումներ.
Զոհրապ Եգանյան.
Ժող ջան, ով էլ լինի վարչապետի, նախարարի կամ ցանկացած պաշտոն զբաղեցնողը, միևնույնն է, մեր ճնշող մեծամասնությունն իր ընտանիքը պահելու է ամենօրյա աշխատանքով ու դժվարությամբ, մի մոռացեք այս մասին, ոչ ոք ձեր փոխարեն չի պահելու ձեր ընտանիքը: Ուզում եմ ասել, որ մենք չպետք է անիրական հույսեր կապենք ապագա վարչապետի հետ, միևնույնն է, անձնական մակարդակի վրա մենք կտրուկ փոփոխություն չենք զգա:
***
Մի քանի օր առաջ հրաժարական էր տվել Ղազախստանի վարչապետը, հետ Ղրղըզստանի, հիմա էլ՝ Հայաստանի: Երեք հրաժարականների պարագայում էլ կա մեկ ընդհանրություն. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ: Հնարավոր է և զուգադիպություն է:
Կոնստատին Տեր-Նակալյան
Եվ այսպես, ՀՀ պատմության մեջ ամենաերկարակյաց վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարական տվեց: Այն որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը արդեն դարձել էր օրվա հրամայականը և այն որ Տիգրան Սարգսյանի վարկանիշը անթույլատրելի աստիճանի ընկել էր, քննարկման ենթակա չէ. բազմաթիվ սկանդալներ, այդ թվում՝ շատ մութ, 0 վստահություն նրա կաբինետի վրած սոցիալական ու տնտեսական քաղաքականության հանդեպ, օֆշորներ և այլն….
Սակայն ճչեմ կարծում, որ պետք է հրաժարականի փաստը կապել պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հետ, առավել ևս, երբ ՀՀԿ-ից ասում են, որ հրաժարականի որոշում կայացվել է դեռ մեկ ամիս առաջ: Ի դեպ, Շարմազանովն ասել է նաև, որ հրաժարականի դիմումը բավարարվել է, իսկ այս մեկ ամսվա հապաղումը կապված է եղել Մաքսային Միության մտնելու տեխնիկական գործընթացները չդանդաղեցնելու անհրաժեշտության հետ:
Ի՞նչ խոսք անակնկալ էր, ես անգամ կասեի շոկային անակնկալ, որը խառնեց քաղաքական դաշտի բոլոր պլանները ու հիմա հազարավոր հարցեր կան. ո՞վ է լինելու նոր վարչապետը, ինչքանո՞վ է հավատարիմ մնալու Տիգրան Սարգսյանական կուրսին, ինչքանո՞վ նոր կառավարությունը կլինի կոոլիցիոն և այլն…
Ամեն դեպքում, հուսանք, որ նոր վարչապետն ու նոր կառավարությունը կլինեն ավելի օգտակար այս պետության ու այս ժողովրդի համար ու չեն դառնա այս աստիճան ոչ պոպուլյար:
Լևոն Մութաֆյան.
Ոմանք էնպես են ուրախացել Տիգրան Սարգսյանի հրաժարականով, կարծես արդեն նախկին վարչապետը լրացնելու է մեր շարքերը…
Մի քանի մլն դոլարի ունեցվածք ունի, ահռելի ֆինանսական կուտակումներ ունի, չինական «Նաիրիտ» ունի և այլն… Մի շարք առևտրային բանկեր էլ շարունակելու են մուծվել իրեն….
Կնստի ու կվայելի….
Մենք մտածենք, որ հասանք աղքատության դուռն ու այլևս հետ չենք դառնալու…
Արման Սահակյան.
Վարչապետի հրաժարականն ուշացած էր, այդ իսկ պատճառով, նոր վարչապետը, տեսնելով երկրի ամայացած վիճակը, Արտավազդ արքայի նման հարց է տալիս.
— Դու գնացիր ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպե՞ս կառավարեմ:
Վարչապետը զայրանալով պատասխանում է.
-Երբ դու բոինգով թռչես գնաս,
ազատն ի վեր դեպի Կիպրոս,
կճոյանենք քեզ բռնեն տանեն
ազատն ի վեր դեպի օֆշոր,
այնտեղ մնաս սննկանաս…
Արթուր Ղազարյան.
Տիգրան Սարգսյանը հիմնովին խարխլեց հարկային և օրենսդրական համակարգը, այն աստիճան, որ որևէ իրավաբան, աուդիտոր կամ հաշվապահ չգիտի՝ ինչպես աշխատի այսօր։
Այսօր այս ոլորտում կատարյալ քաոս է։ Պետք ա դատվի էդ ինքնահավան մեռելոցասերը:
Թևան Պողոսյան.
Ահա և Հայաստանի Հանրապետության ևս մեկ կառավարություն պատմություն դարձավ: Կարծում եմ` այս փոփոխությունը վաղուց էր հասունացել: Մեր ազգային ավադույթը պնդում է, որ գնացողի հետևից չեն խոսում: Ես կհետևեմ այդ ավանդույթին: Միայն կասեմ, որ հույսի, հավատի, նույնիսկ ամենամշակված ու ամենամտածված ծրագրի հանդեպ վերջին ժամանակներում առաջ եկող հասարակական կասկածանքների միջավայրը մեկ բանի մասին էր խոսում` փոփոխությունների ակնկալիքը վաղուց էր հասունացել:
Արդեն վաղուց յուրաքանչյուրի մոտ գերակայող էր դառնում այն տպավորությունը, որ մեր երկրում ոչինչ չի կատարվում: Բոլորը խոսում են, քննարկում, բարձր որոշումներ կայացնում, պատվիրակություններ ընդունում, ուղերձներ հռչակում, բայց այդ աղմուկի մեջ միշտ գերակայում էր նույն մտահոգությունը` ոչինչ չի կատարվում:
Ես շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ, ոչ թե կառավարության հրաժարակի առթիվ, այլ մեր երկրում կատարված փոփոխության առթիվ: Վաղուց արդեն աչքներս ջուր էր կտրել փոփոխությունների սպասելով: Իհարկե, փոփոխություն ասելով ինձ համար ամենևին էլ առաջնային չէ մարդկանց փոխելը, ամենևին, փոփոխությունները հասարակական կյանքի բոլորի ոլորտների խաղի կանոններին ու զարգացմանը պետք է վերաբերեն, մարդկանց` ապրելու ու ինքնադրսևորվելուն պետք է առնչվեն: Բայց երբ այդ ամենի հանդեպ հավատը իսպառ կորել էր, ապա կառավարության փոփոխությունն ինքնին, հենց իր փաստով, կարող է դառնալ նոր փոփոխությունների խթանիչ:
Ես շնորհավորում եմ ընդդիմությանը, որ ով ինչ էլ հիմա ասի ու հերքի, չի կարող վերջին ամիսների իր քայլերով էական դեր ունեցած չլինի այս գործընթացում:
Ես շնորհավորում եմ մեր հասարակական ակտիվ հատվածի ներկայացուցիչներին, որոնք նոր ու լավ գործեր անելու ավելի լայն հնարավորություն կունենան:
Ես նույնիսկ շնորհավորում եմ քաղաքական մեծամասնության իմ գործընկերներին, որ հնարավորություն ունեն շատ երկար ժամանակ առավոտից երեկո պաշտպաններ աշխատելուց հետո շունչ քաշել, ու եթե չեն ուզում էլի նույն կերպ շարունակել, ապա իսկապես փոխեն ձեռագիրը: Միայն զարգացման ու իրական փոփոխությունների քաղաքականություն որդեգրելու միջոցով իշխող ուժի իմ գործընկերները կարող են իրենց ավելի ազատ զգալ ու տեսնել, որ ընդդիմությունում թշնամիներ չեն. երբ գործ արվի, հանգիստ կկանգնեն կողքները, երբ անգործությունը ծածկվի հոխորտանքով ու մեծամտությամբ` պատասխանը չի ուշանա:
Ես շնորհավորում եմ նաև Տիգրան Սարգսյանին ու կառավարության արդեն նախկին անդամներին: Նրանք հնարավորություն ստացան իրենց փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման հարցում նորովի օգտագործելու, փոփոխությունների այն հասարակական միջավայրը, որ չստացվել աշխատանքով ստեղծել, միգուցե հիմա սեղծվի հրաժարականի փաստով:
Հաենայն դեպս, ինչպես միշտ ես հիմա էլ լավատես եմ: Պետք է միայն աշխատել: Նվիրված, խելքով ու սրտանց աշխատել: Ահա և վերջ:
Հայկ Թամրազյան.
Երեկ, երբ հայտարարվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարական, ազգովի շոկ ապրեցինք: Թերևս չկա որևէ մեկը, ով այժմ կարող է ասել, որ ակնկալում էր վարչապետի հրաժարականը հենց այդ պայմաններում և հանգամանքներում: Բայց դա թողնենք մի կողմ, քանի որ եղածը եղած է և այլևս անցյալ: Կարծում եմ՝ հիմա ավելի շատ հետաքրքիր է հասկանալ, թե որոնք էին վարչապետին հանելու դրդապատճառները. ինչո՞ւ հիմա և առհասարակ ինչո՞ւ ընդհանրապես:
Դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ, բայց մինչ դրանց անդրադառնալը ցանկանում եմ նախօրոք ասել, որ օֆշորային սկանդալը, պարտադիր կենսաթոշակային համարկարգը, ամենայն հավանականությամբ, ոչ մի ուղղակի կապ չունեն: Ինչպես հիշում եք, նախագահը ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ լավ էլ պաշտպանեց «պարտադիրը», ասել է թե, վարչապետի խոշորագույն ծրագրերից մեկը, իսկ օֆշորային սկանդալի, ինչպես նաև վարչապետի անվան հետ կապված այլ աղմկահարույց դեպքերին նույնիսկ հարկ չհամարեց անդրադառնալ: Այսինքն՝ կանգնեց վարչապետի մեջքին:
Հիմա անցնենք հնարավոր դրդապատճառներին: Տեսեք, անկախ նրանից, որ նախագահը սատարում էր (է) վարչապետին, հարկ է արձանագրել, որ այդ մարդու հեղինակությունը հասարակության աչքերում պարզապես զրոյացել էր, իսկ նման միտումը անխուսափելիորեն վնասում էր թե´ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի հեղինակությանն ու վարկանիշին հանրապետական մասշտաբում, թե´ հատկապես ՀՀԿ-ի առաջնորդ և երկրի նախագահ սերժ Սարգսյանի նույն հեղինակությանն ու վարկանիշին: Այնպես որ, ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշել են Տիգրան Սարգսյանին քավության նոխազ սարքել վերջին տարիներին ձախողված տնտեսական և ընդհանուր առմամբ ներքին քաղաքականության համար և հասարակությանը ներկայացնել, որ սկսում են «մաքուր էջից», և ով գիտե, գուցեև սկսեն այդ մաքուր էջից, չնայած որ դա խիստ կասկածելի է:
Մյուս կողմից, ելնելով հենց նույն վարկանշային խնդրից, չի բացառվում, որ տվյալ որոշումը պարզ մարտավարական հնարք է. առաջին հայացքից չեզոքացվում է վարչապետը, որպեսզի իշխանությունները սկսեն «մաքուր էջից», բայց իրականում սրա միջոցով փորձ է արվում նվազեցնել առկա սոցիալական դժգոհությունը, առանձնացնել վարչապետի անձի ու գործունեության ասոցացումը նախագահի հետ, և դրան ի հավելումն, բարձրացնել հենց վերջինիս հեղինակությունը: Ի վերջո, ՍԴ որոշումը որոշ առումներով հեղափոխական էր, իսկ մենք շատ լավ գիտենք, որ մեր երկրում նախագահը շատ հանգիստ կարող էր մի զանգ կատարել ՍԴ և «խնդրել» Գագիկ Հարությունյանին՝ ընդունել «համապատասխան» որոշում: Բայց նախագահը դա չարեց: Իսկ այս համատեքստում կարելի է դրան ի հավելումն ասել, որ Սերժ Սարգսյանը գնաց ոչ իշխանական չորս ուժերին և հասարակության մեծ մասին ընդառաջ և ազատեց աշխատանքից վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի հեղինակությունը կարող է այս ամենից շահել, որը կարող է դրական անդրադառնալ նախագահի հետագա կարիերայի համար:
Հաջորդ հավանական պատճառը կարող է պարզապես լինել «Մայդան» կանխելու փորձը: Ի վերջո, ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը բավական նպաստավոր է, որպեսզի որոշ ներքին ուժեր՝ արտաքին որոշ ուժերի օժանդակությամբ, կարողանան երկրում հաջողացնել հեղաշրջում: Այդ կապակցությամբ չի բացառվում, որ սա պարզ քաղաքական հեռատեսությամբ թելադրված քայլ է:
Այսօրվա դրությամբ հստակ ինչ-որ եզրահանգումների գալը գործնականում հնարավոր չէ: Ի վերջո, մինչև իշխանությունների մաս չկազմես և, կոպիտ ասած, «ներսի մարդ» չլինես, բարդ է 100%-ոց կանխատեսումներ անել: Սպասենք առաջիկա զարգացումներին, որոնք ավելի շատ լույս կսփռեն այժմ կատարվող գործընթացների վրա:
Հ.Գ. Կա ևս մեկ տարբերակ. գուցե Տիգրան Սարգսյանը հոգնե՞լ է պաշտոնավարելուց և որոշել է անցնել վաստակած հանգստի՞:
Ստյոպա Սաֆարյան.
Քառյակի որոշ կուսակցություններ արդեն տեր են կանգնում «վարչապետի հրաժարականի» հաղթանակին…. Չեն էլ հասկանում, թե ինչի տակ են մտնում…
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին, անդրադառնալով «օրենքով գող» Գևորիկի հետ կատարված միջադեպին, հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երևանում ծեծի է ենթարկվել Գևորգ Մելիքյանը, և այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաև իմ անունը: Նախ նշեմ, որ Գևորգ Մելիքյանի հետ որևէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլև տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եվ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որևէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել»:
Օրեր առաջ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Գևորիկը, որն առավել հայտնի է որպես «Օշականցի Գևորիկ»:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գևորիկը և «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոյի) եղբորորդին Երևանի ռեստորաններից մեկում, որը գտնվում է «Երրորդ մասում», անհայտ անձանց հետ վիճաբանել են, ինչը վերածվել է քաշքշուկի: Պզոյի եղբորորդին փախել է, իսկ Գևորիկին ծեծի են ենթարկել:
Վերջինիս վնասվածքներով տեղափոխել են իր՝ Օշականում գտնվող տուն:
Լուրեր են պտտվում, որ ռեստորանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկությամբ, քրեական աշխարհն այդ դեպքի առթիվ պատրաստվում է մեծ պատերազմի, քանի որ «օրենքով գողին» ծեծի ենթարկելուց հետո, նա զրկվում է «օրենքով գողի» իր կարգավիճակից:
ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, որին ձեռնամուխ է եղել 2011 թվականին: 2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր: Այսօրվա նիստում նախկին որոշման փոփոխությամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դիմելով հարցը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պետք է շատ ակտիվ մենք այս ծրագրերը ներկայացնենք, պարոն Կարապետյան: Ուղղակի տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են, թող անեն, բայց կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունն, իբր, ոչ մի օգնություն ցույց չի տալիս գյուղացիներին: Սա ի՞նչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, չէ՞, որ մենք 100-ապատիկ ավելի շատ ենք տալիս, քան չակերտավոր այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք լուսաբանման գործում»:
ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն մշակվում և հաստատվում է ամեն տարի և նպատակ ունի երկրում պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ և մի շարք այլ հիվանդությունների դեմ: Ըստ ծրագրի այս տարի ևս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ծրագրի բյուջեն հաշվարկվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կապալառու ընկերության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Նիստում հաստատվել է նաև կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն Արարատի և Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները:
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, խոսելով ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) 2014-ի եռամսյա ամփոփման և նոր ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2012 թ-ի հունիսի 1-ից և տևել մինչև 2013 թ-ի դեկտեմբերի 31-ը:
Ծրագիրը գործել է 4 հիմնական ուղղություններով:
Ֆինանսավորվել են բազմաթիվ հայտեր գիտական գործուղումներ, գիտաժողովներ, գիտական դպրոցներ, սիմպոզիումներ և գիտական այլ միջոցառումներ:
2013-14 թթ-ի համար Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի բյուջեն կրկնապատկվել է` դառնալով 200 մլն դրամ: Մոտ 500 երիտասարդ գիտնականներ ֆինանսական աջակցություն են ստացել:
Մարտ ամսից բաց են թողնվել 3 ծրագիր.
Առաջինը` մրցույթ է հայտարարվել ֆինանսական աջակցություն երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության նպատակով: Բոլոր այն գիտնականները, որոնք ունեն իրենց հեղինակած գրքերի հրատարակման խնդիր, կարող են դիմել այս ծրագրին և ստանալ մինչև 500.000 դրամի սահմաններում ֆինանսավորում:
Երկրորդ ծրագիրը վերաբերում է երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի և նյութերի ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրին:
Եվ երրորդ ծրագիրը. ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն է անցկացվում: Այս մրցույթը նախատեսված է ոլորտում գործող բոլոր այն գիտնականների համար, որոնք կարող են այս թեմայով նյութեր տպագրել:
Գևորգ Վարդանյանը նշեց, որ գիտնականների հիմնական խնդիրներն են` ցածր աշխատավարձը և ժամանակին՝ սարքավորումների ու նյութերի բացակայությունը: Նա ասաց ,որ ծրագիրն ինչ-որ տեղ թեթևացնում է այս խնդիրները:
Մարիանա Պետրոսյան
Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:
Այս համատեքստում գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների և Սև ջրի ջրատվությունը, այլև ջրամբարներում ևս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետևանքով, մասնավորապես Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը: Կառավարությունն իր որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք օտարելու շնորհիվ առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ հատկացրել է «Սևան- Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ բարելավելով ընկերության ֆինանսական վիճակը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական: Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները.
— Հակասահմանադրական «նախագահներ»:
— Հակասահմանադրական խորհրդարաններ:
— Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:
Հիմա էլ՝ հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման՝ պիտի ձև անենք, թե սահմանադրական է: Արժանի շտրիխ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խայտառակ կերպարին»:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.