03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը:
Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:
Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում:
Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ:
ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:
Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ, Փախստականների և բռնի տեղահանվածների գծով կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը դավաճանել են ԽՍՀՄ-ին, իսկ այժմ կարող են Ռուսաստանին դավաճանել: «Ռուսաստանը պետք է իմանա, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայերը դավաճանել են Խորհրդային միությանը՝ լրտեսությամբ զբաղվելով երկրի դեմ: Եվ նրանք մի օր կարող են դավաճանել Ռուսաստանին: Հայաստանն ու հայկական սփյուռքն այժմ պայքարում են թյուրքալեզու պետությունների դեմ: իսկ ինչու՞ են միայն Ադրբեջանն ու Թուրքիան դիմակայում հայկական շովինիզմին: Մյուս թյուրքալեզու պետությունների ղեկավարները պաշտոնական այցերով գալիս են Երևան: Արևմուտքը պետք է սա իմանա, այլապես մի օր էլ նրանք կբախվեն հայկական ահաբեկչության ու շովինիզմի հետ», — ասել է Հասանովը:
Հետաքրքիր է, թե մարդ ինչքան կարող է իրականությունից հեռու լինել նման հայտարարություն անելու համար: Հասանովը երևի մոռացել է, որ հայերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հսկայական զոհեր են տվել, ինչպես նաև ԽՍՀՄ-ն ունեցել է հայազգի գեներալներ, մարշալներ ու ծովակալներ: Եվ երկրորդ՝ հայերը չեն պայքարում թուրքալեզու երկրների դեմ, ՀՀ խնդիրը միայն իր հարևաններն են: Маразм крепчает!
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսաստանյան «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը կազմել է 2014թ. ԱՊՀ երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն հարյուրյակում Հայաստանի ոչ մի համալսարան չկա, փոխարենը` համալսարաններ կան Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և այլն։
«ՉԻ»– Ռուսաստանյան գործակալությունն, իհարկե, գլուխը պատովն է տվել։ Այդ վայ-փորձագետներն ակնհայտորեն հաշվի են առել միայն կրթության որակն ու մասնագետների պահանջվածությունը, մինչդեռ առաջին հերթին պետք էր ուշադրություն դարձնել, ասենք, «սաքուլիկենց» կամ «ախալքալաքցիների պոլկի» ներուժի վրա։ Այդ ցուցանիշներով Հայաստանի համալսարանները, անկասկած, կհայտնվեին լավագույն տասնյակում, իսկ հազար ուսանողին բաժին ընկնող հանրապետականների թվով հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։
Իսկ ընդհանրապես, կարևորն այն չէ հայաստանյան համալսարանները լավագույն հարյուրյակում են, թե ոչ։ Կարևորն այն է, որ դրանք լինեն Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակում։ Վստահաբար կարող ենք պնդել այդ ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ առաջատարն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարտի 30-ին ՀՀ-ում սովորող օտարերկրացի և երևանցի ուսանողների մոտ 18-20 անձից բաղկացած ինտերնացիոնալ խումբը որոշել էր Երևանի ճարտարաշինարարական համալսարանի ֆրանսիացի ուսանող Պիեռի ծննդյան օրը նշել «Փարվանա» ռեստորանային համալիրում։
Ռեստորանում մատուցողը հայտարարել էր՝ տեղացիներին սպասարկումը կարժենա 2500, իսկ արտասահմանցիներին՝ 8000 դրամ։ Բոլորը խիստ վիրավորված ոտքի են ելել ու մեկ մարդու նման լքել ռեստորանը։
Ի դեպ, խմբում կային ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ:
Հայկական ժամանակ
Երեկ թերթին տեղեկություններ են հասել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելու ժամանակը շուտով լրանում է, սակայն նա ձեռնամուխ է եղել առավել արագ իրականացնել այդ գործընթացը։
Հավանաբար դատավորը մտավախություն ունի, որ դատավորների թոշակները կրճատելուն ուղղված օրենսդրական քայլերն իրեն կհասնեն։ Դրա համար ցանկանում է օր առաջ ձևակերպել թոշակը, որ ընդունված օրենքը հետադարձ ուժ չունենա»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդիկ Մանուկյանը հերքել է այդ լուրերը:
Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:
Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ այցելել էինք գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրեց պատռել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերեց. նրա տաբատն ավելի դիմացկուն էր:
Շվեյցարացի լրագրող Կարլ Ամանը (Karl Ammann), երբ անցյալ շաբաթ ժամանել էր ՀայաստանԿարմիր գրքում գրանցված կենդանիների մասին հետաքննական ֆիլմ նկարահանելու, հանդիպել էր նաև կենդանիների վաճառքով զբաղվող Արթուր Խաչատրյանին, ով խոստովանել էր, որ 5 վագր ունի, սակայն ցույց չէր տվել կենդանիներին: Ամենայն հավանականությամբ, գեներալը վագրերը ձեռք է բերել հենց նրանից: Արթուր Խաչատրյանի նկատմամբ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցել բոնոբո կապիկների ներկրման փաստով: Այժմ նախաքննություն է ընթանում:
Գեներալի Էջմիածնի տանը վագրերից միայն մեկն էր, ըստ անվտանգության աշխատակիցների` մյուսները «ուրիշ տեղ են»:
Վագրը կատվազգի ցամաքային խոշորագույն գիշատիչներից է: Համարվում է վտանգված տեսակ և գրանցված է Կարմիր գրքում: Մեղմ ասած` չի խրախուսվում տնային պայմաններում պահել նրանց, քանի որ չափազանց վտանգավոր են: Նրանք նաև մարդակեր են: Հիշեցնենք, որ 2010-ին Հրազդանի կենդանաբանական այգում դժբախտ պատահար էր տեղի ունեցել, երբ առյուծը խժռել էր իրեն կերակրողին:
Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել չկարողացանք, որպեսզի ճշտեինք, թե ինչ փաստաթղթեր ունի վագրի համար, ինչպես է այն ձեռք բերել, որ երկրից է ներկրված: Ըստ անվտանգության աշխատակցի` նա տանը չէր:
Այս կենդանիներին անհրաժեշտ է պահպանման համապատասխան միջավայր: Օրինակ` ԱՄՆ 19 նահանգում արգելված է վագրը պահել տնային պայմաններում: 15 նահանգ էլ հատուկ արտոնագիր է պահանջում: Հայաստանում սա որևէ կերպ չի կանոնակարգվում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։
Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել։
Հրապարակ
Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։
Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները»։
Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ եկել էր 86 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 121 միլիոն դոլար։
Ընդհանուր ներդրումներում օֆշորայինները անցած տարի կազմել են 20 տոկոս՝ 2012-ի 11 տոկոսի դիմաց։ Դժվար չէ կռահել, որ օֆշորներից իրականացվող «ներդրումները» կեղտոտ և կասկածելի ծագում ունեցող, հիմնականում ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների ստվերային փողերն են:
Հայկական ժամանակ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է «երկուսը մեկում անել», սեփական միջոցների հաշվին երկու հարյուր տոննա գարու սերմնացուի հիսուն տոկոսը՝ մոտ 20 միլիոն դրամի չափով, փոխհատուցել այն տնտեսություններին, որոնք նախորդ տարվա գարու սերմնացուի դիմաց արդեն իսկ վճարել են, որպեսզի համ պետությունը շահի, համ գյուղացին։ Մնում է, որ հիմա էլ կարկուտը ծեծած տեղը չծեծի:
Հրապարակ
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.