03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...Վերջին ամիսներին մեր հասարակությունը և, մասնավորապես, սոցցանցերի օգտատերերը ակտիվ հետևում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ու տարբեր մեկնաբանություններ անում: Շատ ցավալի իրավիճակ է ստեղծվել. հստակ ուրվագծվում է հայ ժողովրդի՝ երկու ճամբարի բաժանվելու փաստը: Ընդ որում այստեղ մեծ դեր է խաղում կոնկրետ Արևմուտքի կամ Ռուսաստանի նկատմամբ անձնական համակրանքը կամ հակակրանքը: Գրեթե հնարավոր չէ հանդիպել նորմալ ու սառը գլխով կատարած վերլուծության, ու ցավալին այն է, որ ոչ մեկ չի փորձում տեղի ունեցող իրադարձությունները վերլուծել ՀՀ ազգային շահերի համատեքստում: Որքան էլ որ Պուտինին (ոչ թե պուԾինին) չսիրենք, փաստ է, որ այդ մարդը Ռուսաստանը բարձրացրել է նոր համաշխարհային կայսրության մակարդակի, և այսօր այդ կայսրությունը միջազգային ասպարեզում լուրջ դերակատարություն է ստանձնել: Կարելի է դրան վերաբերվել բացասաբար, սակայն չընդունել ըստ իս չի կարելի: Ինչ վերաբերվում է Ղրիմին, ապա այնտեղ ԽՍՀՄ փլուզումից ի վեր ակտիվ գործունեություն են ծավալում թուրքական ու սաուդական հատուկ ծառայությունները, որոնց նպատակը թաթարների միջոցով ազդեցության գոտու ընդլայնումն է: Թուրքիան շեշտը դնում էր այսպես կոչված պանթյուրքիզմի վրա, իսկ սաուդցիները փորձում էին Ղրիմի մուսուլմանների մեջ տարածել իսլամի ամենառադիկալ ուղղություններից մեկը համարվող վահաբականությանը կամ սալաֆիզմը: Չի կարելի ասել, որ նրանք ձեռք կքաշեն իրենց պլաններից, պարզապես երկրամասի՝ ՌԴ կազմում ընդգրկելը գոնե ժամանակավորապես կնվազեցնի նրանց ախորժակը:
Հիմա ոմանք մտածում են, որ Ղրիմը նախադեպ է Ղարաբաղի համար, ոմանք էլ՝ ոչ: Իսկ ես մտածում եմ, որ ցանկացած դեպք կարելի է օգտագործել օգուտ քաղելու համար: Եթե ՀՀ-ին պետք է, որ Ղրիմը լինի նախադեպ, ուրեմն այն պետք է օգտագործել: Ու վերջ: Առանց մտածելու ուրկաինացիների դարդերի մասին: Մեզ մեր դարդերը լրիվ հերիք են:
Եվ վերջապես պետք է ընդունենք, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ արդեն Ռուսաստանը իրենց նպատակներին հասնում են բռնի ուժով ու զոռբայությամբ. դա է գերտերությունների գործելաոճը: Պարզապես ուրիշ մի փաստ է մտահոգում: Երբ ամբողջ Մերձավոր արևելքում Արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի ջանքերով սկսեցին տապալվել ռեժիմները, մեր լիբերալները շատ գոհ մնացին: Ընդ որում առանց հաշվի առնելու, որ ասենք նույն Սիրիայում ապրում են հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք զոհվում են արևմուտքի կողմից հովանավորվող «գալավարեզների» գործողությունների արդյունքում: Էլ չեմ ասում, որ Իրաքում Սադդամի իշխանության տապալումից հետո քրիստոնյաների հերն անիծեցին, իսկ ԱՄՆ-ն օգտագործեց արգելված զենք, որի արդյունքում մինչև հիմա մուտանտներ են ծնվում էնտեղ: Եթե ՌԴ-ի դեսպանատան դիմաց ցույց եք կազմակերպում, շատ լավ եք անում, դա ձեր իրավունքն է: Բայց ինչու՞ գոնե մի անգամ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց նմանօրինակ ցույց չեք կազմակերպել, ընկերներ: Ինչու չեք կազմակերպել պետիցիաներ, որոնք կպահանջեին ԱՄՆ-ից դադարեցնել օժանդակությունը սիրիական ապստամբներին: Այլապես հանգում ենք այն մտքին, որ այստեղ նույնպես գործում է անձնական համակրանքի ուժեղ գործոնը: Լավ, դա էլ թող մնա ձեր խղճին, բայց ախպոր պես, մի վիրավորեք իրար՝ ասելով ռուսուլմաններ կամ մայդանուտիներ: Ինքներդ ձեզ հարց տվեք, արդյո՞ք արժե Ուրկաինայի համար թշնամանալ հայրենակցի հետ:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել: Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» և փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ «ապացույցներ»: Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել:
Մի խոսքով, «հայ վետերանները» զանգահարել են Հայաստանի երկրապահների միություն, և այստեղից նրանց պատասխանել են, որ Սուրիկ Ղազարյան անուն-ազգանունով անդամ չունեն: Հետագայում նաև ԼՂՀ ազատամարտիկների կազմակերպությունից են ճշտել, որ նախկին դատավորը ոչ մի կապ չունի ղարաբաղյան պատերազմի հետ: Բայց մինչ այդ մանրամասները կպարզվեին, Սուրեն Ղազարյանը հասցրել է զարմացնել ամերիկահայերին իր պահվածքով: Նախ, նախկին դատավորը պահանջել է, որ իրեն դիմեն գեներալ-գնդապետ, թեև մարդիկ նկատել են, որ նրա ուսադիրի վրա մեկ մեծ աստղ է՝ արդարադատության գեներալ-մայորի: Ապա դատավորը զինվորական խանութից նոր հագուստ է գնել, տարբերանշաններ, նաև վետերանների միությունից է ինչ-որ նշաններ վերցրել և կպցրել գլխարկին և հիմա այդ հանդերձանքով շրջում է Լոս Անջելեսում:
Պատմում են, որ նա երկու թիկնապահ է պահում, որոնք զենքով ազատ շրջել են Վետերանների միության գրասենյակում, ինչի համար նախկին դատավորը նույնիսկ նկատողություն է ստացել: Գլենդելում Սուրեն Ղազարյանը շքեղ առանձնատուն ունի, որի նմանն ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելով և նորմալ աշխատանք ունենալով անգամ հնարավոր չէ գնել: Վետերանների միությունում Սուրիկ Ղազարյանն ասել է, որ տունը և թիկնապահներին իրեն է տրամադրել ամերիկյան պետությունը՝ մի կազմակերպություն, «որի անունն ինքը չի կարող տալ», ակնարկելով ԱՄՆ կենտրոնական հետախուզությանը: Սա անուղղակիորեն հաստատում է մեր թերթի անցյալ տարվա հրապարակումն այն մասին, որ Ղազարյանն ԱՄՆ մեկնելուն պես պատրաստակամություն է հայտնել օգնել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության և «Ռոսնեֆտ» պետական ընկերության դատական վեճի վերաբերյալ, որն իր վարույթում է եղել, և որով ինքը ճնշումների ազդեցության տակ վճիռ է կայացրել հօգուտ ռուսական «Ռոսնեֆտ»-ի, իսկ հետագայում, վճռաբեկ դատարանի նախագահի դրդմամբ, ազատման դիմում է գրել:
Այն ժամանակ դատավորը հերքեց մեր տեղեկությունը, թե նա դիմել է ամերիկյան FBI-ին: Մեր աղբյուրները Լոս Անջելեսում հաղորդում են, որ Հայաստանի նախկին դատավոր Սուրեն Ղազարյանին, այնուամենայնիվ, չընդունեցին Հայ վետերանների միություն, իսկ այս պահին նա մի նոր արկածախնդիր նախագծի է մասնակցում: Հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ստեղծում է կազմակերպություն՝ «Արևմտահայերի պետություն» անունով, և որ ընդամենը 40 դոլարով Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր է տալիս յուրաքանչյուր ցանկացողին: Այս անձնագրով հայերը, երբ ցանկանան, կարող են մտնել թուրքական տարածք, այցելել իրենց պատմական հայրենիքը: ԱՄՆ -ում մեկ մլն-ից ավելի հայ կա, և յուրաքանչյուրը եթե 40 դոլարով անձնագիր գնի, ապա փոքր թիվ չի ստացվում: Նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը վստահեցրել է հայկական հեռուստատեսությամբ, որ այս կազմակերպությունն ստեղծելու համար ունի ՄԱԿ-ի, ՀՀ նախագահի, նաև ամերիկյան պետության համաձայնությունը: Մի կին ուղիղ եթերում զանգահարել է ստուդիա և հարցրել, թե արդյոք կարո՞ղ են «օնլայն» վճարումներ կատարել: Նրան պատասխանել են՝ ոչ, միայն կանխիկ:
Սյուզան Սիմոնյան
Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Երկու տարվա մեջ 150 գնդապետ է լքել հայրենիքը. այս մասին ասում է «Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը և ցույց տալիս երկար մի ցուցակ:
«Համասեռամոլների մասին օրենք են ընդունում, ազատամարտիկների մասին օրենք մինչև հիմա չկա, չեն ընդունում: Ամենաանտեսված մարդիկ են ազատամարտիկները, — վրդովված պատմում է գնդապետը, — Գեներալ Մանվելը, Սեյրանը ձեռքը խփեցին սեղանին, Ազգային ժողովի կոճակ սեղմողները երկարպահի մասին օրենքն ընդունեցին ու չասացին, որ ազատամարտիկների 80 տոկոսը երկրապահի անդամ չեն:
Ասում են, Գրիշան պաշտոն է ուզում, իսկ ինչի՞ պիտի չուզեմ՝ գնդապետ եմ, 50 տարեկան եմ, դեռ 15 տարի կարող եմ ծառայել իմ հայրենիքին: Ինչքան հաստավիզ հարբեցող կա էսօր պաշտոնի է, հարց է լուծում: Պիտի վերջապես հասկանանք, որ էդ 5-6 հոգին չեն երկիրը, երկիրը մենք ենք, որ պատերազմի ժամանակ էլի զենք ենք վերցնելու»:
«Փառապանծ մարտիկներ» Հասարակական կազմակերպությունն իր գործունությունը ընդլայնել է հայրենիքից դուրս, այն 2013թվականից անդամակցում է «Ոստիկանական միջազգային ասոցացիային», սա պրն. Սարգսյանը համարում է ոչ միայն իրենց կառույցի, այլև Հայաստանի հաջողությունը:
«Երկրներ կան, որ տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հեղինակավոր կառույցին անդամակցելու գործը, -պատմում է գնդապետ Սարգսյանը,- Իսկ մենք անդամ ենք և լիարժեք գործում ենք Չեխիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:
Ունենք մասնաճյուղեր, որտեղ դիմում են մեր հայրենակիցներն ամենատարբեր հարցերով՝ իրավական և սոցիալական աջակցություն ստանալու նպատակով: Օրինակ՝ վիզայի ռեժիմը խախտելու, գողացած ապրանք վաճառելու կամ այլ իրավախախտումների հարցերով: Մեր ներկայացուցիչն աջակցում է, օգնում է, օրենքի սահմաններում անելով հնարավորը: Ասեմ, որ չենք աջակցում թմրանյութերի ապօրինի շրջանառության, անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություների դեպքերում»:
Մարտի 19-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին` ժամը 12:00-14:00-ը, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:
Թեպետ նախագծում նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից ապահովվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում և այլն), բայց նկատենք, որ այսպիսի խոստումներ տրվել են նաև անցած տարիներին: Ավելին՝ հեղինակները չեն խուսափում խոստովանել. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:
Եվ ահա, նախորդ տարիների տխուր կրկնությունը նկատի ունենալով, կառավարության դեմ պայքարի ելած ԲՀԿ-ականները հատկապես լավ էին պատրաստվել երեկվա քննարկմանը և փորձում էին իրենց հարցադրումներով ամեն կերպ ցույց տալ, որ գործ ունենք որոշակի շահեր սպասարկելու կառավարության հերթական փուչիկ նախագծի հետ:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանին, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, որի արդյունքում հանգել են ոռոգման ջրերի հետ կապված խնդրին: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ կառավարությունն արել է առավելագույնը ոլորտին աջակցելու նպատակով, ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են, իսկ ձկնաբուծությանն ուղղված ծրագրերի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Սևանն ստիպված պետք է լինի «օգնել» ոռոգման համակարգերին: Ապա կառավարության ներկայացուցիչը բացեց փակագծերը, թե ձկնարտադրությունը, այսինքն՝ ջրային ռեսուրսների վատնումն է նաև հանգեցրել ջրի դեֆիցիտի:
Գաղտնիք չէ, որ այս բիզնեսը կենտրոնացված է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի ձեռքում, և նրանց լճերն էլ հենց Արարատյան դաշտավայրում են: Կառավարության ներկայացուցիչը գրեթե բաց հայտարարեց, որ Սևանից ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը և դրա վտանգավոր հետևանքները, մեղմ ասած, նաև Ծառուկյանի բիզնեսի պատճառով են: Այս բացահայտումներից հետո ակնհայտորեն փոխվեց ԲՀԿ-ական պատգամավորների տոնայնությունը, դրանից հետո նրանք «ըմբռնումով» մոտեցան այն 29 գյուղերի 40 հազար բնակիչների խնդիրներին, որոնց անհրաժեշտ է այդ ջրաքանակը:
Հրապարակ
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին:
Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի: «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, — հավելել է Տիգրան Սարգսյանը: — Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք Օրինաց երկիր կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաև իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ: Միգուցե ինչ որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաև լսումներ կազմակերպել խորհրդարանում: Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետև ձևավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»:
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից:
Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և մասամբ՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին և այսօր հավանություն է տվել գործադիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը: Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային և համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը: Գործարքի նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
ՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, — ասել է վարչապետը, — Եվ մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները: Ի՞նչ ստացվեց արդյունքում, պարոն Ասատրյան»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան — Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով: Մեր բոլոր վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ կապված հաշվարկման կարգի հետ և հիմնական շեշտադրումը տեղափոխենք առավել աղքատ կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ և 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ: Ընդ որում ասեմ, որ այդ աղքատության գծերի փաստացի ցուցանիշները 2012 թվականի են՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, նաև հաշվի առնելով գնաճային կանխատեսումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն՝ 300 հազար թոշակառու անցյալ տարի գտնվում էր աղքատության շեմից ցածր:
Արտեմ Ասատրյան — Այո: Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Նաև հաջորդ տարվա բարձրացումը մենք նախատեսում ենք թիրախավորել նույն շրջանակում, քանի որ կենսաթոշակային համակարգը և ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաև ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Պետք է խնդրեմ Ձեզ, որպեսզի ԶԼՄ-ներին ամբողջական տեղեկություն տրամադրեք թոշակառուների շրջանում աղքատության ցուցանիշների հետ կապված, ինչպես նաև դինամիկան ներկայացնեք, ասենք վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Հասկանալի է, որ այն դեռևս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»:
Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, պատճառը, ըստ բնակիչների, կառավարության դեկտեմբերի 26-ի որոշումն է, որով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույքն օտարելու մասին որոշում է կայացվել, սահմանվել է մրցույթ, որի շահողը պետք է ապամոնտաժի «Կամենկա-Վանաձոր» կոչվող ջրագիծը: Եթե այս ամենն իրականություն դառնա, ապա մարզի մոտ 10 համայնքում ջրի խնդիրը հավակնում է դառնալ օրակարգային թիվ մեկ հարցը:
Մեծ թվով համայնքներ սնուցող «Կամենկա» ջրագիծը կարող է ապամոնտաժվել: Բողոքի հսկայական ալիքն սկսվում է Կաթնառատ համայնքից, որտեղ և գտնվում է «Կամենկա» ջրագիծը, որը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվի, և եթե դա տեղի ունենա, ջրի խնդիրը կդառնա օրակարգային:
Ըստ գյուղացիների, տեղեկություններ կան, որ գույքի վաճառքի նվազագույն գինը կազմում է շուրջ 97 մլն դրամ: Լոռու մարզի մի շարք համայնքներում այս որոշման մասին ավելի շուտ են իմացել: Բնակիչներն իրենց լսածի մասին դիմում-խնդրանքներ են ուղարկել տարբեր կառույցներ, սակայն, ինչպես իրենք են ասում՝ ապարդյուն: Վերջերս էլ ինչ-որ մարդիկ են գնացել տարածքն ուսումնասիրելու, և համայնքապետարաններին տեղեկացվել է, որ շուտով պետք է սկսվեն ապամոնտաժման աշխատանքները: Ասել է թե՝ շուտով բնակիչներին նույն այդ ինչ-որ մարդիկ զրկելու են կենարար ջրից: Այս լուրը խուճապ է առաջացրել ոչ միայն համայնքապետարաններում, այլ նաև հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվողների շրջանում: Ստեղծված իրավիճակներից լուրջ մտահոգված են Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների խմելու ջուր օգտագործողները: «Կամենկա-Վանաձոր» ջրագծից սնվում են մեծ թվով համայնքների բնակիչներ: «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆերմերների ազգային միության խորհրդի տեղակալ Վռամ Գյուլզադյանն ասել է, որ այդ ջրագիծը դեռ 20 տարի կծառայի մարզին, իսկ դրա չլինելու դեպքում այլընտրանք պարզապես չկա: «Ջրագծի չլինելը ոչ միայն գյուղատնտեսությանը մեծ վնաս կհասցնի, այլև 5 գյուղի մնալ-չմնալու ապագայի հարցն է դրվում հարցականի տակ»,-ասել է նա:
Հրապարակ
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հայտարարությունն առ 18-ը մարտի 2014 թ.` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին:
Հաշվի առնելով որ դեռևս 2000 թվականի դեկտեմբերին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-ր հոդվածի 3-րդ կետով նախատեսված` կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճան ունեցող անձանց տրվելիք հավելավճարները («Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար»), առ այսօր, 14 տարի շարունակ, չեն տրվում, չի՛ գործում ՀՀ օրենքը, և այն էլ` անընդհատ զգուշացումների, իրազեկումների, բողոքների, քննարկումների ու դիմումների պարագայում, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը որևէ հիմք չի տեսնում վստահելու կառավարության խոստումներին` տասնամյակներ անց ապագայի վերաբերյալ, ուստի` նախաձեռնությունը կտրականապես դեմ է արտահայտվում նշյալ համակարգի ներդրմանն այսօր, ներկա իրողությունների պայմաններում:
Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կուտակային կենաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո. այդ նպատակով` շուտափույթ կերպով կիրարկելով ՀՀ օրենքի դրույթը գիտաշխատողների կենսաթոշակային հավելավճարների վերաբերյալ, ու ապա անհապաղ միջոցներ ձեռնարկելով գիտնականների ծայրաստիճան վատ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ, և կտրուկ ավելացնելով գիտության ընդհանուր ֆինանսավորումը` երկրի զարգացման ապագան ապահովելու համար, որպեսզի տասնամյակներ անց իրոք լինեն միջոցներ ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովելու համար
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.