03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հայտարարությունն առ 18-ը մարտի 2014 թ.` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին:
Հաշվի առնելով որ դեռևս 2000 թվականի դեկտեմբերին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-ր հոդվածի 3-րդ կետով նախատեսված` կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճան ունեցող անձանց տրվելիք հավելավճարները («Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար»), առ այսօր, 14 տարի շարունակ, չեն տրվում, չի՛ գործում ՀՀ օրենքը, և այն էլ` անընդհատ զգուշացումների, իրազեկումների, բողոքների, քննարկումների ու դիմումների պարագայում, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը որևէ հիմք չի տեսնում վստահելու կառավարության խոստումներին` տասնամյակներ անց ապագայի վերաբերյալ, ուստի` նախաձեռնությունը կտրականապես դեմ է արտահայտվում նշյալ համակարգի ներդրմանն այսօր, ներկա իրողությունների պայմաններում:
Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կուտակային կենաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո. այդ նպատակով` շուտափույթ կերպով կիրարկելով ՀՀ օրենքի դրույթը գիտաշխատողների կենսաթոշակային հավելավճարների վերաբերյալ, ու ապա անհապաղ միջոցներ ձեռնարկելով գիտնականների ծայրաստիճան վատ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ, և կտրուկ ավելացնելով գիտության ընդհանուր ֆինանսավորումը` երկրի զարգացման ապագան ապահովելու համար, որպեսզի տասնամյակներ անց իրոք լինեն միջոցներ ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովելու համար
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /Պոլիտեխնիկում/ հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին: ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար:
Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին՝ Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի:
«Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են, բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է՝ լինել ավելի նպատակային և’ ծրագրերի զարգացման, և’ նախաձեռնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա»,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն։
«Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բոլոր պետությունները` բնականաբար հատկապես հետխորհրդային, պետք անպայմանորեն Ուկրաինական դեպքերից, բողոքի ցույցերից, իշխանափոխությունից դասեր քաղեն…Եթե դասեր չքաղեն, ապա ժողովուրդը մի օր ստիպված կիջնի քոչվորների մակարդակին ու վրաններ կխփի հրապարակներում…Կսկսի ամբոխավարությունը, ծեծն ու ջարդը, բարիկադներն ու թշնամանքը…
Իսկ դասեր առնել, հետևություններ անել անշուշտ պետք է: Դասեր չառնելու դեպքում հետևանքները խիստ անկանխատեսելի են կամ շատ որոշակի… «Էկզոտիկ», ծիծաղաշարժ, հողից, իրական կյանքից կտրված` երկնքում սավառնողի, իրավիճակն իրենց ծառայողական մեքենայի, աշխատասենյակի պատուհանից գնահատողների հարցազրույցներին պետք է վերջ տալ: Եկել է իրոք լրջանալու ու գործելու ժամանակաշրջանը, այլապես շատ ուշ կլինի: Ժամանակն է ի վերջո լրջորեն պայքարել կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի, գռփող, թալանող, լկտիացած պաշտոնյաների դեմ: Ի վերջո ժողովրդի ու պետության մասին է պետք մտածել…
Կուտակային ֆոնդ կուտակվեց, թե ոչ` չգիտեմ…Բայց ինչ-որ էներգիա է կուտակվում` դժգոհության էներգիա, որի մի փոքր ճայթյունի դեպքում շանթ ու կայծակ կլինի…
«Շանթարգել » է պետք…Արմատական, լուրջ, խելացի, հիմնավոր ծրագրեր, տեղաշարժեր…
Ծանր հիվանդին շտապ վիրահատելը անհրաժեշտ է, սակայն եթե այդ խիստ ծայրահեղ իրավիճակը չի ստեղծվել, ապա պետք է սպասել, որպեսզի վիրահատվողը հոգեբանորեն պատրաստվի այդ միջամտությանը, զգա դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը…Հավատացեք բուժումն ավելի արդյունավետ կլինի…
Եկեք երկուստեք մտածված, ճիշտ քայլեր անենք…Չիջնենք ամբոխավարության մակարդակին, տարբերվենք մեր դարավոր հարևաններից և արևմուտքի կամ որևէ այլ երկրի համար լաբորատոր ուսումնասիրության «կենդանու» կարգավիճակից…
Կադրային լուրջ տեղաշարժեր են պետք, ազնիվ` թեկուզ համեմատական: Պարկեշտ մարդիկ են պետք, անձնական շահը պետականից վեր չդասող…Մականունավորներից է պետք աստիճանաբար ձերբազատվել… Մեզ կիրթ, զարգացած, գրագետ, կասկածելի անցյալ չունեցող, ժամանակակից, պետական մտածողությամբ պաշտոնյաներ, գործարարներ են պետք…Հայրենիքը, պետությունը, ժողովրդին իրական սիրող, այլ ոչ թե կեղծ ու ցուցադրվելու, գովազդվելու, նկարվելու համար բարեգործություն կատարողներ… »:
Թերթի տեղեկություններով, ռուսական կրիմինալի մաս կազմող հայկական խմբավորումները նույնպես ներքաշված են այս գործողության մեջ: Այս պահին նրանք մոբիլիզացնում են իրենց ուժերը և խմբեր ուղարկում Ղրիմ: Կրիմինալի գաղափարական ուղղորդումը դրված է «Ռուսական միասնություն» կազմակերպության վրա, որոնց խնդիրն է գողականներին օգտագործել Ղրիմում խժդժություններ և բախումներ հրահրելու մեջ։
«Ախպերությանը» տրված է գործողությունների լիակատար ազատություն, այդ թվում` սառը զենք և հրազեն կիրառելու իրավունք: Հանուն «ռուսական գաղափարի» մարտի նետված հայերն այս օրերին Մոսկվայում վերջին «սխոդկան» են անցկացնում: Ավելի վաղ մերձմոսկովյան Օդինցովո շրջանի ռեստորաններից մեկում «գողերն» անցկացրել էին հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել էր քրեական հեղինակությունների մեծ «հավաք» կազմակերպելու հարցը՝ Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով:
«Սլավոնական» երկու խոշոր կլանների ավելի քան 20 առավել ազդեցիկ ներկայացուցիչների հավաքին մասնակցել էին նաև ազգությամբ հայ և վրացի «գողեր»։ Ղրիմում ռուսական շահը պաշտպանելուն կոչված կրիմինալին արդեն տրվել են վերջին հանձնարարականները, կոնկրետ հայկական կրիմինալը պետք է կապ հաստատի համայնքում կշիռ ունեցող ղրիմահայերի հետ, ազդի նրանց քաղաքական կողմնորոշման վրա, տարածի ասեկոսեներ, թե ինչ փայլուն հեռանկարներ են բացվում ռուսական Ղրիմում, և թե ինչպես են, իբր, ուկրաինացիները բոլորին վռնդելու Ղրիմից, եթե կարողանան այն պահել:
Հրապարակ
Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԳԱԱ–ի դիմաց՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Բանն այն է, որ ակադեմիայի ղեկավարությունը երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձերից պահումներ է արել:
ԳԱԱ աշխատակիցների խոսքով, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ, իսկ առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից:
Երիտասարդ գիտաշխատողները դիմում նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահին:
Գիտնականները, կարծես, դադարեցրել են հրապարակումները մամուլում ,որոնցով պայքարում էին՝ վեր հանելով իրենց հուզող մի շարք խնդիրներ:
Այս հարցին ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն ասաց. «Դադարեցված է որոշ ժամանակով, ընդառաջ չեն գնում, մայիսին հանդիպում է սպասվում նախագահի հետ, որից հետո կրկին ակտիվացում կլինի»:
Անդրադառնալով կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիային, հարցին, թե՝ հատվածաբար պայքարելը արդյո՞ք ինչ -որ բանի կհանգեցնի, Իշխանյանն ասաց. «Պարզ է, որ տեղի չեն տալու, դժվար է դրական տեղաշարժ ակնկալելը, բայց պայքարել պետք է»:
Գերագույն հոգևոր խորհրդի նոր անդամներ են նշանակվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԳԱԱ–ի դիմաց՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Բանն այն է, որ ակադեմիայի ղեկավարությունը երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձերից պահումներ է արել:
ԳԱԱ աշխատակիցների խոսքով, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ, իսկ առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից:
Երիտասարդ գիտաշխատողները դիմում նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահին:
ՇԱՏ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
Սա Կարենի ցանկությունն է:
Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք:Քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19,20,21 կինո Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոի համերգը, տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր Փեթակ առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:
Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:
Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին:Արժեքը 500 դրամ:
«Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջից
Ի՛նչ խառնաշփոթ իրավիճակ է….Մենք երբեք չկրցանք ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՅԺ դառնալ եւ հիմա կանգնած ենք՝ այլոց ստեղծած եւ էապէս իրենց աշխարհակալական շահերուն սպասարկող աշխարհաքաղաքական համակարգերու միջեւ ընտրութիւն կատարելու հրամայականին առջեւ….Ո՞ր ՍՏՐԿՈՒԹԻՒՆԸ արդեօք աւելի ՀԱՅԱՆՊԱՍՏ է…Բարեկամներ, ես պատասխան չունիմ, բայց այս հարցը այնքան ճակատագրական է, որ հանրային լայն քննարկումի նիւթ պէտք է դառնայ, հանրաքուէով պէտք է որոշում կայացուի….Բայց բոլոր պարագաներուն տակ ալ, մենք ազգային-բարոյական իրաւունքը չունինք ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԵԱՆ երթալու, ինչ կը վերաբերի մեր երկրի եւ հայութեան ապագայի հիմնախնդրին….Պատմութեան փորձը կը յուշէ որ Ռուսաստանը երբեք պիտի չհրաժարի հարաւային Կովկասի իր ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ԳՕՏԻԷՆ, ուր կայ մեր երկիրը….Ի զուր չէ որ հոն կեդրոնացուցած է իր ռազմական ոյժերու մէկ կարեւոր միաւորը…: Պիտի կարենա՞նք դէմ դնել այդ վիթխարի ոյժին եւ, ի պահանջել հարկին, պատերազմիլ նաեւ թրքա-ատրպէյճանական միշտ առկայ ճակատին դէմ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Տոպալովի հետ: Այսպիսով, Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Անդրեյկին-Կարյակին պարտիան նույնպես ոչ ոքի է ավարտվել, իսկ Անանդը հաղթանակ է տարել Մամեդյարովի նկատմամբ:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.