03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը:
Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել: Տեղայնացման ենթակա կլինեն նաև սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ-բանջարեղենի, ձվի և ձվամթերքի, ինչպես նաև գարեջրի հիգիենային և անվտանգությանը, մակնշմանը և շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը և այլն:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրն հավանություն է տվել մինչև 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարությանն հանձնարարվել է մինչև ս.թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Կառավարության որոշմամբ Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը, որը քեսաբահայերի տեղահանության խնդրով գտնվում է Սիրիայում, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քեսաբի հայությանն ընդունելու և ապաստան տալու Թուրքիայի պատրաստակամության, ինչպես նաև Քեսաբի դեպքերին անմասն լինելու վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ երեկվա հայտարարությունը ցինիզմի դրսևորում է: Դա ասում եմ նաև հաշվի առնելով քեսաբցիների պատմածները: Քեսաբի հայերը ջոկատներով տևական ժամանակ ապահովել են Քեսաբի ինքնապաշտպանությունը, մինչև որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրք-սիրիական սահմանը թուրքական կողմից բացվել է և ներթափանցել են վարձկաններից կազմված ահաբեկչական խմբերը, և մեծ ջանքերի գնով քեսաբցիներին հաջողվել է կազմակերպված ձևով իրականացնել բնակչության անվտանգ տարհանումը: Թուրքական կողմը, ինչպես և հաճախ արել է Ցեղասպանության ժամանակ, դիմել է «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու» մեթոդին, իսկ այժմ ինչ-որ մարդասիրական ճամարտակություններ է անում: Քեսաբցի հայերը միայն ժպիտով են վերաբերվում նման «մարդասիրությանը»»:
Սյունիքի առաջին մարզպետ (2005–2008թթ ) Սուրեն Աբրահամյանը aravot.am-ի հետ զրույցում պատմել է. «Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, և կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, այն ժամանակ Ղարաբաղն իր ունեցած հնարավորություններով շատ ավելի ուժեղ էր, նկատի ունեմ նաև ռազմական բաղադրիչը, քան Սյունիքը։
Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել Սյունիքը իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ, սատարեր Ղարաբաղին։ Դրա համար Վազգեն Սարգսյանը իր փոքր աշխատակազմով գնաց և տեղավորվեց Սդղի Գյոլում։ Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր»,–պատմեց Աբրահամյանը։
«Եթե սեփականաշնորհել են, շատ տգեղ ու անշնորհք բան են արել։ Ճիշտ կլիներ, որ այնտեղ պատմության թանգարանի նման մի կառույց ստեղծեին ապագա սերունդների համար»,-նշեց նա:
Առավոտ
Մարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Խ.-ին:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30-ին, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:
Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:
Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։
Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է. որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա: Նա նշել է. որ այդ թիվը կրկնակի-եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ:
Հայկական ժամանակ
Ս.թ. մարտի 24-ի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նիստի թիվ 60 արձանագրության համաձայն` Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը:
Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման և կայացման գործում:
Նիկոլայ Հովհաննիսյանը աշխատում է Բանկում հիմնադրման օրվանից` 1996-2003թթ. զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:
2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, իսկ 2003թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Այսօր մարտի 25-ին լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցը:
Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երևանում: 1967-1972թթ. նա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում:
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-79-ին՝ Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94-ին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-95-ին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին՝ ՀՀ վարչապետ։
2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա հերթական մարտահրավերն է մտածել հայության ճակատագրի, և պատմության այն անիվի մասին, որ մեզ անընդհատ քաշում է իր մսաղացի մեջ։
Գիտենք՝ Հայաստանը ապրելու տեղ չէ։ Իսկ Ամերիկան էդպես միշտ պլպլան ու գրավիչ երկի՞ր է եղել։ Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը։ Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հավաքական ուժը ո՞րն է. ապրիլի 24-ը Մոնտեվիդեոյում, Մոսկվայում, Թեհրանում, Աթենքում, Փարիզում ամենուր նշե՞լը։ Ոչ, իհարկե, հավաքական ուժը մեր մեկտեղվելն է Հայաստանում, Հայաստանում ապրելը։
Քեսաբի դեպքերը հերթական ահազանգ են մեզ համար, հայությունը պետք է վերադառնա Հայաստան, կենտրոնանա Հայաստանում, ապրի Հայաստանում: Այլապես Հայաստանը ստիպված է լինելու դիտորդի կարգով հետևել, թե ինչպես են տնավեր անում հայությանը, հայությունն էլ դիտորդի կարգավիճակով ստիպված է լինելու հետևել, թե ինչպես է անկում Հայաստանը։ Սա է պատմական անիվի տրամաբանությունը, ու մեզ պետք է, ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ այս տխուր, մարդակուլ անիվից:
Հայկական ժամանակ
Քոչարյանի «սարատնիկ» համարվող Գառնիկ Իսագուլյանից փորձեցինք ճշտել` համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Սամվել Բաբայանի անվան հետ կապ ունեցող CSP ընկերությունը երբ ժամանակին «վերակազմավորվում» էր, դիզվառելիքից Ձեզ նույնպես քվոտա հասավ` Իրանի «գծով»: «Չէ, ամբողջ Հայաստանն են ինձ տված եղել, դուք խաբար չեք եղել»:
Հիմա ժխտո՞ւմ եք, թե՞ հաստատում սոլյարկա ներկրելու մասին օրեր առաջ հրապարակված լուրը. կա՞ այդ բիզնեսը մինչեւ հիմա, թե՞ այն էլ պաշտոնի նման Ձեր ձեռքից «առան»: «Իմ ձեռքից, եթե ինչ-որ բան լիներ, չէին կարող առնել, դա հնարավոր չէր:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.