03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի՝ 2013 թ. զեկույցը` կրթության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների, ինչպես նաև դրական զարգացումների մասին։
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները՝
— Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:
— Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
— Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
— Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
— Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
— Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
— Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
— Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
— Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:
— Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:
Ոլորտում առկա դրական զարգացումները՝
— ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
— ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
— ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի համաձայն, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը՝ 2812 միավորով, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կարլսեն — 2881
2. Արոնյան- 2812
3. Անանդ — 2785
4. Կրամնիկ — 2783
5. Կարուանա — 2783
6. Գրիշչուկ — 2777
7. Կարյակին — 2772
8. Տոպալով — 2772
9. Նակամուրա — 2772
10. Մամեդյարով -2760
«Հայկական ժամանակ» օրաթերթը, մարտի 29-ի հրապարակումներից մեկում անդրադառնալով շաքարավազի ներկրմանը, հետևություն էր արել, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ միայն հումք՝ շաքարեղեգ: Հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ ներկայացված եզրահանգումները չեն արտացոլում իրականությունը: Մասնավորապես, 2013թ. 46 կազմակերպությունների կողմից հանրապետություն է ներմուծվել 4 993 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 1 523.4մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 482 մլն դրամ: Հիմնական ներկրումներն իրականացվել են Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից և Իսրայելից: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 74 781 տոննա շաքարի հումք՝ 14 966մլն դրամ մաքսային արժեքով, գանձված հարկը կազմել է 2 910.1մլն դրամ: 2013թ. արտահանվել է 899.2 տոննա շաքարավազ՝ 226.7մլն դրամ մաքսային արժեքով:
2014թ. հունվար-փետրվար ամիսներին 6 կազմակերպությունների կողմից Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Ռումինիայից ներմուծվել է 523.5 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 148.9մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 46.6մլն դրամ: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 29 961.4 տոննա շաքարի հումք՝ 5 620.6մլն դրամ մաքսային արժեքով, որից գանձված հարկը կազմել է 1124.1մլն դրամ: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին արտահանվել է 100 տոննա շաքարավազ՝ 24.7մլն դրամ մաքսային արժեքով:
Ինչ վերաբերում է շաքարի միջազգային գներին և ձևակերպված մաքսային արժեքներին, ապա անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային գներին և ներկայացվող փաստաթղթերին համապատասխան: Մասնավորապես, 2013-ին ներկրված շաքարի 1 տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է 943 ԱՄՆ դոլար, իսկ հումքինը՝ 492 ԱՄՆ դոլար, բնականաբար հումքի մաքսային արժեքը էականորեն զիջում է պատրաստի արտադրանքի մաքսային արժեքին: Ի դեպ, 2007թ. ապրիլի 21-ից ուժի մեջ մտած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն շաքարի հումքի համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե համապատասխան ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` ՀՀ կառավարության` 2007թ. ապրիլի 12-ի N 546-Ն որոշմամբ սահմանած կարգով:
Պետական եկամուտների կոմիտե
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մինչ հայրը երեխային կհասցներ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ցավոք, երեխան մահանում է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսել. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս:
Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ»։
Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երևանում որքան շատ են թափառող կենդանիները և քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները:
Ժողովուրդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր բիզնեսին առնչվող հարցերով մեկնել է Մերձավոր Արևելք: Իսկ առաջիկա օրերին կլինի Դուբայում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Նրանց հետ կլինեն նաև ՌԴ մի քանի այլ գործարարներ:
Սահմանադրական դատարանի առջև մեկնարկել է «Դ!եմ եմ» նախաձեռնության լուռ ակցիան:
Նախաձեռնության բոլոր անդամները սպիտակ ժապավեններով կապել են իրենց աչքերը, մի մասը՝ նաև բերանները՝ այդ կերպ անկողմնակալության կոչ անելով Սահմանադրական դատարանին:
Առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ։
Հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։ Հարսանյաց վայրի ընտրությունը՝ «Ֆլորենս», թե «Փարավոն», թողնվել է նորապսակների որոշմանը. չեն ուզում Ծառուկյանին շատ նեղություն տալ։ Ներկա կլինեն մոտ 800 հոգի։ Սերժ Սարգսյանն է՞լ է հրավիրվելու՝ հարցրինք։ «Անպայման»:
Հրապարակ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտին»՝ իրենց նամակում բարձրացնելով աշխատակիցներին անհանգստացնող մի շարք խնդիրներ։
Ըստ երկաթուղայինների՝ Հայկական երկաթուղին 2008թ. կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնելուց հետո՝ երեք տարի անց՝ 2011թ., սկսել են աշխատակիցների զանգվածային կրճատումներ»։
Բազմաթիվ խնդիրների մասին իրազեկող նամակի վերջում, մասնավորապես, նշված է. «Եթե այսպես շարունակվի, հայկական երկաթուղին ամբողջովին կրախի առաջ է կանգնելու։ Խնդրում ենք, փրկեք հայկական երկաթուղին և երկաթուղայիններիս կործանումից:
Առավոտ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լիլիթ Դաշտոյանը նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) աշխատակազմի ղեկավար:
2006թ. Լ.Դաշտոյանը ստացել է ջրամատակարարման և ջրահեռացման ինժեների որակավորում: Նրա ղեկավարությամբ նախագծվել է Աշտարակ, Աբովյան, Երվանդաշատ քաղաքների ջրամատակարարման համակարգերը, Եռաբլուրի ոռոգման համակարգը, Ստեփանակերտ քաղաքի «Պյատաչոկ» շատրվանների համակարգը: Հեղինակ է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների»:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.