20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:
Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով:
Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի»:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` մարտի 19-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը և Զորակոչային μաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, Հովհաննիսյանն ու Զախարյանը քաղաքացի Գագիկ Վարդանյանին խաբել են, թե «3900 դոլար տուր և տղադ բանակ չի զորակոչվի»: Սակայն իրականում Գագիկի որդին ամուսնացած է եղել և ունի երկու երեխա: Այսինքն՝ համաձայն օրենքի՝ նա չի կարող բանակ զորակոչվել: Այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:
Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր:
Հրապարակ
Սևանցիները մեզ պատմեցին, որ մանկապարտեզների աշխատողները դեռ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը չեն ստացել, իսկ հունվար, փետրվար ամիսներին էլ չեն աշխատել, որովհետև նրանց ստիպել են դիմում գրել ու իրենց հաշվին արձակուրդ վերցնել։
Նշենք, որ Սևանի մանկապարտեզների հունվար, փետրվար ամիսներին չաշխատելու պատճառը ոչ ջեռուցումն է, ոչ էլ շենքային պայմանները։
Ի տարբերություն Հրազդան քաղաքի, որտեղ մանկապարտեզները փայտի վառարաններով են տաքացվում, շենքային պայմաններն էլ անմխիթար են, Սևանում, հակառակը՝ բոլոր մանկապարտեզներն ունեն լոկալ ջեռուցում ու վերանորոգված են։ Այստեղ կարծում են, որ չաշխատելու պատճառը ֆինանսների խնայողությունն է։
Մարտի 3-ին Սևանի համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը խոստացել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծի այդ հարցը, սակայն մինչև հիմա 3 տասնյակից ավելի աշխատակիցների չի վճարվել աշխատավարձը։ Թեև նրանց նորից խոստացել են՝ «մինչև ամսվա վերջ աշխատավարձերը կվճարենք»:
Հրապարակ
Վերջին ամիսներին մեր հասարակությունը և, մասնավորապես, սոցցանցերի օգտատերերը ակտիվ հետևում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ու տարբեր մեկնաբանություններ անում: Շատ ցավալի իրավիճակ է ստեղծվել. հստակ ուրվագծվում է հայ ժողովրդի՝ երկու ճամբարի բաժանվելու փաստը: Ընդ որում այստեղ մեծ դեր է խաղում կոնկրետ Արևմուտքի կամ Ռուսաստանի նկատմամբ անձնական համակրանքը կամ հակակրանքը: Գրեթե հնարավոր չէ հանդիպել նորմալ ու սառը գլխով կատարած վերլուծության, ու ցավալին այն է, որ ոչ մեկ չի փորձում տեղի ունեցող իրադարձությունները վերլուծել ՀՀ ազգային շահերի համատեքստում: Որքան էլ որ Պուտինին (ոչ թե պուԾինին) չսիրենք, փաստ է, որ այդ մարդը Ռուսաստանը բարձրացրել է նոր համաշխարհային կայսրության մակարդակի, և այսօր այդ կայսրությունը միջազգային ասպարեզում լուրջ դերակատարություն է ստանձնել: Կարելի է դրան վերաբերվել բացասաբար, սակայն չընդունել ըստ իս չի կարելի: Ինչ վերաբերվում է Ղրիմին, ապա այնտեղ ԽՍՀՄ փլուզումից ի վեր ակտիվ գործունեություն են ծավալում թուրքական ու սաուդական հատուկ ծառայությունները, որոնց նպատակը թաթարների միջոցով ազդեցության գոտու ընդլայնումն է: Թուրքիան շեշտը դնում էր այսպես կոչված պանթյուրքիզմի վրա, իսկ սաուդցիները փորձում էին Ղրիմի մուսուլմանների մեջ տարածել իսլամի ամենառադիկալ ուղղություններից մեկը համարվող վահաբականությանը կամ սալաֆիզմը: Չի կարելի ասել, որ նրանք ձեռք կքաշեն իրենց պլաններից, պարզապես երկրամասի՝ ՌԴ կազմում ընդգրկելը գոնե ժամանակավորապես կնվազեցնի նրանց ախորժակը:
Հիմա ոմանք մտածում են, որ Ղրիմը նախադեպ է Ղարաբաղի համար, ոմանք էլ՝ ոչ: Իսկ ես մտածում եմ, որ ցանկացած դեպք կարելի է օգտագործել օգուտ քաղելու համար: Եթե ՀՀ-ին պետք է, որ Ղրիմը լինի նախադեպ, ուրեմն այն պետք է օգտագործել: Ու վերջ: Առանց մտածելու ուրկաինացիների դարդերի մասին: Մեզ մեր դարդերը լրիվ հերիք են:
Եվ վերջապես պետք է ընդունենք, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ արդեն Ռուսաստանը իրենց նպատակներին հասնում են բռնի ուժով ու զոռբայությամբ. դա է գերտերությունների գործելաոճը: Պարզապես ուրիշ մի փաստ է մտահոգում: Երբ ամբողջ Մերձավոր արևելքում Արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի ջանքերով սկսեցին տապալվել ռեժիմները, մեր լիբերալները շատ գոհ մնացին: Ընդ որում առանց հաշվի առնելու, որ ասենք նույն Սիրիայում ապրում են հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք զոհվում են արևմուտքի կողմից հովանավորվող «գալավարեզների» գործողությունների արդյունքում: Էլ չեմ ասում, որ Իրաքում Սադդամի իշխանության տապալումից հետո քրիստոնյաների հերն անիծեցին, իսկ ԱՄՆ-ն օգտագործեց արգելված զենք, որի արդյունքում մինչև հիմա մուտանտներ են ծնվում էնտեղ: Եթե ՌԴ-ի դեսպանատան դիմաց ցույց եք կազմակերպում, շատ լավ եք անում, դա ձեր իրավունքն է: Բայց ինչու՞ գոնե մի անգամ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց նմանօրինակ ցույց չեք կազմակերպել, ընկերներ: Ինչու չեք կազմակերպել պետիցիաներ, որոնք կպահանջեին ԱՄՆ-ից դադարեցնել օժանդակությունը սիրիական ապստամբներին: Այլապես հանգում ենք այն մտքին, որ այստեղ նույնպես գործում է անձնական համակրանքի ուժեղ գործոնը: Լավ, դա էլ թող մնա ձեր խղճին, բայց ախպոր պես, մի վիրավորեք իրար՝ ասելով ռուսուլմաններ կամ մայդանուտիներ: Ինքներդ ձեզ հարց տվեք, արդյո՞ք արժե Ուրկաինայի համար թշնամանալ հայրենակցի հետ:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել: Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» և փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ «ապացույցներ»: Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել:
Մի խոսքով, «հայ վետերանները» զանգահարել են Հայաստանի երկրապահների միություն, և այստեղից նրանց պատասխանել են, որ Սուրիկ Ղազարյան անուն-ազգանունով անդամ չունեն: Հետագայում նաև ԼՂՀ ազատամարտիկների կազմակերպությունից են ճշտել, որ նախկին դատավորը ոչ մի կապ չունի ղարաբաղյան պատերազմի հետ: Բայց մինչ այդ մանրամասները կպարզվեին, Սուրեն Ղազարյանը հասցրել է զարմացնել ամերիկահայերին իր պահվածքով: Նախ, նախկին դատավորը պահանջել է, որ իրեն դիմեն գեներալ-գնդապետ, թեև մարդիկ նկատել են, որ նրա ուսադիրի վրա մեկ մեծ աստղ է՝ արդարադատության գեներալ-մայորի: Ապա դատավորը զինվորական խանութից նոր հագուստ է գնել, տարբերանշաններ, նաև վետերանների միությունից է ինչ-որ նշաններ վերցրել և կպցրել գլխարկին և հիմա այդ հանդերձանքով շրջում է Լոս Անջելեսում:
Պատմում են, որ նա երկու թիկնապահ է պահում, որոնք զենքով ազատ շրջել են Վետերանների միության գրասենյակում, ինչի համար նախկին դատավորը նույնիսկ նկատողություն է ստացել: Գլենդելում Սուրեն Ղազարյանը շքեղ առանձնատուն ունի, որի նմանն ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելով և նորմալ աշխատանք ունենալով անգամ հնարավոր չէ գնել: Վետերանների միությունում Սուրիկ Ղազարյանն ասել է, որ տունը և թիկնապահներին իրեն է տրամադրել ամերիկյան պետությունը՝ մի կազմակերպություն, «որի անունն ինքը չի կարող տալ», ակնարկելով ԱՄՆ կենտրոնական հետախուզությանը: Սա անուղղակիորեն հաստատում է մեր թերթի անցյալ տարվա հրապարակումն այն մասին, որ Ղազարյանն ԱՄՆ մեկնելուն պես պատրաստակամություն է հայտնել օգնել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության և «Ռոսնեֆտ» պետական ընկերության դատական վեճի վերաբերյալ, որն իր վարույթում է եղել, և որով ինքը ճնշումների ազդեցության տակ վճիռ է կայացրել հօգուտ ռուսական «Ռոսնեֆտ»-ի, իսկ հետագայում, վճռաբեկ դատարանի նախագահի դրդմամբ, ազատման դիմում է գրել:
Այն ժամանակ դատավորը հերքեց մեր տեղեկությունը, թե նա դիմել է ամերիկյան FBI-ին: Մեր աղբյուրները Լոս Անջելեսում հաղորդում են, որ Հայաստանի նախկին դատավոր Սուրեն Ղազարյանին, այնուամենայնիվ, չընդունեցին Հայ վետերանների միություն, իսկ այս պահին նա մի նոր արկածախնդիր նախագծի է մասնակցում: Հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ստեղծում է կազմակերպություն՝ «Արևմտահայերի պետություն» անունով, և որ ընդամենը 40 դոլարով Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր է տալիս յուրաքանչյուր ցանկացողին: Այս անձնագրով հայերը, երբ ցանկանան, կարող են մտնել թուրքական տարածք, այցելել իրենց պատմական հայրենիքը: ԱՄՆ -ում մեկ մլն-ից ավելի հայ կա, և յուրաքանչյուրը եթե 40 դոլարով անձնագիր գնի, ապա փոքր թիվ չի ստացվում: Նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը վստահեցրել է հայկական հեռուստատեսությամբ, որ այս կազմակերպությունն ստեղծելու համար ունի ՄԱԿ-ի, ՀՀ նախագահի, նաև ամերիկյան պետության համաձայնությունը: Մի կին ուղիղ եթերում զանգահարել է ստուդիա և հարցրել, թե արդյոք կարո՞ղ են «օնլայն» վճարումներ կատարել: Նրան պատասխանել են՝ ոչ, միայն կանխիկ:
Սյուզան Սիմոնյան
Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Երկու տարվա մեջ 150 գնդապետ է լքել հայրենիքը. այս մասին ասում է «Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը և ցույց տալիս երկար մի ցուցակ:
«Համասեռամոլների մասին օրենք են ընդունում, ազատամարտիկների մասին օրենք մինչև հիմա չկա, չեն ընդունում: Ամենաանտեսված մարդիկ են ազատամարտիկները, — վրդովված պատմում է գնդապետը, — Գեներալ Մանվելը, Սեյրանը ձեռքը խփեցին սեղանին, Ազգային ժողովի կոճակ սեղմողները երկարպահի մասին օրենքն ընդունեցին ու չասացին, որ ազատամարտիկների 80 տոկոսը երկրապահի անդամ չեն:
Ասում են, Գրիշան պաշտոն է ուզում, իսկ ինչի՞ պիտի չուզեմ՝ գնդապետ եմ, 50 տարեկան եմ, դեռ 15 տարի կարող եմ ծառայել իմ հայրենիքին: Ինչքան հաստավիզ հարբեցող կա էսօր պաշտոնի է, հարց է լուծում: Պիտի վերջապես հասկանանք, որ էդ 5-6 հոգին չեն երկիրը, երկիրը մենք ենք, որ պատերազմի ժամանակ էլի զենք ենք վերցնելու»:
«Փառապանծ մարտիկներ» Հասարակական կազմակերպությունն իր գործունությունը ընդլայնել է հայրենիքից դուրս, այն 2013թվականից անդամակցում է «Ոստիկանական միջազգային ասոցացիային», սա պրն. Սարգսյանը համարում է ոչ միայն իրենց կառույցի, այլև Հայաստանի հաջողությունը:
«Երկրներ կան, որ տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հեղինակավոր կառույցին անդամակցելու գործը, -պատմում է գնդապետ Սարգսյանը,- Իսկ մենք անդամ ենք և լիարժեք գործում ենք Չեխիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:
Ունենք մասնաճյուղեր, որտեղ դիմում են մեր հայրենակիցներն ամենատարբեր հարցերով՝ իրավական և սոցիալական աջակցություն ստանալու նպատակով: Օրինակ՝ վիզայի ռեժիմը խախտելու, գողացած ապրանք վաճառելու կամ այլ իրավախախտումների հարցերով: Մեր ներկայացուցիչն աջակցում է, օգնում է, օրենքի սահմաններում անելով հնարավորը: Ասեմ, որ չենք աջակցում թմրանյութերի ապօրինի շրջանառության, անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություների դեպքերում»:
Մարտի 19-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին` ժամը 12:00-14:00-ը, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:
Թեպետ նախագծում նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից ապահովվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում և այլն), բայց նկատենք, որ այսպիսի խոստումներ տրվել են նաև անցած տարիներին: Ավելին՝ հեղինակները չեն խուսափում խոստովանել. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:
Եվ ահա, նախորդ տարիների տխուր կրկնությունը նկատի ունենալով, կառավարության դեմ պայքարի ելած ԲՀԿ-ականները հատկապես լավ էին պատրաստվել երեկվա քննարկմանը և փորձում էին իրենց հարցադրումներով ամեն կերպ ցույց տալ, որ գործ ունենք որոշակի շահեր սպասարկելու կառավարության հերթական փուչիկ նախագծի հետ:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանին, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, որի արդյունքում հանգել են ոռոգման ջրերի հետ կապված խնդրին: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ կառավարությունն արել է առավելագույնը ոլորտին աջակցելու նպատակով, ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են, իսկ ձկնաբուծությանն ուղղված ծրագրերի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Սևանն ստիպված պետք է լինի «օգնել» ոռոգման համակարգերին: Ապա կառավարության ներկայացուցիչը բացեց փակագծերը, թե ձկնարտադրությունը, այսինքն՝ ջրային ռեսուրսների վատնումն է նաև հանգեցրել ջրի դեֆիցիտի:
Գաղտնիք չէ, որ այս բիզնեսը կենտրոնացված է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի ձեռքում, և նրանց լճերն էլ հենց Արարատյան դաշտավայրում են: Կառավարության ներկայացուցիչը գրեթե բաց հայտարարեց, որ Սևանից ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը և դրա վտանգավոր հետևանքները, մեղմ ասած, նաև Ծառուկյանի բիզնեսի պատճառով են: Այս բացահայտումներից հետո ակնհայտորեն փոխվեց ԲՀԿ-ական պատգամավորների տոնայնությունը, դրանից հետո նրանք «ըմբռնումով» մոտեցան այն 29 գյուղերի 40 հազար բնակիչների խնդիրներին, որոնց անհրաժեշտ է այդ ջրաքանակը:
Հրապարակ
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին:
Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի: «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, — հավելել է Տիգրան Սարգսյանը: — Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք Օրինաց երկիր կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաև իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ: Միգուցե ինչ որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաև լսումներ կազմակերպել խորհրդարանում: Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետև ձևավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»:
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից:
Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և մասամբ՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին և այսօր հավանություն է տվել գործադիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը: Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային և համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը: Գործարքի նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
-
-
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.