Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը:
Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:
Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում:
Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ:
ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.