08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...08.05.2024 | 12:10
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակ...08.05.2024 | 11:10
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը...07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
Ապրիլի 28-ին, ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ։
«Ժողովուրդ»-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ և ժամանել՝ 164 հազար 807-ը։ Բացասական մնացորդը կամ արտազաղթածների թիվը՝ 21 հազար 686 մարդ։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 4 հազար 832 և վերադարձել՝ 2 հազար 897 մարդ, բացասական մնացորդը՝ 1935 հոգի։
Նշենք, որ Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, գերազանցապես՝ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերո:
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը օրեր առաջ հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պատճառը դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը ծեծի ենթարկելն է։
Հիշեցնենք, որ դեռևս 2013թ. հրապարակվել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծել է աշակերտուհի Լիդայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել:
Ժողովուրդ
Թերթի հետ զրույցում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ասել է, որ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը սպառնում է իր կնոջը: Այս պատմությունից, ըստ Խաչատուրի, շահեց երեք հոգի՝ Պարույր Հայրիկյանին պետք էր փողը, Սերժ Սարգսյանին՝ իբր թե իր երկրում արդարություն կա, իսկ Մնացական Մարուքյանն էլ մեդալ ստացավ գործը բացահայտելու համար:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել Խաչատուր Պողոսյանի հետ, ով ուշագրավ մանրամասներ է պատմել: Խաչատուրի խոսքով՝ իրեն այս պատմության մեջ ներքաշել է իր ընկեր Սամվելը. «Խնդրեց, որ օգնեմ ու ասեց՝ հետո կասի: Մենք մահափորձ չենք ցանկացել անել, այլ, պարզապես, ցանկացել ենք վախեցնել, որ հետո Սամվելը էպոսագետից փող պոկեր՝ ասելով, թե եթե գումարը չտաս՝ Հայրիկյանին կասեմ»:
Ըստ թերթի զրուցակցի՝ մինչ այս դեպքը, ինքը որևէ քաղաքական գործընթացի մեջ չի եղել, որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի հետ առնչություն չի ունեցել: Միայն փողի դիմաց, էպոսագետի համար նախագահական ընտրությունների ընթացքում տեղեկատվական բուկլետներ է տարածել:
Խաչատուրի պատմելով՝ կատարվածից հետո, երբ իրենց ձերբակալել և տարել են Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն իրենց 2 ժամ համոզել է, որ գրեն իր ուզածը. «Ասում էր, եթե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բերի գումարները տա, բոլորիդ բաց կթողնենք: Այս պատմությունը մի բանի համար սարքվեց: Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամ Ալիկ Աբրահամյանին: Մեզ Մարուքյանը զոռով գրել էր տալիս, թե ինչ ասեմ Սեդրակյանի դեմ պիտի գրեք, նրա անունը պիտի տաք, եթե չգրեք, ձեր կանանց կդատենք: Իմ կնոջն էլ, Սամվելի կնոջն էլ ձերբակալել էին: Ես նրանց ասեցի՝ թողեք կանանց ու մենք կպայմանավորվենք: Այս մասին դատարանում ասեցի, բայց հաշվի չառան: Եթե հաշվի առնեին, կծիկը կբացվեր: Մարուքյանը պահանջում էր միայն Սերժ Սարգսյանի գումարը, որը կրկնում եմ՝ Սեդրակյանն էր պարտք, ուրիշ հարց չկար այստեղ:Հարյուր տոկոս սրա համար սարքվեց»:
Ժողովուրդ
Բազմիցս ներկայացնելով հասարակության լայն շերտերի պահանջներն արդեն ՀՀ նախկին կառավարությանը՝ հարկ ենք համարում այս անգամ ևս ներկայացնել մեր պահանջները ձևավորվող կառավարությանը՝ միաժամանակ հորդորելով վերջինիս գտնվել խելամիտ, չկրկնել նախորդ Կառավարության գործելաոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման։
Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման շուտափույթ կատարումը ՀՀ կառավարության կողմից կընկալվի ոչ թե «քաղաքական կամքի դրսևորման», այլ բացառապես բարձր իրավագիտակցության տեսանկյունից, քանզի այն այլևս գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ, որի չկատարումը կարող է հանգեցնել համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության։
Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրական դատարանի 02․04․2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի պահանջի, անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն․
- Օր առաջ բոլոր գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ) պատշաճ կերպով ծանուցել կառավարության՝ հստակ ու առանց ենթատեքստերի պաշտոնական դիրքորոշման մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին:
- Համապատասխան իրավական ակտով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի դրույթների գործողությունը։
- Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։
- Ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, ովքեր գրավոր կամք են հայտնել մասնակցել ներկայիս համակարգին, իսկ նրանց համար ովքեր գրավոր կերպով այդ կամքը չեն հայտնել դադարեցնել ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարչի ընտրությունն ու չեղարկել նրանց համար մինչ օրս ֆոնդերի ու ֆոնդերի կառավարիչների ավտոմատ եղանակով ընտրության՝ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ապօրինի գործողությունները։
- Համապատասխան իրավական ակտով ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը։
Սրանք այն պահանջներն են, որոնք ամբողջությամբ, և ոչ թե մասամբ, պետք է անհապաղ և օր առաջ լուծում ստանան: Հակառակ դեպքում նշված պահանջների բավարարման ուշացումը հանգեցնելու է հանրային ընդվզման նոր և ավելի ուժեղ ալիքի՝ խորացնելով կառավարության հանդեպ անվստահության առանց այն էլ ծայրաստիճան բարձր մակարդակը:
Տեխնիկական բնույթի աշխատանքների կամ ցանկացած այլ պատճառներով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման կատարումը ձգձգելու դեպքում մեր պայքարը վերցնելու է ավելի լայն շրջանակ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր կողմից բարձրացված ու Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված բոլոր հարցերը չեն ստացել իրենց լուծումները:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Անկանխատեսելի կադրային քաղաքականությունը ստիպում է անքուն գիշերներ լուսացնել նաև մարզպետներին։ Նրանք այս օրերին ազդեցիկ միջնորդներ են փնտրում Հովիկ Աբրահամյանի բարյացակամությանն արժանանալու համար։ Սերժ Սարգսյանիայն հայտարարությունը, թե Արգամիչը կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն ունի, ծանր դրության մեջ է դրել նրանց։
ՀՀԿ կուլիսներում քննարկվում են նաև նոր ու հին վարչապետների կադրային նախասիրությունները։ Ասում են՝ Տիգրան Սարգսյանի սիրունատես ու խնամված ջահելությանը փոխարինելու են գալիս նույն ոճի, բայց իգական սեռի ներկայացուցիչները:
Ժողովուրդ
Քանի որ վերջին շրջանում պոպուլիզմը համակել է ամբողջ քաղաքական դաշտը’ իշխանությանը, «ոչ իշխանությանը» և ընդդիմությանը, ես, չպատկանելով այդ երեք խմբերից ոչ մեկին, իմ պարտքն եմ համարում ասելու տհաճ և մեծամասնության համար անընդունելի բաներ: Իմ նպատակն է, որ մարդիկ, ովքեր դեռևս չեն կորցրել մտածելու ունակությունը, իմ գրածների շուրջ մտածեն և գուցե իմ հետ միասին մտահոգվեն:
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում՝ երթևեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետևել և, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել:
Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»՝ ընդդիմադիրների և նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»:
Առավոտ
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, որ կառավարությունն էական փոփոխության կենթարկվի. կազմում կհայտնվեն նոր դեմքեր, սակայն նա չէր պնդել, որ փոփոխություններն անպայման դրական են լինելու։ Մինչ շատերս սպասում էինք նոր կառավարության լուսավոր դեմքերին, պարզ դարձավ, որ ակնկալած փոփոխությունները, մեղմ ասած, դրական չեն։
Այսպես, ՀՀ քաղաքաշինության նախարար նշանակվեց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով արդեն վաղուց հասցրել է «սիրվել» երևանցիների կողմից։
Մասնավորապես այն, ինչ կառուցվել, վերակառուցվել է Երևան քաղաքում, առնվազն վերջին տասնամյակում կատարվել է հենց Նարեկ Սարգսյանի նախագծմամբ, ապա առնվազն նրա թույլտվությամբ։ Ավելին՝ հենց Նարեկ Սարգսյանին են պատկանում կառավարության շենքի գլխին գմբեթ դնելու, ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու գաղափարները։ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում շատրվանների փոխարեն հյուրանոցային համալիրի կառուցման նախագիծը նույնպես հեղինակել է Նարեկ Սարգսյանը, ի դեպ՝ կառուցման վայրն էլ է նա ընտրել։
Իհարկե տեղին է հիշել Հյուսիսային պողոտան, որը Նարեկ Սարգսյանի ձեռքի շնորքն է. 2004 թվականից մինչև 2008 թվականը նա եղել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետը։ Այս շարքը կարելի է անվերջ թվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն են՝
«Սևիլիան» -«Վալենսիա»
«Բենֆիկան» — «Յուվենտուսը»
Հանդիպումները կմեկանարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
08.05.2024 | 03:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.