Թերթի հետ զրույցում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ասել է, որ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը սպառնում է իր կնոջը: Այս պատմությունից, ըստ Խաչատուրի, շահեց երեք հոգի՝ Պարույր Հայրիկյանին պետք էր փողը, Սերժ Սարգսյանին՝ իբր թե իր երկրում արդարություն կա, իսկ Մնացական Մարուքյանն էլ մեդալ ստացավ գործը բացահայտելու համար:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել Խաչատուր Պողոսյանի հետ, ով ուշագրավ մանրամասներ է պատմել: Խաչատուրի խոսքով՝ իրեն այս պատմության մեջ ներքաշել է իր ընկեր Սամվելը. «Խնդրեց, որ օգնեմ ու ասեց՝ հետո կասի: Մենք մահափորձ չենք ցանկացել անել, այլ, պարզապես, ցանկացել ենք վախեցնել, որ հետո Սամվելը էպոսագետից փող պոկեր՝ ասելով, թե եթե գումարը չտաս՝ Հայրիկյանին կասեմ»:
Ըստ թերթի զրուցակցի՝ մինչ այս դեպքը, ինքը որևէ քաղաքական գործընթացի մեջ չի եղել, որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի հետ առնչություն չի ունեցել: Միայն փողի դիմաց, էպոսագետի համար նախագահական ընտրությունների ընթացքում տեղեկատվական բուկլետներ է տարածել:
Խաչատուրի պատմելով՝ կատարվածից հետո, երբ իրենց ձերբակալել և տարել են Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն իրենց 2 ժամ համոզել է, որ գրեն իր ուզածը. «Ասում էր, եթե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բերի գումարները տա, բոլորիդ բաց կթողնենք: Այս պատմությունը մի բանի համար սարքվեց: Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամ Ալիկ Աբրահամյանին: Մեզ Մարուքյանը զոռով գրել էր տալիս, թե ինչ ասեմ Սեդրակյանի դեմ պիտի գրեք, նրա անունը պիտի տաք, եթե չգրեք, ձեր կանանց կդատենք: Իմ կնոջն էլ, Սամվելի կնոջն էլ ձերբակալել էին: Ես նրանց ասեցի՝ թողեք կանանց ու մենք կպայմանավորվենք: Այս մասին դատարանում ասեցի, բայց հաշվի չառան: Եթե հաշվի առնեին, կծիկը կբացվեր: Մարուքյանը պահանջում էր միայն Սերժ Սարգսյանի գումարը, որը կրկնում եմ՝ Սեդրակյանն էր պարտք, ուրիշ հարց չկար այստեղ:Հարյուր տոկոս սրա համար սարքվեց»:
Ժողովուրդ
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.