07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչ վերաբերմունք ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթած մասնակցի՝ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի մասին։
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ շատ վատ է վերաբերվում Կոնչիտային. «Մեր տղեն՝ Արամ MP3-ը, շատ լավ երգեց, բայց որ չգիտեմ ինչ կնիկների ընտրեցին, էդ շատ վատ ա»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով. «Շատ վատ եմ վերաբերվում Կոնչիտային էլ, էդ երևույթին էլ։ Ես էդ մասին չեմ էլ ուզում խոսամ։ Մեր Արամը կարգին տղա է ու կարգին երգեց։ Հայ ազգը պատմականորեն մշակութային ժողովուրդ ա եղել, շատ ժողովուրդներ չեն եղել, հայ ազգի մշակույթը պատմաբանական շատ ուժեղ է եղել, եղա՞վ»,- անհասկանալի ձևակերպեց իր միտքը Մանվել Գրիգորյանն ու կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց. «Դրանք կանանց գործը ձեռներից առնում են»։
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասաց. «Շատ սիրուն աղջիկ էր, բայց դե մի քիչ թերություն ուներ, ես չասեմ՝ դուք գիտեք։ Իրանց համար դա սովորական բան ա։ Արամը տղայավարի ցույց տվեց, մնացածը չգիտեմ։ Արամը ցույց տվեց մեր ազգի թասիբն ու նամուսը ու Ավստրիայից լավ երգեց»։
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) պատասխանեց շատ կարճ. «Էսօր աշխարհը ոնց որ էդ կատեգորիան ա։ Դրանց թիմը մեծ ա, մենք դրանց չափ էլ չկանք փաստորեն, ու դրա համար էլ էսօր ինչ ուզում անում են։ Պետք է պայքարենք, որ էդ որակի մարդիկ վերանան»:
Հայկական ժամանակ
Երէկ քալելով կ’անցնէինք Նիկոսիոյ յունաց մասէն դէպի թրքական բռնագրաւեալ մասը, ուր կը գտնուի Ս. Աստուածածին եկեղեցին: «Սահմանակէտ»էն անդին, ուր կը սկսի թրքաց թաղամասը Նիկոսիոյ, կարծէք յանկարծ կանգ կ’առնէ քաղաքակրթութեան ընթացքը եւ դուն քեզ կը գտնես աղտոտութեան եւ թշուառութեան մէջ խրուած գռիհներուն մէջ, ուր լճացած ջուրերը, ցեխն ու աղտը, աւերակներն ու կիսափուլ տուները կը մատնեն «թրքաբարոյ» կենցաղի մը թափթփուկները….: Ի՛նչ վիթխարի անջրպետ կայ եւրոպական կամ յունական քաղաքակրթութեան եւ թրքական կենցաղակերպին միջեւ….Թուրքերը երբեւէ պիտի կարենա՞ն ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԻԼ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Անցյալ տարի ավելացված արժեքի հարկն ու շահութահարկը փոխարինվեցին շրջանառության հարկով, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՓՄՁ-ների վրա, այժմ շրջանառության նոր հարկի ներմուծումը հակասական կարծիքներ է առաջացրել. այս թեմայի շուրջ «Հայկական Վարկած»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ տարեկան մինչև 10 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից, իսկ 10-30 երեսուն միլիոն շրջանառություն ունեցողների համար հարկի տոկոսադրույքը կկազմի 1 տոկոս, սակայն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, այն արդյունավետ չի լինի:
«30 միլիոնից հետո ուզում են ավելացված արժեքի հարկ լինի, և մինչև 30 միլիոնը դնում են փաստաթղթավորման խնդիրը, այսինքն՝ եթե հիմա շրջանառության հարկ վճարողների հետ կապված ձեռք բերման փատաթղթերը պարտադիր չեն, նախագծով ուզում են, որ անպայման դա լինի: Նախկինում՝ շահութահարկով հարկման ժամանակ եղել է: Մենք դեմ ենք դրան և կողմ ենք, որ այս պահին ընդհանրապես պետք է ՓՄՁ-ներին հարկերից ազատել, որն իր արդյունքը կտա»,-նշեց նա:
Իսկ թե ի՞նչ արդյունքի մասին է խոսքը, Միքայել Մելքոնյանը մանրամասնեց. «Լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, մյուսները չեն փակվի: Երկուսուկես տարվա մեջ մոտ 6 հազար մանրածախ օբյեկտ է փակվել: Միայն հունվար-փետրվար-մարտ ամիսներին պաշտոնապես՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ փակվել է 1600 մանրածախ օբյեկտ: Գոնե կանգնեցնենք այդ գործընթացը: Խոսքը 21 միլիարդ հարկերի մասին է, շրջանառության հարկը 15 մլրդ է, արտոնագրային վճարը՝ 6 մլրդ, այսինքն՝ ճիշտ այնքան, ինչքան կառավարությունը «կուտակայինի» համար փող է դրել՝ 20.6 մլրդ»:
ԱՄՆ-ում ապրիլի 24 -ին Մոնթե Բելո կոչվող բլուրի վրա տեղադրված հուշարձանի այցելուների մեջ չնկատեցինք հայկական շուոբիզնեսի այն դեմքերին, ովքեր այդ օրերին Կալիֆորնիայում էին: Բանն այն է, որ նրանք Միացյալ Նահանգներ էին եկել բոլորովին այլ նպատակով. ապրիլի 26-ին իր ծննդյան տարեդարձն էր նշելու ամերիկաբնակ, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն:
Պզոյի ծննդյան տարեդարձի ճոխ խնջույքին մասնակցելու էին եկել նաև հանցաշխարհի հայտնի դեմքերից շատերը, և ոչ միայն Հայաստանից: Իսկ շոուբիզնեսի աստղաբույլը՝ Թաթա, Հրանտ Թոխատյան, Արմենչիկ, Արման Հովհաննիսյան, Սուպեր Սաքո, Արա Մարտիրոսյան, Ձախ Հարութ, Տիգրան Ասատրյան, Գրիգոր Նազարյան, Գրիշա Սանդալյան, հանդիսավար Գայանե Ասլամազյանի հետ մեկտեղ՝ ծաղկացել են Պզոյի տարեդարձը:
Ռ.Ա.
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Համացանցն այժմ լայն հնարավորություններ է տալիս տեղեկություններ ստանալ սեռական կյանքի մասին. այս մասին այսօր՝ սեքսապաթոլոգիայի օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Այստեղ միայն մի խնդիր կա. այդ նյութերի մեծ մասը դատարկաբանություններ են և գրված են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Այս պարագայում նման կայքերը կարող են վտանգ առաջացնել ընթերցողի առողջության համար»,-նկատեց սեքսապաթոլոգը:
Վերջինս նշեց, որ առաջին սեռական հարաբերությունների տարիքր նվազել է, Վրեժ Շահրամանյանի տեղեկացմամբ, եթե այն ժամանակ միջին տարիքը տղաների համար 18-ն էր, այժմ 16-ը:
«Հիմա մթնոլորտը սեռականացվել է. այսօրվա երիտասարդները ուզում են շուտ հասնել այդ կետին»,-ընդգծեց Վրեժ Շահրամանյանը:
Այն հարցին, թե ինչ խնդիրներով են առավել հաճախ դիմում սեքսոպաթոլոգին, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց. «Տղամարդիկ առաջին հերթին դիմում են պոտենցիայի հարցով. սեռական անկարողության խնդիրը ոչ միայն մեծերին է անհանգստացնում, այլ նաև շատ երիտասարդների»:
Ինչ վերաբերում է սեռավարակներին, սեքսապաթոլոգն տեղեկացրեց, որ դրանց մեծ մասի առաջացումն արտագաղթի հետևանք է, մի որոշ մասն էլ՝ սեռական հիգիենայի չպահպանման արդյունք:
Վրեժ Շահրամանյանը հորդորեց, որ յուրաքանչյուր զույգ մինչ ամուսնանալը դիմի սեքսապաթոլոգին, իսկ ցանկացած կին, նրա խոսքով, տարին գոնե մեկ անգամ պետք է դիմի գինեկոլոգի:
Ասուլիսի մյուս բանախոս գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ իր հերթին նշեց, որ սեռական կյանքի սկիզբը մեծ սթրեսային գործոն է օրգանիզմի համար, և աղջիկներին խորհուրդ տվեց սեռական կյանքը սկսել 18-ից, որպեսզի օրգանիզմը հասցնի զարգանալ:
Հ.Գ.Վերջում սեքսապաթոլոգը հետաքրքիր դեպք պատմեց.
«Ամուսնական զույգ էր եկել գյուղից, դիմել էին անպտղության հարցով: Նրանք ասացին, որ մի տարի պաշտպանվել են իրենց միջոցներով, իսկ այժմ,երբ ուզում են երեխա ունենալ, չի ստացվում:Երբ հարցրեցի, թե ինչ միջոցներով են պաշտպանվել, նշեցին, որ ջերմուկով կամ կոլայով լվացումներ են արել:
Պետք չէ դիմել նման միջոցների, պարզապես խորհրդակցեք բժիշկների հետ»:
Մարիանա Պետրոսյան
Խոսրովի արգելոցի տարածքում ՎՊ աշխատակիցներն արձանագրել են ապօրինի հողօգտագործման դեպքեր, չնայած այն հանգամանքին, որ 2002թ. կառավարության որոշմամբ հաստատված արգելոցի կանոնադրությամբ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
Վերահսկողները պարզել են, որ արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող մեղվաբուծական ընկերություն’ «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ:
Ընդ որում, այս գործունեությունը հատուկ պահպանվող տարածքում արգելելու հայցով բնապահպանության նախարարությունը 2004թ. դիմել է դատարան, բայց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվել է, իսկ նախարարության վճռաբեկ բողոքից հետո տնտեսվարողի, մարզպետարանի և բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն:
Այս համաձայնությամբ մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել արգելոցից, հիմնել և մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:
Բացի այդ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը ժամանակին կառուցապատման իրավունքով վարձակալության է տրամադրվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որի կողմից իրականացվել են զբոսաշրջիկների հանգստյան տան, այցելուների կենտրոնի կառուցապատման աշխատանքներ:
Սակայն հետագայում արգելավայրի ռեժիմի հաստատման հիմքով՝ այս պայմանագիրն ուժը կորցրած է ճանաչվել և արգելոցի ղեկավարությունը դիմել է դատարան: Դատական գործը դեռ քննության ընթացքում է:
ՎՊ-ն արձանագրել է նաև, որ որոշ տեղերում մուտքն արգելոց ազատ է, և ցանկացած մարդ կարող է ազատ մուտք գործել այնտեղ:
Օրինակ՝ Գեղարդի վանական համալիրի հարակից կամրջով մուտքը դեպի «Խոսրովի անտառ» չի վերահսկվում, չի վերահսկվում ու սահմանափակվում նաև մարդկանց մուտքը դեպի արգելոցում գտնվող քարանձավներ, գետափնյա և այլ տարածքներ:
Արդյունքում՝ ինչպես արգելոցում, այնպես էլ պահպանման գոտու տարածքում բազմաթիվ են կենցաղային և այլ թափոններով աղտոտման դեպքերը, սակայն համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում:
Արգելոցի տարածքում, պարզվում է, գիտական գործունեություն գրեթե չի կատարվում, թեև գիտական ուսումնասիրությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի ներկայացվել է երեք հաշվետվություն:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում, որը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, լրագրողների և ուխտավորների մոտ 140 հոգանոց խումբը եղավ նաև hյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանի խոսքով, նման ուխտագնացությունները մեծ նշանակություն ունեն և ոգեշնչում են զինծառայողներին:
Սամվել Մինասյանն ընդգծեց, որ հաճախ են հրադադարի ռեժիմի խախտումներ լինում, որոնց դիմակայել կարող է միայն կարգապահ զինծառայողը, իսկ մեր զինծառայողները, հրամանատարի հավաստամամբ, կարգապահ են ու թե՛ ֆիզիկակապես, թե՛ հոգեպես ամուր:
Մեծ նշանակություն ունի նաև զորամասի կենտրոնում գտնվող եկեղեցին, որը նպաստում է զինծառայողների բարձր բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը, ինչպես նաև մարտական խնդիրների ավելի ճիշտ կատարմանը:
Զորամասի առօրեան հիմնականում հագեցած է մարտական պատրաստության պարապունքներով: Հատկապես հագեցած են կիրակնօրյա և տոնական միջոցառումները, իսկ հանրակրթական դպրոցի բարձր դասարանների սաների հետ համատեղ՝ հաճախ անցկացվում են սպորտ-մասայական միջոցառումներ:
«Այժմ անցկացվում են նաև շուրջօրյա պարապունքներ, որի ընթացքում զինծառայողները, ստորաբաժանումները գիշեր-ցերեկ նույն թեմաներով պարապոււնքներ են անցկացնում: Տեղում տեղաբաշխվելիս՝ խփվում են զինվորներին հատկացված երկտեղանոց վրանները, կազմակերպվում է պահպանություն»,-ասաց հրամանատար Սամվել Մինասյանը:
***
Շարքային Նարեկ Գրիգորյանը, որը 3,5 ամիս է, ինչ գտնվում է ծառայության մեջ, հավաստիացնում է, որ սկզբնական շրջանում դժվար է եղել, այնուհետև զինծառայողների օգնությամբ կարողացել է հեշտությամբ հարմարվել ծառայությանը: «Շուտով նաև բարձրանալու ենք մարտական հենակետ, առաջին անգամ եմ բարձրանում և շատ ոգևորված եմ»:
Մի փոքր պատմելով առօրեայի մասին՝ Նարեկն ասաց, որ կիրակի օրերին սպորտ-մասայական միջոցառումներ են կազմակերպվում, ակումբ ունեն, որտեղ զբաղվում են ընթերցանությամբ, ինչպես նաև՝ ֆիլմեր են դիտում:
Նարեկը, որը սովորում է Հայկական պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսում, կիսատ է թողել ուսումը, տարկետում վերցրել և եկել ծառայության:
Թեև ինքը ևս նորակոչիկ է, սակայն կոչ արեց բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գնալ բանակ, վստահ լինել և չփախչել իրենց պարտավորություններից.
«Բոլոր նորակոչիկների մաղթում եմ, որ նրանք վստահ գան, ծառայեն: Բանակից պետք չէ խուսափել, դա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, որ յուրաքանչյուր ոք պետք է ծառայի իր հայրենիքին »,-նկատեց Նարեկը:
Վերջինս, ինչպես շատերը, մինչև զորակոչվելը, այլ պատկերացումներ է ունեցել բանակի մասին, սակայն ծառայության ընթացքում հասկացել է, որ խոսակցությունները չափազանցված են, իրական պատկերն, ըստ նրա, այլ է.
«Ծառայությունն էտքան էլ դժվար բան չի, ուղղակին պետք է ի սրտե նվիրված լինես քո հայրենիքին, և ծառայես ոչ թե հրամանատարին, կամ մեկ ուրիշին, այլ ծառայես քո խղճի, քո հայրենիքի համար »,-գտնում է նա:
«Իմ հարազատներին մաղթում եմ համբերություն, թող վստահ լինեն՝ իրենց տղան գտնվում է ապահով ձեռքերում, իր կողքին կանգնած են լավ հրամանատարներ »,-վերջում ավելացրեց Նարեկը:
Սերժանտ Արման Միքայելյանի կարծիքով էլ, վատ զինվոր չի լինում, պարզապես պետք է կարողանալ զինվորների հետ լեզու գտնել:
Արմանը պատմեց, որ շատ դժվար է, երբ նորակոչիկ ես լինում ու հարցնում ես ծառայակցիդ, թե քանի օր է իրեն մնացել, ու պատասխան ես ստանում ՝ 2-3 օր, Արմանն անցել է այդ ամենի միջով ու հասկանում է, թե դա ինչքան դժվար է բանակ նոր-նոր զորակոչված զինծառայողի համար. հիմա նրան մնացել է ծառայելու մոտ 25 օր:
«Նորակոչիկներին մաղթում եմ այդ ամենը հեշտ հաղթահարեն, և իրենք էլ մեզ նման անփորձանք ծառայեն ու հասնեն իրենց հարազատներին»,-ասաց Արմանը:
***
Մաղթում ենք անփորձանք ծառայություն, բարի վերադարձ
Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին
Հրամանատար Սամվել Մինասյան
—
Շարքային Նարեկ Գրիգորյան
—-
Սերժանտ Արման Միքայելյան
—
Աննա Սարգսյան
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենևին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաև «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է): Նկատենք, որ սովորաբար պաշտոնյաները գալիս են համեստ ունեցվածքով և հեռանում մի քանի անգամ հարստացած: Հետաքրքիր է՝ երբ Մուրադյանն այլևս նախարար չլինի, նրա ունեցվածքը որքա՞ն կլինի:
Ժողովուրդ
1970-ական թվականներին խորհրդային քարոզչությունը շատ էր խոսում և գրում Մեծ հայրենական պատերազմի մասին՝ երգեր, գրքեր, ֆիլմեր, դրանց մի մասը գեղարվեստական տեսանկյունից՝ բարձրարժեք։ Ես երկար մտածում էի, թե ինչու է այդպես։ Իհարկե, պատճառները բազմաթիվ էին, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի այդ պատերազմին մասնակցությունը, թեև, իհարկե, ոչ առաջնակարգ դերերում։ [Այն, որ Բրեժնևին մարշալի կոչում էին տվել՝ դա, իհարկե, մառազմ էր և անեկդոտ]։ Բայց հիմնական պատճառն այն էր, որ խորհրդային պատմության այս դրվագում մեր այն ժամանակվա երկիրը բարոյապես ճիշտ էր։ Մեզ վրա հարձակվել են, մենք պաշտպանվում էինք։
Ղարաբաղյան պատերազմում մենք նույնպես բարոյապես ճիշտ էինք։ Եթե Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ այդ գաղափարներն իրենց ժողովրդի գլուխը մտցնելով՝ հնարավոր է առաջ գնալ և հաջողության հասնել, ապա դա ճակատագրական է իրենց համար, մոլորություն է։
Արցախյան պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և առավելապես պատերազմից հետո Հայաստանում եղել են և կան բազում նողկալի երևույթներ։ Բայց այդ ամենը դարձյալ չի կարող ստվերել այն փաստը, որ մեր ժողովուրդը ռազմաճակատում և թիկունքում պաշտպանում էր սեփական հողը, և այս դեպքում դա մեզ թույլ է տալիս ոչ միայն խոնարհվել մեր զինվորների սխրանքի առջև, այլև հպարտանալ, որ մենք հա՜յ ենք և Հայաստանի քաղաքացի:
Առավոտ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.