Համացանցն այժմ լայն հնարավորություններ է տալիս տեղեկություններ ստանալ սեռական կյանքի մասին. այս մասին այսօր՝ սեքսապաթոլոգիայի օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Այստեղ միայն մի խնդիր կա. այդ նյութերի մեծ մասը դատարկաբանություններ են և գրված են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Այս պարագայում նման կայքերը կարող են վտանգ առաջացնել ընթերցողի առողջության համար»,-նկատեց սեքսապաթոլոգը:
Վերջինս նշեց, որ առաջին սեռական հարաբերությունների տարիքր նվազել է, Վրեժ Շահրամանյանի տեղեկացմամբ, եթե այն ժամանակ միջին տարիքը տղաների համար 18-ն էր, այժմ 16-ը:
«Հիմա մթնոլորտը սեռականացվել է. այսօրվա երիտասարդները ուզում են շուտ հասնել այդ կետին»,-ընդգծեց Վրեժ Շահրամանյանը:
Այն հարցին, թե ինչ խնդիրներով են առավել հաճախ դիմում սեքսոպաթոլոգին, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց. «Տղամարդիկ առաջին հերթին դիմում են պոտենցիայի հարցով. սեռական անկարողության խնդիրը ոչ միայն մեծերին է անհանգստացնում, այլ նաև շատ երիտասարդների»:
Ինչ վերաբերում է սեռավարակներին, սեքսապաթոլոգն տեղեկացրեց, որ դրանց մեծ մասի առաջացումն արտագաղթի հետևանք է, մի որոշ մասն էլ՝ սեռական հիգիենայի չպահպանման արդյունք:
Վրեժ Շահրամանյանը հորդորեց, որ յուրաքանչյուր զույգ մինչ ամուսնանալը դիմի սեքսապաթոլոգին, իսկ ցանկացած կին, նրա խոսքով, տարին գոնե մեկ անգամ պետք է դիմի գինեկոլոգի:
Ասուլիսի մյուս բանախոս գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ իր հերթին նշեց, որ սեռական կյանքի սկիզբը մեծ սթրեսային գործոն է օրգանիզմի համար, և աղջիկներին խորհուրդ տվեց սեռական կյանքը սկսել 18-ից, որպեսզի օրգանիզմը հասցնի զարգանալ:
Հ.Գ.Վերջում սեքսապաթոլոգը հետաքրքիր դեպք պատմեց.
«Ամուսնական զույգ էր եկել գյուղից, դիմել էին անպտղության հարցով: Նրանք ասացին, որ մի տարի պաշտպանվել են իրենց միջոցներով, իսկ այժմ,երբ ուզում են երեխա ունենալ, չի ստացվում:Երբ հարցրեցի, թե ինչ միջոցներով են պաշտպանվել, նշեցին, որ ջերմուկով կամ կոլայով լվացումներ են արել:
Պետք չէ դիմել նման միջոցների, պարզապես խորհրդակցեք բժիշկների հետ»:
Մարիանա Պետրոսյան
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.