Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այդ առիթով զրուցեցինք հանրությանը հայտնի մարդկանց հետ՝ պարզելու նրանց կարծիքներն այսօրվա ընտանիքում եղած խնդիրների և առհասարակ, ընտանիքի դերի և նշանակության մասին:
Փորձեցինք պարզել, թե որքանով են նրանք պահպանել հայկական ավանդույթներն իրենց ընտանիքներում:
«Հայկական Վարկած»-ը զրուցեց երգչուհի Ալլա Լևոնյանի, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի և Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
Ալլա Լևոնյան
«Ես ինքս սկզբունքային մարդ եմ, և ընտանիքում պահպանելով ավանդույթները՝ փորձում եմ նաև ժամանակակից ռիթմի մեջ ապրել:Ես դեմ եմ այն մտքին, որ երեխաներին չի կարելի ասել «ոչ», պետք է խիստ լինել:Գոյություն ունի ծնող հասկացությունը, որը փորձում է երեխային ճիշտ ուղու վրա դնել:
Մեր ընտանիքում մենք ազատ ենք մտածում, բայց միևնույն ժամանակ կան շատ հարցեր, որոնց սկզբունքային ենք մոտենում:Մենք հայ ընտանիք ենք և այդ «ամերիկյան ոճը» մեզ համար չէ:Այնպես, ինչպես իմ ծնողներն են ինձ դաստիարակել, այդպես էլ ես եմ փորձում դաստիարակել իմ երեխաներին, միայն մի տարբերությամբ.ես չէի կարող ազատ զրուցել իմ ծնողների հետ, հիմա մենք մեր երեխաների հետ ընկերներ ենք»:
Կարինե Աճեմյան
«Հայերը միշտ փորձել են ստեղծել ամուր ընտանիք: Աշխարհում տեղի ունեցող շատ փոփոխությունների հետ միաժամանակ փոխվել են նաև ընտանիքների խնդիրները: Ընտանիքի ամրությունը կապված է հայի հոգեկերտվածքի, մտածելակերպի, աշխարհայացքի հետ: Ես կցանկանամ, որ ավելի սիրով լինեն ընտանիքի անդամները միմյանց հետ, քանի որ կյանքն, իսկապես, բարդացել է :Միշտ չէ, որ երիտասարդ ընտանիքները կարողանում են հասկանալ իրար.պետք է ավելի զիջող լինել:
Կնոջ դերը շատ կարևոր է ընտանիքում, հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից:Կանայք շատ ուշադիր պետք է լինեն իրենց տղաների դաստիարակության հարցում, որպեսզի հետագա բռնություններն ավելի քիչ լինեն:Ես մեծացել եմ շատ ամուր ընտանիքում, սիրո և հարգանքի պայմաններում, նույն պայմաններում էլ փորձում եմ պահպանել իմ ընտանիքը»:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
«Մեր ժողովրդի կյանքում ընտանիքի դերը բավականին մեծ է, բացարձակեցված աստիճանի է հասել, և ընտանիքն է այն երջանկության օթյակն ու բնօրրանը, որտեղ մարդն ամբողջանում և ինքնադրսևորվում է:
Ընտանիքի հասկացողությունը առնչված է մարդու արարչագործության պատմությանը: Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց այր և կին. և այդպիսով մարդը որպես համայնք Սուրբ Երրորդության կյանքի արտապատկերն է՝ որպես սիրո վրա հիմնված ընտանիք: Այսպիսի սկզբունքային հիմնադրությամբ ընտանիքի կարևոր հատկանիշը՝ տարբեր դերերով, կնոջ և տղամարդու ունեցած հավասար պատասխանատվությունր, հավասար իրավունքները և հավասար ազատություններ են, հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի, խնամքի, զոհաբերության խորհրդի վրա, որը նաև սրբագործվում է որդեծնության Աստվածապարգև խորհուրդով: Եկեղեցին բարձրագույն տեղ և դեր է հատկացրել ընտանիքին այն իր խորհրդաբանական համակարգում ընդգրկելով որպես պսակի խորհուրդը:
Մեր իրականության մեջ ընտանիքը կարևոր դերակատարություն է ունեցել և ունի թե՛ անձի կրթության, դաստիարակության, և թե՛ հոգևոր ազգային կյանքի պահպանման և զարգացման տեսակետից դիտված:
Ցավոք այսօր տարաբնույթ գաղափարների առկայության պայմաններում հարձակում և արշավանք է տեղի ունենում հենց ընտանիքի վրա: Ընտանիքի քայքայումը նշանակում է նաև հանրության քայքայում՝ պատճառ դառնալով հանրության դեգրադացիայի, ինքնության կորստի և «հոգևոր որբության» իր բոլոր աղետալի հետևանքներով:
Այսօրվա փոփոխվող աշխարհի տրամաբանությամբ՝ արժեքների պարտադրվող համահարթեցման և հարաբերակցության միջավայրում, շեշտադրումը կատարվում է անհատապաշտության վրա՝ անտեսելով մարդու անձ լինելու գերագույն արժեքը, որը նշանակում է հաղորդութենական հարաբերություն, որն էլ կազմում է ընտանիքի հիմքը:
Հայ ընտանիքը եղել է մեր ժողովրդի ամենաբարձր երկրային կարգը և արժեքը, պարիսպը՝ զանազան երևույթների դեմ: Ավելորդ է նույնիսկ ասել, որ պետականության բացակայության, զանազան այլ դժվարությունների, դժբախտությունների պայմաններում հայ մարդու առաջին հոգևոր հայրենիքն ու պետությունը եղել է հայ ընտանիքը, որտեղ էլ ծնունդ է առել հայ մարդու իդեալն ու ինքնությունը, որի համար էլ մեր Սուրբ Եկեղեցին այն համեմատել է դրախտի երջանկության հետ, հայ քրիստոնյա ընտանիքը բնութագրելով որպես «Դրախտի Ընտանիք»»:
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.