Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով: Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տևական պայքարի արդյունքում չվերածվեց «դախլանոցների» և այսօր դարձել է երևանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Ինչ խոսք, մոռանալ կամ թերագնահատել ակտիվիստների 90- օրյա պայքարը չարժե, սակայն այն, ինչ երեկ կատարվեց, մեղմ ասած, տեղին չէր:
Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռևս նախօրեին բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» և շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները»: Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:
Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձևակերպումը, որ մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության և համերաշխության գաղափարների արժևորմանը: Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ և այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա իրական քաղաքացիական ակտիվության և պայքարող հատվածի հանդեպ:
Հասկանալի է, որ արևմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջև հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է բացահայտ խեղկատակության: Է՛լ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ` դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը:
Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որևէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը: Իսկ եթե նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից հանվի, ապա դրա լավագույն ձևը նույնքան հետևողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ:
Ժողովուրդ
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.