06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Ապրիլին սանձազերծված բռնության չորս օրվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերսկսվեց: Հրադադարի մասին նոր համաձայնություն ձեռք բերվեց, բայց այն արդեն խախտվել էր: Այս մասին «Politico Europe» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
«Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոսնիականի նման հակամարտությունից երկու-երեք քայլ են հեռու, որը կարող է ներառել ամբողջ տարածաշրջանը»,- գրում է դե Վաալը:
Վերլուծաբանը նշում է, որ հրադադարի մասին համաձայնությունը մի քանի տարի շարունակ «խիստ լարվածության տակ էր»: Ադրբեջանն ավելացնում էր ծանր սպառազինությունների զինանոցը, իսկ երկու կողմից հնչող հռետորաբանությունն ավելի ծայրահեղ էր, քան 1990-ական թվականներին:
«Հրադադարը ճեղքվածք տվեց ապրիլի 2-ին, իսկ ամենահավանական պատճառը հայկական պաշտպանությունը ստուգելու եւ նրան ավելի թույլ դիրքերից բանակցել ստիպելու՝ ադրբեջանական փորձն էր: Ադրբեջանական զինվորականները վերականգնեցին կորցրած տարածքների կտորներ, ինչպես նաեւ շատ բան կորցրած հպարտությունից»,- կարծում է վերլուծաբանը:
Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Փորձագետների գնահատմամբ, զոհերի թիվը շուրջ 200 է, սպանվեցին նաեւ քաղաքացիական անձինք:
Քառօրյա պատերազմը զայրույթ առաջացրեց. ադրբեջանցիները մինչեւ հիմա իրենց ստորացված են զգում պարտությունների համար: Երկիրը հայրենասիրական էյֆորիայի մեջ էր, որն օգտակար էր՝ երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից շեղելու առումով, որի հետեւանքով անցյալ տարի մանաթը երկու անգամ արժեզրկվեց: «Մեծ գայթակղություն, եւ, որ առավել մտահոգիչ է՝ հասարակական ճնշում կա հարձակման եւս մեկ փորձ անելու»,- գրում է վերլուծաբանը:
Ըստ նրա, ազգայնական էմոցիաների բռնկում կար նաեւ Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միանում էին զինված ուժերին:
Դե Վաալը նշում է, որ երկու կողմի սպառազինությունների հսկայական զինանոցի պարագայում նոր բախումը կարող է դյուրությամբ վերաճել ավելի մեծ հակամարտության, քան 1991-94 թվականների պատերազմն է: Բաքուն ու Երեւանը կարող են վկայակոչել, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ռազմական օգնության մասին իրենց պայմանագրերը, բայց այդ երկրները, ըստ դե Վաալի, չեն ցանկանում մասնակցել եւ մեծ ճնշման տակ են՝ այդ տարածաշրջանում իրենց պարտավորությունները կատարելու համար:
Բացի այդ, անհանգստությունը մեծանում է նաեւ հարեւան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում: BP ընկերության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որն անցնում է երկրի տարածքով, նույնպես կարող է թիրախ դառնալ:
Այսպիսով, դե Վաալի կարծիքով, անվտանգության վակուումը կարող է լրացվել կա՛մ լուրջ քաղաքական բանակցություններով, կա՛մ լայնածավալ բախումներով:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններին. ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը որեւէ կառուցողական կամ խաղաղարար առաջարկով հանդես չեն եկել: Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համեստ գաղափարները սովորաբար կողմերը մերժում են:
Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է նոր բանակցություններ եւ իր ռազմական ուժը որպես լծակ օգտագործել, մինչդեռ Հայաստանը չի պատրաստվում որեւէ բանի համաձայնել Ադրբեջանի ճնշման ներքո եւ «անվտանգության երախշիքներ» է պահանջում:
Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե առաջընթաց չարձանագրվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ից հետո՝ հունիսի վերջին: «Կարող ենք միայն հույս ունենալ, որ Կովկասում ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների եւ ամբողջ տարածաշրջանի համար դրանց հետեւանքների հեռանկարը կսրի հակամարտության լուծման ուղղությամբ ուշադրությունը, որը շատ երկար ժամանակ անտեսվում էր»,- ամփոփում է հեղինակը:
«Կցանկանայի վստահեցնել բոլորին, որ անհրաժեշտության դեպքում դրանց էլ հարվածներ կհասցնենք, ուղղակի հիմա նպատակահարմար չենք գտնում դա անել։ Դրանք գտնվում են մեր զենքերի հասանելիության տակ: Մենք ունենք մինչև 120 կմ խորության վրա խոցող միջոցներ և եթե պետք լինի դիմելու ենք այդ զենքի ուժին։ Կարող ենք խոցել ռազմավարական ու ռազմական օբյեկտներ, այդ թվում` օդանավակայանների»։- Ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում
Նշենք, որ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերի շրջանում այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել՝ խուճապի մատնելով նրանց:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն դա վերջինս չի կապում
ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման կամ չճանաչման գործընթացի հետ:
«Հարցը, որ բարձրացվել է, ունի պրոպագանդիստական նյուանս՝ վախեցնել մեծ պետություններին, որ նման բան էլ կա, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը։ Իսկ Ղարաբաղը պետք է ճանաչեինք շատ վաղուց, ու այսքան արյուն երևի չթափվեր։ Հիմա մեզ համար առաջին հարցը պետք է լինի Ղարաբաղը մտցնելը բանակցային գործընթացի մեջ: Սա հարցերի հարցն է: Տեսեք, եթե մենք նման մտադրություն ունեինք այս 22 տարվա ընթացքում, մենք շատ ենք խոսում դիվանագիտական վրիպումների և թերությունների մասին, այս 22 տարիների ընթացքում մենք պետք է արդեն պատրաստած լինեինք այս հարցի հետագա զարգացման գործընթացը, ես նկատի ունեմ գոնե մի 10 պետություն մենք պետք է պատրաստած լինեինք, որ անմիջապես նրանք ճանաչեին, ոչ թե մենք առաջին գծում հանդես գայինք»:
Բանախոսի համոզմամբ՝ պատերազմը Ռուսաստանի շահերից չէր բխում, քանի որ վերջինս ամենևին ցանկություն չուներ և չունի դուրս գալու տարածաշրջանից: Այս փուլում, ըստ դեսպանի, Ռուսաստանի հետ ռազմավարական առումով Հայաստանի շահերը համընկնում են, մարտավարական առումով՝ ոչ:
«Բանակցություն չկա, մոռացեք, այսօր բանակցություն չկա, դիվանագիտությունն այսօր լռում է, այսօր խոսում են հրանոթները: Այս տարածաշրջանում տեղի կունենան ռազմական գործողություններ՝ լոկալ, և տեղի կունենա տարածքային որոշ ձևաչափի փոփոխություն»:
Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը մասամբ բացահայտեց, թե ինչի շուրջ է զրուցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: www.ilur.am պարբերականը տպագրել է ‘’ Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ’’ հոդվածը , ուր, եզակի բացառությամբ Առաջին նախագահը ոչինչ նոր չի ասում, բացի Մադրիդյան սկզբունքներից և այս սկզբունքներով ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից :
Բացառություն այն է, որ Լևոն Տեր-պետրոսյանն առաջակում է նոր ‘’չարչարաց ճանապարհ’’, այն է` միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրին, որի էությունը հետեւյալն է.
”Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից’’։
Ապրիլյան պատերազմը և ,ներկայումս, ադրբեջանական զինուժի պատրաստությունները վկայում են, որ այդ երկիրը ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանականերում ոչ թե բանակցել է , այլ ընդամենը ժամանակ շահել սեփական բանակը վերականգնելու և նոր հարձակումների համար:
Ադրբեջանի ղեկավարները բացահայտ հայտարարել են, որ ոչ մի տարածքային զիջումներ չեն անելու և երբեք չեն թողնի, որ հայկական երկրորդ պետություն ձևավորվի:
Ապրիլյան պատերազմը բացահայտեց Ադրբեջանի վերջնական նպատակը. ամեն գնով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը: Եվ եթե դեռ կան միամիտներ, որ դեռ կարծում են, որ բացի հայկական բանակից, այլ ինչ-որ միջազգային երաշխիքներ կամ փոխզիջումների հիման վրա ‘’թղթե’’ պայմանագրեր կարող են ապահովել արցախցիների կյանքի անվտանգությունը, ապա նրա համար ժամանակը կանգ է առել 2016 թվականի մայիսի 30-ին:
Ադրբեջանը պարզել է ‘’հրացանի փողը ազգիս ճակատին’’, իսկ որոշ գործիչներ դեռ մտածում են , թե ինչ միջազգային երաշխիք գտնեն, որ Ադրբեջանը ‘’չքաշի ձգանը’’: Չկա նման երաշխիք: Միակ երաշխիքն Ադրբեջանի ‘’այն ձեռքի կտրելն է, որը պահում է հրացանը’’:
Լևոն Տեր –Պետրոսյանը ճիշտ կլիներ , եթե խոսեր ոչ հրացանի փողի դիմաց: Իսկ քանի դեռ հրացանի փողն ուղղված է քո կողմը և փամփուշտն էլ փափուշտակալում է, դիվանագիտությունը զրահաբաճկոն չէ:
Օգտվելով առիթից, որ Լևոն Տեր –Պետրոսյանը կրկին ակտիվ քաղաքականության մեջ է, հիշեցնեք մի անհիմն մեղադրանք, որ թուրքերը 2013-ին ներկայացրել են նրան :
Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքական InternetHaber կայքում թուրք լրագրող Ֆաթիհ Թեզճանն առաջարկել էր թուրք հասարակությանը մտահոգվել ոչ միայն Թուրքութ Օզալի մահվան հանգամանքների պարզաբանմամբ , այլ նաև հիշել թուրք ազգայնականների ղեկավար Արփարսլան Թյուրքեշի մահվան հանգամանքը: Թուրգութ Օզալը Թուրքիայի 45 և 46-րդ կառավարության ղեկավարն էր և 1989 թվականին ընտրվել նաև Թուրքիայի նախագահ:
Արփարսլան Թյուրքեշը մահացել է 1993 թվականին նախկին ԽՍՀՄ-ի Միջին Ասիայի երկրներ կատարած 12 օրյա այցելությունից հետո:
Մինչ օրս թուրքական հասարակության մեջ շրջանառվում է այն վարկածը, որ Օզալին թունավորել են, իսկ նրա այրի Սեմրա Օզալը պնդում է, որ ամուսնում թունավորել են զովացուցիչ ըմպելիքով, մկնդեղի դոզայով:
Լրագրող ֆաթիհ Թեզճանն էլ , լարելով իր երևակայությունը նմանություն է տեսել Թուրգու Օզալի և Արփարսլան Թյուրքեշի մահվան հանգամանքների միջև և վարկած է առաջ քաշել, որ Թյուրքեշն էլ մահացել է Հայաստան կատարած այցից հետո , երբ հանդիպել է նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ:
Արփասլան Թյուրքեշը եղել է ‘’Գորշ գայլեր’’ թուրք ազգայնական շարժման ղեկավարը, ով փորձել է ֆինանսապես և քաղաքականապես աջակցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին Ադրբեջանում թուրք ազգայանական պետություն կառուցելու և պանթուրքիզմի գաղփարները տարածելու նպատակով:
Արփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ Եվվրոպայում ստեղծվել էր պանթուրքական հատուկ հիմնադրամ, որն աջակցում էր չեչեն գրոհայիններին և Ադրբեջանի նախագահ Էլչիբեյին: Արփասլան Թյուրքեշը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է 1990 թվականին և փորձել է միջնորդի դեր խաղալ ղարաբաղյան հարցում: Իսկ 1992 թվականին Բաքվում հանդիպել է Աբուլֆազ Էլչիբեյի հետ նախագահական ընտրությունների ընթացքում:
Թուրքական կողմից փորձում էին շրջանառել այն վարկածը, որ Արփարսլան Թյուրքեշին ևս կարող էին դանդաղ գործող թույնով թունավորել կամ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո, կամ էլ Աբուլֆազ Էլչիբեյի հետ հանդիպումների ընթացքում:
Թուրք լրագրողը մոռանում է , որ Թյուրքեշը մահացել է 1997 թվականին Անկարայում և դժվար թե հայտնի լինի այնպիսի դանդաղությամբ ներազդող թույն, որը մարդու մահացության պատճառ դառնա յոթ կամ 9 տարի հետո: Լևոն Տեր-Պետրոսյանին տեղին ու անտեղի շատ բաներ են վերագրում, բայց այս մեկը երևակայությունից դուրս էր:
Ի վերջո 80 ամյա “գորշ գայլը’’ կարող էր մահանալ նաև ծերունական մեղքերի ծանրությունից, թեև Լևոն տեր-պետրոսյանը ճիշտ կլիներ , եթե իրապես թունավորած լիներ:
Աղբյուրը՝ armweeklynews.am
Ադրբեջանը հավանաբար հիմնական հարվածը կուղղի Հայաստանի և ԼՂՀ-ի հարավային հատվածին. կփորձի ճեղքել Մեղրիի ուղղությունը…այս անգամ՝ առանց Մոսկվայի ոգեշնչման…
Մոտ 10 օր առաջ քաղաքագետ Կարինե Գևորգյանը հայտարարեց, որ ռազմական հետախուզության և հայկական անօդաչուների տվյալներով Նախիջևանում են գտնվում Իսլամական պետության գրեթե հազար գրոհայիններ: Թուրքիան մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանն էլ հարձակողական զինատեսակներ է կենտրոնացրել հարավային՝ Մեղրիի միջանցքի ուղղությամբ:Քաղաքագետը ևս չբացառեց, որ ռազմական գործողության նպատակը Մեղրիի միջանցքի ճեղքումն է՝ Նախիջևանից դեպի Ադրբեջան:
Որ ռազմական գործողությունները Իրանի հետ սահմանի երկայնքով կարող են ծավալվել՝ պարզ է դառնում մի քանի հանգամանքներից:
Ստուգողական առաջին մարտը ըստ երևույթի նախատեսված է եղել իրականացնել դեռ 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային բողոքից հետո. Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ պետք է ճեղքեր Մեղրիի գիծը, ուժով տարածքային զիջում կորզեր Հայաստանից և, վերաձևելով Մադրիդյան փաստաթուղթը, ԼՂՀ-ում և Մեղրիի սահմանի վրա տեղակայվելու առիթ տար ՌԴ խաղաղապահ ուժերին: Միաժամանակ ՌԴ-ի կամակատար Գորիկ Հակոբյանը պետք է իշխանության բերեր Ռոբերտ Քոչարյանին:
Իրանն այն ժամանակ ՌԴ-ի և ԱԱԾ-ի կողմից տեղեկացված է եղել սպասվող կարճաժամկետ պատերազմի մասին, սակայն դա հետաձգվեց… Ռոբերտ Քոչարյանի մոր մահվան պատճառով /ինչի մասին գրել ենքhttp://lakmoes.am/qaxaqakan/450-2015-08-29-20-19-56 /: Այդ մասին է վկայում ԱԱԾ-ի ներկայացուցիչների 15 թռիչքները Ռուսաստան և Իրան ուղղություններով՝ Ռ. Քոչարյանի մոր մահվանը նախորդող օրերին:
Այդուհանդերձ պատերազմը եղավ, և եթե առաջին անգամ Իրանը, դեմ լինելով, չխոչընդոտեց կարճաժամկետ ռազմական գործողությունների սկսմանը՝ ունենալով ՌԴ-ի երաշխավորությունը, ապա այժմ իրավիճակ է փոխվել.
Հայկական զինուժը Ռուսաստանին հասկացրեց, որ այլևս կարող է արհամարհել նրա կասեցման պահանջները և շարժվել առաջ: Այդ վտանգը զգաց նաև Իրանը, քանի որ հակամարտության մեջ կարող են ներքաշվել և տուժել տարածաշրջանի բոլոր երկրները:
Դա էր պատճառը, որ ապրիլի 14-ին Իրանի հետախուզության ղեկավար, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՛՛Էլ-Կուդս՛՛ էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին գաղտնի այցելեց Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նպատակը՝ նրան հորդորելն էր՝ այլևս ՛՛երես չտալ՛՛ Ալիևին, չսրել իրավիճակը և բանակցությունների միջոցով լուծել հարցը, անհնարինության դեպքում՝ թույլ տալ՝ հայկական և ադրբեջանական կողմերը ինքնուրույն լուծեն հակամարտությունը:
Հենց դա էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ փոխանցեց Ադրբեջանին՝ առանց փակագծերը բացելու, ինչից էլ Ալիևը կատաղեց և, ստիպված, զորքը բերեց փարախի պես տեղակայեց ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների մատույցներում, բայց առայժմ չի համարձակվում հարձակվել:
Եվ որպեսզի Ալիևը շատ չվախենա, ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը հայտարարեց, որ ԼՂՀ հարցը միակողմանի /միայն Հայաստանը/ չի լուծվի: Այդ հրահանգն էլ, հավանաբար, Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին փոխանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով և ստացվեց հավաստիացում… ժամանակ շահելու համար:
Թե կողմերից ով կորցրեց կամ կկորցնի հաղթանակի հասնելու ժամանակն ու հնարավորությունը՝ ցույց կտա ժամանակը:
Աղբյուրը`lakmoes.am
Նախիջևանի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ կսկսվեն այն դեպքում, երբ թուրքը որոշի բացի Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմ սկսելուց, պատերազմ սկսել նաև Հայաստանի հետ: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը: «Վերոնշյալ դեպքում Նախիջևանի կողմից ռազմական գործողություններ տեղի կունենան` մանավանդ հաշվի առնելով, որ այնտեղ թուրքերը մոտիկ են, սպառազինության հարցում խնդիր չկա: Բնական է, որ հավանականություն կա, եթե Ադրբեջանը հարձակվի նաև ՀՀ-ի վրա: Նրանք Նախիջևանն իրենց անբաժանելի մասն են համարում, ինչպես մենք՝ Ղարաբաղը»,- նկատեց Վովա Վարդանովը: Իսկ դիտարկմանը, թե կորոշի արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ սկսել` ներկա իրավիճակը հաշվի առնելով, հիմքեր կա՞ն մտածելու, որ նման քայլի կգնա, Վովա Վարդանովն ասաց. «Միշտ էլ դրա հավանականությունը կա, ցանկացած պահի կարող է լինել, քանի որ մենք այն սարսափն իրենց մեջ չենք ներշնչում, որ վախենան նման սցենարից: Նրանք այդ քայլից խուսափում են ավելի շուտ ռուսի ազդեցության տակ: Թեպետ, ոչ-ոք հստակ չի կարող ասել` դա երբ կլինի, քանի որ մենք դիվանագիտական ու ռազմական նման դրսևորում ենք ցուցաբերում՝ նկատի ունեմ, որ թուրքն արեց, մենք ի պատասխան, ու փաստորեն, մենք չենք որոշում` Հայաստանը մասնակցի՞ այդ կոնֆլիկտին, Նախիջևանը կներքաշվի, թե՝ ոչ: Այսինքն՝ թուրքն ինչ տա՝ դրան պատասխան մի բան կանենք: Դա լավ է, թե վատ, ուրիշ խնդիր է: Համենայն դեպս, սա է մեր որդեգրած ճանապարհը»: Հարցին` առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության` Ադրբեջանը կարո՞ղ է պահել Նախիջևանը, Վովա Վարդանովը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե օսման թուրքը Ադրբեջանին չօգնի, ապա ՀՀ-ի հետ նման բախման դեպքում Ադրբեջանը կկորցնի Նախիջևանը: Առանց Թուրքիայի լուրջ մասնակցության չեն կարող մեզնից պահել Նախիջևանը, որը շատ խոցելի է, և իրենք դա լավ են հասկանում: Բացի այդ, երևի, պատճառներից մեկը հենց խոցելի լինելու հանգամանքն է, որ իրենք ՀՀ-ի վրա չեն հարձակվում: Հաշվի են առնում այն հավանականությունը, որ Նախիջևանը մենք կոչնչացնենք՝ որպես Ադրբեջանի Հանրապետության մաս»: Նրա խոսքով՝ Նախիջևանի հատվածը խոցելի է ռելիեֆի, մարդկային ռեսուրսների և պաշտպանելու անհնարության տեսակետից: Վովա Վարդանովը շեշտեց, որ անհնար է այն պաշտպանել: «Դիրքերի առումով այստեղ շահեկան վիճակում ենք, բայց այստեղ դիրքերի հարցը չէ, մենք արդեն այստեղ խոսում ենք ոչ թե դիրքապահության մասին, այլ լայնածավալ գործողությունների հավանականության մասին, եթե թուրքը գնա, իհարկե, դրան: Երբ ազեր թուրքը լայնածավալ գործողությունների մեջ ներքաշի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա կանգնած զորքերին, այդտեղ արդեն դիրքերը կարևոր չեն: Այստեղ արդեն կարևորը ճանապարհներն են, զրահատեխնիկա օգտագործելու և այլ հնարավորությունները: Ինչքան էլ զենք ունենան, և եթե անգամ մարդկային ռեսուրսներն էլ հագեցնեն, այդտեղ մեր վիճակը շատ ավելի լավ է, քան Նախիջևանի բանակինը»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Իսկ թե Նախիջևանի հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանն ինչպե՞ս կդրսևորի իրեն, Վովա Վարդանովն ասաց. «Իրեն կդրսևորի ինչպես միշտ` մի երկու դիվիզիա կմոտեցնի Նախիջևանի և Մեղրիի մոտ գտնվող իրենց տարածքին: Եվ միայն այն դեպքում կխառվնի, երբ օսմանյան թուրքերը կլինեն իրենց դրոշի տակ: Այսպես ասած՝ միայն համաթուրքական պատերազմի դեպքում Իրանը կխառնվի: Իսկ մինչ այդ չի խառնվի, ինչպես ռուսները չեն խառնվում»: Նկատենք, որ վերջին օրերին քննարկվում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակման հարցը: Հիշեցնենք նաև, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ ինչպես Նաիջևանի, այնպես էլ այլ ուղղություններով նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 մմ ականանետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Այս մասին հաղորդվում են ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրություններում:
Միաժամանակ Ադրբաջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություններ է տարածում՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ սեփական ժողովրդին: Մասնավորապես իբր հայկական ստորաբաժանումները անանուն բարձունքների վրա տեղակայված հենակետերից գնդակոծել են Աղստաֆայի և Ղազախի շրջաններում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ինչպես նաև Աղդամ և Ալիբեյլի գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերը: Ակնհայտորեն ադրբեջանական կողմը փորձում է ամրապնդել «Հայ ագրեսորի կերպարի» իր իսկ ստեղծած քարոզչական փուչիկը:
Պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, որ հայկական կողմը ուղղակի անհավանական ռազմական միջոցների պետք է տիրապետի ու անհատում զինամթերք ունենա, մեկ գիշերվա մեջ ռմբակոծելու համար ինչպես Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ադրբեջանական, այնպես էլ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Համաձայն նույն հաղորդագրության, հայկական ստորաբաժանումները իբր գնդակոծել են Գերանբոյի, Խոջավենդի, Թերթերի, Ֆիզուլիի, Զաբրայիլի,Գյոյգելիի շրջանների, Գեյրախ, Յարմժա, Չիլյաբուրտ, Շիխլար, Բաշ Գյարվյանդ, Զավախիրլի, Սարջայլի, Կյանգյարլի, Շուրաաբադ, Կուրոպատկինո, Գարախանբեյլի, Հորադիզ, Գորգան, Աշախի, Սեյիդահմեդլի, բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը: Բնականաբար փուչիկը փուչիկ չէր լինի, եթե հաղորդագրության վերջում չասվեր, որ օպերատիվ իրավիճակին համահունչ Ադրբեջանի զինված ուժերը 122 հարված են հասցրել հայկական հենակետերին, դիրքերին ու խրամատներին:
ԱԺ-ում պատգամավորների և պաշտպանության նախարարի միջև կայացած փակ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ հայտարարելով, որ բանակն ունի անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ադրբեջանական բանակի հարձակումը կասեցնելու և ոչ համարժեք հակահարված տալու համար: Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության «Իսկանդեր» համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում: Խոսելով «Սկադ» համակարգերի մասին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մեջբերեց Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ՝ գեներալ Ռոխլինի խոսքերը Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանն ընդգծում է, որ «Իսկանդեր» և «Սկադ» տեսակի համակարգերը ոչ թե հարձակողական կամ պաշտպանական, այլ հակառակորդի գործողությունները զսպող դեր են կատարում: Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, որ այս զենքերով հայկական կողմը կարող է խոցել Կիրովաբադ, Սումգայիթ և Բաքու քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմական և արդյունաբերական խոշոր օբյեկտներ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում
Ղարաբաղյան պատերազմից կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը, նշել է հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուբնովը haqqin.az ադրբեջանական լրատվական կայքին տված հարցազրույցում:
«Երբ ինձ հարցնում են` կլինի՞ արդյոք այս տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ, ես ցանկանում եմ ի պատասխան հարցնել. «Իսկ դուք ինքներդ հավատո՞ւմ եք, որ այդպիսի պատերազմը հնարավոր է»: Չէ՞ որ դուք չեք կարող չհասկանալ, որ այդ պատերազմը իրական Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման ռիսկ է այսօր պարունակում, քանի որ անխուսափելիորեն կներքաշի ՆԱՏՕ-ի անդամներին և Ռուսաստանին: Իսկ եթե դա հասկանում եք, ապա ո՞ւմ եք վախեցնում` ինքներդ ձե՞զ, հակառակորդի՞ն, հարևան երկրների՞ն, թե՞ համաշխարհային հանրությանը: Ենթադրում եք, որ այդ հեռանկարից վախեցած համաշխարհային հանրությունը կնետվի հաշտեցնե՞լ Հայաստանին և Ադրբեջանին»,- ասել է Դուբնովը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 6-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալից հայտարարություն էր տարածել, որ եթե Հայաստանը դուրս չբերի հայկական զինված ուժերն Արցախից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի ռազմական ճանապարհով լուծել հարցը:
Դուբնովը ադրբեջանական կայքի հետ զրույցում հարցադրում է արել, թե ինչո՞ւ է իրենց թվում, որ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծի այնպես, որ ամբողջությամբ բավարարի իրենց պահանջները և հակասի հակառակորդի պահանջներին:
«Այս առումով ես միշտ հիշում եմ, թե ինչպես էր այդ իրավիճակն իր «Փոխզիջում» գրքում նկարագրում գրող Սերգեյ Դովլաթովը. «Ես համաձայն եմ փոխզիջման, դու ծնկների վրա կսողաս դեպի ինձ և ներողություն կխնդրես»: Համաձայնեք, այդպես չի լինում, եթե իհարկե կողմերից մեկն ամբողջությամբ կապիտուլյացիայի չի ենթարկվում լայնամասշտաբ ռազմական պարտությունից հետո, ինչպես դա եղավ 71 տարի առաջ, երբ ջախջախվեց հիտլերյան Գերմանիան: Հուսով եմ, համաձայն եք, որ անհնար է նման պատերազմի սցենար Կովկասում»,- նշել է ռուս քաղաքագետը:
Դուբնովը չի կասկածում, որ մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտությունը կլինի կարգավորել, սակայն վստահ է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել և որոշ փոխզիջումների գնալ: Քաղաքագետի կարծիքով` հավանաբար անհրաժեշտ կլինի վերաթարմացնել Կազանի փաստաթուղթը` համապատասխանեցնելով նոր պայմաններին, որը Ադրբեջանը մերժել էր 2011թ.-ին: Այդ առումով ռուս փորձագետը նկատել է, որ հակամարտության գոտում պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, իսկ դրանից առաջ պետք է շփման գծում դիտորդներ տեղակայել, հետագայում գուցե նաև խաղաղապահներ:
Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ
— Պարոն Մարտիրոսյան, այսօր նորից օրակարգային է դարձելպարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետմանիրավունքը վերացնելու հարցը: Դուք դրան ժամանակին դեմ էիք:Հիմա՞ ինչ եք մտածում, վերջին պատերազմական իրավիճակըստիպե՞լ է փոխել ձեր մոտեցումները:
— Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր այսօրվանից: Այն ժամանակ սահմանին այսպիսի լարվածություն չունեինք, նույնիսկ կրակոցներ էլ չկային, հանգիստ, խաղաղ ժամանակ էր: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեր բանակի համալրումը նորմալ մակարդակի վրա էր: Այսինքն՝ բանակ զորակոչվող երիտասարդների թիվը բավարար էր, որպեսզի բանակի մարդկային հայտերը լրացվեն: Մի բան գիտեմ, որ այսօր երկու ուղղություններով էլ մենք ունենք դժվարություններ: Առաջինը՝ այն լարվածությունը, որը հիմա կա: Մեր հակառակորդները շատ ուժեղ զինված են, դա գաղտնիք չէ, տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը, դրա համար նրանք կարողացել են ձեռք բերել ամենաժամանակակից զենքը, ամենաժամանակակից միջոցները՝ պատերազմ վարելու: Նաեւ ամենից դժվարը մեզ համար այն է, որ մեր երիտասարդության թվաքանակն է էապես կրճատվել հայտնի պատճառներով: Այսինքն՝ այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը:
— Կարո՞ղ ենք ասել, որ շարունակում եք մտածել, թե տարկետմանիրավունքը վերացնելով՝ գիտությունը կտուժի, բայց առաջնահերթպետք է համարել բանակի խնդիրը:
— Ես մտածում եմ հետեւյալի մասին. մեր պաշտպանության խնդիրը համար առաջինն է, բայց մյուս կողմից կա նաեւ մի ուրիշ խնդիր. հայտնի բան է, որ երկրի տնտեսական զարգացումը, հասարակության զարգացումը առանց գիտության հնարավոր չէ, պետք է անպայման երկիրը հոգ տանի, որ ծավալվեն գիտական հետազոտություններ: Միայն դրա շնորհիվ է, որ տնտեսություն է զարգանում, նոր գաղափարներ են ծնվում: Ես կարծում եմ, մենք չպիտի մի բնագավառի խնդիր լուծենք ի հաշիվ մյուս բնագավառի: Մտածում եմ, որ գտնենք մի այնպիսի տարբերակ, որ, ինչպես ասում են, չարիքի փոքրագույնը լինի: Այսինքն՝ մի կողմից կարողանանք մինիմալ չափով ապահովել բանակի պրոբլեմները, մյուս կողմից էլ կարողանանք գիտության խնդիրները մասնակիորեն լուծել: Ավելի պարզ՝ կարելի է ընտրել որոշակի մասնագիտություններ՝ բնական, տեխնիկական, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, որոնք իրենց հերթին, անկախ իրավիճակից, կարեւոր են բանակի համար, որովհետեւ ժամանակակից զենքը պահանջում է մեծ ինտելեկտուալ զարգացում, սովորական, առանց կրթության զինվորը հազիվ թե կարողանա շահագործել այն բարդ սարքերը, որոնցով բանակը այսօր զինված է: Մենք առաջարկում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով երիտասարդները հնարավորություն ունենան ե՛ւ ուսումը, ե՛ւ թեկնածուական աշխատանքը շարունակել, բայց միաժամանակ իրենց հմտությունները օգտագործեն բանակի ասպարեզում: Թե դա ինչպես ձեւակերպել, բարդ խնդիր է: Հիմա կա հանձնարարական, որ այս գաղափարի շուրջ օրենքի մի տարբերակ մշակվի՝ նախնական քննարկման համար: Առայժմ մենք ուզում ենք ունենալ մի նախագիծ, որը ներքին, մասնագիտական քննարկման դրվի, ոչ թե արդեն օրենսդիր մարմնի: Տեսնենք՝ ինչ է ստացվում, հնարավո՞ր է արդյոք դրանով ինչ-որ խնդիր լուծել, թե այդտեղ կարող են լինել բարդություններ, որը մենք չենք կարողանում տեսնել: Դա կպարզվի քննարկումների արդյունքում:
— ՆԱՍԱ—ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էրհայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝ ընդգծելով,որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձերկարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:
— Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազարումի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ ասենք միանանք զենք արտադրող մի երկրի հետ եւ ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել: Այդ հնարավորությունները մենք ունեցել ենք, եւ կարծում եմ այսօր էլ կա, ու այն հիմնական ներուժը, որի մասին խոսվում է մասսայական, հենց դա է, որ համախմբենք մեր ուժերը այդ ուղղությամբ, մասնակցենք այնպիսի տնտեսական կառույցների, որտեղ դա կարող ենք օգտագործել: Դրանից եկած գումարով կգնանք, զենք կառնենք, ավելի էժան կնստի մեզ վրա:
— Վերջերս տեղեկություններ կային, որ ակադեմիայում զենքարտադրելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, փաստորեն՝խոսքը համագործակցելով որոշակի դետալներ արտադրելու մասինէր:
— Այո: Մենք կարծում ենք, որ բացի դրանից, այստեղ մի փոքր կառույց պիտի ստեղծենք: Մեր գիտական ուղղությունները բազմազան են, բազմաբնույթ, տարբեր ինստիտուտներ ունենք, այդ կառույցը պետք է կարողանա հավաքել, թե ամեն ինստիտուտում ինչ գաղափարներ կան այդ թեմայի շուրջ, հետո մենք դա ուսումնասիրենք, հետո ստեղծենք մի ընդհանուր բան, հետո դա գնա, դառնա պետական պատվեր, հետո բանակն ասի՝ իրեն դա պետք է, թե պետք չէ, ինչպիսի գումարներ են անհրաժեշտ, ունի թե չունի: Այս է ճանապարհը:
— Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ, ըստ լրատվամիջոցներիհրապարակումների, հայտարարել էր, որ ՀՀ—ում ստեղծված էմիջուկային զենք: Այդ մասին ինչ կասեք:
— Այդպիսի բան չկա: Չկա եւ իմաստ էլ չունի: Նախ տնտեսապես այդպիսի հզորություն չունենք, հետո դա միջազգային վերահսկողության տակ է, մեզ ոչ ոք չի թողնի: Իրանի պատմությունը ձեզ օրինակ չէ՞, այդպիսի հզոր երկիրը, համարյա սարքել, վերջացրել էր, փակեցին, չթողեցին: Դա գաղտնի չես անի, այնպես չէ, որ ծնկի վրա անես, հետո ասես՝ ունեմ: Դա ուղղակի պոպուլիստական հայտարարություն է եղել:
— Պարոն Մարտիրոսյան, ակադեմիայի համակարգումօպտիմալացում նախատեսվո՞ւմ է, վերջերս կարծեմ վարչապետն էլայդ թեմային անդրադարձել է: Նաեւ կարծիք կա, որ կանբազմաթիվ պարապ գիտաշխատողներ, որոնք անիմաստ գումարներեն վատնում:
— Այդպիսի բան գոյություն չունի, մեր եղած չնչին գումարները մենք այնքա՛ն էֆեկտիվ ենք օգտագործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն հինգ տարին մեկ զեկույց է հրապարակում գիտության մասին, վերցրեք, նայեք, տեսեք, մենք Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների հետ համեմատած առաջ ենք՝ մեր գիտական արդյունքների առումով: Նման եզրակացության համար հաշվի են առնվել միջազգային կապերը. մենք արտասահմանյան անդամներ ունենք, նրանց հետ համագործակցությունը: Միջազգային գիտատեխնիկական ծրագրերին ենք ակտիվ մասնակցում: Շոշափելի արդյունքը միայն այն չէ, որ ապրանքի ձեւով տեսնենք, շոշափելին այն է, որ մեզ ասում են՝ այս գիտական ուղղությունը այս մարդիկ են արել: Դա բավական է: Դա շատ ավելի թանկ արժե, քան թե մի հատ գդալը, որով ճաշ ուտես:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.