06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում:
Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, եւ դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը:
Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երեւի հույս ունեն փոխել տրամադրությունները:
Մեդվեդեւն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, եւ Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարեւոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ:
Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք եւ այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն ընդհանուր առմամբ տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարեւորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարեւոր արդյունքը:
Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել եւ չի կարող լինել: Առավել եւս, չի կարող լինել մեր պաշտանը եւ փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը:
Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարեւոր երկիր է, եւ նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առեւտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջեւանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին:
Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության:
Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը եւ խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին: Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը:
Իրականում, ըստ էության հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ:
Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արեւելքում եւ արեւելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը:
Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում:
Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետեւանքն է:
Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են եւ վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:
Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները, եւ հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը: Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա:
Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, եւ դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը:
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
Ու թեև Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրը հաստատելու գործում: Արդյունքում պայմանագիրն հաստատվեց ու ուժի մեջ մտավ միմիայն 2016 թվականի փետրվարին:
Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էին (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:
Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը (10 ամիս) անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է Հելսինկիի համալսարանում ունեցած ելույթում: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Պրոֆեսոր Քիվիեն,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ Ալեքսանդերի ինստիտուտին և Հելսինկիի համալսարանին ինձ հյուրընկալելու և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու հնարավորություն ընձեռնելու համար:
Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:
Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավ որ ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:
Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:
Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:
Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային ման դատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը:
Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց:
Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:
Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:
Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասակա ն քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:
Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լե ռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից:
Հարգելի բարեկամներ,
Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ. զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը:
Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:
Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացում ը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:
Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագա հի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:
ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույ թիս սկզբում, եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:
Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամ բ:
Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ու նենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:
Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:
Տիկնայք և պարոնայք,
Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համա ր միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Շնորհակալություն»:
Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Մայիսի 9-ին նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Այս պահին հանգիստ է, բայց տոն օրերին նրանք յուրահատուկ ակտիվություն են ցուցաբերում: Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի` առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ, ասաց, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ:
«Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- նշեց Բաբայանը: Նա նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, չնայած քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությանը, բայց գրեթե ամեն օր խախտվում է հրադադարը, օր օրի աճում է զոհերի թիվը: Կա՞ արդյոք որևէ հեռանկար բանակցային գործընթացով ստիպելու Ադրբեջանին կրակը դադարեցնել:
– Հեռանկարներ կան, բայց սա մի խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնել ենք 2004-2005 թվականներից սկսած: Տեսանելիորեն երկու կողմերը ներքաշվել էին սպառազինությունների մրցավազքի մեջ, ձեռք էին բերում հարձակողական սպառազինություններ, և առաջին հերթին Ադրբեջանը: Ես կարծում եմ Հայաստանը ճիշտ խնդիր է դրել, որ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ հրադադարի ռեժիմի խախտումների պայմաններում:
Երբ մենք հետևում ենք ադրբեջանական կողմի վարքագծին ՝ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, հույս ուներ, որ այս վերջին քառօրյա պատերազմից հետո իր դիրքերն ամրապնդվել են բանակցությունների ժամանակ՝ երկու- երեք դիրքեր են ձեռք բերվել կորուստների գնով: Բայց Հայաստանը ոչ թե կորուստների, այլ դինամիկայի պատճառով հասկանալիորեն մերժում է այս իրավիճակում բանակցությունների շարունակումը, ինչն առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունները: Եվ կարծես թե վերջին օրերին Ադրբեջանի նամակներում ոչ միայն հայկական կողմից նախահարձակումներից պաշտպանվելու, ոչ միայն պատժիչ հարվածներ ստանալու, այլ նաև բանակցություններից հրաժարվելու կապակցությամբ, թերևս, շատ տեսանելի են մտահոգությունները: Սա նշանակում է, որ պետք է շարունակել, և Հայաստանը մի քանի լուրջ խնդիր է դրել. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն է, դա մոնիթորինգային խմբի ստեղծումն է, դա հստակ երաշխիքներն են, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն լինի, որովհետև անիմաստ է բանակցություններ վարել մի պետության հետ, որը փաստացի չի հարգում իր իսկ ստորագրած պարտավորությունները՝ ոչ միայն եռակողմ հրադադարի համաձայնագրի պարագայում,այլ նաև միջազգային կառույցների առջև ստանձնած: Հետևաբար, այս խնդիրներն Ադրբեջանի քաղաքական կամքի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն են տալիս, մնում է՝ Երևանը հետևողական լինի այս առումով:
-Ապրիլյան պատերազմից հետո ավելի պատրաստված լինելու համար ի՞նչ է ձեռնարկվում նոր սպառազինության ձեռք բերման, զինտեխնիկայի համալրման ուղղությամբ, կամ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Ճիշտն ասած՝ դա մի ոլորտ է, որը միշտ փակ է եղել, այսօր էլ փակ է, բայց նկատելի է, որ հայկական կողմը գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Չեմ կարող ասել, թե ինչ քայլեր է անում, միայն կարող եմ ասել այն, որ թերևս այդպիսի նշան կարող եմ համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան հաշվեհամարի բացումը, որը նաև նախատեսում է համազգային աջակցություն սպառազինության ձեռք բերման առումով: Սա նշանակում է, որ կա նպատակ, թե ինչպես պետք է իրականացնել դա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Նկատելի է, որ Հայաստանն ամենատարբեր ձևերով փորձում է ճնշումներն ուժեղացնել մեր դաշնակից Ռուսաստանի վրա՝ ստանալու 200 միլիոնի դիմաց խոստացված սպառազինությունը, սա ևս մեկ այլ ասպեկտ է: Կան բազմաթիվ նախաձեռնություններ՝ մասնավոր քաղաքացիական, որտեղ տեսանելի է, դրանք նույնպես լծված են բանակի սպառազինության հարցերը լուծելու: Խնդրի լուծումը ես տեսնում եմ ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելով, քանի որ անիմաստ է 21-րդ լուսավոր դարում պարզապես հույսը դնել բացառապես ռազմական քաղաքականության վրա: Պատերազմը շատ թանկ հաճույք է, և բավականաչափ շատ պետություններ չեն ցանկանում երկարատև պատերազմական գործողություններ ունենալ հենց այս նկատառումներով: Իհարկե, չպետք է աչքաթող անել, բայց Ադրբեջանի սպառազինման նկատմամբ միջազգային արգելքներին հասնելը պետք է կարևոր նպատակներ լինեն արտաքին քաղաքականության համար, և դա պետք է արվի արտաքին քաղաքականության միջոցներով: Այսօր Հայաստանը Ռուսաստանի առջև դրել է այդպիսի խնդիր, թերևս վաղ է խոսել դրա բավարարման մասին, բայց Հայաստանը պետք է մտածի և Ադրբեջանի նկատմամբ 907 բանաձևն ակտիվացնելու ուղղությամբ, և միջազգային կառույցներում այս խնդրի շուրջ նորմերի սահմանմանը: Իսկ հիմնական խնդիրը պետք է լինի երկրի հզորացումը, որովհետև հակառակորդն իր հաշվարկներում համարել է, որ Հայաստանը թույլ է, թուլացած է՝ ներսից, դրսից, միջազգային հարաբերությունների համակարգում և այլն, այլապես նման հարձակումներ չէր փորձի: Հետևաբար կանխարգելումներից մեկը Հայաստանի ուժեղացումն է բոլոր առումներով: Այս դեպքում հակառակորդը կգիտակցի, որ իր կարողությունները բավարար չեն հաղթելու համար, բնականաբար նման արկածախնդրություն չի հետապնդի: Եվ վերջապես քաղաքական լուրջ վերանայումներ են պետք արտաքին քաղաքականության մեջ: Ադրբեջանն այս օրերին հաճույքով խոսում է այն մասին, որ Հայաստանի հարաբերությունները վատ է Ղազախստանի հետ, վատ է Բելառուսի հետ, իսկ մենք բացի թվարկվածներից կարծես թե այլ դաշնակիցներ չունենք: Ժամանակն է արդեն, որ Հայաստանը մտածի իրական գործընկերներ ունենալու և իրականությունը միջազգային երկրներում պարզեցնելու մասին:
-Այսօր սահմանին իրադրությունը մնում է լարված, ի՞նչ եք կարծում, այսօր պաշտպանության բանակը լիարժեք պատրա՞ստ է կատարել իր առջև դրված խնդիրը:
– Ես կարծում եմ, որ պաշտպանության բանակը միշտ պատրաստ է, անկախ իր վրիպումներից և բացթողումներից, պատրաստ է թույլ չտալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այսօր ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հերոսությունները, ինչ արեցին մեր պաշտպանության բանակի զինվորները: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե Ադրբեջանը չկարողանա կայծակնային և անսպասելի հարձակումների միջոցով վնասներ պատճառել, այլ որ մենք թանկ չվճարենք մեր պաշտպանության համար:
-Մեր առաջապահ ստորաբաժանումներն արդյո՞ք ճիշտ են անում, որ զսպվածություն են ցուցաբերում և պատասխան գործողությունների են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Արդյո՞ք միշտ է հաջողվում զսպել հակառակորդին: Ես կարծում եմ՝ եթե մենք շատ բաներ վաղուց արած լինեինք, այսօր հակառակորդն ավելի զգուշավոր կլիներ: Վերջին օրերին, երբ, ըստ էության, նրանք արժանացան շատ լուրջ և կորստաբեր պատժիչ գործողությունների, ակնհայտորեն փոխվեց նրանց տրամադրությունը. սկսեցին նամակներ գրել ՄԱԿ-ին, պաշտպանության նախարարությունը սկսեց այլ տոնայնության մեջ մեկնաբանություններ տալ: Դա է այս պահի միակ պատժիչ միջոցը և թերևս այս պահին միակն է, որ զսպում է Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունն, ըստ էության, շատ մեծ ազդեցության լծակներ չունի Ադրբեջանին կարգի հրավիրելու առումով, և եթե այլ միջազգային մեխանիզմներ չկան ագրեսորին կարգի հրավիրելու առումով, դրա լուծումը մնում է կանխարգելիչ գործողությունները: Հակառակորդին զսպում են նաև քաղաքական, տնտեսական և այլ լծակներով, այս առումով պետք է մտածել ստրատեգիայի մասին:
-Ի՞նչ կասեք միջազգային գերտերությունների դիրքորոշման մասին:
-Շատ հաճախ մենք նեղվում ենք, զայրանում ենք, բայց Ադրբեջանը շատ անվերահսկելի է դարձել: Մեկ-մեկ ասում ենք, որ անգամ իրենց երկրների հետ կապված կենսունակության շահերի առումով ոչ Միացյալ Նահանգները, ոչ եվրոպական երկրներն ուղղակի չեն կարող ազդել Ադրբեջանի վրա, ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցերի և պատերազմի վերաբերյալ, այլև հենց իրենց երկրների շահերի հետապնդման առումով են խոչընդոտների բախվում: Այսինքն, կա լծակների սահմանափակում: Մյուս կողմից կան շահեր, որոնք թույլ չեն տալիս մինչև վերջ պատժել Ադրբեջանին նրան չկորցնելու համար: Այս կտրվածքով սկսած Ռուսաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով ու եվրոպական երկրներով, լուրջ տեղ են թողնում Ադրբեջանի անվերահսկելի վարքագծի համար: Բայց այսպես շարունակվել չի կարող: Ալիևն արդեն կարող է վտանգել բոլորի շահերը:
Սկզբնաղբյուրը՝ galatv.am
Միջազգայնագետ, ադրբեջանական թեմաներով փորձագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Ադրբեջանում ներկայում տիրող հասարակական տրամադրություններին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության շրջանում տիրող տրամադրություններից ելնելով՝ նրանց կարելի է տարբեր խմբերի բաժանել: Սակայն ժողովրդի մեջ տարածված հիմնական կարծիքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած այս հարձակումն իրականում ժողովրդին տնտեսական ծանր խնդիրներից շեղելու համար է իրականացվել: Նույնիսկ առանձին օգտատերեր կարծում են, որ պատահական չէր, որ ապրիլյան պատերազմը զուգադիպել է պանամական օֆշորային սկանդալի բացահայտմանը:
«Կա նաև այլ տեսակետ, թե այս ամենը Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունեցել, որպեսզի Հայաստանին հետ պահի եվրոպական տնտեսական ինտեգրման ճանապարհից և կարողանա իր դերակատարումը շեշտադրել այս տարածաշրջանում»,- ասում է արդբեջանագետը:
Է. Էլբակյանի դիտարկմամբ՝ ապրիլի 5-ին, երբ բանավոր համաձայնություն եղավ կրակի դադարեցման մասին, ադրբեջանցի օգտատերերի շրջանում այլ տրամադրություններ սկսեցին ի հայտ գալ:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ իր ժողովրդին վստահեցրել է, որ այսօր-վաղը իրենք ազատագրելու են այն հողերը, որոնք, իրենց կարծիքով, իրենց են պատկանում: Սակայն 5-օրյա պատերազմի ժամանակ, փաստորեն, իրենց խոստումը չկարողացան իրականացնել: Սա ևս մեկ լրացուցիչ հարված էր ալիևյան վարչակարգին, և այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ռազմաճակատում տեղի ունեցած ամենաչնչին «դիրքավորումը» ներկայացնում է որպես մեծ հաջողություն կամ այլ կերպ ասած՝ փորձում են հաղթանակի պատրանք ստեղծել»,- ասում է միջազգայնագետը:
Նրա կարծիքով՝ իրականում Ադրբեջանում հնարավոր է նման պատրանքներ ստեղծել, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է իշխանությունների անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ, սակայն կա նաև այլընտրանքային լրատվության աղբյուր, օրինակ՝ «Մեյդան» օնլայն հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Գերմանիայից, ինչը քիչ թե շատ կարողանում է հասարակությունում տիրող իրական տրամադրությունները ներկայացնել:
«Սակայն այս վերջին շրջանում տեղեկատվական այդ աղբյուրը նույնպես սկսել է ընդհանուր հայրենասիրական բնույթի գրառումներ կատարել, որը համահունչ է Ադրբեջանում տիրող ներկայիս ազգայնական-հայրենասիրական մթնոլորտին, քանի որ հակահայկականությունը և հայատյացությունը բնորոշ է նաև նրանց»,- ասում է Է. Էլբակյանը:
Խոսելով Ադրբեջանի կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների շրջանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի մասին՝ փորձագետը նշում է, որ վերջին տարիներին երկրի իշխանությունները, զգալով, որ նրանց կողմից ռեալ վտանգ կա, որոշակիորեն փորձել են մոդիֆիկացնել նրանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը և այս օրերին, երբ փորձագետն ուսումնասիրել է ազգային փոքրամասնությունների արձագանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմի զոհերի զգալի մասը հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն է եղել, ցավալիորեն արձանագրել է, որ նրանց շրջանում հպարտության զգացում է եղել, քանի որ նշել են, թե իրենք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են և իրենց լուման են ունեցել այդ «հաղթանակին» հասնելու համար:
«Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն իրականում բավականին խարխուլ իրավիճակում է գտնվում, քանի որ ունի խնդիրներ և՛ ազգային փոքրամասնությունների հարցում, և՛ սոցիալ-տնտեսական, որոնք, եթե այս պայմաններում դեռևս այնքան էլ ի հայտ չեն գալիս, ապա լայնամասշտաբ պատերազմ լինելու դեպքում, երբ Ադրբեջանը սկսի ճեղքեր տալ, այդ ճեղքերից մեկը կարող է լինել նաև դա»,- ասում է փորձագետը:
Ամփոփելով զրույցը՝ Է.Էլբակյանը նշում է, որ ընդհանուր պատկերն այնպիսին է, որ Ադրբեջանի մեծամասնությունը ուզում է, որ լյուստրացիա իրականացվի, քանի որ հասարակությունը նույնպես հասկանում է, որ զոհերն ավելի շատ են եղել, քան «հաջողությունները»:
«Այսինքն, պարզ է դառնում, որ ինչքան էլ պետական քարոզչամեքենան աշխատի ցույց տալ, որ դա հաղթանակ էր, որ մի քանի մետր առաջ են գնացել, մարդիկ հասկանում են, որ իրենց կորուստը համարժեք չէ իրենց ձեռք բերածին: Եվ գնալով ավելի են ուժգնանում հասարակության մեջ առկա այն դժգոհությունները, որով պահանջում են կա՛մ Ալիևի հրաժարականը, կա՛մ պահանջում են իր կողմից տրված խոստումներն իրականացնել:
Մենք, ամեն դեպքում, պետք է նաև այս տրամադրությունները հաշվի առնենք, քանի որ գործ ունենք Ադրբեջան պետության հետ իր ամբողջության մեջ»,- զրույցի վերջում ընդգծում է Է. Էլբակյանը:
Նյութի աղ՚բյուրը՝orer.am
Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։
– Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:
– Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:
– Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:
– ՌԴ ԱԳ նախարարի այցը որևէ բան փոխե՞ց:
– Գուցե, ինչ իմանանք, դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռքբերվում:
– Խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն կարող է ճնշման միջոցով տարածքային զիջումներ պարտադրել: Հնարավոր համարո՞ւմ եք:
– Ոչ: Չեմ կարծում: Եթե տարածք տրվի, պատերազմ կլինի, իսկ պատերազմը տարածաշրջանին պետք չէ, մեզ խաղաղություն է պետք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ըստ Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ Գևորգ Գևորգյանի՝ պատերազմական գործողությունների երկրորդ փուլի հավանականությունը մեծ է.
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ադրբեջանական զինված ուժերը, անկախ իրենց ռազմական հնարավորություններից, իրականում իրենք բավականին հեռու են իրենց նպատակները իրականացնելուց, որովհետև մեր զինված ուժերը, մեր պաշտպանության բանակն ամուր կանգնած են մեր սահմաները պահելու համար, և ինչ գործողություններ էլ անեն, ինչ տրամաչափի զենք էլ փորձեն օգտագործել՝ մեր սահմանները ամուր պաշտպանված են….Շատ դժվար է ասելը, թե իրենք երբ են նպատակային գտնում նորից հարձակվելը, որովհետև իրենց մոտ բավականին մեծ քաոս է տիրում: Իրենք իրենց քարոզչության մեխանիզմները օգտագործում են ժողովրդին թունավորելով և խեղաթյուրելով ամբողջ տեղեկատվությունը և մարտական գործողությունների հրահրելով: Բայց, ամեն դեպքում այս չորս օրերը ցույց տվեցին, որ իրենք բավականին հեռու են մարտական գործողություններից: Իրենք միշտ փորձել են հարձակվել ու գրավել, իսկ մենք ագրեսիվ չենք եղել, բայց արժանի հակահարված տվող ենք եղել: Իրենց գործողությունները ձախողվել են, որովհետև մենք մեկ քայլ ետ գնալու տեղ չունենք, մենք մեր հողերում ենք»։
https://www.youtube.com/watch?v=fiw5owYtGns
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր ծայրահեղ քայլերի է դիմում Արցախի հետ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ Բաքվին ոչ ցանկալի տեղեկատվության արտահոսքը կանխելու ուղղությամբ: Այն բանից հետո, երբ հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունները օրերս հրապարակել են կրած մեծաթիվ զոհերի ու վիրավորների, Իլհամ Ալիեւի հրահրած լարվածությունից եղած դժգոհությունների մասին վկայող ադրբեջանցի բարձրաստիճան զինծառայողների խոսակցությունների ձայնագրությունները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել բջջային հեռախոսների օգտագործումը: Այդ են վկայում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում դրա մասին անուղղակիորեն վկայող տեղեկություններն ու համացանցում ադրբեջանցի օգտատերերի քննարկումները: Ըստ այդմ, եթե մինչ այժմ ժամկետային զինծառայողներին թույլատրվում էր խոսել, օրինակ, վաշտին հատկացված հատուկ հեռախոսով, ապա այժմ դա խստիվ արգելվում է: Սպաներին եւս խստիվ արգելվել է բջջային հեռախոսներից օգտվելը: Դրա իրավունքն ունեն միայն սահմանափակ թվով սպաներ: Ընդ որում նույնիսկ այդ դեպքում թույլատրվում է օգտագործել միայն այնպիսի հեռախոսաներ, որոնցով հնարավոր չէ լուսանկարել կամ տեսագրել:
Միաժամանակ, որոշ տեղեկությունների համաձայն, շփման գծի հարեւանությամբ գտնվող բնակիչներին արգելել են սմարթֆոններ օգտագործելը: Պատճառն այն է, որ չնայած ձեռնարկված քայլերին՝ համացանցում են հայտնվել այնպիսի լուսանկարներ ու տեսագրություններ, որոնք վկայում են շփման գծում տիրող խուճապի ու բնակչության զանգվածային արտահոսքի մասին: Իսկ այդպիսի լուսանարներ կարող էին անել միայն զինվորները կամ տեղի բնակիչները, քանի որ ադրբեջանցի լրագրողները առաջնագիծ այցելելու եւ այնտեղ գործունեություն ծավալելու համար պետք է ստանան Ադրբեջանի ՊՆ-ի համապատասխան թույլտվությունը:Այժմ առաջնագծի բնակիչներին թույլատրում են օգտագործել միայն այնպիսի հեռախոսներ, որոնցով հնարավոր է միայն զանգահարել եւ հաղորդագրություններ ուղարկել: Բացի այդ, ադրբեջանական կողմի կարծիքով, նմանատիպ հեռախոսները գաղտնալսելը համեմատաբար ավելի դժվար է, քան սմարթֆոնները, որոնց միջոցով կարելի է նաեւ ֆիքսել նաեւ այն օգտագործողի տեղը:
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բոլոր օգտատերերից պահանջել է ջնջել առաջնագծում արված լուսանկարներն ու տեսագրությունները: «Նման լուսանկարների եւ տեսագրությունների տարածումը հակասում է Ադրբեջանի շահերին: Բացի այդ, նմանատիպ նյութերը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում թշնամու հետախուզության համար»,-հայտարարել է Ադրբեջանի ՊՆ: Ավելին, տյալներ կան, որ ուժային կառույցները հրահանգ են ստացել հայտնաբերել ու պատժել այն օգտատերերին, ովքեր տարատեսակ տեղեկատվություն են հրապարակում սոցիալական ցանցերում: Ինչպես նշվում է որոշ կայքերում, նրանց հետ բացատրական զրույցներ են տարվում:
Այսպիսով, ադրբեջանական կողմը որոշել է իսպառ կասեցնել առաջնագծում տիրող վիճակի, կրած մարդկային ու նյութական կորուստների վերաբերյալ ցանկացած տեղեկատվության արտահոսք: Ընդ որում, դա արվում է այդ ամենը ոչ միայն հայկական կողմից, այլեւ սեփական հասարակությունից տեղի ունեցող իրադարձությունները գաղտնի պահելու համար: Այդ ամենի հիմնական նպատակն է կանխել խուճապի տարածումը երկրով մեկ, ինչպես նաեւ կանխել հնարավոր խռովությունները: Բանն այն է, որ համացանցում հայտնված որոշ լուսանկարներից ու տեսագրություններից կարելի է ենթադրել, որ որոշ բնակավայրերում բնակիչները ընդվզել են զինվորականների դեմ՝ դժգոհելով, որ վերջիններիս գործողությունների պատճառով հակական կողմի պատասխան հարվածների թիրախ են դառնում իրենց տները:
Աղբյուրը՝ armtimes.com
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.