17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...Վրաստանում, Սուրբ Զատիկի կապակցությամբ, համաներման են ենթարկվելու ավելի քան հարյուր բանտարկյալներ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Համաներման հանձնաժողովի նախագահ Ելենա Թևթորաձեն հայտարարել է, որ որոշ բանտարկյալների պատժաժամկետը կրճատվելու է մոտ 2 անգամ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ համաներման են ենթարկվել հիմնականում նրանք, ովքեր դատապարտվել են թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար:
Թևթորաձեն ընդգծել է, որ համաներման են ենթարկվել նաև 14 կանայք և մեկ անչափահաս: Առաջիկա օրերին հանձնաժողովի որոշումը կհաստատի նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Վեց ամիս առաջ, Սահակաշվիլու որոշմամբ, համաներման ենթարկվեցին 200 հոգի:
Հայաստանի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանը պաշտոնական դիմում կուղարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Եվրամիություն։
Համապատասխան դիմումն այժմ պատրաստման ընթացքի մեջ է։
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը ադրբեջանական 1news.az գործակալության հետ զրույցում ասել է, որ Վրաստանը և Թուրքիան ևս պաշտպանում են իրենց տեսակետը։ «Երկրի համապատասխան գերատեսչությունները և հաստատությունները շրջակա միջավայրի վրա ատոմակայանի գործունեության ազդեցության մասին տեղեկություն են հավաքում։ Այսօր այդ հարցը քննարկվում է նաև Թուրքիայում և Վրաստանում: Կարծում եմ, որ մի շարք քննարկումներից հետո մենք ընդհանուր հայտարարի կգանք։ Հույս ունենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Եվրամիությունը ևս Ադրբեջանին կաջակցեն այդ հարցում» – ասել է Ղարիբովը:
Այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում: Արդարադատության նախարարություն կալանավայրեր հակասությունը սկսվեց այն ժամանակից, երբ այդ հիմնարկները դե յուրե անցան արդարադատության համակարգ, իրականում մնալով, ոստիկանության իրավասության ներքո. և հիմա այդ պայքարը թեկուզ ոչ տեսանելի շարունարկվում է, ու երկուստեք առիթը բաց չեն թողնում:
Հարցին, թե վերջին տարիներին բանտերում մահացության թիվն աճել է, նախարարն ասաց. «Այդ մահացությունների մի մասը պայմանավորված է մի հիվանդության հետ, որը, նաև պետք է հնչեցնել, թմրամոլության մի տեսակ է, որը ձեռք է բերվում բենզինի և որոշակի այլ նյութերի խառնուրդով և որի ռիսկայնությունը բավական բարձր է: Այսինքն՝ իրականում այսօր բենզինը կատարում է թմրանյութի դեր, և այսօր այդ խնդիրը կա»: Սակայն նրա կարծիքով, ՔԿՀ-ներում մահացության դեպքերի աճը մասամբ կապված է այնպիսի հիվանդությունների հետ, որ անգամ դրսում է դժվար կանխել:
ՔԿՀ-ների խնդիրների մասին խոսելիս՝ նախարար Թովմասյանը նաև նշեց, որ վերջին երեք տարում Հայաստանի ՔԿՀ-ներում սպանության դեպք չի եղել, իգական սեռի անչափահաս դատապարտվածներ չկան: Իսկ Վերջին տարիներին չորս ինքնասպանության դեպք է եղել, բոլորի դեպքում էլ գրություն է թողնվել՝ ինքնասպանության համար որևէ մեկին չմեղադրելու կոչով:
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է Լիբիայում ռազմական գործողություններ սկսել մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Գործողությունների բնույթի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, սակայն գործակալությունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է օդային հարվածներ հասցնել Լիբիային , որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ մի բանաձև է ընդունել, որով պահանջել է անհապաղ հրադադար հայտարարել Լիբիայում: Փաստաթուղթը միջազգային հանրությանը թույլ է տալիս դիմել գրեթե ցանկացած քայլի` Լիբիայի խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող բռնությանը վերջ տալու համար:
Իսկ ահա Մուամար Քադաֆիի կողմնակիցները հայտարարել են, որ ՄԱԿ-ի բանաձևը սպառնում է ազգային միասնությանը, քանի որ լիբիացիներին կոչ է անում սպանել միմյանց: Ավելի վաղ Տրիպոլիից զգուշացրել էին, որ ռազմական գործողությունների դեպքում իրենք կսկսեն ռմբակոծել քաղաքացիական ինքնաթիռներն ու նավերը: Ներկայումս իրավիճակը Լիբիայում շատ լարված է: Այսօր առավոտյան Քադաֆին խոստացել է գրավել Բենղազին, որն ընդդիմադիրների «մայրաքաղաքն» է դարձել:
Ադրբեջանի երկու ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները` «Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը» (ԱԺԿ) և ՙՈւմիդ՚ կուսակցությունը հայտարարել են «Ղարաբաղ» քաղաքական դաշինքի ստեղծման մասին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են երկու կուսակցությունների ղեկավարները` Սարդար Ջալալօղլուն և Իգբալ Աղազադեն: Այս մասին Trend-ին են հայտնել «Ումիդ» կուսակցության մամլո ծառայությունում:
«Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի գլխավոր խնդիրն է: Հանուն այս խնդրի լուծման և Ադրբեջանի երջանիկ ապագայի մենք որոշել ենք միասին քաղաքական պայքար մղել»,- ասել է «Ումիդ» կուսակցության առաջնորդ Աղազադեն:
Իր հերթին Ջալալօղլուն նշել է, որ երկու կուսակցությունների միջև քաղաքական անհամաձայնությունների բացակայությունը հիմք է ստեղծում սերտ համագործակցության: Նշենք, որ դաշինքի ստեղծման մասին հայտարարվել է դեռ 2010 թվականին` «Ղարաբաղ» ընտրական դաշինքի ստեղծումից հետո:
Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի են ունենում բողոքի մասսայական ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը, ով ավելի քան 30 տարի գլխավորում է պետությունը: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը: Բողոքի ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել են քաղաքի 4 տարբեր հատվածներում, այդ թվում ` Սանայի համալսարանի շենքի մոտ : Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են բղավում և հիշեցնում են Թունիսի նախագահ Զին էլ-Աբիդինա Բեն Ալիի տապալման մասին:
Հունվարի 26-ին Եմենի հարավում գտնվող քաղաքներից մեկում 25- ամյա Ֆաուդ Սուլթանը ինքնահրկիզման փորձ է կատարել: Վերջինս տաքսու վարորդ է եղել և չի կարողացել իր վաստակած գումարով պահել ընտանիքը: Թունիսի բողոքի ակցիաները նույնպես թեժացան այն բանից հետո, երբ մի երիտասարդ վաճառական ինքնահրկիզման դիմեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը առգրավել էր նրա մոտ գտնվող միրգն ու բանջարեղենը:
Այդ դեպքից որոշ ժամանակ անց մի քանի հոգի ինքնահրկիզման փորձեր կատարեցին նաև Եգիպտոսում: Վերջիններս բողոքում են գործազրկության, բարձր գների և կոռուպցիայի դեմ: Արդեն ձերբակալվել են ակցիաների հազարավոր մասնակիցներ, որոնք պահաջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի աջակիցներն այսօր տարածեցին իրենց «Հարգելի Գործընկեր նամակը, որը կոչ է անում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող այս կարևոր օրինագծին, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Նամակում, որի հեղինակներն են ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոն Կրտսերը, Էդվարդ Րոյսը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Բրեդ Շերմանը, կոչ է արվում «աջակցել 252-րդ բանաձևի անցկացմանը» և նշվում, որ օրինագիծը վերահաստատում է մեր «ազգի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ» (ստորև կարդացեք ողջ նամակը):
«Մենք ողջունում ենք շարունակական նվիրվածությունը և աջակցությունը, որը ցուցաբերեցին 252-րդ բանաձևին կողմ քվեարկելու կոչ անող «Հարգելի Գործընկեր» նամակին միացած անդամները»,-նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դիմադրելով թուրքամետ լոբբինգի շարունակական մերժողական քարոզարշավին, որում ներառված են պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները` մենք շարունակում ենք պայքարել վերահաստատող քվեարկության համար»,-հավելեց Արդունին:
Հարգելի Գործընկեր,
Մենք գրում ենք կոչ անելու Ձեզ աջակցել Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևին` մի երկկուսակցական բանաձևի, որն ունի շուրջ 140 համահովանավորներ:
Մարդու իրավունքներին վերաբերող այս օրինագիծը պարզապես հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց Ցեղասպանության ընթացքում 1,500,000 տղամարդիք, կանայք և երեխաներ սպանվել են Օսմանյան Կայսրության կողմից մասնավորապես իրենց քրիստոնեական հավատքի պատճառով: Բանաձևը նաև պատշաճ կերպով հար•անքի տուրք է մատուցում այս հանցագործության դեմ Ամերիկայի` իր նախադեպը չունեցող մարդասիրական արձագանքին:
Մեր ազգային արխիվները լեցուն են հազարավոր էջերով, որոնք փաստագրում են հայ ժողովրդի կանխամտածված սպանդը: Մեր իսկ դեսպանը Օսմանյան Կայսրությունում` Հենրի Մորգենթաուն, իր հուշերում պատմում է, որ «թուրքերի մտքներով երբեք նույնիսկ չի անցել վերաբնակեցնել հայերին մի նոր երկրում»` վստահ լինելով, որ «իրենցից մեծամասնությունը… կամ կմահանա ծարավից և սովից, կամ կսպանվի անապատային վայրի մահմեդական ցեղերի կողմից»:
ԱՄՆ-ն դեռ վաղուց եղել է ողջ աշխարհում մարդու իրավունքները պաշտպանող համաշխարհային առաջնորդ: Հայոց Ցեղասպանության հարցում, սակայն, մենք ետ ենք մնում: Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Գերմանիայի և նույնիսկ Ռուսաստանի կառավարությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջնորդ հրամայական է, որ ԱՄՆ-ն պաշտպանի իր սկզբունքները և ճանաչի հայերի կոտորածները որպես «ցեղասպանություն»: Նախ և առաջ այս բանաձևը փորձ է:
Հաստատելով այս միջոցառումը` ԱՄՆ-ն կշարունակի գործել ցեղասպանություններ դատապարտելու և հիշատակելու մեր վաղ և հարգարժան սովորույթին համապատասխան, որը ներառում է իհարկե Ներկայացուցիչների պալատի կոչմից Հոլոքոսթի, Ուկրաինայի, Կամբոջիայի, Ռուանդայի, Բոսնիայի և Դարֆուրի ցեղասպանությունների բանաձևերի ընդունումը: Բոլոր այս դեպքերում Կոնգրեսը չի փորձել օրենքի ուժ տալ պատմությանը, բայց վերահաստատել է մեր ժողովրդի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ:
Պատմությունը շարունակվում է: Երեկվա տեղի ունեցածը ներազդում է այսօրվա վրա, որն էլ իր հեթին ներազդում է վաղվա վրա: Շատ ավելի դժվար է վաղվա օրը ճիշտ դարձնել, եթե երեկվա օրվան մենք ճիշտ արձագանք չենք տալիս: Սպանությանը դիմադրելու աշխարհի ուժը այսօր ավելի է ամրապնդվել հանուն ներկայի, ինչպես նաև անցյալի նկատմամբ պատասխանատվության: Այն թուլանում է, սակայն, անցյալի իրադարձությունների նկատմամբ պատասխանատվության ժխտմամբ: Հայոց Ցեղասպանությունը չճանաչելը որպես այդպիսին թուլացնում է մեզ:
Մենք ձեզ կոչ ենք անում աջակցել 252-րդ բանաձևի անցկացմանը:
ՖՐԵՆԿ ՓԱԼՈՆ ԿՐՏ.
Կոգրեսի անդամ
ԷԴՎԱՐԴ ՐՈՅՍ
Կոնգրեսի անդամ
ԱԴԱՄ ՇԻՖ
Կոնգրեսի անդամ
ՋԵՔԻ ՍՓԻԵՐ
Կոնգրեսի անդամ
ԲՐԵԴ ՇԵՐՄԱՆ
Կոնգրեսի անդամ
Արձագանքելով ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին.
Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման փաստը:
«Աղքատությունն Ադրբեջանում 2005 թվականին գրանցված 29,3 տոկոսից 2010 թվականին նվազել է մինչև 11 տոկոս»,- ասել է նախարարը:
Բացի այն, որ ՔԶՀԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս 2005 թվականին Ադրբեջանի աղքատության 35 տոկոս ցուցանիշ, առանձնահատուկ նշում ենք, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով, ադրբեջանական բնակչության շուրջ 11,5 տոկոսը գտնվում է չքավորության, այսինքն` աղքատության շեմից էլ ցածր պայմաններում:
«Գործազրկությունը նույնպես նվազել է. 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009 թվականին 6 տոկոս է կազմել»,-նշել է նախարարը: Թեև գործազրկության կրճատման տոկոսները բարձր են, բայց հարուստ և աղքատ խավերի միջև ճեղքը Ադրբեջանում աստիճանաբար ավելի է մեծացել. հատկապես հարկ է հաշվի առնել այն փաստը, որ զբաղվածության միայն նավթային ոլորտն է գերակա, մինչդեռ տնտեսական մյուս ճյուղերում թերզարգացած վիճակ է:
Ադրբեջանական բնակչության շուրջ 5 տոկոսը բարձր դասին է պատկանում (ապրում է չափազանց ճոխության մեջ), մինչդեռ բնակչության 70-75 տոկոսն ապրում է ցածր աշխատավարձերով և աղքատության մեջ:
Բացի այդ, ՔԶՀԿ հետազոտություններով հայտնի է դարձել, որ 2003-2009 թթ. ստեղծված աշխատետեղերի միայն շուրջ 70 տոկոսն է մշտական, մնացածը` կարճաժամկետ և պայմանագրային են: Իսկ մշտական աշխատատեղերի շուրջ 95 տոկոսը նավթային ոլորտն է ընդգրկում, ինչը վկայում է Ադրբեջանի տնտեսության անհահամասնական զարգացման մասին, և միաժամանակ կանխորոշում 2012 թվականի շրջաններում նավթային պաշարների կրճատմամբ պայմանավորված տնտեսական անկման ու սոցիալական ճգնաժամի զարգացման հնարավորությունը:
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն ապահովում է աշխատանքային միավորումներ ստեղծելու իրավունքը, որը, սակայն, գործնականում սահմանափակված է:
Մամեդյարովը նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, պետական միջոցներ են հատկացվել մայրական առողջությանը նպաստելու և մանկական մահացությունը կրճատելու ուղղությամբ, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե:
Ադրբեջանցի նախարարը, սակայն, խուսափել է նշել կանանց ու երեխաների խնամքի հետ անմիջականորեն կապված առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, որտեղ անկառավարելիությունն ու ծառայությունների որակը դեռևս վատթար վիճակում են: Խնդիրներ կան նույնիսկ հիվանդանոցային անկողինների քանակի ապահովման գործում: Ծննդաբերական բաժանմունքներում ծաղկում է կաշառակերությունը, որի շնորհիվ է հիմնականում ապահովվում առողջապահական ծառայությունների մատուցումը:
Աղքատ գյուղական բնակավայրերը հիմնական առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելիություն չունեն: Գյուղեր կան, որ կա’մ (նույնիսկ) չունեն կլինիկա, կա’մ բնակիչներն ի վիճակի չեն վճարելու ծառայության կամ դեղերի համար:
Բացի այդ, մանուկների մահացության թիվը (IMR)` (1 տարեկանից ցածր) կազմում է շուրջ 56 (1000 ծնունդի հաշվով), որոնցից 65 տոկոսը տղա են:
Եվ այսպես, այսօր առավոտյան մեկնարկեց 28 պետությունների ղեկավարների/ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը/, 7 երկրների կառավարության ղեկավարների, ԱՄՆ-ի պետքարտուղարի և 14 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում նախանշված ԵԱՀԿ գագաթնաժողովը , որը նվիրված է ձգձգվող հակամարտություններին առնչվող հարցերին: Նյութի տպագրության պահի դրությամբ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումների ու ելույթների հիմնական լրահոսը. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Աքվիլայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հռչակած 6 սկզբունքների հիման վրա: Դրանք են` ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: ԱՄն պետքարտուղարի ընդգծմամբ՝ այդ սկզբունքները մեկ ընդհանրություն են, և դրանցից մեկը որպես գերակա ներկայացնելու ցանկացած փորձ կառուցողական չէ և չի նպաստի կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվում է բոլոր երեք սկզբունքների համատեղ կիրառման անհրաժեշտությունը՝ «թույլ չտալով դրանց տարանջատումը»:ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համատեքստում պետք է դիտարկել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոյնի գրեթե բառացի կրկնությունը` կրկին հղումով Աքվիլային և կանադական Մուսկոկ քաղաքին, որում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ընդունել էին համատեղ հայտարարություն, որում կոչ էր արվում հակամարտող կողմերին արագացնել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և խոսք էր գնում տարածքների վերադարձի, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովման , Հայաստանն ու Ղարաբաղն իրար կապող միջանցքի առկայության շուջ:
Այս մասին օրվա ընթացքում Աստանայից եկող տարբեր հաղորդումներում «Հայկական Վարկածն» արդեն տեղեկացրել է.
Ավելի վաղ, դիվանագիտական աղբյուրները փոխանցել էին, որ Մինսկի խումբն այսօր հանդես կգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեղ փոխհամաձայնեցված հայտարարությամբ` ի հաստատում նոյեմբերի 30-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության, թե Ռուսաստանի նախագահի նպատակն է մշակել «կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով համընդգրկուն փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ` ավելացնելով, թե սկզբունքների հիմնական մասով համաձայնություն է ձեռքբերվել, «բայց լուրջ խնդիրները դեռ մնում են»: Հնգակողմ (Դմիտրի Մեդվեդև, Հիլարի Քլինտոն, Ֆրանսուա Ֆիյոն) և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ հիմնակում ասված է, որ կողմերը համաձայնության են եկել հարցում, որ ժամանակն է դիմել հակամարտության կարգավորմանն ուղղված ավելի վճռական գործողությունների, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են իրենց պարտավորությունը` ձգտել հակամարտության վերջնական կարգավորմանը: Այստեղ հղում է արվում միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնակարգին, Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաև Աքվիլայում 2009 թվականի հուլիսի 10-ին և Մուսկոկում 2010 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարություններին: Հայաստանի ներքաղաքական ուժերը օրվա առաջին կեսի դրությամբ Աստանայի իրադարձությունները և տարածված հայտարարությունը հիմնականում արդեն «մարսել էին»: «Սրանով Սերժ Սարգսյանն անում է երեք կարևոր հայտարարություն: Առաջինը, որ ինքը ճանաչում է Մուսկոկի հայտարարությունը, որտեղ համանախագահների կողմից խոսվում է «օկուպացված» տարածքների վերադարձի մասին: Երկրորդը. հաստատվում է Աստրախանի հայտարարությունը, որտեղ խոսք է գնում ռազմագերիների մասին, և սրանով Սերժ Սարգսյանն ընդունում է, որ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ է»,-ասաց ՀԱԿ արտաքին հարցերը համակարգող Վլադիմիր Կարապետյանը, որի խոսքով՝ «Սերժ Սարգսյանի երրորդ հայտարարությունը» որպես հղում մայնդորֆյան հռչակագրին և այլ միջազգային փաստաթղթերին, այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ այդ փաստաթղերն են ՆԱՏՕ-ի հռչակագիրը, վերջին շրջանում համանախագահների հայտարարությունները, Եվրախորհրդարանի բանաձևը: Որոնք էլ, ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ լինելու են հակամարտության կարգավորման հիմք: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի մեկնաբանությամբ՝ անհասկանալի է, թե ինչպես պետք է կարգավորման գործընթացում կիրառվեն իրարամերժ` ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Մանավանդ որ, աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այս երկու սկզբունքները միասին ինչ-որ ձևով կիրառելու նախադեպ: Կոսովոյի պարագայում, օրինակ, եղել է, որ ինքնորոշման սկզբունքը գերակայի տարածքային ամբողջականության սկզբունքին: «Դրա համար ես կարծում եմ, որ իրականում այս հայտարարությունը փակուղի է»,-ասում է Արամ Կարապետյանը: Վերջինիս հավելմամբ՝ չնայած այս փակուղային վիճակին, աշխարհը կողմերին սրանով ասում է` սկզբունքներն այս են, ով համաձայն չի, ճնշումները նրա վրա են լինելու: Իսկ նշված 6 սկզբունքների արամկարապետյանական բացատրությունն է`ճանապարհային քաղաքական քարտեզ, որը որպես փաստաթուղթ, շատ ավելի լուրջ է, քան Ռուսաստանում կամ նախկինում ստորագրված մյուս փաստաթղթերը, որովհետև եթե, օրինակ, Ռուսաստանում «երեքի» հայտարարություն էր, ապա Աստանայինը «հինգի» է` Հայաստանի և Ադրբեջանի, գումարած ԱՄՆ_ի ու Ռուսաստանի և Ֆրանսիայի:
Մինչդեռ, ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ոչ մի նոր բան չի տեսնում Աստանայի հայտարարության մեջ: Հայտարարության տեքստում «Վերջնական» բառի օգտագործումը ևս Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ նոր չէ: Կիրո Մանոյանը նոր չի համարում բուն խնդիրը և ՀՀ իշխանությունների կողմից դրան համաձայնվելը: Մեջբերում ենք. «Ասում են,որ դուրս պիտի գան , և նոր չէ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են»:
Ի դեպ, մենք փորձեցինք ստանալ նաև ՀՀԿ-ականների գնահատականներն ու մեկնաբանությունները, սակայն նրանք` ագամ ամենաակտիվները , Էդիկ Շարմազանովի գլխավորությամբ այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին:
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
«РИА Новости» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառության ակտիվությունը խոսում է այն մասին, որ այդ երկրների կառավարությունները ճիշտ են գործում:
«Համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում ամրապնդվում է: Բավական է ասել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,-հայտարարել է վարչապետը:
Նա շեշտել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է քննարկել հանդիպման ընթացքում:
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.