18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«РИА Новости» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառության ակտիվությունը խոսում է այն մասին, որ այդ երկրների կառավարությունները ճիշտ են գործում:
«Համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում ամրապնդվում է: Բավական է ասել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,-հայտարարել է վարչապետը:
Նա շեշտել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է քննարկել հանդիպման ընթացքում:
«Agence France-Presse» գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր արդեն ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, ինչի հետևանքով երկրում զանգվածային բողոքների ակցիաներ եղան: Այդ օրինագիծն ավելի վաղ հաստատվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից:
Օրինագծի համաձայն, կենսաթոշակի անցնելու մինիմալ տարիքը 60-ից դառնում է 62, իսկ պարտադիր կենսաթոշակային տարիքը` 65- 67:
Կենսաթոշակային տարիքի բարձրացումը սուր քննադատություն առաջացրեց Ֆրանսիայում: Երկրում բազմամիլիոնանոց ցույցեր ու գործադուլներ տեղի ունեցան,որոնց հետևանքով Ֆրանսիայում կարող էր էներգետիկ ճգնաժամ առաջանալ:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ ցույցերն ու գործադուլները ամեն օր երկրին 200-400 մլն եվրոյի վնաս են հասցրել:
Օրինակ` նավթարդյունաբերության որոլտը, որոշ փորձագետների կարծիքով, 1մլրդ դոլարի վնաս է կրել:
Արտգործնախարարությունն օրերս հերքել և «իրականությանն անհամապատասխան էր համարել» լուրը, որ Վրաստանի սահմանի վրա գտնվող հայկական մի քանի գյուղերի մոտ վրացական կողմը շաբաթներ առաջ սահմանապահ կետեր է տեղադրել, այսպես ասած՝ բլոկ-պոստեր, ինչի արդյունքում հայկական մի քանի գյուղեր` Լոռու մարզի Զիլիզա և Տաշիրի մերձակա մի քանի գյուղեր մնացել էին վրացական կողմում:
Ինչպես հայտնի է` հայ-վրացական համատեղ հանձնաժողովի Հայաստանի և Վրաստանի միջև դեռևս 90-ական թվականներից ընթանում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի հայկական կողմի հանձնաժողովի նախագահն է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Ավելի վաղ, ԱԳՆ մամուլի ծառայությունը հարցին՝ որո՞նք են այդ գյուղերը, արդյոք ՀՀ իշխանությունների համաձայնությա՞մբ են դրանք մնացել Վրաստանի կողմում, խորհուրդ է տվել դիմել սահմանապահներին։
Իսկ ահա ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կրկին բարձրաձայնել է այն մասին, որ հայ- վրացական սահմանում վրացի սահմանապահները նեղություն են տալիս հայ գյուղացիներին` նրանց ստիպելով իրենց հողը մշակել սահմանակետ անցնելով։ Շիրակ Թորոսյանն այսօր պարզաբանեց , որ խոսքը սահմանի այս ու այն կողմերում,բայց իրար շատ մոտ գտնվող Ջիլիզա և Չանախչի գյուղերի մասին է:
Ջավախքից ընտրված պատգամավորն ասում է. «Հայկական կողմը հակված է այդ գյուղերի միջև սահմանի անցման կետ տեղադրել, բայց վրացական կողմը այդպես էլ մերժեց տեղադրել»: Արդյունքում՝ հարևան երկու գյուղերում բարեկամական, խնամիական կապեր ունեցող հայ գյուղացիները ստիպված են միմյանց այցելելու համար շրջանցելով ճանապարհը, հարյուր կիլոմետր ճանապարհ կտրել: «Բարձրաձայնել ենք, ահազանգել ենք»,-ասում է Շիրակ Թորոսյանը, որի խոսքով՝ վրացական կողմի այս հետևողական մերժման նպատակը մեկն է` հայաթափել հայկական գյուղը` հեռահար նպատակներով: Պատգամավորն ավելացնում է, որ այսքանից հետո անհասկանալի է, թե ինչու են վրացական իշխանությունները հայկական կողմին մեղադրում` հայ դիվանագետների միջազգային ատյաններում վրացական նախագծերը չպաշտպանելու համար: «Իսկ երբ մենք ենք նրանց առաջարկում աջակցել, նրանք ասում են, թե մենք ձեզ համար Լարսի սահման ենք բացել` մոռանալով, որ դա արել են իրենց բիզնես- շահերից ելնելով»:
Հանրապետական Թորոսյանի կարծիքով` հայ-վրացական հարաբերություններում առկա կնճռոտ խնդիրները քաղաքակիրթ մեթոդներով և բանակցությունների միջոցով չեն լուծվում, միմիայն՝ վրացական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Նազարի Կարապետյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգեւատրվել թիվ 14746 զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանը:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգեւատրվել` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Պապիկի Բաղմանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, թիվ 11556 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Մաթեւոսի Դավթյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել թիվ 41783 զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել ՀՀ ՊՆ աշխատակազմի վարչության պետ Աշոտ Աղվանի Բարսեղյանը, թիվ 51054 զորամասի հրամանատար Աշոտ Բենիկի Գրիգորյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Հայրապետի Ամիրջանյանը, ազատամարտիկներ Աշոտ Սարգսի Հովհաննիսյանը, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանը:
Արիության մեդալով են պարգեւատրվել թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արմեն Արթուրի Ավագյանը, թիվ 54574 զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պապինի Խաչատրյանը, ազատամարտիկ Աիդա Սերգեյի Սերոբյանը:
Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել մի շարք զորամասերի հրամանատարներ, սպաներ, շարքային զինվորներ, ազատամարտիկներ:
Հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից
Վարչապետը «անկախությունը» կնշի Չինաստանում
Վաղը` սեպտեմբերի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում վարչապետը Պեկինում հանդիպումներ կունենա ՉԺՀ Պետական խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Լի Կեցյանգի, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վանգ Գուանյայի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք ընդունելությանը։ Այնուհետև սեպտեմբերի 21-ին Շանհայում վարչապետը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև վարչապետի այցը Չենգդու քաղաքում գտնվող բազալտի մշակման ձեռնակություն և արևային մարտկոցների գործարան։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։
Կառավարությունը հասկացել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները առաջիկայում լուրջ փորձության առջև են կանգնելու: Փորձության անունը շատ պարզ է` կաշառք վերցնելու գաղթակղություն:
Արդեն իսկ հանձնաժողովը հայտարարել է հեռուստահաճախականությունների մրցույթ։ Մրցույթն արդեն մեկնարկել է, դրա ավարտից ց հետո մեր հեռուստաընկերություններից 4-ը լքելու են հայ հեռուստադիտողին: Իսկ թե ովքեր կարող են անցնել մրցույթով, որոշելու են հիշյալ հանձնաժողովի անդամները:
Սա թերևս խաղի ցուցադրվող մասն է, իսկ իրականում հարցերը լուծվում են շատ վերևում բարձր հովանու ներքո։ Բայց միևնույնն էխաղաքարտին ավելի քան խոշոր խաղադրույք է դրված` ամբողջ հեռուստաընկերության ճակատագիր և հանուն մրցույթն անցնելու հեռուստաընկերությունների ղեկավարները պատրաստ են ամեն ինչի, բոլորը գիտեն դրա մասին, իհարկե, պաշտոնական մակարդակով միայն խոսվում է միայն մրցունակ ծրագրեր ներկայացնելու և մրցույթում պատվով հաղթելու մասին: Այդ ֆոնի վրա կարծես թարմություն ու աշխուժություն է նկատվում նաև նրանց ծրագրերում։
Չպետք է մոռանալ, որ գործընթացը կատարվում է Հայաստանում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, իսկ չճանաչելու դեպքում կարող են գտնել մարդկանց, որոնք կարող են միջնորդել: Այդպես Ամալյանի հանձնաժողովն էլ երկնքից իջած սրբերի հավաքատեղի չի և չի բացառվում, որ դուրս մնալու վտանգի առաջ կանգնած հեռուստաընկերությունների ղեկավարները փորձեն վերջիններիս հետ լեզու գտնել: Հավանաբար այս հանգամանքը հաշվի առնելով էլ ՀՀ գործադիրը որոշել է հանձնաժողովը ներարկել հավելյալ 17 մլն 362 հազար 500 դրամով: ՀՌԱՀ-ի անդամները, առանց այդ էլ բավական բարձր աշխատավարձ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց համար սա ընդամենը կողմնակի մի աշխատանք է, հիմա այդ կողմնակի եկամտի չափն ավելացվել է: ՀՌԱՀ անդամի աշխատավարձի չափի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտնել է.
«Հիմք ընդունելով օրենքում կատարված վերոհիշյալ փոփոխությունը` համապատասխանաբար ՀՌԱՀ անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 600.0 հազ. դրամ, նախագահի տեղակալինը` 640.0 հազ. դրամ և նախագահինը` 680.0 հազ. դրամ:
Հարկ ենք համարում նշել, որ բարձրացվել են ոչ թե ՀՌԱՀ-ի աշխատակիցների, ինչպես նշված էր 3-րդ հարցադրման մեջ, այլ ՀՌԱՀ ութ անդամների պաշտոնային դրույքաչափերը»:
Ֆինանսների նախարարությունը հանգամանալից պատասխանել է նաև, թե ինչպես են ձևավորվում ՀՌԱՀ անդամների դրույքաչափերը:
«ՀՀ ԱԺ կողմից 10.06.2010թ. ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է մտել 28.06.2010թ), որի 39-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով»:
Ինչպես տեսնում ենք, ՀՌԱՀ անդամներն իսկապես բարձր աշխատավարձ են ստանում: Սակայն նման բարձր աշխատավարձ ստանում են նաև դատավորները, բայց դա չի խանգարում նրանց եկամտի հիմնական աղբյուր դիտել ոչ թե աշխատավարձը, այլ կաշառքը: Բնական է, որքան էլ բարձրանա աշխատավարձը, այնուամենայնիվ, չի կարող համեմատվել կաշառքի այն չափի հետ, որ պատրաստակամություն կհայտնեն վճարել հեռուստաընկերությունները` միայն թե շահեն ցանկալի կապուղին: Սա մի փոքր նման է դատավորների աշխատավարձի բարձրացմանը. Այն բարձրացվեց հենց կոռուպցիայի դեմ պայքարելու, դատավորներին կաշառքից զերծ պահելու նպատակով, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում չկա դատավոր, որ կաշառք չվերցնի, քանի որ այստեղ դատերը ավելի շատ նման են աճուրդային գործարքների` ով ավելի շատ կվճարի, նա էլ կհաղթի, ում միջնորդությունն ավելի բարձր մակարդակով կլինի, նա էլ հաղթող դուրս կգա: Հիմա նույնը արվում է ՀՌԱՀ-ում: Դատավորներին աշխատավարձի բարձրացումը հնարավորություն տվեց ավելի շատ գումար վաստակել, ՀՌԱՀ-ում ևս այս քայլը, ըստ ամենայնի, կնպաստի ընդամենը խաղադրույքների բարձրացմանը. մի բան է 150 հազար ստացողին առաջարկվող կաշառքը, մեկ այլ բան` 600 հազար ստացողին առաջարկվողը:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերը հույս է հայտնել, որ արձակուրդի ավարտից հետո Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հավանության կարժանանա Արտաքին գործերի կոմիտեի, ապա` Սենատի ողջ կազմի կողմից:
Դեւիդ Կրամերը խոստովանել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Մեթյու Բրայզայի հետ: Նրա խոսքերով, Բրայզան շատ լավ է պատրաստված այդ աշխատանքի համար եւ «կդառնա հիանալի դեսպան»:
«Նա գիտի բոլոր առանցքային դերակատարներին Ադրբեջանի կառավարությունում եւ դրանից դուրս: Նա վճռականորեն եւ հմտորեն կներկայացնի ԱՄՆ շահերը եւ չի խուսափի բարդ խնդիրներից, որոնք ներառում են Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումն ու մտահոգությունները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,- ասել է Դեւիդ Կրամերը:
«Երեւանում աշխատում է ԱՄՆ շատ գործունյա դեսպան Մարի Յովանովիչը, եւ Ադրբեջանում ամերիկյան լիարժեք ներկայությունը շատ կարեւոր է Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Հուսով եմ` Մեթյու Բրայզան կհաստատվի հնարավորինս շուտ»,- Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականը:
Ամերիկացի վերլուծաբան Արիել Քոենը կարծում է, որ Բաքուն եւ Անկարան պետք է «զայրույթից իրենց կորցրած լինեն» ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման մասին համաձայնագրում նախանշված փոփոխությունների կապակցությամբ:
«Ժառանգություն» վաշինգտոնյան հիմնադրամի ավագ հետազոտողն այդ մասին գրում է Wall Street Journal-ում տպագրված «Reset the Russian Reset Policy» հոդվածում:
Նշելով, որ համաձայնագրում կատարված փոփոխություններից հետո ռուսական բազան Հայաստանում կմնա առնվազն մինչեւ 2049թ.` Արիել Քոենը զուգահեռներ է անցկացնում Սեւծովյան նավատորմը Սեւասոտպոլում մինչեւ 2042թ. տեղակայելու ժամեկտների երկարացման մասին վերջերս ստորագրված ռուս-ուկրաինական համաձայնագրի հետ:
«Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի պարտավորվածությունն Ադրբեջանին դնում է չափազանց դժվարին վիճակի մեջ: Դա հստակ նախազգուշացում է սեպարատիստական Լեռնային Ղարաբաղը կամ ՀՀ կողմից գրավված 7 շրջանները վերադարձնելու Ադրբեջանի ցանկացած փորձի դեմ: Ենթատեքստը եւս պարզ է. Ադրբեջանը պետք է ետ կանգնի Արեւմուտքի հետ համագործակցությունից, կամ բախվի հետեւանքներին: Ռուս-հայկական համաձայնագիրը Ռուսաստանին դարձնում է գերիշխող ուժը Հարավային Կովկասում, քանի որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն ցանկանում ստանձնել տարածաշրջանում երկարաժամկետ ռազմական ներկայության պարտավորություն»,- գրում է Արիել Քոենը:
Միաժամանակ, վերլուծաբանը չի բացառում, որ Ռուսաստանը հնարավորություն է գտել մեղմելու Ադրբեջանի արձագանքը` մատնանշելով Բաքվին C-300 զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի մասին վերջին հաղորդագրությունները:
«Իրանական միջուկային ծրագրի շուրջ լարվածության ուժեղացումը եւս կարող էր կարեւոր դեր ունենալ Գյումրիում ռուսական բազայի տեղակայման ժամկետների երկարացման գործում: «Թեժ հակամարտության» դեպքում Ռուսաստանն ի վիճակի կլինի կանխել Կովկասում ամերիկյան եւ դաշնային զորքերի տեղակայումը` ներառյալ ավիաբազաների օգտագործումը: Ռուսական վերահսկողությունը Հարավային Կովկասի օդային տարածքի հանդեպ Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բազաներից կարող է անհնարին դարձնել ԱՄՆ օդային գործողություններն առանց Ռուսաստանի համաձայնության»,- նշում է «Ժառանգություն» վաշինգտոնյան հիմնադրամի ավագ հետազոտողը:
Թուրքիան բացելու է սահմանը Հյաստանի հետ`ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար։
Հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացվելու է, քանի որ սեպտեմբերի 11-17-ը Լոռիում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի փրկարարական զորավարժությունները, որոնց մասնակցելու է նաև Թուրքիան:
Զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից հանդիսացող 19 երկրներ: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վերնշյալ միջոցառումներին:
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել հակամենաշնորհային օրենսդրությունը:
Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքները և, որպես դրա անմիջական հետևանք, միավորել այդ երկու հանձնաժողովները: Օրինագիծը քննարկելուց հետո կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծի ընդունմանը` գտնելով, որ այս նախաձեռնությունը «լուրջ հիմնավորման կարիք ունի և օրինագծի դրույթները հակասում են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին։ Ապա նշել է, որ օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարությունը, ճիշտ է, դեմ է արտահայտվել օրինագծին, սակայն Ազգային ժողովում այն դեռ պետք է քննարկվի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է նա վերաբերվում իր հանձնաժողովի աշխատանքին և դրա արդյունավետությունը կասկածի տակ դնող նախագծին:
Օրինագծի ընդունումով հանձնաժողովները միավորվելու են և, ստացվում է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեկը պիտի լինի, այնպես որ Ռոբերտ Նազարյանն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնվում են բավական վտանգավոր դրության մեջ և նրանցից մեկը ստիպված կլնի գլխավոր պոստը զիջել, եթե, իհարկե, ավելի վատ իրադրություն չառաջանա և բոլորովին նոր մեկը չառաջադրվի նոր հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Հետաքրքիր էր իմանալ, թե պ-ն Նազարյանի գնահատականով հանձնաժողովների միավորումը որքանո՞վ արդյունավետ կդարձնի աշխատանքը` հակամենաշնորհային պայքարի գործում:
«Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք կառավարությանը կետ առ կետ: Ամբողջ աշխարհը գնում է մի ձևի, մենք ուզում ենք գնալ հակառակ ձևի: Մենք ուսումնասիրել ենք աշխարհի լավագույն փորձը և ներդրել Հայաստանում. նոր հեծանիվ հորինելու կարիք չկա»,- պատասխանեց Ռոբերտ Նազարյանը:
«Նոր հեծանիվ» հորինողներից են օրենքի նախագծի աշխատանքային խմբի ղեկավար, «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտ ՀԿ նախագահ Անդրանիկ Թևանյանն ու Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Իսկ արդարացնու՞մ են հանձնաժողովներն իրենց անջատ գոյությունը, արդյունավե՞տ է արդյոք ներկա պահին նրանց աշխատանքը հարցին` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց. «Արդարացնում են, թե ոչ, ժողովուրդը թող որոշի, ժողովուրդը գնահատի: Ես իմ աշխատանքն եմ անում ինձ վերապահված օրենքի շրջանակներում»: Հանձնաժողովների աշխատանքը, միգուցե, կարելի է գնահատել նրանով, թե տնտեսության մեջ քանի տոկոս են կազմում մենաշնորհից զերծ ոլորտները: Այդ տոկոսային հարաբերությունն էլ կլինի հանձնաժողովների գնահատականը` 100 տոկոսանոց սանդղակով:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.