21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...«Ավաղ, քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն –ՀԱԿ ձևաչափով՝ մոռանալով, որ երկխոսությունը նախ և առաջ սեփական ժողովրդի և նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է ծավալել։ Երկխոսություն, որի առանցքում պետության և երկրի հեռանկարն է և ամենակարևորը՝ միջին թվաբանական հայը, որն այսօր աներևակայելի նվաստացումների ճանապարհ է անցնում իր գոյությունն ապահովելու համար»,– քիչ առաջ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
Դաշնակցականներն, իհարկե, խանդով ու վերապահումներով են ընդունում ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության փաստը: Սա նորություն չէ:
Բայց Լիլիթ Գալստյանի կարծիքը փոքր-ինչ դուրս է դաշնակցական օրինաչափության տրամաբանությունից եւ, մեծ հաշվով, ձեւակերպում է այն օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը կամ` քաղաքական գործընթացն առհասարակ:
Քաղաքական ուժերի երկխոսությունը ռացիոնալ կարող է լինել, եթե միտված է հասարակական համաձայնության կայացմանը, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը:
Հակառակ պարագայում` երկխոսություն կոչվածը վերածվում է կաբինետային մի գործարքի, որի երկու կամ մի քանի մասնակիցներ բավարարում են իրենց քաղաքական եւ ոչ միայն քաղաքական հետաքրքրությունները` երկրում առակա պրոբլեմներն անտեսելով, քաղաքացուն մենակ թողնելով իր դարդ ու ցավի հետ:
Կարեւոր մի դիտարկում եւս. Երկխոսության սուբյեկտները պետք է անկեղծ լինեն իրենց համակիրների, այսօրվա եւ պոտենցիալ էլեկտորատի հետ:
Օրինակ, ոչ ոք չի կարող ասել, որ այսօր հասարակությունը, կամ առնվազն` նրա քաղաքականացված հատվածը, չեն մասնակցում այն գործընթացին, որը հնարավոր է` բերի իշխանություն — ՀԱԿ երկխոսությանը: Հասարակությունը, ակտիվ կամ պասիվ, մասնակցում է այս գործընթացին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակության առաջ է հնչեցնում իշխանությանը հասցեագրված պահանջները, իշխանությունը նույնպես ի տես հասարակության է կատարում այդ պահանջները:
Բայց այս գործընթացում քաղաքական սուբյեկտների առաջնորդներն անկեղծ չեն իրենց համակիրների հետ, ինչը կարող է հիասթափեցնել հազարավոր մարդկանց:
Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ ասում են, որ իրենք ունեն իրենց օրակարգը եւ չեն կատարում ընդդիմության պահանջները` դա ծիծաղելի է թվում, որվհետեւ տեսանելի չէ այն հրաշքը, որ մեկեն իշխանության ավտորիտար օրակարգը դեմոկրատական դարձրեց:
Ընդդիմությունն էլ երկխոսության գաղափարը նեղացրել` հանգեցրել է արտահերթ ընտրության նախապատրաստաման ինչ-որ միջավայրի: Սա նույնպես ծիծաղելի է, որովհետեւ ՀԱԿ-ին հետեւող հազարավոր մարդիկ գիտակցում են, որ ներքաղաքական լարվածության լիցքաթափման ֆոնին` արտահերթ ընտրության պահանջը, մեղմ ասած, ադեկվատ չէ:
Երկխոսությունը քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենառացիոնալ միջոցն է, բայց` եթե իշխանության եւ ՀԱԿ առաջին դեմքերին պակասի անկեղծությունը, երկխոսությունից կմնա միայն կամուֆլյաժը, որից ակնհայտորեն գործարքի հոտ կգա:
«Հույս կա, որ 2008-ի մարտից հետո ազատազրկման դատապարտված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ։ Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթևացնում և բարելավում է մարդկանց վիճակը, անկախ քաղաքական և հասարակական ենթատեքստից, դրական է»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը կտարածվի նաև քաղբանտարկյալների վրա։
Հարցին, թե չի՞ վախենում, որ մարտիմեկյան իրադարձություններին արձագանքելով՝ կարժանանա իր նախորդի ճակատագրին և իշխանությունների կողմից «ամենաանհաջող կադր» պիտակավորումը կստանա, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես որևէ գնահատական ստանալուց չեմ վախենում, գնահատական-պիտակներից չեմ վախենում»։ Ըստ նրա՝ այլևս չպետք է թույլ տալ, որ մարտիմեկյան դեպքերը կրկնվեն։
Նման իրադարձությունները, ըստ օմբուդսմենի, հասարակության մեջ բևեռացում են առաջացնում, ինչն էլ, ուզած-չուզած, պիտակավորումներ է ծնում, դրա վկայությունն էլ հենց նախորդ օմբուդսմենի հետ կատարվածն էր։
«Կարծում եմ, որ գործարարները պետք է քիչ լինեն խորհրդարանում, դա ճիշտ է, լավ կլինի, որ այդպես լինի»,- այսօրվա ասուլիսում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Դժվար է ասել` սա մասնավո՞ր, թե՞ կուսակցական տեսակետ է, բայց միանգամայն ճիշտ մոտեցում է:
Այլ խնդիր է, սակայն, գեղեցիկ խոսքեր ասելը, և միանգամայն դժվար է դրանք կյանքի կոչելը:
Գործող խորհրդարանի մեծաթիվ գործարար պատգամավորներից միայն Ռուբեն Հայրապետյանն է կեսբերան ասել, որ իրեն ապագա խորհրդարանում չի տեսնում: Այս հայտարարությանն էլ պետք է վերապահումով մոտենալ, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վերջնական որոշումը թողել է իր կուսակցությանը` ՀՀԿ-ին:
Մյուս գործարարներն այս թեմայով հրապարակավ չեն արտահայտվում, բայց իրենց ողջ ստվերային ազդեցությունն օգտագործում են հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Եվ սա այն համատեքստում, որ խորհրդարանի բացակա պատգամավորների թոփ տասնյակը ղեկավարում են հենց գործարարները:
Նրանք խորհրդարան գալու, քննարկումներին մասնակցելու, ելույթներ ունենալու, օրենսդրական գործունեություն ծավալելու ժամանակ և հավես չունեն:
Այդ դեպքում` գործարարների ինչի՞ն է պետք մանդատը, ինչո՞ւ են նրանք փողեր ծախսում` ազդեցիկ համամասնական ցուցակների «տաքուկ» տեղերում հանգրվանելու համար կամ ինչո՞ւ են կոնկրետ ընտրատարածքներում բարեգործ դառնում` ընտրություններին նախորդող տարիներին:
Գործարարների զգալի մասի համար մանդատը տանիքի պես մի բան է, որը նրանց պաշտպանում է հնարավոր հետապնդումներից, հնարավորություններ է ընձեռում այլոց հետապնդել: Մանդատը նաև միջոց է, որի շնորհիվ հազիվ տառաճանաչ օլիգարխն ինտեգրվում է իշխանության էլիտային, առնում-տալիս է բարձրաստիճանների հետ:
Այս առուծախի արանքում էլ կայանում է օլիգարխիկ համակարգը, որը պաշտոնյային` բիզնեսմեն, օլիգարխին` պաշտոնյա է դարձնում:
Ոմանց կոմֆորտի հաշվին տուժում է քաղաքական համակարգը` սպառողական իր էությամբ խժռելով ամեն մի գաղափար: Տուժում է տնտեսությունը` մոնոպոլ իր կարգավիճակով:
Տուժում է քաղաքացին, որի ուսերին է ընկած օլիգարխիկ համակարգի պահպանության ծանրությունը:
Սահմանադրությունը սահմանում է, որ իշխանությունն ու բիզնեսը տարանջատված են: Սա սահմանադրական պահանջ է և ոչ` ցանկություն: Այնպես որ` իրավաբան Դավիթ Հարությունյանի «լավ կլինի» արտահայտությունը ճիշտ կլիներ, որ հնչեր «պարտադիր է» ձևակերպումով:
Լավ կլինի, որ լավ եղանակ լինի, իսկ սահմանադրությունը պետք է գործի պարտադիր` իր ամբողջ ծավալով, անվերապահորեն:
Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի նկատմամբ հայ համայնքի ներկայացուցիչները, նրանց թվում՝ ջավախահայերը, չեզոքություն են պահպանում, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, սովորաբար հայ համայնքի ներկայացուցիչները, բոլոր երկրներում, նման իրավիճակներում աջակցում են գործող իշխանություններին, սակայն Վրաստանի դեպքում հայերը նախընտրում են չեզոքություն պահպանել:
Միաժամանակ Թորոսյանը նշել է, որ եթե ընդդիմությունը կոնկրետ խոստումներ տա Վրաստանի հայերին, որ կլուծի նրանց խնդիրները, կարգավիճակ կտա Հայ Առաքելական եկեղեցուն, այդ դեպքում հնարավոր է, որ հայ համայնքն աջակցի Վրաստանի ընդդիմությանը: Ի դեպ, վրացական ընդդիմությունն առայսօր որևէ խոստում չի տվել հայ համայնքին:
Ըստ Թորոսյանի, Բուրջանաձեի գլխավորած ընդդիմության կուրսը հուսադրում է, որ կլուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները, բայց Ջավախքի հայերի հիմնական խնդիրը դա չէ, հետևաբար՝ ընդդիմությանը միանալու անհրաժեշտություն էլ չկա:
Շատերն են այս օրերին վերլուծություններ անում իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության շուրջ, հնչում են նույնիսկ անիրական թվացող վարկածներ:
Ըստ վարկածներից մեկի` ՀԱԿ-ն ու իշխանությունն ոչ միայն համագործակցելու են, այլ նաև` որոշակի համաձայնությունների են գալու: Խոսվում է այն մասին, որ կարող է կրկնվել 1999 թ.-ի Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքի նախադեպը:
Այսօր նման մի տեսակետ հնչեցրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը սիրում է հպարտանալ գաղտնի ինֆորմացիաների տիրապետելու իր տաղանդով:
Նա ասում է, որ իշխանության և ՀԱԿ-ի վարքագիծը թելադրվում է արևմտյան կոնկրետ կենտրոնից` նպատակ ունենալով Հայաստանից զիջումներ կորզել հայ-թուրքական և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներում:
Ես չգիտեմ` Կարապետյանն ինչ մոտիվներով է պատկերացնում իշխանություն-ՀԱԿ դաշինքը, բայց այդ հեռանկարն ինձ անիրական է թվում, նաև` ոչ օրինաչափ:
Այո, հնարավոր երկխոսությունը կարող է թուլացնել անտագոնիզմը քաղաքական հիմնական սուբյեկտների հարաբերություններում, սակայն չի կարող առաջացնել դաշինքային հարաբերություններ:
Սխալ է պարոն Կարապետյանի պնդումը, թե ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն ունեն գաղափարական ընդհանրություններ: Սխալ է առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական պայքարի բնութագրիչը բնավ էլ գաղափարական հատկանիշը չէ:
Բացի դրանից, միանգամայն տարբեր են այն իրավիճակները, որոնք առաջացան 1998-ի և 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Կարեն Դեմիրճյանը չընդունեց նախագահական ընտրությունների արդյունքները, բայց չընդդիմացավ դրանց դեմ, հետընտրական զարգացումներ չեղան: Ավելին, մինչև 1999-ի խորհրդարանական ընտրությունները` չեմ հիշում, որ երջանկահիշատակ Կարեն Սերոբիչը հրապարակավ արտահայտված լիներ իշխանության դեմ: Դաշինքի մյուս սուբյեկտը` Վազգեն Սարգսյանը, առանցքային դերակատարություն ուներ այն օրերի իշխանության մեջ, սակայն նա չէր եղել ՀԺԿ նախագահի մրցակիցը նախագահական ընտրություններում:
2008-ի ընտրությունները, դրանց հետևանքները, Մարտի 1-ը շատ լուրջ խոչընդոտ են, որպեսզի Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանան դաշինք կազմել: Նման հեռանկարը գրեթե բացառվում է:
Էլ չասած, որ Հայաստանում դաշինքները ձևավորվում են ոչ միայն միավորող հատկանիշներով, այլ նաև` «ընդդեմ»-ի սկզբունքով: 1999-ին այդ «ընդդեմ»-ի մասին չէր բարձրաձայնվում, բայց բոլորին էլ ակնհայտ էր, որ Դեմիրճյան-Սարգսյան զույգի հաղթանակն էապես սահմանափակելու էր այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
Այսօր Քոչարյանը իշխանությունից դուրս է, և հազիվ թե Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միավորվեն պաշտոնանկ եղած նախագահի դեմ: Միավորող այլ մոտիվներ էլ առանձնապես չեն երևում:
Անցած հանգստյան օրերին հետաքրքիր իրադարձություններ են կատարվել հարևան Վրաստանում:
ԱԺ նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեի գլխավորած միավորումը սկսել է բողոքի ակցիաների շարք` նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով: Ընդդիմադիրները խոստանում են, որ մայիսի 25-ին՝ «Ցասման օրը», նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության վերջն է լինելու: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Վրացական կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլին, որն իր երկրում մեղադրվում է քրեական հանցանքների համար և քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում` խոստացել է հայրենիք վերադառնալ հենց մայիսի 25-ին: Իշխանությունը, հավանաբար, լուրջ չի վերաբերվում այս սպառնալիքին, համենայնդեպս` երկրի նախագահը պաշտոնական այցով արտերկրում է:
Այնուամենայնիվ, ընդդիմության ակցիաները որոշակի լարվածություն ստեղծել են: Մասնավորապես, իշխանությունը երեկ Թբիլիսիում արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու նպատակով, Բաթումիում հատուկջոկատայինները ներխուժել են Բուրջանաձեի կուսակցության գրասենյակ` կալանավորելով մեկ տասնյակից ավել ընդդիմադիրների:
Այսքանով հանդերձ, փորձագետները վստահ են, որ ոչ մայիսի 25-ին և ոչ էլ մոտ ապագայում Վրաստանին հեղափոխություն չի սպառնում:
Ընդդիմության հանրահավաքներին գալիս է առավելագույնը 10000 մարդ: Բուրջանաջեն ասում է, որ իշխանությությունն է խոչընդոտում հանրահավաքների բազմամարդությանը: Այս վարկածին, սակայն, քչերն են հավատում: Թբիլիսի քաղաքում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գերակշռում է ընդդիմադիր էլեկտորատը: Կնշանակի` հասարակությունն այնքան էլ չի հավատում գործող ընդդիմությանը:
Պատճառները մի քանիսն են` վրացական այսօրվա ընդդիմութունը չունի խարիզմատիկ առաջնորդ, կան լուրջ հակասություններ հարթակի գործիչների միջև, ընդդիմության առաջնորդներից ոմանց անուններն ասոցացվում են ռուսական իշխանությունների հետ:
Սակայն ավելի հետաքրքիր է գործընթացների համեմատական վերլուծությունը Հարավային Կովկասի հանրապետություններում: Ադրբեջանում ոստիկանությունը կանխում է ցանկացած հավաք, եթե դրան նույնիսկ մի քանի տասնյակ մարդ է մասնակցում, նույնիսկ` ոչ քաղաքական պահանջներով: Վրաստանում իշխանություն-ընդդիմություն հակադրություն է, որը գուցե չբերի իշխանափոխության, բայց կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի:
Այս համատեքստում շահեկանորեն տարբերվում է Հայաստանը, որտեղ իշխանության և ՀԱԿ-ի ներդաշնակ քայլերի արդյունքում` ներքաղաքական լարվածությունն էապես լիցքաթափվել է: Այս ֆոնին կարող է դրականորեն փոխվել նաև միջազգային հանրության կարծիքը մեր երկրի հանդեպ:
Մայիսի 23-26 նիստերի օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է 21 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն: Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից օրենքների փաթեթը կքննարկվի հատուկ ընթացակարգով:
ՀՅԴ խմբակցությունն առաջարկել է ՀՀ կառավարության պատասխանատվության մասին իր հարցապնդման քննարկումը ընդգրկել մայիսի 23-26 նիստերի օրակարգ: Այն կքննարկվի չորեքշաբթի:
Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման եզրակացությունը:
Այս քառօրյայում կլինի նաև ՀՀ նախագահի կողմից ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր դռնփակ նիստում այդ առաջարկությանը քննարկել և այս քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն էր տվել։
Օրերս Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով աշխատանքից ազատվել է նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը։ Նա համակարգում աշխատել է 32 տարի, և փորձառու մասնագետի համբավ է վայելում։ Գաբոյանի պաշտոնանկության բուն պատճառն առայժմ պարզ չէ։ Նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նա հրամանը ստորագրելուց մի քանի օր առաջ է տեղեկացվել, որ շուտով ստիպված է լինելու հեռանալ համակարգից։ Պաշտոնական հայտարարություն այս մասին առայժմ չի արվել։ Չի բացառվում, որ հանրապետության գլխավոր նոտարի ազատումն աշխատանքից կներկայացվի համակարգում անցկացվող կառուցվածքային փոփոխությունների ենթատեքստում։ Դրանց հետևանքով Արդարադտության նախարարության մի քանի նախկինում համեմատաբար ավտոնոմ ստորաբաժանումներ վերահսկողության վարչության մասն են կազմելու։ Ամենայն հավանականությամբ այս փոփոխությունը նոր պաշտոններ սահմանելու և դրանք յուրայիններին բաժանելու հնարավորություն է ստեղծում, և զարմանալի չէ, որ գործընթացն այդ սկսվում է գլխավոր նոտարից, որը արդարադատության համակարգի ամենայուղոտ պաշտոնն է։
Այսօր Վրաստանի խորհրդարանը «Ռուսական կայսրության կողմից 18–19–րդ դարերի ընթացքում չերքեզ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին» բանաձև է ընդունել։ Ընդ որում բանաձևն ընդունվել է միաձայն. դրան կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող բոլոր 95 պատգամավորները:
Անցած տարվա մարտին չերքեզ համայնքի ներկայացուցիչները դիմել էին Վրասատանի խորհրդարան և խնդրել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը։ Դիմումում չերքեզները ներկայացրել էին Ռուսական կայսրությունում չերքեզ ժողովրդի ոչնչանցման և աքսորման վերաբերյալ ստույգ փաստեր:
Բանաձևի համաձայն՝ Վրաստանը ընդունում է, որ «1763–1864 թթ. Ռուսական կայսրության քաղաքական և ռազմական ղեկավարությունը չերքեզական տարածքներից էթնիկ զտում է ծրագրել և իրականացրել և նպատակասլաց կերպով այդ տարածքներն այլ էթնիկ խմբերով բնակեցրել»:
Սակայն եղբայրական Վրաստանը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը չի ճանաչել:
Հայ ազգային կոնգրեսն առայժմ զերծ է մնում Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկով Ազգային ժողովին դիմելու նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններից։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին, եւ երբ բավարար չափով տեղեկատվություն լինի, թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի համաներումը, ըստ այդմ կխոսենք»,- ասաց նա:
Մուսինյանն ասել է նաև, թե` «Քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հրապարակայնորեն տրված խոստումը պետք է իրականություն դառնա։ Ընթացքը ցույց կտա»:
-
-
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.