06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ Ժիրայր Սէֆիլյանը հայտնեց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ միայն հյուսիս-արեւելյան՝ Թալիշի հատվածում մեր կորուստի չափը կազմում է 7 մլն քառակուսի մետր (1 քառակուսի կիլոմետրը (քառ. կմ) = 1 000 000 քառակուսի մետրի)։.
Մեր նահատակների զոհողությունն իշխանությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Եվ, եթե շարունակենք այս վիճակը հանդուրժել ու կորցրած դիրքերը հետ չբերենք, նոր զոհեր են լինելու: Այստեղ մեղքը բանակինը չէ, մեր մարտունակ ստորաբաժանումները սպասում են հրամանի, մեղքը քաղաքական ղեկավարությանն է, որ իր վախկոտության, ես կասեի՝ դավաճանության պատճառով այդ հրամանը չի արձակում»:
Արդյոք հավաստի՞ է տարածքի կորստի վերաբերյալ հրապարկված թիվը հարցին անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.
«Կուզեի, որ մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին և ուղղեին մեզ, եթե սխալ ենք.7, 6, թե 5 է, իրականությունը սա է: Մեր ինֆորմացիան առաջին գծում գտնվող մարտական ընկերներից է»:
Իրավիճակից դուրս գալու համաը, Սէֆիլյանի խոսքով, հանճար պետք չի լինել.
«Հայ ժողովրդին այսօր մեկ ելք է մնացել, որն էլ հակառակորդին ծնկի բերելն է: Ոչ ոք թող չմտածի, որ ապիկարների դավաճանության պատճառով հայերն այս տարածքից պետք է վերանան, նման բան չի լինելու»,-նկատեց Ժիրայր Սէֆիլյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորմում» վարչության մյուս անդամները հայտարարեցին, որ կամավորների հավաքագրում է սկսվել։
Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն այն մասին, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա:
«Լիարժեք ձևաչափի վերականգնման համար ահագին ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե հանդիպան ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի: Ըստ նրա` ցույց կտա ժամանակը:
«Կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորմանը միջազգային հանրությունը պետք է լիարժեք մասնակցություն ունենա: Խոսքն այն մասին չէ, որ բանակցային գործընթացի փոփոխություն տեղի ունենա, խոսքն այլ մոտեցման մասին է: Օրինակ՝ անթույլատրելի է, երբ Եվրոպական առաջին խաղերը, ՄԱԿ-ի ֆորումը, Ֆորմուլա 1-ը ու նման կարգի այլ միջոցառումներն անցկացվում են Բաքվում: Սա պարզապես անբարոյական է, որովհետև ագրեսորը դրանից թև է առնում: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է զգույշ մոտեցում ցուցաբերի» ,-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` առավել ևս անթույլատրելի է, երբ ժողովրդավարական քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչներն այնպիսի հայտարարություններ են անում այնտեղ, որ երևի դասական ֆեոդալական համակարգերում նման պնակալիզություն չի եղել,-հավելեց Դավիթ Բաբայանը:-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լակմուսային մի թուղթ է` ուղղված միջազգային հանրությանն` իր սեփական արատները վերացնելու համար: Պետք է այս հանգամանքն օգտագործի առաջին հերթին ժողովրդավարական քաղաքակիրթ հանրությունը: Եթե դա չարվի, ապա համաշխարհային հանրության մեջ` քաղաքակիրթ ժողովրդավարկան պետությունների արժեքների շերտում, իրավիճակը լինելու է շատ բարդ»:
«ՀԵՏՔ». Հայաստանում ՌԴ դեսպանությունը չհերքեց հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ դեսպանատան երկրորդ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող։
Չի կարելի բացառել, որ դեսպանատունը չի շտապում արձագանքել այս տեղեկատվությանը, քանի որ պարզապես թքած ունի հայաստանյան հանրային կարծիքի և այն ընկալումների վրա, որոնք կարող է առաջացնել նման լուրջ ենթատեքստեր պարունակող և մեկնաբանելի տեղեկատվությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը, և դեսպանությունը մի կողմից հիմքեր չունի այն հերքելու, իսկ մյուս կողմից՝ պարզապես ցանկացել է ոչ պաշտոնապես, դեսպանության երկրորդական դեմքերի մակարդակով նման կերպ հայաստանյան հանրությանը որոշակի ուղերձներ հասցնել։
Թվում է, թե դեսպանությունը դրդում է Հայաստանին ճանաչել ԼՂՀ-ն՝ դա ներկայացնելով իբրև Հայաստանին զենք մատակարարելու և Ադրբեջանին սպառազինության առումով հակակշռելու, զսպելու նախապայման։ Իրականում, սակայն, այս հայտարարության ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում Հայաստանին զինտեխնիկա մատակարարել, քանի որ վստահ չէ, որ այն չի հայտնվելու Լեռնային Ղարաբաղում։
Բանն այն է, որ Մոսկվան ինքն է հստակ պահանջում Հայաստանից՝ չգնալ ԼՂՀ-ն ճանաչելու քայլին։ Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ մի օրինագծի կապակցությամբ իր իսկ եզրակացությանը, որի իմաստն ընդամենը արտաքին գործոններով պայմանավորված ճանաչումը հնարավոր համարելն էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առիթով հայտարարեց, թե հուսով է՝ կողմերը չեն անի քայլեր, որոնք կխաթարեն հակամարտության գոտում հաստատված «փխրուն խաղաղությունը»։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելացրեց, թե Երևանից իրեն հստակ ասվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի համապարփակ կարգավորման շրջանակում, այլ ոչ թե միակողմանիորեն։ Լավրովը բաց տեքստով փաստորեն, ասաց, որ Երևանը Մոսկվային տվել է ԼՂՀ-ն երբևիցե միակողմանիորեն չճանաչելու խոստում։
Էականն այն չէ՝ Երևանն իսկապե՞ս Լավրովին տվել է նման երաշխիքներ, թե՞ նման հայտարարությամբ ՌԴ արտգործնախարարը պարզապես ճնշում է գործադրում Երևանի վրա՝ այդ քայլին չգնալու և Մոսկվային ծանրագույն դիվանագիտական ընտրության առջև չկանգնեցնելու համար։ Էականն այն է, որ մի կողմից՝ Հայաստանի առջև հստակ դրվում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ միայն ճանաչելու դեպքում Ռուսաստանից ստացված կամ գնված զենքն ու զինտեխնիկան Արցախին տրամադրելու պահանջը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը յուրօրինակ ձևով բացատրում է, որ Հայաստանը սպառազինություն չի ստանում, որպեսզի այն չկիրառի ղարաբաղյան պատերազմում և չի ստանալու, քանի դեռ կա դրա «վտանգը»։
Մոսկվայի իրական մտավախությունը պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը ԼՂՀ-ն ճանաչելուց հետո Ստեփանակերտի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու և Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջականորեն Ադրբեջանի հետ ռազմական բախման մեջ մտնելու Երևանի հնչեցրած նախզգուշացումն է։ Մոսկվայում հասկանում են, որ դրա կենսագործման դեպքում Հայաստանը, ելնելով ռազմական համագործակցության պայմանագրերից, գուցե պահանջի Մոսկվայից օգնություն ցուցաբերել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում, ինչը հղի է Թուրքիայի հետ նոր մակարդակի ռազմական առճակատման մեջ մտնելու հեռանկարով։ Եվ ահա որպեսզի Հայաստանը չգնա այդ քայլին, մի կողմից նրա առջև հստակ դնում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ այդ զինտեխնիկան Արցախ չփոխանցելու պահանջը։
Երկրորդը Ադրբեջանի հետ ունեցած որոշակի հնարավոր պայմանավորվածություններն են, որոնք նաև հասկանալի են դարձնում, թե ինչու ռուսական կողմը չի շտապում Հայաստանին մատակարարել այն զինամթերքն ու զինտեխնիկան, որը վերջինս գնել է 200 մլն դոլարի վարկով, և որի պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր գրեթե մեկ տարի առաջ։
Այս տարվա մարտին, այսինքն՝ ապրիլյան քառօրյա թեժ ռազմական գործողություններից բառացիորեն օրեր առաջ, երբ ռուսական կողմը տարօրինակ կերպով պաշտոնապես հրապարակեց այդ պայմանագրով Հայաստանի գնած զինտեխնիկայի՝ գաղտնի համարվող ամբողջական ցանկը, Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ պահանջելով տալ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի հայտնվելու իր «օկուպացված տարածքում», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում։ Դրան ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդամենը հայտարարեց, որ իրենք պահում են կողմերի միջև ուժային բալանսը, և որ Ռուսաստանը երբեք չի անի քայլեր, որոնք, ուշադրություն դարձնենք՝ կվնասեն Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններին։ Դրանից գրեթե անմիջապես հետո անակնկալ կերպով Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իբր, Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ քննարկելու այդ երկիր մատակարարված զինտեխնիկայի դիմաց կուտակված պարտքերի վերադարձման հարցը։
Ապրիլի 7-ին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, խնդրեց միջնորդել, որպեսզի ռուսական ռազմաարդյունաբերական համապատասխան ձեռնարկություններն արագացնեն վարկային պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի մատակարարումները։ Դա հասկանալի դարձրեց, որ ռուսական կողմը չի ուզում կատարել պայմանագրային իր պարտավորությունները զինտեխնիկայի մատակարարման վերաբերյալ, և որ Ռոգոզինը ոչ թե պարտքերի վերադարձման համար էր Բաքու մեկնել, այլ արդեն իսկ Արցախի վրա հարձակում պլանավորող Ալիևին հանգստացնելու, որ այդ պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի որևէ խմբաքանակ դեռևս Հայաստան չի ուղարկվել, հետևաբար դրանք չեն կարող լինել Արցախում։ Այսպիսով, Ռուսաստանը Բաքվին տվեց նրա ցանկալի երաշխիքներն առ այն, որ հայկական կողմը չունի այն համարժեք զինտեխնիկան, որոնցով կարող է պատասխանել ադրբեջանական ԶՈւ-ին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Այսինքն՝ հիմք ընդունեց ոչ թե Հայաստանի հետ իր «ստրատեգիական դաշնակցային» հարաբերությունները, այլ Ադրբեջանի հղած բողոքի նոտայով ներկայացված պահանջները։
Եվ ահա Հայաստանում ՌԴ դեսպանատունը Բաքվին երկրորդ անգամ է հավաստիացնում, որ ոչ միայն այդ զինտեխնիկան Արցախում չէ, այլև գուցե Հայաստան չի մատակարարվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Արցախի պաշտպանության համար Ադրբեջանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու իր սպառնալիքներից։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Մոսկվայի իրական պահանջը Երևանից այն է, որ վերջինս չմիջամտի ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին՝ գոնե մինչև այն պահը, երբ Մոսկվան ինքը հարկ կհամարի դա թույլատրել Երևանին։ Սա այլ կերպ կոչվում է ռազմական շանտաժ։
Բայց Մոսկվայում չեն հաշվարկել, որ դա անիմաստ շանտաժ է, որովհետև թե Հայաստանում և թե ԼՂՀ-ում սա ընկալվում է ոչ թե զուտ որպես ղարաբաղյան հարց, այլ գոյապայքար՝ բառի բուն իմաստով։ Հետևաբար որքան ինտենսիվորեն է կիրառում այդ շանտաժը, այնքան արագացնում է Հայաստանը բոլոր իմաստներով կորցնելու գործընթացը։
Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն:
Այս մասին հունական Ef.Syn-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
Ինչպե՞ս սկսվեց վերջին պատերազմը:
Արդեն 22 տարի է, որ գոյություն ունի հրադադարի համաձայնագիրը, բայց այդ 22 տարիների ընթացքում միշտ ադրբեջանցիների կողմից եղել են հարձակումներ ոչ միայն հայկական դիրքերի, հայ զինծառայողների, այլեւ հայկական գյուղերում եւ հասարակ բնակիչների դեմ: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից աճող ագրեսիայի նշաններ եւ զորքերի կուտակումներ մեր սահմանների մոտ: Մենք շարունակաբար ընդգծել ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին, որ ադրբեջանցիները զենք ու զորք են կուտակում եւ ավելացնում են իրենց ագրեսիվությունը, բայց եւ դիվանագետները, եւմիջազգային լրատվամիջոցները անտեսեցին դրանք: Ադրբեջանը տարիներ շարունակ պատերազմը վերսկսելու պայմաններ է ստեղծել:
Ես չեմ խոսում միայն Ադրբեջանի սպառազինությունների աճի եւ հակահայկական քարոզչության, այլեւ Բաքվի կողմից Մինսկի խմբի առաջարկներից շարունակաբար հրաժարվելու մասին: Եվ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ ոչ միայն հարձակում էր մեր երկրի, այլեւ Մինսկի խմբի խաղաղության ջանքերի դեմ: Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են համաշխարհային խաղաղության ու տարածաշրջանային կայունությանը:
Ինչու պատերազմը հենց հիմա սկսեցին:
Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթեւեկությամբ փողոց էր:
Արդյոք այդտեղ դեր են խաղացել նավթի եւ գազի գների անկումը, ինչը Բաքվին մեծ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնեցրել, նաեւ դաշնակից Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը:
Ես չեմ խորանա պատճառների վերլուծության մեջ, միայն մի կարեւոր դիտարկում կանեմ: Ադրբեջանի ղեկավարությունն ու նախագահը չեն ուզում տեսնել խնդրի դիվանագիտական ու բանակցությունների ճանապարհով լուծում: Եթե նա չի ստանում այն, ինչ ուզում է, նա կարող է վերսկսել պատերազմը: Այնպես որ, նրանք պատասխանատվություն են կրում սանձազերծված պատերազմի համար, եւ ոչ թե պատճառներով նրանք. Մենք վստահ ենք, որ Բաքուն շարունակելու է պատերազմի ուղին:
Այդուհանդերձ, Թուրքիան խրախուսում է Բաքվին, մասնավորապես, պատերազմից մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «մինչեւ վերջ» կաջակցի Բաքվին եւ որ Ղարաբաղը «մի օր կվերադառնա օրինական սեփականատիրոջը՝ Ադրբեջանին»:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամությունն ու համագործակցությունը երեկ չի սկսվել: Արդեն 1988-ից, նախքան ԽՍՀՄ փլուզումը, Անկարան Բաքվի կողմից էր: Տարիներ շարունակ Թուրքիան զինում եւ վարժեցնում է ադրբեջանական բանակը, որի նպատակը պատերազմն է:
Նախկինում Ռուսաստանի համակրանքը կարծես Հայաստանի կողմն էր, սակայն վերջին պատերազմում Մոսկվայի հետ կային որոշակի տարաձայնություններ եւ նրանք նաեւ զենք են վաճառել Բաքվին:
Ռուսաստանը դարեր շարունակ հեգեմոն դեր ունի Կովկասում՝ կապված իր դիրքի ու մեծության հետ ու դա նորմալ է: Իհարկե, մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց նա զենք է վաճառում նաեւ Հայաստանին: Այս խնդիրը մենք բազմաթիվ անգամ բարձրացրել են ռուսական կողմի առջեւ: Բայց քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել դիվանագիտական եւ խաղաղ միջոցներով, տարբեր երկրների կողմից զենք է վաճառվելու: Ադրբեջանը զենք է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Իսրայելից եւ որոշ եվրոպական երկրներից:
Ի՞նչ լուծում կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Լուծումն ավելի հեշտ կլինի, եթե տարածաշրջանի ժողովուրդներն առաջ ընթանան ժողովրդավարության ճանապարհով եւ երկրների կառավարություններն ունենան ժողովրդական մանդատը:
Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու ժողովուրդների ինքնիշխանությանը, նաեւ Արցախի ժողովրդի ինքնիշխանությանը, որն ինքնորոշման իրավունք ունի, որին հասել է ժողովրդավարական ճանապարհով:
Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորները բարձրացրել են Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Արդյոք սա ճնշման ձեւ է՝ խուսափելու համար Ադրբեջանի ագրեսիվ քայլերի կրկնությունից ԼՂ-ում:
Ես ցանկանում եմ, որպեսզի պարզ լինի, որ եթե կա Ադրբեջանը նորից հարձակում գործի, դա վերջ կդնի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացին եւ դիվանագիտական լուծմանն այս հարցում: Այս կարծիքին են նաեւ Մինսկի եռանախագահներն ու այլ եվրոպական երկրներ: Ավելորդ է ասել, որ եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն:
Սակայն, աշխարհում փոքր երկրների թվի աճելու միտումն անհանգստացնում է շատ եվրոպական երկրների, էլ չենք խոսում Կոսովոյի եւ օկուպացված Կիպրոսի խնդիրների մասին:
Սխալ է զուգահեռներ տանել Ղարաբաղի եւ Կոսովոյի կամ Կիպրոսի միջեւ: Դրանք դարբեր դեպքեր են՝ իրենց առանձնահատվություններով ու բնութագրիչներով: Նրանք, որոնք պնդում են, որ կան նմանություններ, նրանք չեն ցանկանում լուծել խնդիրը: Խնդիրները լուծվում են ոչ թե զենքի եւ տիրապետման, այլ ժողովուրդների ժողովրդավարական, ազատ կամարտահայտման միջոցով:
Մենք ուզում ենք, ժողովուրդներ եւ երկրներ, որտեղ գերակշռում են զենքով հարցեր լուծելու ցանկությո՞ւնը, թե՞ երկրներ, որտեղ խնդիրները լուծվում են ժողովուրդների ժողովրդավարական արտահայտման, ազատության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Ձեզ չի՞ մտահգում, որ Ադրբեջանը վերջին տարիներին թարմացնում է իր սպառազինությունը՝ օգտագործելով Եվրոպա նավթի ու գազի արտահանումից ստացվող միջոցները: Արդյոք սա կարող է ազդել որոշ երկրների, այդ թվում Հունաստանի հետ Ձեր հարաբերությունների վրա, որոնք առեւտրային եւ էներգետիկ շահերը Բաքվում:
Մեր թանգարանները համագործակցության եւ մեր ժողովուրդների եղբայրության օրինակներ են, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Նավթն, ի վերջո, վաղ թե ուշ, կվերջանա, իսկ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ ոչ մի կապ չունեն, այնպիսի ժամանակավոր բաների հետ, ինչպիսին նավթն է: Սա է իմ պատասխանը ձեր հարցին:
«Եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Եղել է մարդը վարչապետ, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որ կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Եթե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Նախ` զանգվածային ոչնչացման նպատակով իրենք արդեն զենքեր են կիրառում և դրանով անընդհատ սպառնում են մեզ` չունենալով դրա համար ոչ հիմք, ոչ էլ դրա արտոնությունն ու հնաարվորությունը, իսկ Հայաստանը պետք է ամեն պահի էլ մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և բոլոր հնարավոր միջոցներով պետք է դա իրականացնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` վերահաստատելով, որ ՀՀ-ն միջուկային զենք ունի:
Նա չբացառեց, որ հնարավոր է վաղուց ենք ունեցել միջուկային զենք. «Ի վերջո, եղել ենք միջուկային տերության մաս, թե ինչպես է բաշխվել, ինչպես է կատարվել, շատ անհայտ պատմություններ կան»: Ա.Ռուստամյանը վտանգ չի տեսնում, որ ՀՀ-ն իսկապես պարզվի, որ միջուկային զենք ունենք. «Երբ որ պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:
168.am-ի դիտարկմանը, որ ԵՄ-ն մտադիր է ստուգումներ իրեականացնել, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Թող ստուգեն, բայց նախ թող ստուգեն բալանսը: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է անթաքույց և սպառնում է կիրառել արգելված զինատեսակներ»:
Թե ինչո՞ւ է ռուսական զենքը ուշանում, պատգամավորը տեղյակ չէ, բայց հայտարարեց, որ ՀՀ զինանոցը պետք է ծառայի ԼՂՀ անվտանգությանը:
Անդրադառնալով Արցախի ճանաչման խնդրին` Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն, որպեսզի այդ գործընթացը կատարվի միջազգային մակարդակով և դա եղել է Մինսկի խմբի գործընթացում ՀՀ-ի ամենամեծ զիջումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերթական հիստերիան է բարձրացրել ՀՀ պատգամավորների հայտարարության կապակցությամբ, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչըհայտարարել է, որ պետք է ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
REGNUM գործակալությունը երեկ «Ինչո՞ւ Ադրբեջանը համարձակվեց բլից-կրիգի գնալ Ղարաբաղում» վերնագրով հոդվածում փորձել է պարզել, թե Ադրբեջանն ինչու հենց ապրիլի 1-ին «ռազմական ավանտյուրա» սկսեց Ղարաբաղի դեմ: Ըստ ռուս փորձագետների, պատճառը շատ պարզ է` երբ ռուսները հայերի հետ համաձայնության եկան վարկով Հայաստանին «Սմերչ» և «Սոլենցեպյոկ» զենքեր տրամադրելու շուրջ, Բաքուն խիստ անհանգստացավ: Անշուշտ, Թուրքիայի հորդորով որոշվեց հարձակվել Ղարաբաղի վրա, քանի դեռ հիշյալ զինատեսակները Հայաստան չէին բերվել:
Մինչ ապրիլի 1-ն Ադրբեջանը Ռուսաստանից արդեն գնել էր 100 հատ Т-90С, 100 հատ ГМП-3, 36 հատ САУ, 18 հատ «Սմերչ», 18 հատ ТОС-1А «Սոլնցեպյոկ», 10 հատ մարտական հակատանկային ինքնաշարժ կոմպլեքս` «Խրիզանթեմա-С», 300 հատ ПЗРК Игла-С` 1500 հրթիռով, 60 հատ «Ми-17» տեսակի տրանսպորտային ուղղաթիռ, 24 հատ «Ми-35м» հարվածային ուղղաթիռ: Ահա այսքան զենքի առկայության պայմաններում Բաքուն որոշեց հարձակվել Ղարաբաղի վրա:
Ըստ ռուս փորձագետների, հայերն էլ բավականին շատ հզոր զենքեր ունեն: Օրինակ` երկու կողմերն էլ ունեն ”Точка-У” օպերատիվ-տակտիկական կոմպլեքսներ, բայց հայերի մոտ այն անհամեմատ մեծ քանակի է:
Միով բանիվ, ռուս փորձագետների եզրակացությամբ, Բաքվի բլից-կրիգ ծրագիրը տապալվեց հայերի պրոֆեսիոնալ պաշտպանության շնորհիվ:
Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, որ իբրՌԴ նախագահ Վ. Պուտինը պատրաստվում է ոչ պաշտոնական այցով մեկնել Բաքու՝ հանդիպելու Իլհամ Ալիևի հետ: Հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել այն մասին, որ իբր ռուսները Ադրբեջանին նոր առաջարկներ են պատրաստվում անել ԼՂ հարցում: Ժամեր անց Պուտինի Բաքու մեկնելու լուրը հերքվեց: Պարզվեց, որ այդ լուրը տարածել էր Ռուս-ադրբեջանական բարեկամության կոմիտեն, որի համաձայն իբր Պուտինի ինքնաթիռն արդեն պատրաստ էր Բաքու մեկնելու:
Հետագայում, երբ այդ իբր այցը չիրականացավ, նույն աղբյուրները նշում էին, որ իբր այդ այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ ընդհամենը հետաձգվել է: Ադրբեջանական ռազմական վերնախավին մոտ կանգնած շրջանակների կարծիքով այս ողջ ինֆորմացիան ծայրից ծայր բլեֆ էր: Այդ ամենի նպատակն էր վիժեցնել Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը նախապատրաստված էր մայիսի 8-ին, մանավանդ որ ըստ այդ շրջանակների իբր ադրբեջանական զինվորների ոգին չափազանց բարձր էր, և որոնք տրամադրված էին մեծ հարձակում սկսել ղարաբաղյան ճակատում, սակայն ըստ այդ շրջանակների այդ հարձակումը ձախողեցինռուսական շրջանակները, ռուսական ադրբեջանական համայնքի ազդեցիկ գործիչները և ալիևյան շրջապատում գործող այն շրջանակները, որոնք մերժում են հարցի պատերազմական լուծումը և որի պայմանական լիդերը համարվում է այդ երկրի արտգործնախարար Մամեդյարովը:
Նշենք, որ այդ օրերին ադրբեջանական զինվորական վերնախավը ինտենսիվ տարածում էր զինվորներին ոգեշնչող տեսանյութեր, որը և պետք է պատրաստեր այդ հասարակությանը մեծ պատերազմի:
https://www.youtube.com/watch?v=OywRUMg2jGY
https://www.youtube.com/watch?v=4fVyGrvyftI
https://www.youtube.com/watch?v=JeEPJMvIPWM
Երեկ Արցախում էին գտնվում ՀՀ ԱԺ Արտաքին եւ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին զորքերի մշտական հանձնաժողովների անդամները, որոնք հանդիպում են ունեցել ԼՂՀ ԱԺ նույն հանձնաժողովների, քաղաքական շրջանակների հետ, այցելել են տարբեր բնակավայրեր: Զրուցեցինք պատվիրակության անդամ, Արցախ մեկնած պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
— Պարոն Թորոսյան, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կանխատեսումներ կան, անգամ կարծիքներ են հնչում, թե այս անգամ միգուցե հայկական կողմը հարձակվի: Այս առումով ի՞նչսպասումներ կան ԼՂՀ—ում:
— Արցախի բնակիչներն արդեն դուրս են եկել ապրիլյան առաջին օրերի լարվածությունից եւ ապրում են բնականոն կյանքով: Արցախցիները զինվորագրվել էին բանակին, ու բոլորը առաջնագծերում էին: Իհարկե, նրանց որոշ մասը վերադարձել է, քանի որ գարնանացանն է սկսվել: Բայց կամավորական եռանդն ու մեր հայրենիքի պաշտպանության խնդիրը բոլորին համախմբել է: Ժողովուրդն ավելի շատ մտահոգված է ոչ թե պաշտպանական խնդիրներով, այլ՝ արտաքին դիվանագիտական, քաղաքական: Օրինակ, քննարկվում էր Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման կամ չճանաչման հարցը:
— Արցախում ինչպե՞ս են վերաբերում այդ նախագծին:
— Հիմնական տրամադրվածությունն այն է, որ ճանաչումը պետք է դիվանագիտորեն կապել Ադրբեջանի վարքագծի հետ: Գերիշխող տեսակետն այն է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների է գնում, այդ դեպքում ՀՀ-ն կդնի ճանաչման հարցը:
— Իսկ եթե որոշակի հրադադար պահպանվի, ճանաչումը նպատակահարմար չի՞ լինի:
— Նպատակահարմարությունը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ: Եթե մենք գտնում ենք, որ կամուրջներն ամբողջապես այրված չեն, եւ Մինսկի խումբը դեռեւս կարող է շարունակել իր խաղաղարար առաքելությունը, այդ դեպքում մենք համարում ենք, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման ժամանակը չէ: Իսկ Արցախի թե՛ քաղաքական շրջանակների, թե՛ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ դեռ պետք է սպասել, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը դեռ չի կարելի ձախողված համարել:
— ԼՂՀ ճանաչման նախագծի վերաբերյալ բավականին բացասական արձագանք եղավ Մինսկի խմբի անդամ երկրներ ԱՄՆ—ից ու Ռուսաստանից: Այդ երկրներն ինչո՞ւ այդքան բուռն արձագանքեցին:
— Հակազդեցությունը պայմանավորված էր համանախագահների միջնորդական առաքելության հնարավոր ձախողումից: Եթե մենք ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, բանակցությունների նյութը սպառվում է: Եվ միջնորդական առաքելությունն այդ դեպքում անելիք չի ունենում, հետեւաբար այդ երկրները պետք է դեմ արտահայտվեն: Իսկ Ադրբեջանի դեպքում դա մեծ, կարելի է ասել՝ կործանարար խնդիր է, քանի որ ԼՂՀ ճանաչման դեպքում այդ երկիրը, փաստորեն, հայտնվում է բարդ խնդրի առջեւ, քանի որ ԼՂՀ-ն այդպիսով կունենա կարգավիճակի փոփոխություն՝ կդառնա մասնակի ճանաչված երկիր: Իսկ Հայաստանի դիվանագիտական լուրջ աշխատանքի արդյունքում հնարավոր է այլ երկրներ նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը: Ադրբեջանի համար դա անընդունելի է, իսկ մեզ համար ճանաչման հարցը օրակարգ բերելը պատերազմը չվերսկսելու հարցում զսպող գործոն է: Համանախագահներն էլ դա կարող են դարձնել Ադրբեջանին խաղաղ բանակցությունների սեղան մղելու գործիք: Հատկապես որ վերջին շրջանում այդ երկրի պատերազմական հռետորաբանությունը գրեթե անկասելի է, եւ համանախագահները գրեթե չէին կարողանում դրա դեմն առնել: Օրակարգում Արցախի ճանաչման հարցի հայտնվելը կարող է լուրջ զսպաշապիկ լինել:
— Արցախում ստացած տպավորությունից կամ տեղեկություններից ելնելով՝ ի՞նչ եք կարծում, սահմանին աննախադեպ քանակությամբ զինտեխնիկա կուտակելով՝ Ադրբեջանը հարձակմա՞ն, թե՞պաշտպանության է պատրաստվում:
— Ամեն ինչ էլ հնարավոր է: Ամեն դեպքում ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն նոր բախումների: Եթե մենք վստահորեն հանդես գանք ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում, դա կզսպի Ադրբեջանին՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից:
— Ամեն ինչ հնարավոր է ասելով ի՞նչ նկատի ունեք: Այսինքն,Ադրբեջանը հայկական կողմից հարձակման վտա՞նգ է զգում:Հայկական կողմից հակահարձակման անցնելու մտադրությո՞ւն կա:
— Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է ե՛ւ տեւական դադար, նաեւ՝ հարձակման դեպքում մենք անմիջապես հակահարձակման անցնենք: Այդ ամենը նախ պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով եւ խնդրի վերաբերյալ համանախագահների գործունեությամբ:
— Հայտնի է, որ ԼՂՀ—ն կորցրել է որոշակի դիրքեր: Ճի՞շտ են այնտեսակետները, թե հայկական կողմը կվերսկսի բանակցություններըայդ դիրքերի վրա վերահսկողությունը վերականգնելուց հետոմիայն:
— Այս պահին բանակցությունների մասին խոսելը շատ վաղ է, քանի որ առաջնագծում եթե չասենք՝ պատերազմական վիճակ է, ապա նաեւ խաղաղ վիճակ չէ: Կողմերը, նաեւ հայկական կողմը, դեռ պատրաստ չեն բանակցությունների:
— Իսկ Ռուսաստանից խոստացած 200 մլն դոլարի զինտեխնիկայիառաքումը կապ ունի՞ բանակցությունների հետաձգման հետ:Այսինքն, զինտեխնիկան ստանալուց հետո նոր հայկական կողմըկվերսկսի՞ բանակցությունները:
— Այդ հարցը խնդրի հետ անուղղակի կապ ունի, եւ կարծում եմ, որ առաջնագծում Ադրբեջանին պետք է ստիպել ենթարկվել մեր խաղի կանոններին: Դրանից հետո ավելի ռեալ կլինի բանակցությունների վերսկսումը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակի ու հնարավոր զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
-Պարոն Կիրակոսյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի ՞ նչ ռազմաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում` թե’ Հայաստանի ու Ադրբեջանի, թե’ տարածաշրջանով հետաքրքրված պետությունների շահերի տեսանկյունից:
-Ապրիլի 2-ից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծեց: Հրադադարի ռեժիմի խախտման նախկին դեպքերի համեմատ, հիմնական տարբերությունն այն էր, որ սա Ադրբեջանի կողմից շատ ավելի մեծ հարձակում էր: Ամենակարեւոր փոփոխությունը, որին մենք ականատես եղանք, Ադրբեջանի ռազմավարության փոփոխությունն էր:
1994 թ-ին կնքված զինադադարի պայմանագրից հետո առաջին անգամ Ադրբեջանը փորձեց տարածքներ գրավել: Նրան դա հաջողվեց: Այս հանգամանքը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես հաջողություն: Կարեւոր է նշել, որ չկա որեւէ զսպման մեխանիզմ, ոչ ոք որեւէ կերպ չի զսպում Ադրբեջանին: Ավելի, լայն` տարածաշրջանային առումով, ապրիլյան պատերազմը երկու կարեւոր հանգամանք ցույց տվեց: Առաջինը այն է, թե ինչ չեղավ ապրիլի 2-ին:
Հայաստանը կարծես թե հետ կանգնեց եւ իր ամբողջ ներուժը չօգտագործեց, բայց այս հանգամանքը նաեւ ցույց է տալիս, որ Ադրբեջանի հաջորդ փորձի ժամանակ, ամենայն հավանականությամբ, նման սահմանափակում այլեւս չի լինի: Եթե Ադրբեջանը երկրորդ անգամ հարձակվի, դա կլինի սպառնալիք ողջ տարածաշրջանի համար` Բաքու-Ջեյհանից մինչեւ Վրաստան:
Այսինքն, այս իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հաջորդ հարձակումը կլինի ուղղակի սպառնալիք Վրաստանի, միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ համար: Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը եւ միայն Ադրբեջանն է տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը:
-Ի ՞ նչ դասեր տվեց ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերին ու քաղաքական ղեկավարությանը:
-Եթե նայենք ռազմական տեսնկյունից, ապա մի քանի դասեր կան: Առաջինն այն է, որ Ադրբեջանը այլեւս նախկին հակառակորդը չէ, այսինքն, Ադրբեջանը դարձել է ավելի անկանխատեսելի, նրա գործողությունները չեն տեղավորվում ռազմական տրամաբանության մեջ: Երկրորդ դասն այն է, որ այլեւս չենք կարող վերադառնալ այն իրականությանը, որը կար ապրիլի 1-ին: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ նախկինում կնքված զինադադարը Ադրբեջանը մերժում է: Երրորդ եւ ամենայն հավանականությամբ ամենակարեւոր դասը քաղաքական զարգացումներին է վերաբերվում:
Ստեղծված իրավիճակում կոռուպցիան, որը գոյություն ունի քաղաքական տարբեր շրջանակներում, դարձել է ազգային անվտանգության սպառնալիք եւ սա ավելի բացահայտ է դարձնում Հայաստանի թերություներն ու ազգային շահը` որպես այդպիսին, սա ցույց է տալիս այն բացասական երեւույթները, որոնք առկա են: Դա ժողովրդավարության պակասն է, կոռուպցիան է, թույլ տնտեսությունն է: Այլ կերպ ասած, կոռումպացված օլիգարխները, լինեն նրանք համազգեստով, թե առանց համազգեստի, հանդես են գալիս որպես գործիք Ադրբեջանի ձեռքում:
-Ինչպե ՞ ս եք գնահատում պաշտոնական Մոսկվայի դերակատարությունը: Գիտենք, որ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը կայացավ հենց այնտեղ` Մոսկվայում եւ Մոսկվայի միջնորդությամբ: Այդ օրերին նաեւ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով բարձրացվեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքի խնդիրը: Փաստորեն, ստեղծված իրավիճակում մի կողմից Մոսկվան միջնորդ է, մյուս կողմից, շարունակում է զինել Ադրբեջանին, իսկ Հայաստանին տրամադրվելիք սպառազինությունն ուշանում է:
-Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը համաձայնություն էր այն մասին, որ ռազմական գործողությունները դադարեցվում են, բայց դա զինադադար չէր: Կարեւոր է նշել, որ Մոսկվայում ներկայացված էին միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի գլխավոր շտաբների ղեկավարները, ԼՂՀ ներկայացուցիչն այնտեղ չէր: Սրանից բացի, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանը կարծես թե հանդես եկավ Հայաստանին դավաճանելու դիրքերից:
Այլ կերպ ասած, բոլոր խաղացողների դիրքորոշումները, լինի դա Ֆրանսիան, Ադրբեջանը, թե Թուրքիան, ավելի ակնհայտ են եւ կանխատեսելի: Միակ անկանխատեսելի դերակատարը Ռուսաստանն է: Եվ հաշվի առնելով պատմության դասերը, կարող ենք ասել, որ հայերի համար ամենավտանգավոր թշնամիները գտնվում են մեր ներսում, նման գործողություններ տեղի են ունենում մեր դաշնակիցների , մասնավորապես, Ռուսաստանի քայլերի արդյունքում:
-Իսկ Հայաստանին տրամադրվելիք սպառազինության ուշացման պատճառը ո՞ րն է Ձեր կարծիքով, տեխնիկական է, թե՞ միտում կա այստեղ:
-Ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունը: Նա զենք է վաճառելու եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, սակայն այս ուշացումը պատահականություն չէր, դա միտումնավոր էր արված: Միեւնույն ժամանակ, եթե ռազմական տեսանկյունից խնդիրը դիտարկենք, ապա սպառազինությունը հավասարության, բալանսի միայն մի կողմն է ներկայացնում, հավասարապես կարեւոր է դիտարկել նաեւ այն գործոնը, թե ինչ որակի զինվորներ են կրում այդ զենքերը: Այս համատեքստում Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքերն ավելի ուժեղ են, քան Ադրբեջանի տեխնիկական առավելությունը:
-Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանը ռազմական հանցագործության գնաց, նախ փաստացի, որպես ագրեսոր պատերազմական գործողություններ սանձազերծեց, այդ ընթացքում նաեւ ռազմական հանցագործություններ կատարեց` խոշտանգումներ, չթույլատրված զենքի օգտագործում… Այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ եւ տարածաշրջանով հետաքրքրված պետությունների արձագանքը արդյո՞ ք համարժեք էր:
-Ոչ, համարժեք չէր, իրական պատասխանն այն է, որ մասնավոր կերպով միգուցե միջազգային հանրությունն ընդունել է այս հանցագործությունները, բայց հրապարակային ոչինչ չի ասել եւ սա է նաեւ պատճառը, թե ինչու է Ադրբեջանն այսքան ինքնավստահ: Ադրբեջանին զսպելու միջազգային հանրության ջանքերի բացակայությունը եւ Ադրբեջանի վտանգավոր սանձարձակությունը բերում է մի իրավիճակի, երբ խնդիրը դառնում է այն, թե արդյո՞ ք Ադրբեջանը նորից կհարձակվի, այլ այն, թե երբ կհարձակվի:
-Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունից հետո էլ իրականում զենքերը շարունակում են կրակել: Այս պայմաններում խնդրի խաղաղ կարգավորման հնարավորություն, ռեսուրս ունե՞ ն կողմերը , ինչի՞ կարող է հանգեցնել ստեղծված իրավիճակը:
-Իրական պատասխան այն է, որ մենք չգիտենք: Սա մեծ խնդիր է, սակայն, եթե վերլուծական տեսանկյունից նայենք, Մոսկվայի կողմից առաջարկված համաձայնությունը բանավոր էր, գրավոր չէր եւ քանի որ դա զինադադարի համաձայնագիր չէր, այն միտված էր այդ պահին կրակը դադարեցնելուն, ոչ ներկա իրավիճակին: Դա նաեւ ցույց տվեց այն սահմանափակումները, թե ինչի կարող է Ռուսաստանը հասնել: Այս տեսանկյունից եւ այս պահին ՀՀ նախագահը ճիշտ դիրքորոշում է որդեգրել, նա չի գնում բանակցությունների, քանի դեռ անվտանգության երաշխիքների հարցը լուծված չէ:
-Արդյո՞ եք ստեղծված պայմաններում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն իրական է, պատերազմի վերսկսման վտանգ կա՞: Ի՞ նչ զարգացումների կարող ենք սպասել:
-Մենք պետք է ակնկալենք մի քանի շարունակական նմանատիպ բախումներ եւ հարձակումներ, քանի որ հիմա ոչ ոք եւ ոչինչ չի կարող Ադրբեջանին զսպել, մենք էլ մեր կողմից շատ քիչ բան կարող ենք անել նրան կանգնեցնելու համար: Սակայն եւ դիվանագիտորեն եւ ռազմական տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի վճարելիք գինն այս ամենի համար ավելի բարձր լինի:
Ադրբեջանը ներկայումս ներգրավված է շարունակական պատերազմի տրամաբանության մեջ, որը ենթադրում է, որ պետք է անընդհատ հարձակումներ լինեն, որոնք Հայաստանին կթուլացնեն, սակայն ինչպես Ստալինգրադի դեպքում, այս դեպքում էլ, դա չի գործի, հայերին չի թուլացնի, հակառակը, ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք միասնական դարձանք: Այս առումով, որքան էլ վատ երեւույթ լինի պատերազմ, հնարավոր է Ադրբեջանը եւս մեկ պարտության կարիք ունի , որպեսզի վերջնականապես հրաժարվի այդ գաղափարից:
-ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորներ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ են մշակել եւ կառավարություն ուղարկել:Կառավարությունն այսօր իր եզրակացությունը տվեց նախագծին: Արդյո՞ք հիմա` ներկա փուլում, ԼՂՀ ճանաչման խնդիրը Հայաստանի համար օրախնդիր է: Գնա՞լ , թե ոչ այդ քայլին:
-Այն փաստը, որ Ազգային ժողովը եւ կառավարությունը այս խնդիրը հաշվի են առնում, խելացի որոշում է, սակայն ռազմավարական սխալ կլինի, եթե Հայաստանը իրականում ճանաչի ԼՂՀ անկախությունը: Իրական ուժը եւ հզորությունը ավելի շուտ ճանաչման սպառնալիքն է եւ ոչ ինքնին ճանաչումը: Եթե մենք նկատի ունենք, որ ԼՂՀ անկախության ճանաչումն է մեր ռազմավարությունը, ապա Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ երկրորդ պետությունը, որը կճանաչի ԼՂՀ անկախությունը:
Անհատապես ես, դեմ եմ ԼՂՀ անկախության ճանաչմանը, ոչ թե սկզբունքային տեսնակյունից, այլ պրակտիկ: Արցախի համար ավելի անվտանգ ապագա կարող է ապահովվել Հայաստանի կազմում: Նախ եւ առաջ ԼՂՀ-ն թե ժողովրդագրական, թե տարածքի առումով շատ փոքր է, երկրորդ , Հայաստանի համար ավելի հեշտ կլինի կազմակերպել ԼՂՀ պաշտպանությունը եւ երրորդ, միջազգային հանրության համար ավելի դժվար կլինի ճանաչել նրա անկախությունը: Սա անձնական կարծիք է, գուցե ոչ պոպուլյար:
-Հայաստանի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիր պատրաստել, սա ի՞նչ խնդիր կարող է լուծել:
-Դա իրականում դրական քայլ է եւ ճիշտ արձագանք , սակայն իմ քննադատությունն այն է, թե ինչու մենք այդ համաձայնագիրը չունեինք նախկինում: Դիվանագիտական եւ քաղաքական առումով այդ հանձնարարությունը կարեւոր է, բայց եթե նայենք ռազմական տեսանկյունից, մենք այն ավելի վաղ պետք է ունենայինք:
-Դուք նշեցիք, որ Հայաստանը թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանի գործողությունների համար նրա վճարելիք գինն ավելին լինի : Արդյո՞ք մեր դիվանագիտությունը հենց այդ ճանապարհով է գնում եւ արդյո՞ք անում է այն ամենը, ինչ կարող է անել: Ապրիլյան թեժ մարտերի ընթացքում, մենք չտեսանք արտգործնախարարին, չլսեցինք որեւէ հայտարարություն նրա կողմից:
-Պաշտպանելով կառավարությանը, որպես բացառություն, պետք է ասեմ, որ Հայաստանի դիվանագիտությունը իրականում շատ ավելի հաջողակ է եղել միայն այն պատճառով, որ պահվել է գաղտնիության մեջ, հրապարակային չի իրականացվել: Թե պաշտպանության նախարարության , թե ԱԳՆ-ի կողմից շատ խելացի ռազմավարություն է որդեգրվել:
Դրանով նրանք թիրախավորել են ոչ միայն Ադրբեջանի հակառակորդներին, այլեւ նրա դաշնակիցներին: Դա ուղղված էր նրան, որպեսզի սահմանափակվեր Ադրբեջանին իր դաշնակիցների կողմից հետագա աջակցությունը, ինչպխես նաեւ կտրվի այն օդը, որը անհրաժեշտ էր այդ աջակցությունը կազմակերպելու համար: Իհարկե, գոյություն ունեն սահմաններ:
Կոռուպցիայի, եւ քաղաքական խնդիրների հետ կապված կան սահմանափակումներ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի ուժեղացվի Հայաստանի ազգային անվտանգությունը: Օրինակ, անցել է այն այն գեներալների եւ պաշտոնյաների ժամանակը, որոնք հարստացել են առաջին պատերազմի արդյունքում, ներկայուսմ պորֆեսիոնալ զինվորականների ու գործիչների ժամանակն է:
-Մենք բանակի երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության ականատեսը եղանք: Արդյո՞ք սա բավարար է: Է՞լ ինչ գործողություններ պետք է հաջորդեն այս որոշմանը, որպեսզի Ձեր նշած ներքին խնդիրները լուծվեն:
-Երկու գեներալ-մայորների, ինչպես նաեւ մեկ այլ պաշտոնյայի պաշտոնանկությունն իրականում դրական, բայց ոչ բավարար քայլ էր : Անհրաժեշտ է խորացնել եւ ընդլայնել ռազմական բարեփոխումները: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ ուժերին, այլ` հայամետ: Ժամանակն է, որ այլ պաշտոնյաներ եւս իրենց ազատությունը վայելեն:
—Թեմայի համատեքստում կա՞ այլ խնդիր, որին կցանկանայիք անդրադառնալ:
-Հետաքրքրական եւ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչպես Թուրքիան այս ամենից տուժեց: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հայտարարություններ է անում Էրդողանը , Ադրբեջանը, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ իր գերակայությունը հաստատեց մեծ եղբոր նկատմամբ:
Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող հակամարտությունը, փաստորեն, ավելի է խորացել` անկախ նրանց քարոզչական գործողություններից: Ադրբեջանը լինելով անկանխատեսելի հարձակվող ուժ, ապրիլյան գործողությունների արդյունքում ավելի է մեկուսացել Թուրքիայից, Իրանից, ինչպես նաեւ Արեւմուտքից:
Իրականում, ստեղծված իրավիճակում հաղթող որպես այդպիսին չկա, սակայն այն երկիրը, որը շահեց այս ամենից`Ռուսաստանն է: Եվ Հայաստանի եւ ԼՂՀ համար սա նշանակում է, որ մենք պետք է փոխենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընթացքը եւ ունենանք ավելի համահավասար դիրքերով հարաբերություններ: Իրականում մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարիքն ունենք, այդ հարաբերությունները կարեւոր են, սակայն, պետք է փոխվեն այդ հարաբերությունների պայմանները:
-Տեսնո՞ւմ եք նման միտում իշխանությունների կողմից: Արդյո՞ք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որակը փոխելու ցանկություն կա:
-Այո, երկու օրինակ բերեմ: Առաջինը, ՌԴ պետդումայի պատվիրակության ժամանումն էր ՀՀ ԱԺ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով: հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում եւ անցկացվեց հայերեն լեզվով: Երկրորդ օրինակն այն է, որ ՀՀ ԱԺ-ն իր վրա է վերցրել այն պարտականությունը, որ կարող է հետազոտել իրավիճակը ռուսական ռազմաբազայում, այսինքն, թույլտվություն չի հարցրել: Սա ոչ թե հակառուսական քաղաքականություն է, այլ հավաստումն է այն բանի, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ապա Ռուսաստանի կողմից հարաբերույթունների անհավասարակշռությունը, ասիմետրիան, ինչպես նաեւ չափից դուրս գոռոզությունը անընդունելի է Հայաստանի համար:
MediaLab.am
Հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրազենային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը մայիսի 7-ին հայտնել է հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ:
Խոսելով իրենց խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակի մասին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են առնվազն 14 սարք: ՊԲ հրամանատարի խոսքով՝ հակառակորդի ևս մի քանի ԱԹՍ հնարավոր է խոցված լինեն, սակայն դրանց մասին տեղեկությունները հաստատված չեն, ինչի պատճառով էլ ՊԲ-ն դրանց մասին չի հայտարարել:
Մնացականյանը նշել է նաև, որ բանակում իրենք ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր մեթոդներ են փորձարկում:
«Երեկ չէ առաջին օրը մենք փորձարկումը կատարել ենք, և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը (հակառակորդի խոցված ԱԹՍ-ների քանակը — խմբ.) լինելու է 28 կամ լինելու է էլ ավելի», — նշել է ՊԲ հրամանատարը:
Նոր մեթոդների կիրառման դեպքում, ըստ Մնացականյանի՝ հայկական կողմի օբյեկտները ավելի պաշտպանված են լինելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերից:
Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է նաև, որ հակառակորդն ունի նաև կադրերի խնդիր, որովհետև ադրբեջանցի զինծառայողները չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը, ինչպես և ծանր հրանետները, խոշոր տրամաչափի ռեակտիվ համակարգերը:
Ստորև՝ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.