Երեկ Արցախում էին գտնվում ՀՀ ԱԺ Արտաքին եւ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին զորքերի մշտական հանձնաժողովների անդամները, որոնք հանդիպում են ունեցել ԼՂՀ ԱԺ նույն հանձնաժողովների, քաղաքական շրջանակների հետ, այցելել են տարբեր բնակավայրեր: Զրուցեցինք պատվիրակության անդամ, Արցախ մեկնած պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
— Պարոն Թորոսյան, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կանխատեսումներ կան, անգամ կարծիքներ են հնչում, թե այս անգամ միգուցե հայկական կողմը հարձակվի: Այս առումով ի՞նչսպասումներ կան ԼՂՀ—ում:
— Արցախի բնակիչներն արդեն դուրս են եկել ապրիլյան առաջին օրերի լարվածությունից եւ ապրում են բնականոն կյանքով: Արցախցիները զինվորագրվել էին բանակին, ու բոլորը առաջնագծերում էին: Իհարկե, նրանց որոշ մասը վերադարձել է, քանի որ գարնանացանն է սկսվել: Բայց կամավորական եռանդն ու մեր հայրենիքի պաշտպանության խնդիրը բոլորին համախմբել է: Ժողովուրդն ավելի շատ մտահոգված է ոչ թե պաշտպանական խնդիրներով, այլ՝ արտաքին դիվանագիտական, քաղաքական: Օրինակ, քննարկվում էր Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման կամ չճանաչման հարցը:
— Արցախում ինչպե՞ս են վերաբերում այդ նախագծին:
— Հիմնական տրամադրվածությունն այն է, որ ճանաչումը պետք է դիվանագիտորեն կապել Ադրբեջանի վարքագծի հետ: Գերիշխող տեսակետն այն է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների է գնում, այդ դեպքում ՀՀ-ն կդնի ճանաչման հարցը:
— Իսկ եթե որոշակի հրադադար պահպանվի, ճանաչումը նպատակահարմար չի՞ լինի:
— Նպատակահարմարությունը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ: Եթե մենք գտնում ենք, որ կամուրջներն ամբողջապես այրված չեն, եւ Մինսկի խումբը դեռեւս կարող է շարունակել իր խաղաղարար առաքելությունը, այդ դեպքում մենք համարում ենք, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման ժամանակը չէ: Իսկ Արցախի թե՛ քաղաքական շրջանակների, թե՛ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ դեռ պետք է սպասել, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը դեռ չի կարելի ձախողված համարել:
— ԼՂՀ ճանաչման նախագծի վերաբերյալ բավականին բացասական արձագանք եղավ Մինսկի խմբի անդամ երկրներ ԱՄՆ—ից ու Ռուսաստանից: Այդ երկրներն ինչո՞ւ այդքան բուռն արձագանքեցին:
— Հակազդեցությունը պայմանավորված էր համանախագահների միջնորդական առաքելության հնարավոր ձախողումից: Եթե մենք ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, բանակցությունների նյութը սպառվում է: Եվ միջնորդական առաքելությունն այդ դեպքում անելիք չի ունենում, հետեւաբար այդ երկրները պետք է դեմ արտահայտվեն: Իսկ Ադրբեջանի դեպքում դա մեծ, կարելի է ասել՝ կործանարար խնդիր է, քանի որ ԼՂՀ ճանաչման դեպքում այդ երկիրը, փաստորեն, հայտնվում է բարդ խնդրի առջեւ, քանի որ ԼՂՀ-ն այդպիսով կունենա կարգավիճակի փոփոխություն՝ կդառնա մասնակի ճանաչված երկիր: Իսկ Հայաստանի դիվանագիտական լուրջ աշխատանքի արդյունքում հնարավոր է այլ երկրներ նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը: Ադրբեջանի համար դա անընդունելի է, իսկ մեզ համար ճանաչման հարցը օրակարգ բերելը պատերազմը չվերսկսելու հարցում զսպող գործոն է: Համանախագահներն էլ դա կարող են դարձնել Ադրբեջանին խաղաղ բանակցությունների սեղան մղելու գործիք: Հատկապես որ վերջին շրջանում այդ երկրի պատերազմական հռետորաբանությունը գրեթե անկասելի է, եւ համանախագահները գրեթե չէին կարողանում դրա դեմն առնել: Օրակարգում Արցախի ճանաչման հարցի հայտնվելը կարող է լուրջ զսպաշապիկ լինել:
— Արցախում ստացած տպավորությունից կամ տեղեկություններից ելնելով՝ ի՞նչ եք կարծում, սահմանին աննախադեպ քանակությամբ զինտեխնիկա կուտակելով՝ Ադրբեջանը հարձակմա՞ն, թե՞պաշտպանության է պատրաստվում:
— Ամեն ինչ էլ հնարավոր է: Ամեն դեպքում ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն պետք է ամբողջությամբ պատրաստ լինեն նոր բախումների: Եթե մենք վստահորեն հանդես գանք ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում, դա կզսպի Ադրբեջանին՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից:
— Ամեն ինչ հնարավոր է ասելով ի՞նչ նկատի ունեք: Այսինքն,Ադրբեջանը հայկական կողմից հարձակման վտա՞նգ է զգում:Հայկական կողմից հակահարձակման անցնելու մտադրությո՞ւն կա:
— Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է ե՛ւ տեւական դադար, նաեւ՝ հարձակման դեպքում մենք անմիջապես հակահարձակման անցնենք: Այդ ամենը նախ պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով եւ խնդրի վերաբերյալ համանախագահների գործունեությամբ:
— Հայտնի է, որ ԼՂՀ—ն կորցրել է որոշակի դիրքեր: Ճի՞շտ են այնտեսակետները, թե հայկական կողմը կվերսկսի բանակցություններըայդ դիրքերի վրա վերահսկողությունը վերականգնելուց հետոմիայն:
— Այս պահին բանակցությունների մասին խոսելը շատ վաղ է, քանի որ առաջնագծում եթե չասենք՝ պատերազմական վիճակ է, ապա նաեւ խաղաղ վիճակ չէ: Կողմերը, նաեւ հայկական կողմը, դեռ պատրաստ չեն բանակցությունների:
— Իսկ Ռուսաստանից խոստացած 200 մլն դոլարի զինտեխնիկայիառաքումը կապ ունի՞ բանակցությունների հետաձգման հետ:Այսինքն, զինտեխնիկան ստանալուց հետո նոր հայկական կողմըկվերսկսի՞ բանակցությունները:
— Այդ հարցը խնդրի հետ անուղղակի կապ ունի, եւ կարծում եմ, որ առաջնագծում Ադրբեջանին պետք է ստիպել ենթարկվել մեր խաղի կանոններին: Դրանից հետո ավելի ռեալ կլինի բանակցությունների վերսկսումը:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.