06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»:
– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով՝ կկայանա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին նախատեսված հանդիպումը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումից:
– Ինձ բացարձակապես դուր չեկավ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ բանակցությունները վերսկսելու համար պետք է կատարվի երեք քայլ (շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը, և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի հրահրի նոր պատերազմ- Ա. Ս.): Սա շատ վատ բան է: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է պնդի իր պահանջների կատարումը, որովհետև ոչ թե Հայաստանն է փլուզել բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանը, և վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Իսկ եթե մենք գիտենք, որ գլուխ կտրել են, պետք չի հիմար ձևանալ, թե ոչինչ չի եղել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները:
– Այնուամենայնիվ, հանդիպումը կարո՞ղ է որևէ դրական արդյունք տալ:
– Այդ հանդիպումը չի կարող որևէ դրական իմաստ ունենալ, քանի որ եզրակացություն չի արվել ապրիլյան պատերազմից: Իսկ այդ եզրակացությունները պիտի արվեին անվտանգության ոլորտում՝ կապված շփման գծում իրադրության և այլ հարցերի հետ: Եթե հետևություններ չեն արվել այս ամենից, պատերազմը կարող է վերսկսվել ամեն ամիս:
– Ռուսաստանը կշարունակի՞ զենքի մատակարարումը Ադրբեջանին:
– Ռուսաստանը քաղաքականապես հայտարարել է սպառազինության մատակարարումը շարունակելու մասին, բայց փաստացի դա առայժմ ապացուցված չէ: Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր ծանր զինատեսակների մատակարարումը չի դադարեցվել, բայց չի էլ շարունակվում նախկին ծավալներով: Սակայն կառավարության պաշտոնյաները հաստատեցին, որ մատակարարումը շարունակվելու է: Նրանք քաղաքական կամք չունեն՝ դադարեցնելու կամ խզելու պայմանագիրը Ադրբեջանի հետ: Հավանաբար, սա կապված է ոչ միայն ինչ-որ առանձնահատուկ հարաբերությունների, այլև այն հանգամանքի հետ, որ ըստ այդ պայմանագրի՝ զենքի մատակարարման դադարեցումը նյութական վնաս կհասցնի զենք արտադրող ձեռնարկություններին: Այսինքն՝ կա նյութական շահագրգռվածություն: Ադրբեջանը չարաշահել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը և ստացած զենքը կիրառել է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Դա ինքնին չարաշահում է և բավարար հիմք՝ այդ համաձայնագիրը վերանայելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես առայժմ չեմ տեսնում այդ կամքը Ռուսաստանի կառավարության կողմից:
– Բայց այդ տրամաբանությամբ Ռուսաստանը պիտի արագացներ զենքի մատակարարումը հայկական կողմին՝ տարածաշրջանում ռազմական բալանսը վերականգնելու համար: Ինչո՞ւ է ձգձգվում ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին՝ համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի:
– Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին, դա փաստ է: Վերջին երեք տարիներին ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում, և ես կարծում եմ, որ ռազմական բալանսը շատ վաղուց արդեն վերականգնվել է: Այստեղ կարելի է վիճել կոնկրետ զինատեսակների շուրջ, բայց այդ կոնկրետ զինատեսակները մատակարարվում են հայկական կողմի հայտերի համաձայն:
– Այո, խոսքը կոնկրետ զինատեսակների և համակարգերի մասին է, մասնավորապես՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի, ТОС-1А հրանետների, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն ռազմական գործողությունների ժամանակ:
– Այո, այո, անկասկած դրանք հսկայական նշանակություն ունեն ռազմական գործողությունների թատերաբեմում:
– Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա լուծել սպառազինման հարցը, և այդ զենքն այդպես էլ Հայաստան չհասնի, դա կունենա՞ ներքաղաքական հետևանքներ Սարգսյանի իշխանության համար:
– Իսկ ո՞վ է ասել, որ նա չի կարողանում լուծել այդ հարցը: Գիտեք, խնդիրն այն է, որ կարելի է քաղաքական գնահատականներ տալ, քաղաքական մեղադրանքներ հնչեցնել, բայց սա ռազմական հարց է, որը պիտի գնահատեն ռազմական փորձագետները: Միայն մասնագետները կարող են դատողություններ անել սպառազինության մատակարարման մասին: Ես չեմ հանդիպել որևէ ռազմական մասնագետի կոմպետենտ եզրակացության այն մասին, թե ինչ զինատեսակներ է Հայաստանը խնդրել Ռուսաստանից և ինչ չի ստացել:
– Բայց Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել են, որ անում են ամեն ինչ, որպեսզի ռուսական զենքը հնարավորինս շուտ հասնի Հայաստան: Նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ կան:
– Մատակարարումն արագացնելը և չմատակարարելը տարբեր բաներ են: Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում: Արագությունը կապված է բանակցությունների հետ: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս, Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին ոչ միայն արտոնյալ գներով, այլև վարկով է տալիս: Սա ևս պիտի հասկանանք, որ այս զենքի մատակարարումը շատ մեծ բան չի նստում Հայաստանի վրա:
– Եթե, իհարկե, այդ զենքն ընդհանրապես հասնի Հայաստան:
– Ուզում եմ նորից ընդգծել, որ վերջին երեք տարիներին ռազմական ինքնաթիռները պարբերաբար ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա՝ հայկական բանակի համար: Դուք չգիտեի՞ք դրա մասին:
– Ոչ, ճիշտն ասած՝ չգիտեի:
– Դա փաստ է:
Աղբյուրը՝ 1in.am
«Ադրբեջանի ՊՆ-ում մի գնդապետ կա, ով գնում է զոհերի թաղումներին և բարձր գոռալով, նույնիսկ՝ ժպտալով ասում՝ ինչ լավ է, որ ձեր տղան զոհվեց՝ որպես հերոս»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՌազմԻնֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=kPWIpc3EOCc
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «ՌազմԻնֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանական կողմը կամ ընդհանրապես չի հայտնում զոհերի մասին, կամ հայտնում է՝ մասամբ։
Ըստ կայքի տվյալների՝ 2016 թ. ապրիլի 2-5-ի ընթացքում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանը ունեցել է 94 զոհ. բոլորի ինքնությունը պարզված է: Նրանց թվում են՝ 1 գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, 8 ավագ լեյտենանտ և մի շարք ժամկետային և պայմանագրային զինծառայողներ:
Ըստ նրա՝ իրական կորուստները շատ ավելի մեծ են, քան նշում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հակառակորդը պաշտոնապես հայտնել է միայն 31 զոհի մասին՝ առանց անուններ հրապարակելու, մինչդեռ, ադրբեջանական պետական և պետականամետ լրատվամիջոցները լուսաբանել են 89 զինվորի հուղարկավորություն:
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանում 2014թ. օգոստոսից հստակ քաղաքականություն կա՝ թաքցնել և կոծկել կորուստները :
Նրա համոզմամբ, իրենց նշած 94 զոհերի թիվը կարելի է հանգիստ կրկնապատկել, եռապատկել, քանի որ սոցցանցերում ադրբեջանական հասարակության մոտ ուղղակի խուճապային տրամադրություն էր: Նրա խոսքով՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ուղղված է հենց ներքին լսարանին և նպատակ ունի խուճապային տրամադրությունները վերացնելու, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դա ունենում է միայն հակառակ ազդեցությունը:
—Ադրբեջանն այդպես էլ չհրապարակեց պարգևատրվածների անունները: 1994թ. հրադադարից հետո աննախադեպ է, որ պարգևատրվածների ցուցակը այդպես էլ չհրապարակվեց: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի ազգային հերոսների թիվն ավելացել է առնվազն 3-ով. երկուսը պարգևատրվել են հետմահու,– նշել է «ՌազմԻնֆո» կայքի համակարգողը, հավելելով, որ նրանց անունները նույնպես չի նշվել:
Վրթանեսյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների զոհվելու մասին տեղեկատվությունն առավել քիչ հավանական է, որ կհրապարակվի:
Ինչ վերաբերում է ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհվածներին, Կարեն Վրթանեսյանը նշել է՝ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևն ապրիլի 14-ին հայտնել էր՝ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի հետևանքով Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր:
Մայիսի 5-ին ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ Մամեդյարովը ՄԽ համանախագահներին ասել է, թե ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպաններն առանց իր հետ համաձայնեցնելու են շրջանառել կից ներկայցված նամակը։ Հիշեցնեմ, որ այդ նամակով Ադրբեջանը փորձել է ուժը կորցրած ներկայացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը։
Իրականում այս հայտարարությամբ Նալբանդյանը բացահայտել է Բաքվի հերթական սուտը կամ ստերի շղթան։
Նախ, նամակի առաջին իսկ նախադասությամբ նշվում է, որ այն շրջանառվել է Ադրբեջանի կառավարության հանձնարարությամբ։
Հետաքրքիր է, որ այս կարևոր փաստաթուղթը ստորագրել է ոչ թե դեսպանը Յաշար Ալիևը (ով՝ իմ ճշտված տեղեկություններով այդ օրերին աշխատանքի է եղել և չի բացակայել Նյու Յորքից), այլ գործերի ժամանակավոր հավատարմատարը (հավանաբար հենց նամակը ստորագրելու համար նշնակվել է հավատարմատար)։
Այսինքն, դեսպանը խուսափել է ստորագրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված այս կարևոր նամակը։
Մամեդյարովի ասածից ստացվում է, որ կամ Ադրբեջանի ԱԳՆ-ում այնքան բարդակ է, որ շարքային աշխատողը առանց համաձայնեցնելու նամակներ է շրջանառում, կամ Բաքվում պատասխանատվությունից խուսափում են բոլորը՝ Ալիևից և Մամեդյարովից սկսված, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչով վերջացած։ Թողնենք, թող միջազգային հանրությունը որոշի, թե ո՞ր վարկածն է առավել մոտ իրականությանը։
P.S. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը օպերատիվ կերպով տարածել է պատասխան նամակ, ներկայացնելով իրականությունը։
P.P.S. Նամակի պատասխանը չի ուշացել նաև ՄԱԿ-ում ՄԽ համանախագահ երկրների դեսպանների կողմից։ Վերջիններս շատ արագ բամփել են Բաքվի գլխին, հայտարարելով, որ 1994-ի պայմանագիրը ուժի մեջ է և Բաքուն պարտավոր է հարգել այն։
Երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խոսում էր Արցախում 18 զոհի և 35 վիրավորի մասին, շատերը չհավատացին: Ես էլ չհավատացի: Սարգսյանի ելույթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտումունեի տեղեկություն, որ հայկական կողմի կորուստները՝ զինվորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկությունը, համոզված էի, որ ճշմարտությունն է կամ՝ շատ մոտ է ճշմարտությանը: Սակայն դրա մասին չգրեցի ոչ իմ հոդվածներում, ոչ ՍիվիլՆեթ-ով հեռարձակված ռեպորտաժներում, ոչ էլ հարցազրույցներում:
Կամուկացի ու ինքս իմ հետ կռվի մեջ էի:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը պարտվում էր (ես ուղն ու ծուծով լրագրող եմ, անբուժելի հիվանդ՝ լրագրությամբ) Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին, որի հայրական տունը սահմանի վրա է, որի հարազատները ծառայում են հայկական բանակում, ով գիտակցում էր, որ իր տված լուրը կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում, անասելի տառապանք պատճառել բոլոր մայրերին, որոնց որդիները այդ պահին կանգնած էին առաջին գծում և նրանցից լուրեր չունեին, որի հաղորդած տեղեկատվությունը, ի վերջո, կարող էին անուղղակի օգտակար լինել ադրբեջանական կողմի համար:
Հասկանում ե՞ք կոնտրաստը. Սերժ Սարգսյանը խոսում է 18 զոհի մասին, իսկ ինչ-որ մի լրագրող՝ 104-ի:
Հետագա օրերին հաղորդվեցին հայկական նորանոր զոհերի մասին: Բայց դրանք հիմնականում ապրիլ 1-2-ի գիշերվա և դրան հաջորդած մարտերի զոհերն էին:
Իմ տեղեկություններով, որոնք պաշտոնական չեն և կարող է իրականությունն ամբողջովին չարտահայտել, ապրիլի 1-ից մինչև այսօր հայկական կողմի զոհերի թիվը՝ զինվորական և քաղաքացիական, 120-ի մոտ է:
Տարածքային կամ դիրքային կորուստներ
Ապրիլյան պատերազմի օրերին Արցախյան կողմը ունեցավ նաև տարածքային կորուստներ: Քանի որ իշխանություննրը շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմությունը կամ իշխանությունների հանդեպ հավատը կորցրած մարդիկ (Հայաստանի բնակչության մեծամասնությունը) չեն վստահում և հաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:
Այդ տեղեկատվությունը ունեցել եմ Ապրիլյան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ անվտանգությունը:
Այս հարցում էլ լրագրող Թաթուլ Հակոբյանը գիտակցաբար պարտվել է Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին:
Ամբողջական այստեղ
Հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ադրբեջանցի լրագրող Ագիլ Ասլանը (Aqil Aslan), սակայն դեռևս որևէ պետական լրատմավիջոց ծանր վիրավոր զինծառայողի մասին տեղեկություն չի հրապարակել:Նշվում է, որ ներկայումս զինծառայողը Բաքվի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն վիճակը շարունակում է ծանր գնահատվել:
Գլխին ստացած հրազենային վնասվածքից «Ռեմբո» մականունով զինծառայողը կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև լրջորեն վնասվել է ուղեղը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել էր ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu), ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն հայտնել էր միայն մահանալու հաջորդ օրը:
Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը ապրիլի 14-ին հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր:
Վիրավորներից զատ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է նաև ապրիլյան մարտերում սպանված 100-ավոր զոհերի մասին տեղեկությունները, իսկ նման տղեկություն տարածողներն Ադրբեջանում խիստ թշնամաբար են ընդունվում: Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը։
Ադրբեջանը մի բանում ճիշտ էր Այս գիշեր ապրիլյան թեժացումներից հետո առաջնագծում գրանցվել է ամենաբարձր լարվածությունը, ընդ որում հակառարկորդն ակտիվացել է Արցախում ԵԱՀԿ-ի դիտարկման ընթացքում։ Այն որ ադրբեջանական կողմը վերջին տարիներին մշտապես առավել ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմը Արցախի սահմաններում ԵԱՀԿ-ի իրականացրած դիտրակումների ընթացքում, օրինաչափություն էր ապրիլյան պատերազմից առաջ էլ։ Սրանով հակառակորդը լրացուցիչ անգամ ընգծում էր ԼՂ-ի հակամարտությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափից ՄԱԿ տեղափոխելու դիրքորոշումը։ Իհարկե քառօրյա պետարզմում տապալվելուց և պաշտոնական Երևանի կոշտ նախապայմաններից հետո, Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններից դատելով, կարող ենք ասել, որ այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույն համառությամբ չի պնդում ԼՂ հակամարտության ձևաչափը փոխելը, բայց պետք է խոստովանենք, որ ԵԱՀԿ-ի մասով, ադրբաջանական ղեկավարությունը ճիշտ էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափը չէ, որտեղ հակամարտությունը կարող է ինչ-որ չափով գոնե կարգավորման գործընթաց մտնել։ Մի կողմ դնենք ապրիլյան պատերազմներից առաջ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ այս խմբի հերթապահ հայտարարությունները, մի կողմ դնենք նաև այս խմբի համանախագահների դեմքին ուրվածգվող բութ արտահայտությունները, երբ ապրիլին Երևանում հայ լրագրողները հստակ և փաստարկված հարցադրումներ էին հնչեցնում՝ ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների մասին։ Ամեն ինչից վեր ինձ զարմացնում է, այն, թե ինչպես կարող էին այս խմբի անհասկացող և անսկզբունք դիվանագետներին վստահել աշխարհի ամենախճճված և բարդ հակամարտություններից մեկի կարագավորման առաքելությունը։ Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո հստակ ձևակերպվեց այն բոլոր նախապայմանները, որի դեպքում Հայաստանը կմտածի Ադրբեջանի հետ երկոսության գնալու մասին, ինչ եթե ոչ անհասկացող են մարդիկ, եթե Երևանի հայտնած դիրքորաշմանը հաջորդում է Մինսկի խմբի հերթական՝ իրադրության մեջ ոչինչ չփոխող և ուշադրություն՝ կողմերին բանակցություններ վերսկսելու մասին կոչը։ Անհասկացող և դիվանագիտական ազդեցություն չունեցող. ահա ում էին վստահել Արցախի կարգավորումը։ Չէ դուք պատկերացրեք, ի պաշտոնե հակամարտություն կարգավորել կոչվածների հայտարարույունն անգամ լումայի արժեք չունի կողմերի համար։ ԵԱՀԿ-ից հրաժարվել պետք է միանշանակ, բայց ԵԱՀԿ-ից հրաժարվելը բոլորովին չի նշանակում, որ տուրք տալ Ադրբեջանի ցանկությանը, կամ հակամարտությունը տեղափոխել ՄԱԿ։ Եվ ընդհանրապես, ռազմաքաղաքական իրադրությունը պահաջում է ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Ադրբեջանը այն երկիրը չէ ով հասկանում է բանկցությունների լեզուն։ Իսկ նրանք, ովքեր, ինչպես օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում են թե ԼՂՀ ճանաչումը հղի է աղետալի հետևանքներով, բայց այդպես էլ չեն մասնավերոցենում ինչ աղետալի հետևանքների մասին է խոսը, եթե մենք արդեն ապրիլի 2-ից կրում ենք ամենամեծ աղետի՝ պատերազմի դառնությունները, հորդորում եմ չզբաղվել ուորլիքությամբ և չմոլորեցնել հանրությանը՝ նոր «ահասարսուռ» հետևաքների «զգուշացումներով»։
Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմը տարածքային մեծ կորուստներ է ունեցել: Եվ հորդորեց իշխանություններին ճշմարտությունն ասել: Նա նշեց իր տեղեկություններով՝ հյուսիսարևելյան հատվածի՝ Թալիշի, մեր կորստի իրական չափը. «Իրենք ասում էին՝ 500 մետր քառակուսի, շատ լավ է, որ մետրերից էին խոսում, բայց ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն իրականացնի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը»: Լրագրողների ճշտող հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ տվյալները, թե հյուսիսարևելյան հատվածում 7 կմ քառակուսի տարածք ենք կորցրել, նա պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին ու մեզ ուղղեին՝ մենք սխա՞լ ենք, թե՞ ճիշտ ենք: 7 է, 6 է, թե 5 մլն քառակուսի մետր է, պետք է իրականությունն ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ մարտական ընկերներ եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է: Նաև քարտեզով ենք հետևում անցուդարձերին: Առայժմ մենք ասում ենք՝ մոտավորապես, հավանական է, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ լինի թիվը»: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների: Նման տեսակետ է հայտնել Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»,-ասել է նա:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների փոխտնօրեն Քորի Վելթը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին խոստացել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության սրման դեպքում. «Գործնականում, ես չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է փոխել արմատական դինամիկան: Ավելի շուտ, Երեւանն ուզում է Բաքվին լուրջ ուղերձ հղել, որ եթե իրավիճակը թեժանա, ապա այն կտանի դեպի ճանաչում»:
Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում: Ղարաբաղի անկախության ճանաչումը, նաեւ եթե չխաթարի, ապա հիմնովին կփոխի խաղաղ բանակցությունների ընթացքը, ավելացնում են վերլուծաբանները, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ներկա ստատուս քվոն առանց այն էլ փլուզվում է:
«Ադրբեջանը կարծես թե փորձեց ավելի խորանալ, քան դա արել էր անցյալում, եւ անշուշտ ստացավ անխուսափելի պատասխանը», — նշում է Վելթը:
Քորի Վելթի խոսքով, առայժմ ստեղծված չեն արգելափակոցներ, որոնք կկանգնեցնեն Բաքվին, եթե այն որոշի կրկնել ապրիլյան պատերազմի փորձը: Հենց այստեղ, փորձագետների կարծիքով, իր միջնորդի դերը պետք է խաղա միջազգային հանրությունը՝ փորձելով ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կողմերի խաղաղ գոյատեւումը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, սակայն, միջնորդների հնարավորությունները սահմանափակ են. «Չեմ կարծում, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է ճնշման միջոցով Հայաստանին կամ Ադրբեջանին պարտադրել այնպիսի գործարք, որը նրանք չեն ցանկանա կնքել»:
Քորի Վելթի կարծիքով, սակայն, որեւէ նոր ստատուս քվո հաստատել անհրաժեշտ կլինի, հակառակ դեպքում այլընտրանքը պատերազմն է. «Կարեւոր է, որ երկու կողմերն էլ գիտակցեն, որ այս հակամարտությունն արդյունավետ չի լուծվելու ուժի կիրառման միջոցով: Սա կարող է լինել մի հակամարտություն, որի վերջնական լուծման համար պետք է սերունդ փոխվի, սակայն կարեւոր է, որ կողմերի համար ստեղծվեն ընդունելի պայմաններ՝ այդ ընթացքում գոյատեւելու»:
Վերջերս մի առիթով ասել եմ. «Վա՜յ նրան, որ այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին: Դեռ չեմ որոշել՝ ինչ կանեմ, բայց հաստատ այնպես կցավեցնեմ, որ ծպտուն չկարողանան հանել»:
«Մեդիալաբ»-ի կայքում մայիսի 7-ին դրվել է Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին, որը 2002-ին հիմնել են Սերժ Սարգսյանն ու Արթուր Աղաբեկյանը: Պարզվում է, ըստ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի, 1մլն դոլար կա հիմնադրամի հաշվեհամարի վրա, սակայն ոչ մի հաշվետվություն չկա այդ մասին:
Այս հրապարակումից հետո որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի:
Բոլորս հիշում ենք կոռուպցիան վերացնելու, «գլխից բռնելու», բյուջեի գրպանը մտնող «զզվելի» մարդկանց մասին տարբեր տարիներին Սերժ Սարգսյանի՝ բարկացած տոնով ասած ածական բառերը, որով ուզում էր հասարակությանը համոզել, որ ինքը կապ չունի նրանց հետ, ինքը «լավն է, բարի է», մյուսները՝ չար, գող: Իհարկե շատ լավ էլ հասկանում էինք ու հասկանում ենք, որ առանց իր «դաբրոյի» ՀՀ-ում օրենքները չեն կարող շրջանցվել, ինչպես ցույց տվեց «Հրազդան ցեմենտ»-ի փաստացի տիրոջ՝ ՎՏԲ բանկի օգտին ԱԺ-ի երեկվա քվեարկությունը. մի բանկ, որը դանդաղ գործող միջուկային զենքի նման դրված է մեր տնտեսության մեջ:
Ահա «Մարտիկ» հիմնադրամի անհաշվետու գործունեության մասին այս նյութը ուղղակիորեն պատռում է իր դիմակը, ապացուցում է, թե ով է առաջին «զզվելին», ով է կանգնած կոռուպցիայի գլխին: Փաստը, որ օրենքով պահանջվող՝ հիմնադրամի ամենամյա հաշվետվությունը չկա ԱԶԴԱՐԱՐ-ում, ոչ մի տեղեկություն փաստացի հրապարակայնացված չէ, հաշվեհամարի իրական գումարը հայտնի չէ և «Մեդիալաբ»-ի այս հրապարակումից մի շաբաթ է անցել ու այն հերքող ոչ մի բացատրություն, ոչ մի փաստաթուղթ չի հրապարակվել, շատ խոսուն է:
Այս հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված է, որ այդ գումարները զինծառայողների կրթական, առողջապահական, սոցիալական խնդիրների լուծման համար են, այնինչ այսօր ծանր վիրավոր զինվորների ծնողները կառավարությունից ու հայ ժողովրդից գումար են խնդրում իրենց զավակների, այն էլ մի հատիկ տղաների հաշմանդամությունը թեթևացնելու համար: Սոցիալապես խիստ անապահով, ապրիլի 17-ին զոհված շուշեցի կամավորի ընտանիքի 13 տարեկան որդու փխրուն ուսերին է մնացել հիվանդ եղբոր բուժման բեռը. նման բազմաթիվ ընտանիքների շատ տխուր օրինակներ կան մեր շուրջը, ովքեր շատ շտապ կարիք ունեն օգնության:
Մի քանի օր առաջ օֆշորի գոտում ՀՀ 37 քաղաքացու անուններ հրապարակվեցին, ովքեր բիզնեսմեններ են, իրենց եկամուտները դուրս են տարել ու պահել ՀՀ հարկային դաշտից դուրս գոտում, այսինքն՝ նրանց եկամուտները չեն հարկվել ՀՀ-ում: Սրանից էլ բացահայտ կոռուպցիա՞: Միհրան Պողոսյանը, որպես չինովնիկ գտնվելով այդ ցուցակում, պարզ է, Սերժ Սարգսյանի ցուցումով, ավելորդ կրքեր չբորբոքելու համար, տվեց հրաժարական և դրանով փրկեց իր կաշին: Իսկ որքանո՞վ է «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունը տարբերվում Միհրան Պողոսյանի ու մնացածների օֆշորային գործունեությունից: Հայաստանի ժողովրդի համար՝ ոչնչով, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարական այդպես էլ չի տալիս :
2 օր առաջ ՀՀԿ-ականները, չգիտես ինչի հիման վրա, կուրծք էին ծեծում, թե ժողովուրդը համախմբվել է Սերժ Սարգսյանի շուրջը, բա չեք ամաչո՞ւմ, բա չեք կարդացե՞լ այս մասին Շիրակի թեմի Սրբազանի շուրթերով արտաբերված հասարակության հավաքական խոսքը: Ժողովուրդը նրա շուրջը երբե՛ք չի համախմբվել, և հատկապես այսօր, «Մեդիալաբ»-ի այս հրապարակումից հետո, երբե՛ք չի համախմբվի:
Չգիտեմ՝ ինձ հաջողվե՞ց ցավեցնել ՀՀ գործող նախագահին, թե՞ ոչ, բայց հասարակության պահանջն եմ ձևակերպում՝ ձա՛յն հանեք, հրապարակե՛ք «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունը, հակառակ դեպքում դատարանում եք պատասխան տալու օրենքի պահանջը չկատարելու համար:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.