Հայկական բանակի հակաօդայիններն ափսոսում են, որ չեն խոցել Ադրբեջանի զինուժի ինքնաթիռը, որը թիրախում հայտնվելուց հետո, դեռ սահմանին չհասած, ընդհատել է թռիչքն ու նահանջել։
Ապրիլյան պատերազմում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները ներկայացնում է Արթուր Գրիգորյանը։
06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Անցած «Եվրատեսիլը» առանձացավ իր նոր քվեարկության բանաձևով, որտեղ այդ գործընթացը բաժանված էր երկու մասի, և որտեղ գրեթե բացահայտ կարելի էր տեսնել թե որ երկրի իշխանությունները ինչպիսի դիրքորոշում ունեն այս կամ այն երկրի վերաբերյալ: Եթե նախկինում շատ էին խոսում՝ թե որքանով է քաղաքականացված «Եվրատեսիլը», ապա այս անգամ ակնհայտ դարձավ, որ այն քաղաքականացված է գրեթե ամբողջովին, որտեղ հասարակությունների կարծիքը, մեղմ ասած, անտեսված էր բացարձակապես: Հենց դրանով էր պայմանավորված նաև մի շարք երկրների ժողովուրդների և նրանց վերնախավների դիրքորոշումների ակնհայտ և բացահայտտարբերությունը: Դատեք ինքներդ՝ Սերբիայի, Իսրայելի և Հայաստանի հասարակությունները 12 միավոր են շնորհում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևին, մինչդեռ նրանց ազգային կոչված հեռուստատեսային հանձնաժողովների ներկայացուցիչները քվեարկում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ, որտեղ Իսրայելը Ռուսաստանին տալիս է 0 միավոր, Սերբիան՝ 1, Հայաստանը՝ 2:
Սակայն այս ամենի համապատկերին պետք է հասկանանք թե ի վերջո ինչու Սերժ Սարգսյանի շրջապատը որոշում կայացրեց առաջին անգամ դեմ դուրս գալ Ռուսաստանի դեմ այս հարթակում, և ինչ կարող է շահել այս ամենից Հայաստանը:
Կասկածից վեր է, որ Հայաստանի կողմից լիազորված այդ հինգ ներկայացուցիչները քվեարկել են Բաղրամյան 26-ի կողմից իջեցված շրջաբերականի շրջանակներում, իսկ հիմա փորձենք համեմատել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների քվեարկությունը և հասկանալ՝ ով ինչ շահեց ու կորցրեց դրա արդյունքում:
Սկսենք Ադրբեջանից
Ադրբեջանը Ռուսաստանի ներկայացուցչին տվեց 12 միավոր, իսկ Ուկրաինային՝ 10-ը, դրանով իսկ մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանը, որ ինքը՝ Ադրբեջանը, փորձում է այս հարցում կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Ինքը դրական է տրամադրված Ուկրաինային տալով 10 միավոր, սակայն միաժամանակ մեսիջ է ուղարկում Ռուսաստանին, որ ռուս – արևմտյան մրցակցության մեջ ուկրաինական հարցում ինքը առավել հակված է աջակցել Մոսկվային: Ադրբեջանի մեսիջն այդ իմաստով հասկանալի է և տրամաբանված, ինքը՝ արևմուտքին ու միջազգային հանրությանը դրական մեսիջ է ուղարկում ուկրաինական հարցում, սակայն նշում, որ չլուծված ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում իր համար առավել կարևոր գործոն է Մոսկվան:
Իսկ ի՞նչ մեսիջ է ուղարկում Սերժ Սարգսյանն իր «եվրատեսիլյան նախաձեռնողականությամբ»
Հայկական պատվիրակությունը Ռուսաստանին տալիս է 2 միավոր, կարծես ակնարկելով, որ իբր հայերը նեղացած են ռուսներից ապրիլյան քառօրյա պատերազմում Մոսկվայի պահվածքի պատճառով, բայց որպեսզի ռուսներին շատ չգրգռեն, նույն հայկական պատվիրակությունը Ուկրաինային տալիս է 0 միավոր, մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանն ու Ուկրաինային, որ այս հարցում Հայաստանից ոչ մի ակնկալիք չունենան:
Եթե ամփոփենք Սերժ Սարգսյանի այս դիրքորոշումը, ապա այն կարելի է բնութագրել մեկ բառով՝«դիվանագիտական և աշխարհաքաղաքական անմեղսունակություն», քանզի, եթե այս քվեարկությունը թարգմանենք պարզ լեզվով, ապա դա կնշանակի, որ Հայաստանը նեղացած է աշխարհից: Սակայն Սերժ Սարգսյանը հաշվի չի առել մեկ գործոն ևս, եթե 2011-2013 թթ. Ադրբեջանը զբաղված էր ռեալ գործով՝ Ռուսաստանից զենք գնելով, ապա Սերժ Սարգսյանը այս երեք տարիները ծախսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով, քանզի փորձում էր եվրոասոցացվել Ուկրաինայի և Վրաստանի հետ նույն փաթեթում: Այս ամենի արդյունքը շատ կանխատեսելի և ողբերգական բնույթ ունեցավ, քանզի երեք տարվա ընթացքում Ադրբեջանը զինվեց, մերձեցնելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ նույն երեք տարվա ընթացքում Հայաստանը փչացրեց իր ռազմավարական հաաբերությունները, կասկածելի եվրոասոցացման խաղեր տալով, իսկ արդյուքնում՝ զգալով Մոսկվայից վտանգը ավարտեց իր եվրոպական խաղերը և 2013 թ. սեպտեմբերի 3-ինկատարեց մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղ քայլ ՝ Հայաստանը մտցրեց ռուսական առավել նեղ գոտու մեջ, փաստացի վերացնելով ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և այն դարձնելովվասալային: Սերժ Սարգսյանը հույս ուներ դրանով կոմպենսացնել իր նախկին սխալները, փաստորեն նրա սխալների համար վճարեց Հայաստանը: Ինչպես կանխատեսում էինք, այդ քայլով Սերժ Սարգսյանը չկարողացավ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը Ադրբեջանից, քանզի հարգում են ռազմավարական դաշնակցին, այլ ոչ վասալին, սակայն արտաքուստ նժդեհական, իսկ իրականում ստրկական հոգեբանություն ունեցող Սերժ Սարգսյանի համար դա անհասկանալի է, քանզի այդ մարդիկ բացառապես հասկանում են վասալային և ստրկական փոխհարաբերություններ անկախ նրանից թե ում հետ կլինեն այդ հարաբերությունները՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի:
Այս ամենի իրական պտուղները մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Ավելին 2013 թ. Ռուսաստանի քաղաքական վերնախավը առաջին անգամ հասկացավ, որ Սերժ Սարգսյանին չի կարելի վստահել, քանզի ցանկացած հնարավոր պահի նա կարող է թռնել Ռուսաստանի տիրույթից դեպի Եվրոպա: Ռուսները հասկացան, որ Սերժ Սարգսյանի համար միակ զսպող դերը կարող է կատարել ադրբեջանական գործոնը:
Եվրատեսիլյան քվեարկությունը ցուցադրեց Ռուսաստանի լայն զանգվածներին Հայաստանի պահվածքը: Ռուսական շոու-բիզնեսի և լրատվական դաշտի ճնշող մեծամասնությունն իսկական շոկ ապրեց Հայաստանի պատվիրակների քվեարկությունից, քանզի նրանք առաջին անգամ իրենց համար արձանագրեցին, որԱդրբեջանի քաղաքական վերնախավը ավելի է գնահատում ռուսների հետ հարաբերությունները, քան Հայաստանինը: Սերժ Սարգսյանն այդ քայլով գրեթե նվաստացրեց Պուտինին ռուսական վերնախավի այն շրջապատի մոտ, որոնք միշտ հայ-ադրբեջանական կոնֆլիկոտւմ հայանպաստ դիրքորոշում են ունեցել: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, ըստ էության, զբաղված են հակապետական գործունեությամբ: Նրանք փորձում են հետևողականորեն փչացնել Հայաստանի իմիջի միջազգային հարթակում: Փաստացի այս մարդկանց գործունեության արդյունքում Հայաստանը մնալու է միայնակ, ինչն անուղղակի խոստովանեց Սերժ Սարգսյանը: Ժամանակն է հռետորական հարցով հանդես գտալ՝ ինչ է նշանակում այս քաղաքականությունը: Սա անմեղսունակության արդյունք է, թե կանխամտածված գործողություններ, որն ունի իր ուրույն և հետևողական ծրագիրը:
Ամբողջությամբ կարդալzham.am-ում
Քաղաքագետ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այս պահին պատերազմի վերասկսումն ամենահնարավոր սցենարն է, որովհետև Ադրբեջանը, ձախողելով իր ապրիլյան հարձակումը, ըստ էության, զրկվել է մի քանի կարևոր քաղաքական փաստաթղթերից, որոնք օգտագործում էր բանակցությունների ընթացքում, օրինակ` պատերազմի չվերսկսումը ներկայացնելով որպես զիջում և այլն: «Այս պահին Ադրբեջանը պատերազմը վերսկսելու լուրջ պատճառ ունի, քան ապրիլի 1-ին, որովհետև կորցրել է դիվանագիտական լուրջ գործոններ, որոնք օգտագործում էր հայերի դեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին շրջանում Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի ակտիվությանը, մասնավորապես` Վայքում հակառակորդի դիպուկահարից զինծառայողի զոհվելու դեպքին, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի նպատակը ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքում «պահելն է», այսինքն` թույլ չտալը, որպեսզի այստեղից որևէ միավորումներ անհրաժեշտության դեպքում մտնեն Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:
Որքանո՞վ էր նպատակահարմար «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցե լայս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիև հանդիպման մասին»։
Դիտարկումը, թե՝ Ձեզ առաջարկել են, որպեսզի օրինագիծն ավելի ուշ ներկայացվի քննարկման, Հ. Բագրատյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել. «Ո՞վ ասաց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնել-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Սարգսյան-Ալիև հանդիպումը մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին, ո՞վ ասաց»:
Հարցին, թե ինչո՞ւ անգամ ԱԺ օրակարգ մտցնելուց վախեցան, Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Իրենք չեն լուծում քաղաքական հարց, ու հանձնաժողովում քննարկվելու ժամանակ չի պարզվում մեկնաբանությունը, անտրամաբանական բաներ են ասվում, իրենք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ իրենք ընդամենն ասում էին՝ հարցը քննարկվի, ինչը մերժվել է. «Չքննարկե՞նք՝ օրական 3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»:
lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Միքայել, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին վարչապետի՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հանձնարարականը, որի համար երեք շաբաթ ժամանակ է տվել: Մի՞թե չգիտեն՝ ովքեր են մենաշնորհել տնտեսությունը, երբ հիմնականում դրանք պաշտոնյաներ են:
Նորություն չեմ տեսնում այստեղ, Սերժ Սարգսյանի օրոք իշխանական դիսկուրսի բնորոշ գիծը ընդդիմադիր դիսկուրսի իմիտացիան է: Պարզ ասած, իշխանությունը միշտ էլ խոսում է խնդիրների մասին, այդ թվում կոռուպցիայի, կարծես ինքը չի պատասխանատու դրա համար: Գուցե այս անգամ ձևակերպումները մի փոքր ավելի կոշտ էին, ինչը բացատրվում է նրանով որ ապրիլյան դեպքերից հետո հասարակության մեջ շատ ավելի անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում դեպի կոռուպցիան: Սակայն, պարզ է, որ իրական քայլեր այդ ուղղությամբ, անգամ ցանկության դեպքում, հնարավոր չեն: Կոռուպցիան ներկայում գոյություն ունեցող իշխանական համակարգի հիմնական իմաստն է, և այդ համակարգի հիմքում ընկած հիմնական սկզբունքը: Ես ի նկատի ունեմ կոռուպցիան լայն իմաստով, այսինքն պետական համակարգի օգտագործումը անձնական հարստացման համար: Դա միակ բանն է, որ ներկա իշխանական համակարգը կարողանում է անել շատ արդյունավետ, և միակ բանն է, որ կապում է իշխանական համակարգի տարբեր հատվածներն իրար: Կարող են լինել առանձին պաշտոնանկություններ, և նույնիսկ գուցե մեկ-երկու քրեական գործ, բայց այդ ամենը իմիտացիայից այն կողմ չի անցնի:Գուցե իշխանության մեջ անգամ կա իրական գիտակցում, որ կոռուպցիան լուրջ վտանգ է Հայաստանի անվտանգության համար, սակայն, լինելով կոռուպցիոն համակարգի մաս, նրանք չեն կարող պայքարել դրա դեմ: Ցանկացած քրեական գործ որևէ միջին մակարդակի պաշտոնյայի դեմ կարող է տանել դեպի նրա վերադասը, և այդպես շարունակ մինչև գերագույն ղեկավարություն: Այնպես որ, լավագույն դեպքում, կարող են ինչ-որ չափով սահմանափակվել այն կոռուպցիոն երևույթները, որոնք անմիջականորեն կապված են բանակի և սահմանների պաշտպանության հետ, բայց այստեղ էլ չեմ կարծում, որ կտեսնենք լուրջ բացահայտումներ և աղմկոտ քրեական գործեր:
Իշխանությունն այս քայլով ընտրությունների՞ն է նախապատրաստվում, թե իշխանությունը կորցնելու վտանգ կա։
Երկու գործոններն էլ կան, իհարկե: Կարծում եմ, մինչև ապրիլյան դեպքերն իշխանությունը տպավորություն ուներ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և ամեն ինչ ընթանում է իր նախագծած սցենարով: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ չէր թե՛ Ադրբեջանի հարձակմանը, թե՛ հասարակության համախմբմանը և հասարակական ակտիվության այն աննախադեպ զարթոնքին, որը մենք տեսանք: Իշխանավորները բնազդաբար հասկանում են, որ այդ հասարակական ակտիվությունն իրենց համար վտանգ է ներկայացնում և փորձում են այն ուղղել իրենց համար ձեռնտու “ռազմա-հայրենասիրական” ուղով: Իհարկե, պետք է նաև ստեղծել պատրանք, որ իշխանությունները պատրաստ են պայքարել կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ:
Առհասարակ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ հանրությունը մի փոքր հավատա, որ կամք կա։ Հնարավո՞ր է խաղի կանոններ փոխվեն։
Խնդիրն այն է, որ համակարգային փոփոխություններ հնարավոր են, միայն եթե իշխանությունը, առնվազն իշխանության առաջին դեմքերը հեռանան: Իհարկե, չեմ ասում, որ հենց այսօր բոլոր առաջին դեմքերը պետք է հրաժարական տան, բայց պետք է սկսել գործընթացը: Օրինակ, կարող էր ստեղծվել ազգային միասնության կառավարություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ եկող խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական է տալու և այդպիսով իշխանությունը զիջելու է ապագա խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին: Այդ ամենը հնարավորություն կտար իշխանության մեջ իրականացնել սերնդափոխություն առանց լուրջ ցնցումների: Սակայն, իհարկե, մենք հասկանում ենք, որ այս ամենը ուտոպիայի ոլորտից է, ներկայիս իշխանության առաջին դեմքերը որևէ դեպքում պատրաստ չեն սեփական կամքով զիջել իշխանությունը:Կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելը հավասարազոր կլիներ սեփական իշխանությունից հրաժարվելուն, այնպես որ դրա մասին կարելի է մոռանալ: Փոխարենը, կարծում եմ, լինելու են զուտ իմիտացիոն գործընթացներ: Իշխանությունն ունի բավական մեծ փորձ՝ իմիտացիոն գործընթացներով ժամանակ ձգելու և ակտիվ գործունեության պատրանք ստեղծելու, օրինակ, եվրոպական կառույցների հետ հարաբերություններում: Պարզապես այժմ եվրոպական կառույցների դերում կհայտնվի Հայաստանի և Արցախի հանրությունը:
Պատերազմի սպառնալիքը հնարավո՞ր է զսպաշապիկ լինի իշխանությունների գործողություններին։ Առհասարակ այս պատերազմը որևէ բան փոխե՞ց պետական կառավարման համակարգում և ի՞նչ։
Իհարկե, ապրիլյան դեպքերը որոշ չափով սթափեցրին իշխանությանը: Այնպես որ, ինչ-որ փոփոխություններ կատարելու ցանկություն առկա է, առնվազն այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերվում են արտաքին քաղաքականությանը և անվտանգության հարցերին: Սակայն, իշխանության ձեռքերն այստեղ ևս կապված են, քանի որ իշխանավորներն իրենք թաթախված են կոռուպցիայի մեջ: Նույն պատճառով նրանք նաև խիստ խոցելի են արտաքին ճնշումների առջև: Այսպես, կարող էին լինել նաև մի շարք առավել վարկաբեկված պաշտոնյաների հրաժարականներ, որոնք անմիջականորեն առչվում են արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտին, սակայն մենք դա էլ չտեսանք: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն պաշտոնյայի դեմ ԶԼՄ-երում սկսվում է լուրջ քարոզարշավ, և թվում է, թե հող է նախապատրաստվում հրաժարականի համար՝ օրինակ Արտաքին Գործերի նախարար, Գլխավոր շտաբի պետ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: Սակայն, առայժմ մենք տեսնում ենք, որ այդ պաշտոնյաները հանգիստ շարունակում են պաշտոնավարել: Ցանկացած դեպքում այդ պաշտոնյաների հրաժարականներն էլ քիչ բան կփոխեին, որովհետև թե՛ արտաքին, թե՛ անվտանգության քաղաքականությունը մշակվում է նախագահայանում: Բայց այն հանգամանքը, որ այդ հրաժարականները չեղան, խոսում է այն մասին, որ իշխանությունը ի վիճակի չէ անգամ համեստ փոփոխություններ իրականացնել:
Իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ իշխանության համար, երբ մի կողմից պանամական փաթեթն է հրապարակվում և տեսնում ենք 37 ՀՀ քաղաքացիների անուններ, մյուս կողմից ԵՄ դեսպանը նախազգուշացումներ է անում։
Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, բայց ես չէի գերագնահատի ԵՄ նախազգուշացումները, քանի որ ԵՄ-ը այսօր Հայաստանում չի տիրապետում լուրջ լծակների և նաև պատրաստ չէ լուրջ ճնշում իրականացնել Հայաստանի իշխանությունների վրա: Ճիշտ է, իհարկե, կան որոշակի կարմիր գծեր, որոնք խախտելու դեպքում ԵՄ ուզած թե չուզած պետք է միջոցներ ձեռնարկի: Բայց Հայաստանի իշխանությունն, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի իշխանավորների, միշտ այդ հարցում բավական զգույշ է գտնվել և աշխատել է այդ կարմիր գծերը չանցնել: Պանամայի փաթեթի մասին դժվարանում եմ ինչ-որ բան ասել, քանի որ չգիտեմ թե այնտեղ ինչ կա, բայց, ցանկացած դեպքում, այն Հայաստանի իշխանությունների համար կարող է որոշակի ռիսկեր պարունակել:Սակայն, հիմնական ռիսկերը իշխանության համար կապված են Արցախի հարցի հետ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան թույլ են իշխանության դիրքերը ոչ միայն արտաքին քաղաքական առումով, այլև Հայաստանի ներսում: Այսօրվա լարված իրավիճակում իշխանությունների հանդեպ վստահությունը, որը մինչ այդ էլ շատ բարձր չէր, հասարակության մի զգալի մասի մոտ ձգտում է զրոյի: Ընդ որում, այդ վստահության կորուստը կարելի է արձանագրել նաև Արցախում, որը միշտ համեմատաբար ավելի լոյալ էր տրամադրված: Դժվար է գնահատել տրամադրությունները զինված ուժերում, բայց կան որոշ նշաններ, որ այստեղ ևս իշխանության հանդեպ անվստահության և դժգոհության միտումներն առկա են: Այնպես որ, ցանկացած անսպասելի զարգացում Արցախի շուրջ, լինի դիվանագիտական թե ռազմական, կարող է ճակատագրական լինել իշխանության համար:
Ադրբեջանցի ժողովուրդն արդեն վաղուց տառապում է հատուկ տեսակի հիվանդությամբ՝ հայամոլությամբ. ադրբեջանցիներն ամեն ինչ անում են միայն այն պատճառով, որ դա արդեն արել են եւ անում են հայերը: Իսկ եթե հայերն ինչ որ բան չեն անում, ապա ադրբեջանցիներն էլ չեն անում: Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV» ինտերնետ-հեռուստատեսության կայքում գրում է Ալեքպեր Ալիեւը, հղում անելով փիլիսոփայական գիտությունների դոկտոր Այդին Ալիզադեին:
«Հայերը մեզ համար ամեն ինչի էտալոնն են: Հայերը մեզ համար տիեզերքի կենտրոնն են, հաշվարկի սկիզբը, որին մենք հենվում ենք: Մեր բոլոր մտքերը, գործողությունները կապված են հայերի հետ: Երբ ինչ որ մեկն ասում է, թե մեզ մոտ այս կամ այն խնդիրը կա, փոխանակ լուծենք այդ խնդիրը, ասում ենք՝ Հայաստանում այդ խնդիրն ավելի լուրջ է»,- նշված է հոդվածում:
Ալեքպեր Ալիեւը գրում է, թե հայերը միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում, երբ ինչ որ մեկն իրեն թույլ է տալիս քննադատել իշխանություններին կամ ադրբեջանցիներին: Նրանք, ովքեր ուզում են լռեցնել քննադատությունը, անմիջապես ասում են՝ հայերն, ախր, մեզ կարդում են եւ լսում:
«Այո, պատկերացրեք, հայերը կարողանում են կարդալ: Վատ է, որ նրանք կարդալ գիտեն եւ կարողանում են համացանցից օգտվել: Լավ կլիներ, եթե նրանք չկարողանային կարդալ եւ օգտվել համացանցից, այդ դեպքում, հնարավոր է, քննադատությունը մեզ մոտ սվիներով չընդունվեր, եւ քննադատությունը կընկալվեր որպես քննադատություն, եւ ոչ թե հայերի օգտին արված հայտարարություն: Այդ դեպքում, գուցե, անդադար չէինք նայի «նենգ հարեւաններին», որոնք գիշերը չեն քնում, ցերեկը հաց չեն ուտում եւ սպասում են, թե երբ կարող են կրկին անգամ չարախնդալ ադրբեջանցիների վրա եւ դանակով հարվածել մեր թիկունքին»,- հեգնանքով գրում է հոդվածի հեղինակը:
Ալիեւը համոզված է, որ Ադրբեջանում ստեղծվել է ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակ, երբ արդեն երկրից աղբը դուրս բերելու համար, այն աղբը, որը ոչ մի դեպքում խրճիթից չի կարելի հանել, եւ որի պատճառով այլեւս չեն կարողանում շարժվել, կպահանջվի մի քանի հսկա աղբատար ավտոմեքենա:
Հեղինակը գրում է, որ քաղաքակիրթ երկրներում ընդունված է ինքնաքննադատությունը, հեգնանքը սեփական թերությունների եւ խնդիրների վերաբերյալ, եւ որ առանց դրա զարգացում չի կարող լինել:
«Մեզ համար կարեւոր է, որ հայերը եւս սկսեն իրենք իրենց քննադատել: Եթե նրանք կարդում են մեր թերությունների մասին եւ չարախնդում, ապա մենք եւս պետք է կարդանք իրենց թերությունների մասին եւ չարախնդանք: Մենք ցնորվել ենք, քանի որ հայերին նմանվելու ձգտումը մեզ համար ինքնանպատակ է դարձել: Իսկ պատճառն այն է, որ մենք, ի տարբերություն հայերի, չենք կարդում եւ տեղյակ չենք, թե ինչ է կատարվում Հայաստանի գրական եւ հրապարախոսական դաշտում: Մենք չգիտենք, թե ինչ են գրել Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթեւոսյանը, ինչով են շնչում ժամանակակից հեղինակները, ինչպես են բնութագրում հայերին եւ իրենց երկիրը»,- գրում է Ալեքպեր Ալիեւը:
Հեղինակն ադրբեջանցիներին համոզում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր գրում են Հայաստանում առկա խնդիրների մասին, ծաղրում հայերի մոտ եղած թերությունները: Նա ադրբեջանցի ընթերցողին բացատրում է, որ քննադատության հիմնական նպատակը ժողովրդավարական իրավիճակի հաստատումն է, որը թույլ կտա հասկանալ, թե վերջապես մենք ով ենք, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ տեղ ենք զբաղեցնում իրականում այս աշխարհում:
Նա գրում է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները սարսափում են ողջախոհ ինքնագնահատականից եւ քննադատական մտքից:
«Առողջ մտածող ազգը լուրջ չի վերաբերվի այն պնդմանը, թե մենք՝ ադրբեջանցիներս հատուկ տեղ ենք գրավում այս աշխարհում: Խելացի, կիրթ մարդուն հեքիաթներով կերակրելն անհնար է»,- համոզված է հեղինակը:
Երեկ օրվա երկրորդ կեսից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվեց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդեցին, որ ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը»,- ասված էր ՊԲ հաղորդագրության մեջ: Ադրբեջանական կողմը միեւնույն ժամանակ հաղորդեց, որ հայկական զինուժը ծանր սպառազինություններից հրետակոծման է ենթարկում շփման գծին մոտ գտնվող գյուղը: Սա ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո առաջին անգամն էր, որ կրակահերթերը վերսկսվեցին կեսօրին: Մինչեւ հիմա զինադադարի մասին պայմանավորվածությունը խախտվում էր գիշերվա ընթացքում միայն:
Սերժ Սարգսյանը չի շտապում հաստատել
Երեկ այդպես էլ ՀՀ նախագահական նստավայրը չհաստատեց, թե Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Վիեննայում մասնակցելո՞ւ է Ալիեւի հետ հանդիպմանը: Հիշեցնենք՝ նման հանդիպման անհրաժեշտության եւ կազմակերպման մասին նախորդ օրը հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, սակայն, այս առիթով միայն ասել էր, որ հնարավոր այդ հանդիպման վերաբերյալ պատշաճ կարգով կտեղեկացնեն: Ենթադրվում էր, որ երեկ աշխատանքային շաբաթվա վերջին օրը նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածեր Վիեննա կատարելիք այցի մասին: Սակայն նման բան տեղի չունեցավ:
Պատերազմական իրավիճակներում նախագահի մամուլի ծառայությունն, իհարկե, կարող է նաեւ հանգստյան օրերին աշխատել, սակայն այն փաստը, որ հանդիպման հաստատումը ձգձգվում է, մտահոգությունների տեղիք է տալիս: Զինադադարից հետո առաջին անգամ ցերեկվա ժամին վերսկսված հրետակոծությունն էլ ավելի է մեծացնում այդ մտահոգությունը: Ի՞նչ է կատարվում, ինչի՞ շուրջ են դիվանագիտական խողովակներով խոսում Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եթե նախագահական նստավայրը որեւէ կերպ չի արձագանքում ՄԽ հայտարարությանը, ոչ մերժում է Վիեննայի հանդիպումը եւ ոչ էլ հաստատում, նշանակում է՝ ինչ-որ բան դեռեւս համաձայնեցված չէ, բայց նաեւ համաձայնեցնելու հույս կա, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Վիեննայում փաստաթուղթ կստորագրվի՞
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացի վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր ՄԽ կողմից, որի վրա կարծես թե արդեն կարելի է խաչ քաշել: Մյուսը շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը: Վիեննայում ծրագրվող հանդիպումը, ըստ որոշ մեկնաբանությունների, հենց սրան պետք է նվիրված լինի: Այս ընթացքում հիմնականում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս խոսել է այն մասին, որ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ճանապարհային քարտեզ էր մշակվել, որի շուրջ դեռ 2011 թվականին թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության: Առաջարկությունը, սակայն, տապալվեց, եւ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց վերադառնալ դրան:
Պատերազմից հետո Հայաստանի առաջին ուղերձը Եվրոպային եւ ՄԽ երկրներին եղել է հենց դա, որ անհրաժեշտ է շփման գծում վստահության մեխանիզմներ ներդնել: Եվ հիմա, երբ այդ նպատակով հանդիպում է կազմակերպվում, հարց է առաջանում. չէ որ Ադրբեջանը կրկին կարող է վիժեցնել նախաձեռնությունը եւ բանակցությունները վերադառնան նախկին անարդյունավետ հուն, ինչն անթույլատրելի է: Տրամաբանությունը հուշում է, որ նման բան թույլ չտալու համար Վիեննայի հանդիպումը պետք է ավարտվի փաստաթղթի ստորագրմամբ:
Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեր հարցին ի պատասխան ասաց. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին»: Չի բացառվում, որ խոսքը Վիեննայի հանդիպման համար նախապատրաստվող փաստաթղթի մասին է: Կարելի է իհարկե կանխատեսել, թե ինչ կետեր է պարունակում այդ փաստաթուղթը, սակայն այս պահին ավելի կարեւոր է, թե ինչի շուրջ է հիմնական տարաձայնությունը, ինչի պատճառով էլ առայժմ հանդիպման փաստը չի հաստատվում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի հարձակումով դե ֆակտո դուրս է եկել 1994-95 թվականների հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերից, իսկ օրեր անց նույնիսկ քայլ է կատարել դե յուրե դրանցից դուրս գալու ուղղությամբ, չի կարելի բացառել, որ Վիեննայի հանդիպման ճակատագիրը կախված է նրանից՝ ենթադրյալ փաստաթղթի մեջ հղում կլինի՞ 1994-95 թվականների համաձայնագրերին, թե՞ ոչ: Կամ գուցե էլ ավելի նուրբ է հարցը` հղումը ինչ ձեւով եւ բովանդակությամբ կլինի:
Ինչ վերաբերում է վստահության միջոցառումներին, ապա դեռ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ձեւակերպել էր դրանք. «Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»,-ասել էր նա:
«7 միլիոն քմ»-ը եւ հարցի լուծումը
Եթե իսկապես Վիեննայի հանդիպումը նման արդյունք արձանագրի, այսինքն Ադրբեջանը ստորագրի շփման գծում վստահության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին փաստաթուղթը, ապա հայտնի «7 միլիոն քմ տարածքը» նրանց փեշքեշ: Ինչպես արդեն նշել ենք, հայ-ադրբեջանական շփման գծում նման մեխանիզմների ներդրումը իր նշանակությամբ եւ արժեքով հավասարազոր է հակամարտության կարգավորմանը: Իրավիճակի ամբողջ բարդությունը սակայն այն է, որ դիվանագիտական խողովակներով տարվող բանակցությունները նման դեպքերում ուղեկցվում են ճակատում տեղի ունեցող զարգացումներով, որոնք, կախված բանակցությունների ընթացքից, սրվում կամ մեղմանում են: Երեկ, ինչպես նշեցինք, շփման գծում իրադրությունը լարվել էր, ինչը նշանակում է, որ դիվանագետները խնդիրների առաջ են կանգնել: Այսօր եւ վաղը այս առումով վճռորոշ են լինելու. մնում է հուսալ, որ դիվանագետները այնքան տաղանդավոր կգտնվեն, որ հարցերը կկարգավորեն առանց զինվորականների օգնությանը դիմելու:
Հ.Գ. Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրությունտարածեց, որտեղ նշվում էր, որ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի եւՖրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի ԼեռնայինՂարաբաղի հակամարտության հարցով ժողովը: «Հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվիՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիեւի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆպետքարտուղարությունում բնականաբար կարծում են, որ նմանհաղորդագրություն տարածելուց հետո ոչ ոք չի հանդգնի այլեւսայդ հանդիպման փաստը կասկածի տակ դնել:
Հ.Գ-1. Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ կրկին գրեցին, թեՎլադիմիր Պուտինը պատրաստվում է մոտ ժամանակներս այցելելԲաքու: Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանում հենց վախենում են,թե հայկական կողմը կարող է իրենց վրա հարձակվել,հայտարարում են, որ Պուտինը գնալու է Բաքու: Սա նման էիրավիճակի, երբ երկու հոգի ձեռնամարտի են բռնվում, բայց նրանցից մեկը ամեն անգամ իր ուղղությամբ մոտալուտ հարվածըգուշակելով՝ թաքնվում է երրորդի մեջքի հետեւում: Կրեմլի մամուլիծառայությունը երեկ արդեն պարզաբանեց, որ Վլադիմիր Պուտինըայս ամսվա ընթացքում չի պատրաստվում Ադրբեջան այցելել,նման այց հնարավոր է ամռան վերջին` Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ—ի նախագահների եռակողմ հանդիպման համար:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հետայսու չեմ մեկնաբանելու նման խոսակցությունները, որովհետև մի իրավիճակում, երբ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով դեռ շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ որոշակի գործողություններ կարող են լինել, նման մանրուքների քննարկումը կարող է լրջորեն վտանգել գործողությունները»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները առաջնագծում հայկական կողմի դիրքային կորուստների մասին, հայտնում է panorama.am-ը:
«Անցած քսան տարիների ընթացքում այս տիպի դիրքային փոփոխություններ բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ չեն մեկնաբանվել, հիմա էլ է սխալ մեկնաբանելը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ենք կորցրել և այլն, ապա պետք է ասեմ, որ կորցնել բառն այստեղ տեղին չէ. Դա դիրքային փոփոխություն է, և հասկանալի է, որ կարող է շարունակվել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մասնավորապես անդրադառնալով հայկական դիրքերի կորստի մասին լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակմանը, ՊՆ խոսնակը նշեց, որ այնտեղ օգտագործված են տերմիններ, որոնք չի կարելի կիրառել:
«Հեղինակը նշել է հենակետեր, բայց հարավային ուղղությամբ միայն մեկ հենակետ կա: Եթե խոսքը վերաբերում է ջոկային դիրքերի մասին,ապա նրա տեղեկությունները մի քիչ մոտ են իրականությանը: Ավելին, եթե մի կողմ դնենք տերմինաբանական անճշտությունները, ապա նրա հաղորդած տեղեկություններն ավելի մոտ են իրականությանը, քան մինչ այս տարածված տեղեկությունները:
Ես հորդորում եմ բոլորիս, որ տպավորությունների քննարկմամբ չվտանգենք կատարվելիք գործողությունները ,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ներկայացված տարածքային կորուստների մասին պնդումներին, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Լուրջ չէ նստել ու քարտեզի վրա ռազմական իրավիճակով պայմանավորված տարածք հաշվել, էլ ավելի անլուրջ է Google maps-ի քարտեզմերի հիման վրա տեսանյութեր պատրաստելը: Խորին հարգանք եմ տածում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա շուրջ կանգնած զինվորականների հանդեպ, բայց եկեք չտրվենք մանիպուլյացիաների»:
Հիշեցնենք՝ Սեֆիլյանն ասել էր. «Հայկական բանակի առաջխաղացումն արհեստականորեն կասեցնելու հետևանքով հակառակորդը ներկայումս սեպի նման մնացել է մխրճված մեր տարածքի մեջ՝ էապես դժվարացնելով այդ ենթաշրջանի պաշտպանությունը: Այդ սեպը, որը ճակատով ունի մինչև 5,8 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր ձգվածություն և զբաղեցնում է ավելի քան 700 հեկտար կամ 7 միլիոն քառակուսի մետր տարածք, իր ծայրով հասնում է Թալիշ գյուղի վրա իշխող բարձունքին, ինչի հետևանքով գյուղը մասամբ հայտնվել է ուղիղ նշանառության տակ և վտանգավոր դարձել բնակության համար»:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-Պարոն Բաղդասարյան, կառավարությունն ուսումնասիրություն է կատարել և պարզել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողները սոցիալապես անապահով ընտանիքներից էին: Ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ ընտանիքների զավակներն են հայտնվել առաջնագծում:
-Եթե դուք մի փոքր էքսկուրս կատարեք և մոնիթորինգ կատարեք, հիմնականում ո՞ր երեխաներն են, որ սովորում են բուհերում, ասպիրանտուրաներ են գնում, պաշտպանում են:
-Այսինքն՝ նույն պատասխանն եք տալիս, ինչ որ Սեյրան Օհանյանն է ասում՝ աղքատները չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ:
-Ես անկեղծ ասած չեմ լսել Սեյրան Օհանյանի մեկնաբանությունը: Համենայնդեպս, մենք էլ մտահոգված ենք: Երբ այդ հարցը բարձրացվեց, մենք սկսեցինք ուսումնասիրել: Մենք տեսնում ենք, որ դա բանակի հետ կապված չէ, պետք է դրան նախորդող դեպքերն ուսումնասիրենք, և սա այն պահը չէ, որ մենք սկսենք տարանջատումներ դնել: Հիմա ամբողջ ազգն այս պահին զինվորագրված է, և եթե դուք գաք ու ուսումնասիրեք առաջնագիծը, կտեսնեք այնտեղ բազմաբնույթ ու բազմապրոֆիլ մարդիկ կան:
-Մեծ աղմուկ բարձրացրեց այն, որ երգիչ Արմենչիկը զինվորներին տոպրակներով նվերներ է բաժանում Արցախում: Արդյոք դա նվաստատացուցիչ չէ՞ հայ զինվորի համար, և ընդհնարապես ինչո՞ւ են թույլատրվում նման դեպքերը:
-Ես չեմ ուսումասիրել այդ հարցը: Կլինեն տարբեր տիպի երևույթներ: Առաջին խառը օրերին էլ, երբ որ 3000 կամավորական էր գնացել առաջնագիծ, այնտեղ էլ մեկն ասաց՝ զինվորներից մեկի սրբիչը կեղտոտ էր: Հիմա ես չգիտեմ, թե ինչ նպատակով է Արմենչիկը նվերներ բաժանել: Կհետաքրքրվեմ այդ հարցով, կպարզեմ, թե ստորացուցիչը որն է, որ նվերներ է բաժանել:
-Այս օրերին, երբ առաջնագծում կռված հայ զինվորները սկսեցին լրագրողներին պատմել իրենց սխրագործությունների մասին, մի շարք հիմնախնդիրներ բացահայտվեցին: Օրինակ, պարզվեց, որ փամփուշտների պակասի, ռադիոկապի և այլ խնդիրներ են եղել բանակում: Ասում են՝ դիվերսանտները կտրեցին հեռախոսալարը, կապը կորավ, այսինքն՝ հասարակ ռադիոկապ չի եղել, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:
-Բոլոր հարցերն ուսումնասիրված են, և ես խնդրում եմ այդ բամբասանքներին մի հավատացեք: Այդ սրբիչի պատմությունն է, երբ ասում են՝ հեռախոսի լարը կտրեցին: Ես ձեզ մի օրինակ բերեմ՝ Լենինի կապն ավելի հուսալի կապ է, քան այսօրվանը: Ո՞վ է կտրում լարը, տեսե՞լ եք դուք:
-Զինվորներն են պատմում:
-Էնքան բան են պատմում: Բա որ այդ դիվերսիոն խմբերը գալիս են, ամբողջությամբ դիակները թողնում են ու գնում, դրանց մասին բան չեն պատմո՞ւմ:
-Դա էլ են պատմում:
-Բա պատերազմ է, պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է լինել: Դուք չեք պատկերացնում, թե ինչ քանակով, ինչ բանակով ու ինչ ռազմական բյուջեով մենք նմանատիպ հաղթանակներ ենք տանում, երբ որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մտածում էին, թե ապրիլի երկուսին սկսում են, ապրիլի չորսին Ստեփանակերտում արդեն պետք է տոնախմբություն կատարեին: Դրա մասին պետք է մտածենք, մեր բանակը հաղթանակած բանակ է, և պետք է խոսել դրական բաների մասին, ինչպես կարողացանք հաղթել: Մենք, իհարկե, միշտ նշում ենք զինվորի ոգին, բայց միայն զինվորի ոգով չենք կարող այդ հրոսակախմբին հաղթել: Երկու հզոր պետություն՝ ադրբեջանական և թուրքական, իրենց նավթադոլարներով եկել են ու պատերազմում են երեք միլիոնանոնոց մի ժողովրդի հետ և անընդհատ պարտվում են: Քսանհիգ տարի անընդհատ պարտություն են կրում:
-Դա մեր բանակի, մեր զինվորի մարտական բարձր ոգու շնորհիվ է միայն: Մենք մի շարք թերություններ տեսանք, ի վերջո, ռազմական ոլորտում պաշտոնանկություններ եղան: Դրանք լավագույն վկայությունն են այն ամենի, որ չարաշահումներ են եղել:
-Եթե եղել է պաշտոնանկություն, ուրեմն եղել են նաև թերություններ: Բնականաբար, հետևություններ պետք է անենք, և մենք այդ հետևություններն անում ենք:
-Այնուամենայնիվ, պարոն Բաղդասարյան, քառօրյա պատերազմի ֆոնին ակնհայտ դարձավ, որ բանակին ուղղված պետական միջոցները, մեղմ ասած, լիարժեք չեն ծառայել իրենց նպատակին: Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվում:
-Եթե բանակին ուղղված միջոցները չեն ծառայել իրենց նպատակին, այդ հաղթանակներն ինչպե՞ս են ապահովվում: Եթե դուք որ տեսնեք, թե մենք ինչեր ունենք մեր ռազմական պահեստներում ու բազաներում, ինչ հնարավորություններ ունենք: Մենք իրավունք չունենք այդ մասին բարձրաձայնելու, մենք խաղաղության կողմնակից ենք, մենք ռազմատենչ ազգ չենք, պատերազմ չենք ուզում, բանակցությունների միջոցով ուզում եմ ԼՂ ինքնորոշման խնդիրը ճանաչել, մեր խնդիրը դա է: Ի՞նչ է, մենք թուրքի նման պետք է սկսենք ինչ ունենք-չունենք բերենք ու հինգ օրվա մեջ կրակենք, ավարտենք ու պրծնե՞նք՝ մտածելով, որ Ստեփանակերտը պետք է վերցնեն: Բա որ մեր միջոցները չեն ծառայել նպատակին, այդ ինչո՞ւ թշնամին չկարողացավ գոնե մի փոքրիկ հաղթանակ տոնել այն դեպքում, երբ նրանց ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մերին:
-Վիրավոր զինծառայողների բուժման հարցերն ինչպե՞ս է կարգավորում պետությունը: Թեև որոշում կա, որ կառավարությունն է Հայաստանում ու արտերկրում հոգում նրանց բուժման ծախսը, բայց ծանր վիճակում գտնվող զինծառայողների ծնողները գումար հանգանակելու խնդրանքով են դիմել հանրությանը:
-Այդ հարցը լուծված է պետական մակարդակով: Այն բոլոր վիրավոր զինծառայողները, որոնք ունեն արտերկրում բուժման կարիք, պետությունն այդ ծախսերը կկատարի: Հիվանդի տերն ինքը չի որոշում, դա որոշում են մասնագետները: Դրա կարիքը լինելու դեպքում կան այդ միջոցներն ու հնարավորությունները: Որևէ զինծառայող, որևէ վիրավորվածի, որևէ զոհվածի ընտանիք չի կարող անտարբերության մատնվել: Բոլոր վիրավորները պետք է ստանան իրենց անհրաժեշտ բուժումը՝ մի մասը Հայաստանի Հանրապետությունում, անհրաժեշտության դեպքում՝ մյուս մասը արտասահմանում:
-Հավանաբար տեղյակ եք, որ հանրությունը պաշտոնյաներից պահանջում է կուտակած հարստությունն ուղղել բանակին:
-Ինչի՞ց են տեղյակ այդ ձեր ինֆորմատորները, նրանք սխալ ինֆորմացիա են տալիս: Ի՞նչ պետք է անենք, ասեք, գնանք Բաքուն գրավե՞նք: Էլ ի՞նչ եք ուզում: Այսինքն՝ առանց իշխանության, առանց հրամանատարական կազմի զինվորն իր ոգով գնաց և հաղթանակ տոնե՞ց: Բանակում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, և բանակի գումարները ծառայում են իրենց նպատակին: Ես խնդրում եմ այս իրավիճակում որևէ փորձ չանել ազդել զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանության վրա: Դրանից պետք է ձեռնպահ մնալ, մեր բանակը հաղթանակած բանակ է, մենք այսօր պատրաստ ենք ցանկացած հակահարված տալու, բայց մենք պատերազմ չենք ուզում: Մեր մեկ զինվորի կյանքը թուրքի լամուկների հարյուրավոր ու հազարավոր կյանքերից թանկ է: Մենք ցանկանում ենք, որ պատերազմ չլինի, բայց եթե լինի, նորից եմ կրկնում, մենք ցանկացած հակահարված պատրաստ ենք տալու, դեռ ավեին: Աստված ոչ անի այդ պահը գա, անդառնալի կորուստներ կկրեն նրանք:
-Այն ժամանակ, երբ հանրությունը պահանջում է պաշտոնյաներից վաճառել իրենց դղյակներն ու գումարներն ուղղել բանակին, Սերժ Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն էլ է զզվում այդ դղյակներից, բայց ի՞նչ կարող է անել, հո 1937 թիվը չէ, որ մարդկանց ունեցվածքը խլեն: Սա ի՞նչ է նշանակում:
-Ի՞նչ եք կարծում, այսինքն՝ մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ:
-Բայց այդ պաշտոնյաները կուլակաթափ են արել ժողովրդին, հասարակ մարդիկ արտագաղթում են:
-Համբերեք, համբերեք: Այսօր պատրերազմի ժամանակ բոլոր ժողովուրդը հասարակ ժողովուրդ են: Կա՞ աշխարհում մի անկյուն, որտեղ չլինեն հարուստներ և աղքատներ:
-Բայց մեր հարուստները պետական պաշտոնյաներ են, դա է խնդիրը:
-Դուք ում ուզենաք, պաշտոնյա կասեք: Բոլոր բիզնեսմենները պաշտոնյա՞ են: Նման իրավիճակում նման հարցերի բարձրացումը ներքաղաքական կյանքում ավելի մեծ բարդություն է ստեղծում, ձեռնպահ մնացեք այդ հարցերի բարձրացումից ընդհանրապես: Ժամանակը կգա, ամեն ինչ կտեսնեք:
Աղբյուրը՝ medialab.am
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.