18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ լարված հարաբերությունները և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությունը, Մոսկվան հակված է խորացնել հարաբերությունները հենց հայկական կողմի հետ, 7or.am–ին տված հարցազրույցում ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։
«Դա ենթադրում է տարբեր ոլորտների օժանդակություն, այդ թվում, ռազմական ոլորտում, սակայն նրանք (ռուսները` խմբ.) մեր փոխարեն չեն կռվի Ղարաբաղում։ Այդպես չի եղել 90–ականներին, չի լինի այսօր և ապագայում»,– ընդգծել է Բաբայանը, ով վերջերս Հայաստան է վերադարձել Ռուսաստանից։
Ըստ նրա, հավանաբար, Հայաստանի քաղաքական վերնախավը չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքը չի հասկանում, որ Արցախի հավանական պատերազմում Ռուսաստանը չի օգնի ոչ ոքին, և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ռազմական գործողությունների խուսափում չի երաշխավորում։
Բաբայանն ասել է, որ վերջին տարիներին անձնական պատճառներով Ռուսաստանում է ապրել և կապեր է հաստատել ռուսական ռազմա–քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
«Հայկական կողմը չպետք է որևէ մեկից դժգոհի։ Լինի դա Ռուսաստանը, թե ԱՄՆ–ն։ Յուրաքանչյուրն ունի իր շահերը, և պետք է անել ամեն ինչ, որ մեր շահերը համընկնեն այս աշխարհի ուժեղագույնների շահերի հետ, ու դրա համար պետք է լիարժեք սուբյեկտ լինել»,– կարծում է Բաբայանը։
Նա ընդգծեց, որ ռազմավարական գործընկերությունը պետք է հաստատել ուժեղների հետ։ «Միայն ուժեղ պետությունը կարող է գործընկեր դառնալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ–ի, Եվրոպայի և այլ երկրների համար։ Եվ հակառակը, թույլ երկիրը դատապարտված է մանրուն դրամ մնալ, քանի որ նրա հետ չեն ցանկանում երկարաժամկետ հեռանկարային հարաբերություններ հաստատել»,– նշել է Բաբայանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Ռուսաստանյան «Свободная Пресса» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Ռուսաստանի դերակատարմանը: Մասնավորապես բարձրացվել է այն հարցը, թե ինչ պետք է անի Մոսկվան, եթե Բաքուն ձեռք բերի 500 կմ և ավելի հեռահարությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռներ:
Լրատվամիջոցը հիշեցրել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Զախիդ Հուսեյնովի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ-ն աշխատանքներ է տանում 500 կմ և ավելի հեռահարությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման ուղղությամբ: Վերջինիս խոսքով՝ «Ադրբեջանի՝ այսօր ունեցած համակարգերը թույլ են տաիս հարվածներ հասցնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտի»: Հուսեյնովը նշել էր նաև, որ հրամանի դեպքում իրենք կարող են հարված հասցնել նաև Երևանի վրա:
Թերթը նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքի սպառազինությունը կազմված է «Տոչկա» հրթիռային տակտիկական համակարգերից, որոնք ապահովում են 70 կմ հեռահարություն, ընդ որում՝ համեմատաբար ցածր ճշգրտությամբ, քանի որ հրթիռը անկառավարելի է և թրիախավորման իներցիոն համակարգ ունի: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ Ադրբեջանը գնել է իսրայելական բարձր ճշգրտության IMI EXTRA տակտիկական հրթիռներ, որոնք արձակում է արդբեջանական բանակի РСЗО Lynx մոդուլայիններից: Դրանց առավելագույն հեռահարությունը 150 կմ է: Այդպիսով՝ ադրբեջանական գեներալի խոսքերն այն մասին, որ Բաքուն կարող է հարված հասցնել Հայաստանի ցանկացած օբյեկտի՝ այդ թվում մայրաքաղաքի վրա, ամենայն հավանականությամբ իրականությանը չեն համապատասխանում: Բայց ինչպե՞ս կփոխվի ուժերի բալանսը, եթե Ադրբեջանը առավել մեծ հեռահարության հրթիռային համակարգեր գնի, և ի՞նչ պետք է այդ դեպքում անի Հայաստանը և նրա ՀԱՊԿ գործընկեր Ռուսաստանը:
Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը նշում է, որ Ադրբեջանի հրթիռային սպառազինության շուրջ իրավիճակը մշուշոտ է:
Նրա խոսքով՝ պաշտոնապես Ադրբեջան ունի 12 «Տոչկա» հրթիռային տակտիկական համակարգ, սակայն հաղորդվել է Իսրայելից ոչ միայն հակաօդային պաշտպանության միջոցների, այլև EXTRA (130−150 կմ) հրթիռների ձեռքբերման, ինչպես նաև Պակիստանից «Հատֆ-4» բալիստիկ հրթիռների գնման մասին:
«Ուրիշ հարց է, որ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերն օգտագործվում են խորքային օպերացիաների իրականացման համար, այսինքն թիկունքային օբյեկտների՝ այդ թվում խաղաղ բնակչության վրա հարձակման համար: Իսկ դա հակամարտությունը միանգամից տեղափոխում է այլ մակարդակ, ինչը խիստ վտանգավոր է հենց Ադրբեջանի համար: Չէ՞ որ ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը չգրավեց ոչ մի բնակելի տարածք և որևէ առավելության չհասավ»,- ասել է նա:
ՌԴ Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին համարում է, որ Արդբեջանը համեմատաբար մատչելի գնով օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր կարող է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից: Նրա խոսքով՝ այդ գործարքը, սակայն, տարածաշրջանում իրավիճակը էականորեն չի փոխի:
«Եթե կողմերը ավիացիոն հզոր ուժեր ունենային, ապա այդ համակարգերը հնարավոր կլիներ օգտագործել կայանների վրա հարվածների համար: Պատերազմի արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեցող այդօրինակ օբյեկտներ կողմերը չունեն: Այդուհանդերձ, իրավիճակի բացասական զարգացման դեպքում Ադրբեջանը կարող է այս համակարգերը կիրառել թիկունքային օբյեկտերին հարվածելու համար, հատկապես եթե զգա ԱՄՆ-ի հանդուրժողականությունը և Թուրքիայի աջակցությունը»,- նշել է Մուրախովսկին:
Ռուսաստանի Քաղաքական և ռազմական անալիզի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նշում է, որ, այնուամենայնիվ, Բաքվի համար հեշտ չի լինի կիրառել հրռիթային համակարգերը, քանի որ նման պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր դաշնակից Հայաստանին: Ադրբեջանի կողմից օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր գնելու դեպքում Ռուսաստանը պետք է հայաստանին հրթիռային սպառազինություն ապահովի՝ ընդհուպ մինչև «Իսկանդեր-M», կամ մեծացնի հարվածային ավիացիան, ինչպես նաև ամրապնդի Գյումրու 102-րդ ռազմաբազան: Ռուսաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի Ղարաբաղում զինված հակամարտությունը չվեսկսվի, իսկ դրա համար անհրաժեշտ է ուժերի բալանս ապահովել:
Խրամչիխինի խոսքով՝ Ադրբեջանը առանց որևէ խոչընդոտի կարող է հրթիռային համակարգեր գնել 4 երկրներից՝ Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից և Իսրայելից: «Դա չի կարող Հայաստանի համար խնդիրներ չստեղծել, քանի որ հարվածներ կարող են հասցվել արդեն նրա թիկունքային օբյեկտներին, ինչպես նաև քաղաքներին և արդյունաբերական օբյեկտներին: Այդ դեպքում Հայաստանը Ռուսաստանից կսկսի պահանջել «Իսկանդեր-M» համակարգեր, ինչի մասին արդեն վաղուց խոսվում է, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ, օրինակ С-300ПМ (С-300ПМУ-1-ի էքսպորտային տեսակ), կամ էլ С-400: Հայաստանի ցամաքային հակաօդային պաշտպանությունն այն պահին ընդգրում է (36 ПУ) ЗРС С-300ПТ-ի 3 դիվիզիոն, (24 ПУ) С-300ПС-ի 2 դիվիզիոն: С-300ПС-ը ունակ է խոցել բալիստիկ հրթիռներ, բայց հարցն այն է, թե կոնկրետ ինչ համակարգեր ձեռք կբերվեն Ադրբեջանի կողմից: Ես վստահ եմ, որ Ղարաբաղի համար մեծ պատերազմն անխուսափելի է, ոչ մի այլ կերպ այդ հարցը չի լուծվի, իսկ լայնածավալ պատերազմի ժամանակ հրթիռները շատ կարևոր են»,- ասել է նա: Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենկոկն ասում է, որ ընդհանրապես Ադրբեջանը կարող է գնել 500 կմ հեռահարությամբ հրթիռային համակարգեր:
«500 կմ սահմանափակում է, որը գործում է միայն Ռուսաստանի համար՝ որպես Միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացման համաձայնագրի կողմ: Ադրբեջանի և զենք վաճառող այլ երկրների համար նման սահմանափակում չի գործում: Այդ առումով Արդբեջանը կարող է Իրանից գնել 2 հազար կմ հեռահարությամբ հրթիռային հակամարգեր: Այլ հարց է, որ նման տեխնիկա գնելիս անհրաժեշտ է անպայման ձեռք բերել նաև հետախուզության հատուկ միջոցներ, որպեսզի հստակ ընտվեն հարվածի թիրախները:
Քանի որ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ձեռք բերումը մատչելի գործարք չէ, ապա Արդբեջանը, հավանաբար, կսահամանափակվի հրթիռային 1 բրիգադով, իսկ դա 12−18 ПУ-ն է: Մեծ հաշվով, նման հարվածներն առավելապես բարոյա-քաղաքական նշանակություն կունենան, սակայն ռազմական տեսանկյունից նման հարվածները դժվար թե զինված գործողություններում շրջադարձային լինեն»,- ասել է Խրամչիխինը:
«Հայկական կողմն ունի 250-300 կմ հեռահարությամբ ОТР Р-17 («Скад») համակարգ: Բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է առավել մեծ հեռահարությամբ հրթիռային հակամարգերի ձեռքբերմամբ: Հավանաբար, որոշակի քննարկումներ և խոհրդակություններ արդեն իսկ ընդանում են, բայց այդ մասին հայտնի չէ, քանի որ մինչև վերջին պահը դա ռազմական և պետական գաղտնիք է համարվում: Բայց ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ձգտում է նման սպառազինություն ունենալ և, հնարավոր է, այդ ձգտումն իրագործվի»,- եզրափակել է հոդվածագիրը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից:
Հայաստանի «միջուկային» հնարավորությունների ու դրա շուրջ առաջացած արձագանքների մասին զրուցեցինք պատգամավորի հետ:
— Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի23-ին Ստամբուլում ՄԱԿ—ի Համաշխարհային հումանիտարգագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը«կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգային հանրությունը պետք էարձագանքի դրան ու դադարեցնի «Հայաստանի կողմիցսպառնացող միջուկային վտանգն ու շանտաժը»: Փաստորենմիջուկային զենք ունենալուն վերաբերող Ձեր հայտարարությունընման արձագանք ունեցավ, եւ Ադրբեջանի ղեկավարները կոչ ենանում պատժել Հայաստանին:
— Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970 թվականից: Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել:
— Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծես թեպատճառ դարձավ դրա համար:
— Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է:
— Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞նարդյունքում եղավ:
— Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք:
— Բայց չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավորշտաբների պետերը դրա համար հրավիրվեցին Մոսկվա: Այսինքն,այդ հանդիպումը հրադադարի համար մեծ նշանակությունչունեցա՞վ:
— Ես չգիտեմ, ես չասացի, թե ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումը նշանակություն չի ունեցել:
— Կարծում եք, Ադրբեջանն իսկապե՞ս մտահոգված է, թեբարձրացրած աղմուկը պարզապես սադրանք է՝ ուղղվածմիջազգային հանրությանը, ու այդպիսով այդ երկրի ղեկավարներըհարցը շահարկում են ընդդեմ Հայաստանի:
— Բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հստակ հասկանան մի բան, որ մեզ հետ պետք է բարեկամներ լինեն: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հայաստանին չեն կարող պատժել, չեն կարող մտնել մի գյուղ ու կոտորած սարքել, չեն կարող կրկնել 1915 թվականն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը մի քանի տասնամյակ ի վեր կարող էր շատ հանգիստ իրենց դեմ օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, եթե մեր առջեւ դրվի լինել-չլինելու հարցը:
— ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հարությունյանն էլԹուրքիայում նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որՀայաստանը չունի միջուկային զենք:
— Փոխարտգործնախարարի ասածների վերաբերյալ կոմենտների համար դիմեք իրեն:
— Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքումմիջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտը վերահսկողՄԱԳԱՏԵ—ն կգա Հայաստան ու կսկսեն միջուկային զենք որոնել:
— Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում: Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ:
— Ամեն դեպքում միջազգային քաղաքական կառույցներից նույնպեսմտահոգություններ են հնչում:
— Եթե հնչել է անհանգստություն, դա շատ լավ է: Ի վերջո բոլորը պետք է հասկանան, որ չի կարելի երբ ուզենան, Հայաստանին կոտորեն, կամ ով հասնի՝ հայ ժողովրդին կոտորի:
— Ձեր հայտարարությունը նաեւ պատճառ հանդիսացավ, որ Ալիեւըկոչեր հնչեցնի, որ Հայաստանի ատոմակայանը պետք է փակել,քանի որ այն վտանգավոր է տարածաշրջանին:
— Նման ատոմակայաններ ու դրանից ավելի վատը հազարներ են Եվրոպայում: Բացի այդ, փակելով ոչ մի հարց չեք լուծում։
— Այդ դեպքում ադրբեջանական կողմն ինչո՞ւ է աղմուկբարձրացնում:
— Ես չգիտեմ, թե Ալիեւն ինչու է ղժղժում: Հայաստանի հնարավորությունները չեն փոխվել, այդ հնարավորություններն առաջացել են 1970 թվականներից, եւ այդ հնարավորությունները կան ատոմակայան ունեցող բոլոր երկրներում: Իմ բարձրացրած հարցը կոչված է նրան, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ խելքի գան: Ի վերջո հասկանան, որ կրակի հետ են խաղում:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, իսկ 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում ընդհանրապես չի արձանագրվել:
«Այս լռությունն իսկապես տարօրինակ է, որովհետև անգամ մեծ ցանկության դեպքում լինում են որոշակի պատահական կրակոցներ, իսկ այսօր ոչ մի կրակոց չի եղել: Երևի Վիեննայի հանդիպման ժամանակ կողմերը ստացել են լրջագույն երաշխիքներ, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի, գոնե մինչև հունիսյան նախատեսված հանդիպումը և այդ է պատճառը, որ ամեն գնով փորձում են իրենց խոստումները պահել»,-այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ հունիսյան հանդիպման հետ լուրջ հույսեր է կապում:
Հարցին՝ ինչ կլինի հանդիպումից հետո, քաղաքագետը պատասխանեց.«Դա արդեն հանդիպման արդյունքներից կերևա, հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ինչի մասին են խոսելու, ինչի շուրջ են պայմանավորվելու»:
Ինչ վերաբերում է ամռանն ադրբեջանական կողմի լայնածավալ գործողությունների վերսկսման մասին հայտարարություններին՝ Աղասի Ենոքյանը նշեց.«Ես նույնպես այն կարծիքին եմ, որ ամռանը լայնածավալ գործողություններ կլինեն, այնուամենայնիվ պետք է սպասենք հանդիպմանը, տեսնենք՝ ինչ կլինի: Բայց մինչև աշուն չպետք է բացառել քառօրյա պատերազմի ավելի լայնածավալ կրկնությունը»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս պայմանական լռությունը կապում է հունիսյան հանդիպման և Ադրբեջանի ակնկալիքների հետ.«Ըստ էության՝ Ադրբեջանն ակնկալիք ունի, որ հունիսյան հանդիպման ժամանակ կառաջարկի կոնկրետ նախագիծ և միջնորդները կստիպեն, կպարտադրեն Հայաստանին, որպեսզի Հայաստանն ընդունի ինչ որ մի ծրագիր, որտեղ ավելի շահեկան շեշտադրումներ կլինեն Ադրբեջանի համար: Հենց դրա համար Ադրբեջանը հիմա իրեն զգույշ է պահում, որ իր դիվանագիտական ճակատում առանձնակի դժգոհություններ չառաջացնի. սա է խնդիրը»:
Անդրադառնալով ամռանը սպասվող հավանական լայնածավալ գործողություններին՝ քաղաքագետը հավելեց.«Քանի դեռ Ադրբեջանը համարում է, որ ինքն ուժեղ է, քանի դեռ ունի ռազմական տեխնիկայի մեծ առավելություն, ինքը պատերազմական գործողություններով փորձելու է պարտադրել, որպեսզի Հայաստանը գնա զիջումների, եթե իհարկե Հայաստանը մինչև այդ չգնա զիջումների: Սակայն հասարակական տրամադրություններն այնպիսին են, չեմ կարծում, որ իշխանությունները կհամաձայնեն որևէ նախագծի, որտեղ ակնհայտորեն կվտանգի ԼՂՀ անվտանգությունը: Դրա համար էլ շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը նորից կգնա լայնածավալ գործողությունների,՝արդեն հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»:
Շփման գծում հարաբերական անդորրի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել թալիշների համատարած հետապնդմանը: Հետապնդումների են ենթարկվում ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող այդ ժողովրդի այն ներկայացուցիչները, ովքեր ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմի օրերին դժգոհություն են հայտնել, որ առաջնագծում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում թալիշները, լեզգիները, ավարները եւ փոքրամասնություն համարվող այլ ազգությունների ներկայացուցիչներ: Որպես թիրախ են ընտրվել նաեւ թալիշ այն գործիչների հարազատները, որոնք Ադրրբեջանի բնիկ ժողովուրդների երիտասարդներին կոչ են արել հայերին թշնամի չհամարել եւ չծառայել Արցախի հետ շփման գծում: Եվ ընդհանրապես, ապրիլյան հայտնի դեպքերից հետո Ադրբեջանում թալիշների հանդեպ վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է եւ նրանց սկսել են նայել իբրեւ հայերին համակրող կասկածելի տարրի:
Ռուսաստանում գործող թալիշական կազմակերպությունները ահազանգում են, որ ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ աչքի ընկած թալիշ երիտասարդները մեկը մյուսի հետեւից կանչվում են ոստիկանական բաժանմունքներ:
Հայտնի է դարձել, որ օրերս ադրբեջանցի ոստիկանները հարձակվել են թալիշ հայտնի գրող Զաբիլ Մադոժայի 90-ամյա մոր՝ Ֆաթիմա Աղաեւայի վրա: Մասալիի շրջանի Մահմուդավար գյուղում ոստիկանները ներխուժել են տարեց կնոջ տուն եւ նրան փորձել բռնությամբ տանել ոստիկանական բաժանմունք: Ոստիկանների այդ պահվածքը մեծ զայրույթ է առաջացրել թալիշաբնակ գյուղում, որի բնակիչները արագորեն ցույց են կազմակերպել: Իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար ոստիկանները հեռացել են: Այս կերպ Արբեջանի իշխանությունները փորձել են մորը ճնշելու միջոցով ճնշում գործադրել Զաբիլ Մադոժի վրա, որը Արցախի դեմ ագրեսիայի օրերին Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ թալիշներին ու Ադրբեջանի բնիկ մյուս ժողովուրդներին հղած հատուկ ուղերձում նշել էր, որ հայերը իրենց թշնամիները չեն եւ կոչ էր արել հրաժարվել Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց: «Դա մեր պատերզմը չէ»,-հայտարարել էր թալիշ վտարանդի գրողը:
Չնայած Ադրբեջանից տեղեկատվական արտահոսքը կանխելու ջանքերին՝ հայտնի են դարձել թալիշ երիտասարդների հետապնդման եւ նույնիսկ սպանության մի շարք աղմկոտ դեպքեր: Օրինակ, հայտնի է դարձել, որ օրերս Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքում կասկածելի հանգամանքներում տանջամահ է արվել թալիշ ակտիվիստ Զաուր Սուլթանովը: Պաշտոնական վարկածի համաձայն, նա հրավիրվել է ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու, սակայն նրա վիճակը հանկարծակի վատացել է եւ սրտի անբավարարությունից նա հանկարծամահ է եղել: Նրա ծնողները պնդում են, որ իրենց որդին տանջամահ է արվել: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Facebook սոցիալական ցանցում գրառումներ է արել ադրբեջանցիների կրած իրական կորուստների վերաբերյալ, ինչից հետո ոստիկանները նրանից պահանջել են ջնջել այն: Դրան ի պատասխան, թալիշ ակտիվիստը նոր գրառում է արել՝, որում ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին հրոսակ է անվանել: Դրանից հետո նա կրկին կանչվել է բաժանմունք, որտեղ նրանից պահանջել են ջնջել այդ գրառումը: Մերժում ստանալով՝ նրան կտտանքների են ենթարկել ու սպանել: Ընկերոջ սպանության մասին իմանալով՝ մեկ այլ թալիշ ակտիվիստ՝ Ազեր Քազիմովը այդ ամսին գրել է Facebook-ի իր էջում: Նրան քանիցս կանչել են ոստիկանությոան բաժանմունք եւ սպառնալիքներ հնչեցրել նրա ու նրա ընտանիքի հասցեին: Դրանից մի քանի օր անց Քազիմովը անհետացել է: Հայտնի են սոցիալական ցանցերում անցանկալի գրառումներ կատարած երիտասարդների հետապնդման այլ դեպքեր եւս:
Այս գործողությունները գնալով ավելի են մեծացնում դժգոհությունը առ Ադրբեջանի իշխանությունները: Բացի այդ, նման պահվածքը եւ ընդհանրապես շփման գծում ապրիլի սկզբին տեղ գտած լարվածությունը որոշ չափով նպաստել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների եւ առաջին հերթին՝ թալիշների ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Դրա վառ օրինակներից մեկը նախաօրեին Սանկտ Պետերբուրգում «Թալիշ երիտասարդների միության» ստեղծումն է: Միությունը իր առջեւ խնդիր է դրել միավորել Սանկտ Պետորբուրգում բնակվող թալիշներին եւ զբաղվել վերջիններիս ազգային ինքնագիտակցության մակարակի բարձրացմամբ: Սանկտ Պետերբուրգը թվով ամենամեծ թալիշ բնակչությունն ունեցող քաղաքն է համարվում:
Սկզբնաղբյուրը՝ armtimes.com
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասաց.«Պատերազմը վերջացած չէ, քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է: Ես հանգիստ կլինեմ, երբ լեռներին ձյուն նստի, իսկ քանի որ առջևում ամառ է, շատ ուշադիր պետք է լինենք և այդպես էլ կա»։
Ըստ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի՝«Ինչպես սպորտում, այնպես էլ պատերազմի դաշտում, մինչև մեկը ծնկի չգա՝ հաղթանակ չի լինի: Ինչքան ուզում ես խաղաղության վերաբերյալ պայմանագրեր կնքիր, մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա: Երբ տապալվի Բաքուն՝ կպահպանվի թուրք ժողովուրդը, կստեղծվեն նոր պետություններ՝ Լեզգիստան, Թալիշստան և այլն, իսկ Երևանի տապալվելու դեպքում մեզ ցեղասպանություն և գաղթ է սպասվում: Նաև այս պատճառով է, որ մեր զինվորները լավ են կռվում, որովհետև մենք պարտվելու իրավունք չունենք»:
Խոսելով կորցրած տարածքների մասին՝ Վովա Վարդանովն ընդգծեց.
«Պետք է հետ վերցնենք կորցրած տարածքներն ու առաջ գնանք մինչև Քուռ գետի ափը.սա ռազմական, քաղաքական անհրաժեշտություն է: Այս տարածքները կարելի է հետ վերցնել ավելի քիչ զոհերով, ավելի մեծ վնաս հասցնելով: Ավելին, կարելի է Քռից մի քիչ էլ ձախ անցնել ու տարածքներ վերցնել, քանի որ այնտեղ բերրի հողեր կան, աջ կողմի մասին չեմ խոսում, որովհետև այն մեր հողն է»:
Հեռտախույզի խոսքով՝ մեր կորցրած տարածքները ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական նշանակություն ունեն.
«Երբ համակարգչով բացում ես քարտեզն, արդեն տեսնում ես, որ մեր դիրքերն արդեն մեջքի կողմից՝ Թալիշի հատվածում, թշնամու հարվածի ներքո են: Այսինքն, թշնամին ոչ միայն մեր առջև է, այլ հետևում՝ անկյան տակ: Նրանք կարող են 1,2,3 զինվորի սպանել, բայց այդտեղից ստրատեգիական մեծ խնդիրներ չեն կարող լուծել: Նույնը նաև Լելե Թեփեի դեպքում: Այն բարձունք է ու բնական է՝ այդտեղից ավելի հեռու ես տեսնում ու երբ այն մեր ձեռքում էր՝ տեսնում էինք Պարսկաստանը Ադրբեջանին կապող կամուրջը, մոտ է Նախիջևանին»:
Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմամբ: Այն մտահոգված է տարածաշրջանի անկայունության և իր դաշնակից երկրներում անվտանգությանը սպառնացող վտանգների համար:
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետոԱՄՆ-ի Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին այցելելէր Հայաստան և Վրաստան: «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում նա պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:
«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Շարունակությունը կարդալ Ամերիկայի Ձայն-ում
«Հայաստանը դեռ ոչ մի կերպ չի հաղթահարել այս «ոչ լիարժեք» պատերազմը, քանի որ իրավիճակը շփման գծում չի նախորդում ապրիլի 1-ը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո:
Նա նշեց, որ կարելի է որքան ցանկանում եք խոսել այն մասին, որ Ադրբեջանը զբաղեցրել է միայն «մի քանի սանտիմետր» հող, սակայն հենց այս հանգամանքն էլ փոխում է ողջ գործը:
Ըստ նրա, եթե կողմերը մնային կանգնած այնտեղ, որտեղ կանգնած էին, բանակցային նոր փուլը կկայանար և ինչ-որ բանի կտաներ: «Բայց ներկայումս, փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը: Հայաստանին մեծ ընտրություն չեն թողել` կա՛մ գնալ բանակցությունների «ճանապարհային քարտեզ»-ին համապատասխան, հանձնելով Ղարաբաղն ու հարակից տարածքները կտրուկ սահմանված ժամկետներում, կա՛մ զինվել ու պատրաստվել պատերազմի: Բայց ցանկացած իրավիճակից ելքեր գտնվում են, ելք կա նաև այստեղ: Եվ դա Կովկասում ընդհանուր վստահության գոտու ստեղծումն է, քանի որ պարզ, մեխանիկական վերադարձը սովետական ներքին սահմաններին այլևս անհնար է: Այնինչ հարցի նման ձևակերպման համար անհրաժեշտ է փոխել այն բոլոր գործիքներն ու այն բոլոր մասնակիցներին, որոնք զբաղվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով վերջին տասնամյակների ընթացքում:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական գործիչներին այնպիսի երկրներից, ինչպիսին Վրաստանն է: Առավել ևս, երբ Ադրբեջանը ևս հրապարակային կերպով արտահայտում է իր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ: Բայց դա խնդրի միայն մեկ մասն է»,-նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:
Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:
Խոսելով ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումների մասին` պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարևոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն:
Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի երկրորդ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նրանք [Ադրբեջանը] տվել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` համեմատած [հայկական կողմի հետ]»:
Հայկական կողմի հայտնած տեղեկությունների համաձայն` ապրիլի 2-5-ին մեր կորուստները գնահատվում են 69 զինծառայող, 15 կամավորական և 4 քաղաքացիական անձ: Նշված օրերին վիրավորված ևս մեկ զինծառայող ստացած վերքերից մահացել է մայիսի 2-ին:
Ըստ այս հաշվարկի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմն ունեցել է 89 մարդկային կորուստ:
ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 350 թվից հանելով հայկական կողմի կորուստները` կարող ենք փաստել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են առնվազն 260 զինծառայող և քաղաքացիական:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «razm.info»-ի կայքում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին:
«Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի Պատգամավորների պալատն արտահայտել է որպես դիրքորոշում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:
Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար:
1991 թվականին իրացնելով ինքնորոշման իր իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց անկախություն, եւ արդեն շուրջ քառորդ դար է կառուցում ու զարգացնում է ժողովրդավարության վրա հիմնված պետականությունը: Ձեր ծանրակշիռ աջակցությունը մեզ ոգեւորում է լիահույս լինել, որ միջազգային հանրությունը կհարգի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը լրացուցիչ երաշխիք կդառնա մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար եւ կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ընգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.