06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել է Ս. Գալստյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ. Ս-ն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա. Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա. Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ. Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Ըստ տրված հայտարարության՝ ՌՈ է բերման ենթարկվել Ա. Բ-ն, ով խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից: Նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեություններից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն:
Աղբյուրը հիշեցնում է, որ խարդախության նմանօրինակ դեպք էր բացահայտվել հունվարի 13-ին և այդ առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:
ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղիչ առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղավորել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում:
Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են: Երբեք և ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել և չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման իբր 2005-06-ին «հանրային կարգը խախտելու», «խուլիգանության» և «զենք-զինամթերք պահելու» մեղադրանքներով: Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքների հետ ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չե՛մ ընդունել և չեմ ընդունում:
Կրկնեմ, ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ հետևողականորեն պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները, վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել և այլն:
Ինձ ազատազրկեցին Ջավախքի բնակչության նկատմամբ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության և ունեզրկման «բեսպրեդելը» քննադատելու, օրինական միջոցներով այդ երևույթների դեմ իմ պայքարի համար։
Իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ Սաակաշվիլու սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ իմ գործը քաղաքական է, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով՝ շինծու մեղադրանքների հիման վրա:
Պարզապես ափսոսում եմ, որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը և նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման և այլ ճղճիմ նկատառումներից ելնելով չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց:
Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ և այս հարցով ևս կձեռնարկեմ համապատասխան և համարժեք քայլեր»:
Մարտի 1-ի քրեական գործը քննած և անմեղ մարդկանց դեմ գործեր սարքած քննիչներից մեկը` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Համապատասխան հրամանագիրը, որը երեկ է պաշտոնապես հրապարակվել, Սերժ Սարգսյանը ստորագրել է հունվարի 24-ին: Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբում հարյուրից ավելի քննիչներ էին ներգրավված, Վաղինակ Մկրտչյանը նրանցից առանձնացած այն հատուկենտ քննիչներից է եղել, որը մեծ ջանասիրությամբ է լծվել ընդդիմադիր գործիչների դեմ շինծու գործեր սարքելու, կեղծ փաստերի հիման վրա մեղադրանքներ ներկայացնելուն: Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ և Վարդան Զհանգիրյանների մեղադրական եզրակացությունների տակ: Մարտի 1-ի գործով հարյուրից ավել անմեղ մարդկանց դեմ գործեր սարքելու դպրոցն անցնելուց հետո Վաղինակ Մկրտչյանը ՀՀ դատական ներկայիս համակարգին արժանի դատավոր կլինի: Մկրտչյանը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի փեսան է:
Հայկական ժամանակ
Հայաստանի նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վ.Մկրտչյանը ծնվել է Երևանում՝ 27.08.1981թ-ին, սովորել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ամուսնացած է և ունի 3 երեխա։ Ունի աշխատանքային 9 տարվա ստաժ։
Տեղեկություններ աշխատանքի մասին
29.05.2003թ.- 22.07.2004թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ
22.07.2004թ.- 28.07.2005թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ
28.07.2005թ.- 18.01.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ
18.01.2007թ.- 01.10.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
01.10.2007թ.-18.01.2008թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ
21.01.2008թ.- առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ։
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձնվել և վերականգնվել է շուրջ 15.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված մոտ 14.3 մլրդ դրամի դիմաց. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2012 թվականը, հայտարարեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ, 2012-ին 29 գործ ուղարկվել է դատախազություն, 10 գործով հարուցվել է քրեական գործ:
Անդրադառնալով էլեկտրոնային աճուրդների խնդրին, նա ցավով նշեց, որ հայտնվում են մարդիկ, ովքեր կարողանում են օգտվել հասարակության տեղեկացվածության պակասից և խարդախությամբ տիրանում խոշոր գումարների:
«Մենք 2012 թվականին ունեցանք երկու մեծ դեպք, երբ անձը խաբել էր և գումարներ էր շորթել՝ խոստանալով հարկադիր կատարման ծառայությունից ձեռք կբերի էժան բնակարաններ: Ես ուզում եմ նորից ասել, պետք չէ նորից հարկադիր կատարման ծառայությունից գույք գնելու ճանապարհներ փնտրել: Մենք, բնականաբար, հայտնաբերելով այդ անձանց, դիմել ենք իրավապահ մարմիններին և հարուցվել են քրգործեր »,-ասաց նա:
Միհրան Պողոսյանը նշեց այն մարզերի անունները, որոնց հետ նրանք առավելագույնս գործ են ունեցել:
Այսպես, ըստ ԴԱՀԿ պետի ներկայացրած տվյալների, ամենաշատ գումարը բռնագանձվել է Կոտայքի մարզից՝ 3 մլրդ դրամ, գործ են ունեցել նաև Գեղարքունիքի մարզում (1 մլրդ 613 մլն դրամ), Լոռու մարզում(1 մլրդ, 341 մլն դրամ) և Շիրակի մարզում:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դատարանից վերև Տարոնի աներձագ կա
Սահմանադրական դատարանն այսօր սկսեց ու հավանաբար կավարտի Թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքներով կայացված որոշումը չեղյալ ճանաչելու իմ դմումի քննությունը, և անցավ խորհրդակցական սենյակ… ՍԴ որոշումը անակնկալ չի լինելու: Վստահ եմ: Նա իրավունք չունի նախագահական ընտրությունների նախօրեին
-նախադեպ ստեղծել ու ասել, որ ԿԸՀ-ն կարող էր օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործել, ինչպես արեց մայիսի 6-ին,
-չի կարող ասել, որ վարչական դատարանը լուրջ խախտել է թեկնածուի իրավունքը՝ դռները փակ պահելով ու վարչական վարույթ չընդունելով Սաֆարյանի բողոքները,
-չի կարող ասել, որ ԿԸՀ-ն իր հակաօրինական որոշմամբ անվերահսկելի է թողել իշխանության թեկնածուի բազմաթիվ ծախսեր, ով թաքնված քարոզչություն իրականացրել անթիվ անհամար շտաբերում, ինչի իրավունքը չուներ
-չի կարող հայտարարել, որ Տարոն Մարգարյանը համատարած ընտրակաշառք է բաժանել՝ ընտրության օրը ծառայություն է մատուցել ընտրողներին (քաղաքային երթևեկության միկրոավտուբուսներով ու տաքսիներով տանելով ընտրական տեղամաս), ինչը արգելված է
Ընտրական օրենսգրքով,
-չի կարող ասել, որ հարյուրավոր բազմաբնակարան շենքերի վերելակներում ու մուտքերում արգելված քարոզչություն է գնացել, քանի որ
Ընտրական օրենսգրքով են սահմանվում քարզոչության վայրերը և նշվածները ոչ մի կերպ հիշատակված չեն ԸՕ-ում, այսինքն՝ թույլատրելի չեն,
-չի կարող հաստատել այն անհերեքելի իրողությունը, որ մինչև քարոզարշավի վերջը թեկնածուներից մեկի նախընտրական ծախսերը բացարձակ անվերահսկելի են եղել թե իր, թե իմ համար, քանի որ հենց ինքն է հաստատել, որ «0»-ներով հայտարարագիրը օրենքի պահանջներին «համապատսխան» է,
-չի կարող ընդունել այն ակնհայտ փաստերը, որ ընտրողներին ցուցակներով ուղեկցած անձինք չեն թողել, որ ընտրողի կամքը ձևավորվի ազատ, և դրա իրավունքը նրանք չունեին,
-չի կարող ասել, որ Ոստիկանությունը խախտել է իմ՝ քաղաքացուս և թեկնածուիս իրավունքները և չի տրամադրել ընտրողների ցուցակը, որովհետև նրան ձեռնտու չէր, որ ես պարզեի, թե հանրապետության որ գյուղերից ու քաղաքներից, Երևանի որ վարչական շրջաններից են ընտրողներ բերվել Ընտրական տեղամաս /օրինակի համար, Տարոն Մարգարյանի հորեղբոր աղջիկները Թալինից բերվել ու գրանցվել են թիվ 1-ում),
-չի կարող անդրադառնալ այն տեսանյութերին, որտեղ երուում է, թե ինչպես ոստիկանության մեքենաների աչքի առջև կուտակումներ են ստեղծվել տեղամասերի առջև և ոչ մի կերպ չեն վերացրել դրանք,
-չի կարող հաստատել իմ այն պնդումը, որ խախտումները եղել են համակարգային, էական ահնավասարություն են ստեղծել թեկնածուների միջև և ազդել են ընտրությունների ելքի վրա:
Հետաւաբար, պատահական չէ, որ ՍԴ-ը նախընտրեց գրավոր ընթացակարգը, որ կեղտը ջրի երես դուրս չգա, հարցուպատասխաններ չլինեն, և ԿԸՀ ու թիվ 1 ԸԸՀ ներկայացուցիչները հանկարծ «չերգեն ավելին», ինչպես որ դա անում էին իրենց նիստերի ժամանակ, հայտարելով, թե «իշխանության թեկնածուն որպես կենցաղային ապրանք էր գովազդվում վերելակներում», «թանաքները լավ չեն թափահարվում» և նման կարգի շատ բաներ:
Ժամեր անց ՍԴ-ը կհրապարակի բոլորիս համար սպասելի որոշումը և գոնե ես հնարավորթյուն կունենամ դիմել ՄԻԵԴ, իսկ ՀՀ կառավարորությունն էլ կզրկվի այն փաստարկը բերելու հնարավորությունից, թե ես մինչև վերջ չեմ սպառել ներպետական ատյանները:
Սկսվում է այս գործով բողոքարկման ամենալուրջ պահը՝ Եվրոպայում: Ու թող ոչ մեկ չկասկածի, այն հաղթելու եմ: ՍԴ այս որոշումը Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի առաջին փորձություններից մեկն է, ավելի ստույգ ապացույց այն բանի՝ որ Հայաստանը ապահով չի լինելու, որովհետև Հայաստանում դատարան չի լինելու, իսկ դատարանից վերև էլ Տարոնի աներձագ կա…»:
«X զրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր ու «Երևանի թռչնաֆաբրիկա»-ի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա:
Հիշեցնենք, որ խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, ինչից հետո թերթի խմբագրությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել: Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ու Ձվերի Խաչիկն իր խոսքերի համար պատասխան տալու փոխարեն ինքն է դատարան դիմում: Իսկ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի «ամենաանկախ» դատարանն էլ բավարարում է գործարարի քմահաճույքները: «Սա ոչ այլ ինչ է, քան հստակ փորձ՝ նախընտրական այս թոհուբոհում սնանկացնելու ճանապարհով փակել «Ժողովուրդ» օրաթերթը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ:
Թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում:
Ստորև ներկայացնում ենք խնդրո առարկա հրապարակումը.
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երևանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,- ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում:
Ներկայացնում ենք նաև 27.09.2012թ. հրապարակված Սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը՝ ԵԹՖ-ի ժամկետանց հավկիթների մասին. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ), որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներինª պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտգործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու»:
Ինչ է ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը իրականացնելով իր մասնագիտական պարտքը, հրապարակել է միանգամայն հավաստի ինֆորմացիա՝ նույն հրապարակման մեջ ներկայացնելով նաև երկրորդ կողմի կարծիքը, արժանացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ափինյանի կողմից նման սուբյեկտիվ վերաբերմունքի: (Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արգելանք է դրված, վտանգված է օրաթերթի հետագա գործունեությունը):
Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան և Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում:
Գործի մասին մանրամասները կհրապարակվեն «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում»:
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղբանտարկյալների գործը, այն եզակիներից է, որոնցում ՀՀ իշխանությունները հայտնվել են լիակատար՝ թե՛ քաղաքացիների, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ կուսակցությունների, թե՛ միջազգային հանրության կողմից լիակատար մեկուսացման մեջ:
Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի կողմից բթամիտ համառության ցուցադրումն այլևս անտեղին է:
Ոչ այնքան ցանկալի անկանխատեսելի հետևանքներից խուսափելու միակ ճանապարհը Արտակի, Դավիթի և Սարգիսի արդարացումն է և Տիգրանի անհապաղ ազատ արձակումը…
Ազատությո՛ւն»։
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.