06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Քիչ առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, իր տան մոտ, երկու անգամ կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
Նա կրծքավանդակի շրջանում, ուսի հատվածում ստացած երկու հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ:
Մեզ հիվանդանոցից քիչ առաջ տեղեկացրեցին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Մանրամասները առաջիկայում
Տեղեկացնենք, որ սկսվել է իշխանության ներկայացուցիչնեի այցը հիվանդանոց. այս պահին Հայրիկյանին այցելել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վարչապետը, Վիգեն Սարգսյանը, նախագահի թեկնածուներից՝ Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը,քաղաքական գործիչներ:
Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) և ՀՀ Արդարադատության խորհրդը (11 մարդ): Շատերը չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, ում պատճառով ծանր վիճակում է մի ամբողջ ժողովուրդ և հիմա արդեն մեկ օրաթերթ (www.court.am կայքում կարող եք տեսնել նրանց): Շատերն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կապ ունեն այդ 28 մարդը իրենց բիզնեսը սպանող մաքսավորի հետ, իրենց գործազուրկ թողած գործատուի հետ, իրենց տունը խլող մեծահարուստի հետ, իրենց ծեծող ոստիկանի հետ, իրենց աղքատացրած մենաշնորհատերերի հետ, մի խոսքով՝ իրենց արտագաղթի դրդողների հետ: Այդ ամենի համար հաստատ նրանք են մեղավոր (իրականում նրանց որոշումներ ընդունող մեծամասնությունը):
Այսօր լրատվամիջոցը գտնվում է փակման վտանգի առաջ, որովհետև առաջին ատյանի դատավորը կայացրել է հակաիրավական որոշում, որը ոչ միայն հակասում է Հայաստանի Սահմանադրական դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշմանը, այլև միջազգային իրավունքի մի շարք նորմերի: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ սահմանել է, որ «վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությունը որոշելիս դատարանները պարտավորվում են հաշվի առնել լրագրողի միջոցները, եկամուտների չափը, որպեսզի չսահմանվի վերջիններիս համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա լրագրողի գործունեության համար»: Նմանատիպ դատական որոշումներն են, որ հետո Ստրասբուրգի դատարանում դառնում են մեծ նյութական և բարոյական վնաս մեր պետության համար: (Դատական համակարգից սպասելի հակադարձումների գոնե մի մասը կասեցնելու համար նշենք, որ մենք գործին, ըստ էության, չենք միջամտում, և մեր այս գնահատականը վերաբերում է բացառապես ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտին:)
Հայաստանում որևէ դատավոր իրեն թույլ է տալիս հակաիրավական որոշում կամ վճիռ կայացնել, քանի որ միշտ չէ, որ Վճռաբեկ դատարանը այդ ակնհայտ ապօրինի վճիռը կբեկանի, իսկ Արդարադատության խորհուրդը դրա համար դատավորին կենթարկի պատասխանատվության: Դատավորը կարող է անկախ լինել բոլորից և ամենից, բայց ոչ երբեք այդ երկու մարմինների «հզոր» անդամներից: Դատավորը կարող է արհամարհել օրենքը, սահմանադրական դատարանի որոշումը, միջազգային իրավունքի նորմը, բայց ոչ երբեք Վճռաբեկի «զոնալ» դատավորի շատ հաճախ հակաիրավական ներքին ցուցումը: Այս անգամ նույնիսկ չանդրադառնալով դատական կոռուպցիային, դրա դրսևորումներին, ծավալներին ու մեխանիզմներին` կարող ենք դարձյալ կրկնել, որ այս համակարգը խարան է մեր պետության համար, բոլոր ցավերի աղբյուրն է մեր քաղաքացու կյանքում, և ինչպես նշել է Հրայր Թովմասյանը` գարշապար է մեր արդարադատության համակարգում:
Մեր զորակացությունն ենք հայտնում Ժողովուրդ օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին և Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին:
Կարեն Անդրեասյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության ուղարկվել են 6 նյութեր, իսկ 42 նյութեր մնացել են անավարտ:
Վարչության դատախազների կողմից 2 նյութերով վերացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կայացրած որոշումներ, տրվել են 5 գրավոր ցուցումներ:
2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում իրականացված 134 քրեական գործերից նախաքննությամբ ավարտվել են 59-ը, որոնցից 17-ը կարճվել են, իսկ 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան` 55 անձին դատի տալու, իսկ 3 անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:
Վարչության դատախազների կողմից ստուգվել է 51 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից մեկով վերացվել է կայացված որոշումը:
4 քրեական գործեր ուղարկվել են ըստ քննչական ենթակայության, վարույթում անավարտ են մնացել 20 գործեր: Դատախազների կողմից տրվել է 7 գրավոր ցուցում:
Հետաքննության մարմինների կողմից թույլ տրված խախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու կապակցությամբ բերվել են 6 միջնորդություններ, որոնցով հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղարկվել է 2 հաղորդում, որոնցից մեկը վերաբերել է քրեակատարողական համակարգում տիրող հանցավորության վիճակին, իսկ մյուսը` ՔԿՀ-ում արձանագրված ինքնավնասումների կատարմանը ծնող պատճառներին և նպաստող պայմաններին:
Վարչության դատախազները 44 քրեական գործերով պաշտպանել են մեղադրանքը, մասնակցել 502 դատական նիստի, այդ թվում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վեաբերյալ գործերով` 257, պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ գործերով` 5, հարկադիր բուժումը փոխելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ` 61, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը փոփոխելու կամ դադարեցնելու գործերով` 115 և այլ գործով` 19 դատական նիստերի:
2012թ. ընթացքում վարչության կողմից պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմիններում կատարվել են 12 ստուգումներ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկվել են 6 հաղորդումներ:
Վարչության դատախազների կողմից կայացված 7 որոշումներով կասեցվել են օրենսդրությանը հակասող ակտերի գործողությունը և դրանք վերանայելու միջնորդագրեր է ներկայացվել, որոնց արդյունքում համապատասխան ակտերը վերանայվել են:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարվել են 13 ուսումնասիրություններ, որոնցով ներկայացվել է 1 հաղորդում և թվով 10 հայցադիմում է ներկայացվել դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար, որոնցից 6-ը բավարարվել են, 1-ը մերժվել է 3-ը ընթացք մեջ են:
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոց` գույքի վրա արգելանք դնելու որոշման կապակցությամբ, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Միջոցառման մասնակիցները, հավաքվելով դատարանի մուտքի առջև, դատարանի գրասենյակ փոխանցեցին կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկությամբ կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը և նույն օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:
Դատարանի նախագահը, ով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում և այլ գործառույթներ, լսելով ընդունելության մասնակիցների մտահոգությունները` տվեց սպառիչ պարզաբանումներ: Ռուբեն Վարդազարյանը մասնավորապես նշեց, որ դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքը չի կարող խոչընդոտել խմբագրության բնականոն գործունեությունը, քանի որ խմբագրությունն ազատ է օգտագործել, տիրապետել և տնօրինել իր դրամական միջոցները, ինչպես նաև օգտագործել և տիրապետել գույքը: Մանրամասն պարզաբանեց հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը: Նշեց, որ ճիշտ չէ Թագուհի Թովմասյանի այն կարծիքը, թե հայցի ապահովման հարցը քննվել է նախնական նիստի ընթացքում, որի մասին տեղեկացված չէր: Պարզաբանվեց, որ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունները քննարկվում են առանց դատական նիստ հրավիրելու, ինչը բխում է հայցի ապահովման ինստիտուտի էությունից ու նպատակից: Իրենց գործով նախնական դատական նիստը հրավիրված է 2013թ. մարտի 22-ին, իսկ մինչ օրս այդ գործով դատարանը որևէ նիստ չի հրավիրել:
Թագուհի Թովմասյանը փաստեց, որ ներկայումս իր ղեկավարած խմբագրության գործունեությունը որևէ կերպ չի խոչընդոտվել, սակայն մտավախություն ունի, որ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարող է յուրաքանչյուր պահի մտնել խմբագրություն և արգելանքի դրված գույքը առգրավվել:
Դատարանի նախագահը մանրամասն ներկայացրեց այն իրավանորմերը, որոնցով յուրաքանչյուր անձ իրավասու է իր խախտված իրավունքը վերականգնելու պահանջով դիմել դատարան: Այն դեպքում, երբ հետագայում կկարծեն, որ պետական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ թույլ է տրվել իրենց իրավունքների խախտում, ապա կարող են դիմել դատարան` խախտված իրավունքները վերականգնելու պահանջով:
ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է:
Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:
Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 12-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննության ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:
Այս օրերին լրանում է Սիվիլիթասի գործունեության հնգամյակը:
Իհարկե, Սիվիլիթասն իր ամենաուրախ օրերը չէ, որ ապրում է: Սա այն դասական դեպքերից է, որի առնչությամբ Չերնոմիրդինի հայտնի ասույթն առավել քան արդիական է` ուզում էին լավ, ստացվեց` «Կալաշնիկով»: Մենք, իհարկե, նրա երկու ասույթները միակցեցինք. «Ինչ անում ենք, ստացվում է կամ ԽՍՀՄ, կամ` Կալաշնիկով»:
Կոնկրետ դեպքում Սիվելնեթից իշխանությունները փորձեցին ԽՍՀՄ «պատրաստել»: Երևի ելնելով այն մտահոգությունից, որ ճյուղավորվող, լրատվական, քաղաքացիական սեկտորը լրջորեն զբաղեցնելու հայտ ներկայացրած կազմակերպությունը հնարավոր է և անկանխատեսելի վարքականոն դրսևորի սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին, շեմին և հետնաշեմին. մանկանը խեղդեցին հենց օրորոցում, նրա այևս նախկին ղեկավարի դեմ հարուցելով հայտնի` «փողերի լավացման» գործը, զրկելով վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից, անհրաժեշտ պարտիայի դեպքում` նախագահի թեկնածու առաջադրվելու հեռանկարից, հասկացնելով նրա համակիրներին, թե այստեղ, թե դրսում, որ «իրենց խաղը չարժե մոմին»:
Ի դեպ, որոշ չար լեզուներ ասում են նաև, որ իշխանությունները պատրաստ էին էլ ավելի հեռուն գնալ, շարժելով որոշ անշարժ անուններ` կապված Սիվիլնեթի հետ հայոց իշխանություններից Ռոբերտ Քոչարյանին առնչվող, բայց, քանի որ Վարդան Օսկանյանն այլևս որևէ վտանգ չէր ներկայացնում, մնացյալ «ներկայացումներն» էլ հետայդու դադարեցվեցին:
Բանն այն է, որ թե Օսկանյանի աշխուժացումը, թե ԲՀԿ-ում նրա «տեղավորվելը», թե նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու սպասվելիք պասաժն ամենևին ԲՀԿ-ի «նապարնիկ» Ռուսաստանի սրտով չէին: Դրա համար էլ Գորիկ Գուրգենիչը զայրացել էր այդքան:
Խնդիրը նաև մորմոնական ֆինանսների, մորմոն Միթ Ռոմնիի բարձրաձայնումներն էին` Ռուսաստանի մասով:
Ավելին, Օսկանյանն ու իր թիկունքում կանգած հայաստանյան «մենեջերները» սխալ հաշվարկ էին թույլ տվել թե գեոքաղաքական, թե ներքաղաքական առումով, այդ էր պատճառը, որ «դառը դատեցին` դատարկ նստեցին»:
Ընդ որում, այս ամենում ամենահետաքրքիրն այն էր, որ այն, ինչ արվեց Օսկանյանի նկատմամբ իշխանությունների կողմից, շարժել էր Օսկանյանի զարմանքը:
Նա, թերևս, մտածել էր, որ նույն միջազգային հանրությունն իրեն միայնակ չի թողնի հայոց իշխանությունների դեմ հանդիման:
Նա, թերևս, մտածել էր նաև, որ Քոչարյանն այնքան ուժեղ է, որ կհաջողի ներքաղաքական սկսված պարտիայում, զի այնքան ազդեցիկ է, որ Ռուսաստանը չի ջղաձգվի ռուսամետ համարում ունեցող ԲՀԿ-ում` ամերիկյան որոշակի փաթեթ տեղակայելու առնչությամբ:
Ինչևէ. Սիվիլիթասն այսօր իր լավ օրերը չի ապրում, այնուհանդերձ, ամեն բան դեռ առջևում է, մաղթենք նրան լիքը հնգամյակներ:
Վահե Հովսեփյան
Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն: Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է «Օդոլ» մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ:
Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետևանքով վերջինս
մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ:
Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար և հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշեց. «Խնդրին ծանոթ չեմ և այս առումով որևէ պարզաբանում չեմ կարող տալ»:
Ժողովուրդ
2009-ի փետրվարի 3-ին, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունից հետո, երբ քրեական գործի նախաքննությունը հանձնարարված է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), ՔԿՀ-ներից մեկում գաղտնի տեսաձայնագրություն է կատարվել: Այնուհետև, երբ քրեական գործի վարույթը կասեցվել է և սպանվածի հոր բողոքներից հետո` 2011-ի փետրվարին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչություն` նախաքննությունը շարունակելու, ի հայտ է եկել նաև այս գաղտնի ձայնագրությունը և ուղարկվել փորձաքննության:
Պարզվել է, որ այն Գրիգոր և Խորեն Իգիթյանների (նրանց մասին` քիչ հետո) նկատմամբ օպերատիվ ճանապարհով իրականացված տեսաձայնագրության լազերային սկավառակն է:
Դրա մեջ լսվող խոսակցության վերծանման մեջ թեև նշված է Գրիգորի և Խորենի անունը, սակայն այդ խոսակցությանը հետո խառնվել են 3-րդ (փաստաբանը), 4-րդ (գեներալ) անձինք: Վերջինը խոսում է «սարքել, կպցնելու» մասին (հավանաբար խարդախության և սպանության գործը), թողնում, որ երկու եղբայրները որոշեն, թե նրանցից ով է այդ գործով «գնալու» (դատվելու), և ասում, որ իրենց հիմնական գործը փոխոստիկանապետի սպանության բացահայտումն է և այլն:
Ներկայացնում ենք մասնակի կրճատումներով` միայն առավել ուշագրավ հատվածները:
Ուրեմն տեսաձայնագրությունը կատարվել է քրեակատորղական հիմնարկներից մեկում, որտեղ այդ ժամանակ գտնվելիս է եղել Քերոլայն և Ջորջ Նաջարյանների գույքին խարդախությամբ տիրանալու համար դատապարտված Գրիգոր Իգիթյանը: Որոշակի ճնշումների ներքո նրան փորձել են նաև եղբոր` Խորեն Իգիթյանի միջոցով համոզել` Գևորգ Մհերյանի սպանությունը վերցնել իր վրա, կամ միասին որոշել, թե իրենցից ով է դատվելու այդ գործով: Նրանց միջև խոսակցությունն ընթացել է այն բանից հետո, երբ մամուլում նոր էր շրջանառության մեջ հայտնվել կամ հայտնվելու նրանց անունը` որպես «վրեժխնդրության» հողի վրա կատարված սպանություն (իբր Գևորգ Մհերյանին սպանել էին խարդախության վերաբերյալ դատական գործին միջամտելու և դատավճիռը հօգուտ Նաջարյանների կայացնելու, անշարժ գույքը նրանց վերադարձնելու համար):
Մինչ եղբայրների խոսակցությունը, Գրիգորը կալանավայրում անկոչ այցելու է ունեցել (դեռ հայտնի չէ` ով է եղել, սակայն պարզ է, որ ՔԿՀ մտնելու «նարուշիլովկա» ունեցող մեկն է եղել). նրան իջեցրել են` այդ անձին հանդիպելու, որից հետո` հաջորդ օրը կամ գուցե օրեր անց Խորենը հետաքրքրվել է եղբորից` նրանց միջև տեղի ունեցած խոսակցության բովանդակության և այցի նպատակի մասին: Սակայն խոսակցության սկզբում Խորենը Գրիգորին հայտնել է, որ մինչ այդ ինչ-որ անձինք ձայնագրել են վերջինիս` սպանության վերաբերյալ «կամեռներում», ինչպես նաև Սուսիկի (Գրիգորի կնոջ) հետ ունեցած խոսակցությունները, որոնք նաև իրեն են տվել` լսելու:
Ինչին ի պատասխան Գրիգորն ասել է.
Գրիգոր- Սպանության հետ կապված ես ոչինչ չեմ խոսացել:
Խորեն — Սպանության հետ կապված չես ասե՞լ, որ ըըը ես ըլնեի, ես է կսպանեի:
Գրիգոր — Տենց բան չեմ ասել, ու՞մ պտի ասեի տենց բաներ: Ես պռոստը ասել եմ էն մարդկանց, ովքեր էտ գործին խառնված են էղել, էն էլ մենակ էտ կամեռում: Դրանից հետո էլ, եթե ինձ էկել զգուշացրել են, որ ես կասկածվում եմ, նոռմալ մարդը…
Խորեն- Քեզ որ ընչի՞ համար էր կանչել էն տղեն ժամը տասին բանի (խոսքը անկոչ այցելուի մասին է-(Է.Մ.)):
Գրիգոր — Ես գաղափար չունեմ ուրեմն:
Խորեն — Ինչ, ի՞նչ խոսակցություն ա գնացե ընդե, ի՞նչ ա ասել:
Գրիգոր- Թե բա ասել ա ես գիտեմ, դու ուզում ես ժուռնալիստներին ասես էտ սպանության մասին: Դու ինձ ասա փող են խոստացել: Հա: Ես էլ որ գնացի, ես կարծեցի տունն ա բան պատահե, դրա համար են գիշերը ինձ իջացնում տեսակցության, որտև ես ի՞նչ իմանայի դայա:
Խորեն- Բա ի՞նչ դեբոշ ա էղել ընդեղ:
Գրիգոր- Ընդեե ոչ մի դեբոշ չի էղե հաստատ:
Խորեն- Բա խի, ինչի համար ինձ ասեցիր արդեն ուշ ա:
Գրիգոր-Ե՞րբ եմ ասե արդեն ուշ ա:
Խորեն- Որ ըը բանի կաբինետից խոսացիր:
Գրիգոր- Բանի ձեռքո՞վ, հա՞:
Խորեն- Հա:
Գրիգոր- Տենց բան չեմ ասել, ասեցի ես ի՞նչ իմանայի, որ ինձ իջացրել ա ներքև: Ասեցիր դու ոչ մեկի հետ մի հանդիպի, ասի արդեն ուշ ա, ինձ իջացրել են դրա մոտ հանդիպման, բա որ տային գլուխս ջարդեին: Բա որ տար գլուխս ջարդեր, դա քսիֆ էր ուղարկել շանտաժ անելու, հետո էլ իջացրեց բան, էտ քսիֆը ուղարկեց, որ քսիֆին չեմ պատասխանել, ըսկի չեմ էլ կարդացե ես մարդավարի, որտև ձեռագիրը նենց էր:
Հետո նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ «քսիֆին չպատասխանելուց օրեր անց Խորենի և նրա զոքանչի տանը խուզարկություններ են արել փամփուշտ, զենքեր գտել և դրանք տեղափոխելուց ցույց տվել (հավանաբար հեռուստացույցով) նաև նրանց հարազատներին, ովքեր կալանավորվելու վտանգի առջև են, ինչպես նաև Գրիգորին արգելել են տեսակցել հարազատների հետ կամ հեռախոսով զանգել նրանց… (զրույցի այս մասին միացել է նաև փաստաբանը):
Խորեն- …Արդեն ես մի ամիս ա կալանքի մեջ եմ:
Գրիգոր- Գիտեմ:
Խորեն-Մի ամիս ա կալանքի մեջ եմ, կնգաս էսօր կկալանավորեն կտանեն, նա Համիկին արդեն:
Փաստաբան-Էսօր չէ, վաղը, եթե կալանավորեն:
Խորեն- Վաղը կկալանավորեն կտանեն, Համիկին էլ, Զառային էլ, բոլորին, բոլորին, բոլորին:
Գրիգոր- Երեկ հանդիպել ե՞ս ոստիկանապետի հետ:
Խորեն- Հանդիպել եմ: Գրիգոր ջան, ամեն մեծ գառանծյաները տվել ա:
Գրիգոր-Հավատում ե՞ս:
Խորեն- Հա:Հա…Հավատում եմ: Ու ընդեղ շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում…Հասկացա՞ր:
Գրիգոր — Բա էս հանգամանքները (սպանության-Է.Մ) ով պտի ինձ բացատրի, որ ես իմանամ ոնց ա էղել:
Խորեն — Ստեղ հիմնականում բանինն ա զենքինն ա, պտի ասես ճանապարհին շպրտել եմ, չեմ հիշում որտեղ:
Գրիգոր — Ես ե՞մ էղել:
Խորեն — Հա:
Գրիգոր — Տունը ո՞նց իմանամ որտեղ ա, ինչ ա: Ես գաղափար չունեմ:
Խորեն — Ես է չունեմ:
Գրիգոր — Բա ի՞նչ անենք, ի՞նչ գառանծյա
Խորեն — Գառանծիայի մասին ես ամեն ինչ, ինչ որ ասում եմ, ճիշտ եմ ասում:
Գրիգոր- Ինձ ինչքա՞ն են տալու:
Խորեն — Գրիգոր ջան քեզ տալու են շատ չնչին…Յոթ տարի, ութ տարի:
Գրիգոր — Հետո՞:
Խորեն — Հետո ամեն ինչ կկարգավորեմ:
Գրիգոր — Բա գու՞յքը:
Խորեն — Էտ հարցը եթե, եթե գնաց ըտենց ու ապացուցվեց, որ դու ես, գույքը, ամեն ինչը ետ ա դառնում, այսինքը նոր հանգամանքների բերումով, որ …ա ) նա մեղավորն էղե, որ քու գույքը տարել են: Էտ ա դրդապատճառն էղել…
Փաստաբան — Եթե ասվածը …(վերծանելի չի եղել) ես խոստացել եմ, որ ես կստանձնեմ էտ…գործի բանը, քո պաշտպանությունը, երևան եկած հանգամանքներով ու էտ սաղ:
Գրիգորը չի ցանկանում լսել այդ ամենը, որից հետո փաստաբանն ասում է.
Փաստաբան — Ախպոր պես, ես բան չեմ համոզում…Խոսքը նրա մասին ա, որ նոր երևան եկած հանգամանքների պայմաններում քրեական գործի հետ պտտելը մենք դարձնում ենք …գույքի մասով, օգնում ենք: (Այսինքն, սպանության գործով 7 տարի պատժաչափ են տալիս, որը որպես նոր ի հայտ եկած հանգամանք ներկայացնելով կրկին դիմում են դատարան` խարդախության գործը բեկանելու, այդ մասով արդարացնելու, որպեսզի հնարավոր լինի Նաջարյաններից գույքը հետ վերցնել):
Գրիգորը շարունակում է` երկմտել առաջարկի շուրջ, սակայն կրկին հարցնում է, թե ով պետք է իրեն բացատրի սպանության հանգամանքները, որպեսզի ինքը հետո կարողանա ներկայացնել:
Գրիգոր — …Բա լավ ո՞նց պտի էտ բացատրեմ ես, ես ե՞մ, թե…Էտ ե՞րբ եմ գնացե հասցրե էտ բանը անեմ, ինչո՞վ:
Խորեն — Չգիտեմ:
Գրիգոր — Բա ո՞վ պտի ինձ ասի:
Փաստաբան — Ես քեզ ասել եմ, որ սենց հարցերով ես խորհրդատու չեմ..
Խորե ն- Դու կարաս ասես` ես… խելագարված եմ էղե…ոչ մի բան չեմ հիշում: Ես եմ արել ու վերջ:
Գրիգոր — Տան տե՞ղը որտեից եմ քթել:
Խորեն — Չգիտեմ: Ես նույնիսկ չեմ հիշում փողոցը, տեղը, թե որ չենք տեսել, ո՞րդեղից իմանանք: Հենց տենց էլ ասի…
Գրիգոր — Սուսանին կանչել ե՞ն, քննել ե՞ն, չի ասե՞, որ տունն ա էղե:
Խորեն — Գրիգոր էտի ոչ մեկին չի հետաքրքրում Գրիգոր: Մենք մտնում ենք պրեսի տակ ու չորս … ութ հոգին դատվում են ու…
Գեներալ- Շատ կա՞ հլը:
Գրիգոր — Չէ… Ես ամեն ինչ հասկացել եմ: Հիմա ինձ ասեք` իրանց ե՞րբ եք բաց թողնելու:
Գեներալ — Մեզ երբ եք բաց թողնում: Հլը դուք ասեք տեսնեմ ինչ եք ասում…
Գրիգոր — Ի՞նչ ա հիմա ինձնից պահանջվում, որ անեմ:
Գեներալ- Մի բան լավ իմացի, որ մեզ պետք չի ինչ-որ մի բան:
Գրիգոր — Հասկանում եմ, հասկանում եմ…պարոն գեներալ:
Գեներալ — Ես ուզում եմ ձերն ասենք, վերջին հաշվով դե որ էտի ձեր` ախպերների գործն ա, էտի ես արդեն սկզբից էլ ասեցի: Բայց որտ ա գնալու, էտի արդեն դուք պտի որոշեք: Մեզ ձեռնտու չի, որ երկուստ է գնաք…
Գրիգոր- Չէ ես, էն ժամանակ որ մենք միասին էինք պարոն Բաբախքեխյանի հետ, ինքը մի հատ փաստաթուղթ …ցույց տվեց:
Գեներալ- էն զենք-զինամթերքի՞ պահով:
Գրիգոր — Հա:
Գեներալ — Դե էտ հեչ: Դա ինչ ա… Դե էս, դրանք մանրուքներ ա, հիմնական գործը մերը փոխոստիկանապետի սպանության բացահայտումն ա: Մնացածը երկրորդական բաներ են, տասներորդական բաներ են:
Հ.Գ. Ո՞վ է եղել այս գեներալը, ով և ում թույլտվությամբ հնարավոր կլիներ այդպես հանգիստ մտնել ՔԿՀ` այդպիսի աղմկահարույց գործով բանակցություններ վարելու, եթե այդ ժամանակ սպանության գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանն էր: Երկու տարի շարունակ` մինչև գործը ոստիկանությանը փոխանցելը, ինչո՞վ է զբաղված եղել Հատուկ քննչական ծառայությունը: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ Մհերյանի սպանության գործը բացահատելու կամք ու ցանկություն չկա, և դա է պատճառը, որ 4 տարի է անցել ու «չեն կարողանում սպանությունը բացահայտել»:
Էլմիրա Մարտիրոսյան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը:
Խոսքը` ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդի մասին է: Իսկ կնքված գործարքը, որով հաջողվել է խաբել գումարներ տված քաղաքացուն, ըստ մեղադրանքի՝ կնքել է գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը: Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից այս մեկով հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքում, առայժմ պարզ չէ, թե ինչ փաստերի հիման վրա, սակայն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը: Մասնավորապես` Եսայանի կնքած գործարքը ներկայացվում է, որպես հօգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն: Գործարարի փաստաբանները դեռ նախորդ տարեվերջին բարձրաձայնեցին այս մեղադրանքի հետ կապված իրենց մտավախությունները, սակայն գործով նախկին դատախազ Արման Հակոբյանը հրաժարվեց առայժմ որևէ կերպ հիմնավորել մեղադրանքում Էդմոնդ Խուդյանի անվան առկայությունը:
Գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը, քանի որ դատավորը հայտարարեց, որ փոխվել է մեղադրող դատախազը: Այսուհետ դատախազ Արման Հակոբյանին դատարանում կփոխարինի և մեղադրանքը կպաշտպանի Երևան քաղաքի դատախազի տեղակալ, դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը, թեև նախորդ նիստին դատարանից ժամանակ էր խնդրել, որպեսզի իր փաստաբանը վերադառնա արտերկրից և ծանոթանա գործի նյութերին, այսօր դատարանից խնդրեց իրեն պաշտպան հատկացնել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև փետրվարի 6-ը` նաև ժամանակ հատկացնելով մեղադրող դատախազին գործի նյութերին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնվել, այլ`կեղծ գնորդ Ռուբեն Մանգասարյանին:
Այս գործով նախորդ դատական նիստում մեզ հաջողվել էր մեղադրանքի վերաբերյալ փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաև մի շարք այլ գնորդներ: Վերջինս նշել էր հետևյալը.
«Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ո՞վ եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է: Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն, և ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին»:
Դատական նիստին այսօր ներկայացել էին նաև գործով վկաները` Լուսինե Գյուլխասյանի հայրը և Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանը: Շինարար Վլադիսլավ Մանգասարյանը ևս եկել էր դատարան:
Նշենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը գտնում է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան է ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության
տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը: Այս մասին տեղեկանում ենք «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանություն» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից։
«Պետը օր էր նշանակել դեկտեմբերի 5-ին , ու ասել, որ անպայման այդ օրը գումարը կլինի, կվերադարձնեն: Խաբեցին, 5-ին չտվեցին, անընդհատ զանգում էի,մինչև դեկտեմբերի վերջ 515.000 գումարից կես- կես մի կերպ տվեցին՝ 100.000 մեկ, 50.000 մեկ, 20.000 մեկ, փոխանցումով, բայց ներվերիս հաշվին ու էդտեղ էլ կանգ առան»,- պատմում է Գայանեն, որը 4 անչափահաս երեխաների մայր է ու նրանցից երկուսի հետ էր ոստիկանությունից եկել խմբագրություն:
«Հայկական Վարկած»-ն արդեն անդրադարձել է այս պատմությանը. «ARM-CREDIT» -ից քցվածները | Arm Version
Հիշեցնենք, որ «ARM CREDIT» կոչվող վարկային ընկերության կողմից տուժած Գայանե Աճեմյանի հարցն առ այսօր լուծում չունի: Քրեական գործով քննիչը, չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է ազատության մեջ գտնվում Ռաֆայել Պարսամյանը, որը 30-ից ավելի մարդկանց է խաբել, և ներկայումս մեղադրվում է խարդախության համար:
Ո՞վ է հովանավորում երիտասարդին, որը 2 միլիոն դրամ վարկ է խոստացել 500.000 նախնական վճարի դեպքում՝ 7 տոկոսով: Գայանե Աճեմյանը մեկն է այն 30 խաբված ընտանիքներից, որոնք ցանկացել են իրենց ընտանեկան փոքր բիզնեսը տեղից շարժել և ընկել են երիտասարդի ճանկը:
Արդեն երկրորդ տարին է, Գայանեն, (նա պատմում էր, որ մյուսները, ոնց կարողացել են լուծել են իրենց հարցերը , մի մասը դեռ սպասում է) հոգնելով ոստիկանության Շենգավիթի բաժանմունք գնալ — գալով, որոշել է դիմել լրատվամիջոցին:
«Ու ես անընդհատ քննիչին եմ զանգել, ասում են, մենք ինչ անենք,մենք ուզեցինք քեզ օգնել: Որ ուզում եք օգնել, ինչի՞ են իրան առ այսօր պահում դուրսը, փակեք, թող գնա, ինչքան մարդկանց ա խաբել:Տղան և իր մայրն ինձ ասացին, թե վարչություն ես դիմել, գնա, վարչությունից էլ ստացի, բայց ես վարչություն չեմ դիմել: (Ի նկատի ունեն «Հայկական Վարկած»-ի հարապարակումը, որից հետո այս գործը Ոստիկանության վարչության հսկողության տակ է վերցվել) : Հետո, բա որտեղ ուզում ես գնա բողոքի, մենք քո փողը չենք տալու:
Երրորդ անգամ, որ գնացի, պետն ասաց, ո՞նց, հլը չի՞ տվել ձեր գումարը, ասացի՝ ոչ, ասաց, դե վաղը 10-ին կգաս:
Հաջորդ օրը 10 -ին գնացի, պետը տեղում չէր, 11.30 եկավ, էդքան սպասեցի, եկավ, ինձ լսեց, զանգեց, կանչեց էդ տղային: Մինչև 2-ը սպասեցի, որ գա. պետն արդեն գնացել էր, գրասենյակում չէր: Այս անգամ էլ քննիչը նրանից գրություն վերցրեց, որ հունվարի 30-ին գումարս տա, ես պատճենն ուզեցի, որ ինձ խաբված չզգամ:
Քննիչ Մուրադյանն ասաց, թե՝ «չեմ կարող, իմ գործը չի, մինչև պետին չզեկուցեմ, ես չեմ կարող տալ պատճենը»:
Հետո քննիչն ասաց, եթե գումարդ չտա, թղթերդ կպատրաստեմ, կմտնես դատարան, ոնց էն մի տուժողն ա տվել, դու էլ կտաս:
Ես էլ ասացի, 2 տարի է սպասել եմ, որ նոր մտնեմ դատարան: Մի հոգի տուժող մտել է դատարան, դեռ դատն է: Քաղհայցով է մտել, մյուսները սպասում են»:
Ստացվում է, որ մեր ապահով Հայաստանում հանցագործները կարող են ուլտիմատումով խոսել տուժողի հետ, իսկ ոստիկանները՝ որպես «միջնորդ կազմակերպություն», ընդամենը բարեխոսե՞ն տուժողի գումարները հետ վերադարձնելու հարցում: Ինչո՞ւ է ձգձգվում 30 ընտանիքին քցողի գործը: Ինչի՞ է սպասում ոստիկանությունը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.