03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։
Ըստ այդմ՝ ստացված ահազանգերը դասակարգվել են 3 խմբի։
— կենցաղային բնույթի հաղորդումներ (բնակարանային խնդիրների վերաբերյալ)
-ընտրություններին առնչվող, սակայն հանցագործության հատկանիշներ չպարունակող ահազանգեր (մասնավորապես` քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկնածուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, ինչպես նաև` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից),
— հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ
Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են և ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։
Այսպես.
— 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ:
Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:
— Նույն օրն ահազանգ է ստացվել նաև մի քաղաքացուց (քաղաքացին ներկայացել է, սակայն նրա, իսկ խնդրանքով ինքնությունը չենք հրապարակում), ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 և 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանը, որը 2003-ին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, և այժմ արդեն ազատության մեջ է, իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունների համար 10 տարի անց, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նա պահանջում է երկու միլիոն դրամ փոխհատուցում` 9 տարի առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Պեդոֆիլը կստանա երկու տարի՞» հոդվածի համար:
«Առավոտ» օրաթերթի` 2003թ. սեպտեմբերի 20-ի համարում լրագրող Ռ. Մինասյանը գրել է.
«62-ամյա «մանկավարժ» Ռազմիկ Ավետիսի Աբրահամյանին սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Նոր Նորքի դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ հոդվածի հատկանիշներով, նախաքննություն իրականացնող մարմինն, ըստ մեր աղբյուրի, հակված է ապացուցել, որ Աբրահամյանն օգտվել է զոհերի անօգնական վիճակից: Ռ. Աբրահամյանն արդեն իսկ խոստովանել է, որ անչափահաս տղաների հետ «սեքսով» է զբաղվել Նոր Նորքի հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 627 սենյակում: Մեր աղբյուրները վկայում են, որ Արմավիրի «Արարատ» համալասարանում աշխատած տարիներին նույն Ռ. Աբրահամյանը ուսանող տղաների ստուգարքը նշանակելու համար այնպիսի իրավիճակ էր ստեղծում, թե իբր նրանք պատրաստ չեն ստուգարքի: Իսկ հետո որոշ «շփումների» գնով՝ նրանք ստանում էին ստուգարքը: Ի դեպ, հանցագործն ամուսնացած է, ունի 2 աղջիկ: Չնայած հայտնի է իբրև մենակյաց»:
Նույն ժամանակահատվածում, նույն թեմայով գրվել է մեկ այլ հոդված «Հայկական ժամանակ» օրաթերթում: Նախկին դատապարտյալը թերթից ևս նույն պահանջն ունի՝ 2 միլիոն դրամ փոխհատուցում:
Այս պահին հայցը վիճարկվում է դատարանում ոչ թե բովանդակային տեսանկյունից, որտեղ ըստ լրագրողների, որևէ սխալ բան չկա, այլ հայցային վաղեմության տեսանկյունից:
Փետրվարի 13-ին համացանցում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ, տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա քննարկման:
Մեծ հանցագործությունները կարող են սկսվել փոքր հանցանքներից և նույնիսկ զանցանքներից: Զինվորական հանցագործություններն էլ կարող են սկսվել «Ներքին ծառայության կանոնագրքի»` անէական թվացող կանոնները խախտելուց: Բայց այդ ամենը կարող է չլինել կամ կանխվել, եթե պետության կողմից լիազորված պատասխանատու յուրաքանչյուր հրամանատար կարողանա հավատարիմ մնալով օրենքին, զինվորական երդմանը` օրինակ դառնալ շարքային զինվորի համար և ժամանակին բացահայտել ու հարթել զինվորների միջև ծագած անբարեհաճ հարաբերությունները: Սակայն միշտ չէ, որ հրամանատարի վարքագիծն օրինակելի է ենթակա զինվորների համար, և միշտ չէ, որ շարքային զինվորը պահպանում է կանոնադրական հարաբերությունները և ընկերասիրություն ու հարգանք դրսևորում համածառայակցի նկատմամբ: Օրինակները բազմաթիվ են, կանոնադրական հարաբերությունները խախտելու շարժառիթներն էլ գրեթե միանման. նրանք սովորաբար սեփական գերակայությունն ընդգծելու, իրենց հակակրանքը այս կամ այն զինվորի նկատմամբ դրսևորելու և զինծառայությունից խուսափելու (կամ գուցե որոշ զորամասերում չծառայելու) խնդիր ունեն:
ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Գևորգյանը մեղադրվում է պետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մաս): Ըստ մեղադրանքի` նա հանդիսանալով հրաձգային գումարտակի նռնականետորդ, 2012թ հուլիսի 13-ին առավոտյան «վերկաց» հրամանի ժամանակ դանդաղ հագնվելու պատճառով դիտողություն է ստացել ջոկի հրամանատար, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Մկրտչյանից: Դիտողությանն ի պատասխան` Նվեր Գևորգյանը կոպիտ ձևով հակադարձել է պետին` ասելով «արա հեսա վեր եմ կենում»: Դրանից երկու ժամ անց, շարքում ոչ ճիշտ կանգնելու համար Անդրանիկ Մկրտչյանը, կրկին կատարելով իր ծառայողական պարտականությունները, «արա» անվանելով դիտողություն է արել իրեն ենթակա Ն. Գևորգյանին:
Այդ առիթով, հաջորդ օրը` հուլիսի 14-ին, ժամը 21-ի սահմաններում Նվերը վերոնշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Անդրանիկին կանչել է զորանոցի հետնամաս` առանձնազրույցի, որտեղ նրան հայհոյել է, քաշքշել և քարով հարվածել վերջինիս գլխին` պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Պետն էլ իր հերթին է հայհոյել, քաշքշել և անպարկեշտ ձևով ստորացրել իրեն ենթակա Նվերին: Ուստի Անդրանիկ Մկրտչյանին ևս մեղադրանք է առաջադրվել, սակայն` զինծառայողին վիրավորելու համար:
Նրանք երկուսն էլ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և խնդրել են առաջին ատյանի դատարանից` դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն էլ, առարկությունների բացակայության պատճառով չի մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը, հիմնավորված է համարել մեղադրանքը և կայացրել մեղադրական դատավճիռ. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012-ի նոյեմբերի 12-ին Նվեր Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակել կարգապահական գումարտակում պահելը` 1 տարի ժամկետով: Իսկ Անդրանիկ Մկրտչյանի նկատմամբ դատարանը պատիժ նշանակել` կալանք` 20 օր ժամկետով, որը պետք է կրի կայազորային կարգապահական մեկուսարանում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Նվեր Գևորգյանը, ով խնդրում է բեկանել դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ:
Ի դեպ, երկու ամբաստանյալներն էլ նախկինում դատապարտված չեն եղել, սակայն հայտնվելով պետության անբարեխիղճ հսկողության ներքո` խախտել են զինվորական կանոնադրությունը` իրենց զանցանքը վերածելով քրեական օրենսգրքով արգելված արարքի` «հանցագործության»:
Մեկ այլ քրեական գործից էլ տեղեկանում ենք, որ 2012թ. դեկտեմբերի 3-ին, դռնփակ դատական նիստում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Ասկերանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հայրապետյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման` ապօրինի եղանակով զինծառայությունից խուսափելու համար (ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մաս): Իսկ ապօրինի եղանակը եղել է մինչ զորակոչվելը «աղջկա հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու» մասին հայտարարությունը: Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկը սկզբում ծառայել է Ասկերանի զորամասերից մեկում` որպես հետախուզական դասակի վարորդ-հետախույզ: Այդ ընթացքում` ապրիլի 8-ին, նա 2 ժամով լքել է զորամասի տարածքը` ընկերուհուն տեսնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց մտափոխվել է և վերադարձել ծառայության վայր: Նրան ենթարկել են 10-օրյա կարգապահական տույժի և տեղափոխել Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան: Այնտեղ գտնվելու ժամանակ, Նարեկը, կարծելով, որ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած անձինք ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում ԶՈւ շարքերից, իր հետ կարգապահական տույժ կրող զինվորներին և մեկուսարանի աշխատակիցներին սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբրև նախքան բանակ զորակոչվելն ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով ունեցել է սեռական հարաբերություններ:
Դատարանն այս մեղադրանքն ապացուցված է համարել` հիմնվելով հիմնականում վկաների ցուցմունքների վրա, իսկ ամբաստանյալի հակասական ցուցմունքներից հավաստի է համարել նախաքննականը, որտեղ ամբաստանյալ Նարեկն ընդունել է մեղադրանքը:
Նարեկը, պաշտպան Ա. Շամիրյանի մասնակցությամբ տված նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ զորամասում
ծառայության նշանակվելու առաջին իսկ օրերից չի կարողացել ընտելանալ և հարմարվել զինվորական ծառայությանը` առավոտյան վերկացին, ֆիզպատրաստությանը, հրամանատարների հրամաններին, զինվորական առօրյային և կարգապահությանը, սակայն այդ մասին ոչ մեկին չի պատմել: Ապրիլի 8-ին ընկերուհուն տեսակցելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը, ապա վերադարձել և հաջորդ օրը զորամասի հրամանատարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի: Տույժը կրել է ՌՈ կարգապահական մեկուսարանի թիվ 2 խցում, որտեղ տույժ են կրել նաև 5 ժամկետային զինծառայողներ, որոնց ինքը չի ճանաչել: Խցում գտնվող զինվորների խոսակցություններից լսել է, թե իբր ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած զինծառայողները ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում պահեստազոր: Ինքն էլ զինծառայությունից ազատվելու նպատակով, 2012թ. ապրիլի 13-ին խցում գտնվող զինծառայողներին հայտնել է,որ քաղաքացիական կյանքում ընկերուհուն օրալ տարբերակով է բավարարել: Խցում գտնվող զինծառայողները այդ մասին հայտնել են մեկուսարանի հսկիչին և ինքը հսկիչի ներկայությամբ նույնպես հաստատել է այդ հանգամանքը, որից հետո իրեն տեղափոխել են այլ խուց: Այնուհետև հետագա ծառայությունը շարունակելու նպատակով իրեն տեղափոխել են մեկ այլ` զորամաս, որտեղ ծառայում են ոչ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող զինծառայողներ` «գոլուբոյներ»: Հասկանալով, որ իրեն չեն զորացրելու, այլ ընդհակառակը տեղափոխել են այնպիսի զորամաս,որտեղ ծառայելը իրեն վայել չէ, գնացել է զորամասի հրամանատարի մոտ, պատմել իրականությունը և խնդրել,որ իրեն անմիջապես տեղափոխեն այնտեղից: Նույն օրը իրեն տեղափոխել են Ստեփանակերտի ՌՈ բաժնի ընդունիչ-բաշխիչ մաս: Նշել է նաև, որ համածառայողների և սպաների հետ գտնվել է նորմալ կանոնագրքային փոխհարաբերությունների մեջ, իր նկատմամբ երբևէ որևէ մեկը բռնություն չի գործադրել և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ չի կատարել: Ինքը երբևէ ոչ բնական ճանապարհով որևէ մեկին չի բավարարել, նշված հայտարարությունը արել է իր նախաձեռնությամբ` զինծառայությունից ազատվելու նպատակով:
Սակայն դատաքննության ընթացքում, արդեն մեկ այլ պաշտպանի ներկայությամբ, ամբաստանյալ Ն. Հայրապետյանը տարբեր պատճառաբանություններով ժխտել է մեղքը, տվել հակասական ցուցմունքներ` նշելով, որ իրականում քաղաքացիական կյանքում ոչ բնական ճանապարհով ոմն Անուշի հետ ինտիմ հարաբերություն է ունեցել: և այդ մասին ՌՈ-ում ասել է ոչ թե զինծառայությունից խուսափելու համար, այլ որ ուղղակի իր հետ «տենց» բան է եղել: Ուստի, դատարանում նա հրաժարվել է նախաքննական ցուցմունքից ու պնդել դատաքննության ժամանակ տված ցուցմունքը, քանի որ դա է իրականությունը:
Սակայն դատարանը գտել է, որ նրա նախաքննական ցուցմունքներն են ճիշտ` լսելով նաև վկաներին` Նարեկի համածառայակիցներին, խցակիցներին և մեկուսարանի հսկիչին, ովքեր նույն բառերով և մտքերով են ցուցմունքները ներկայացրել: «Գոլուբոյների» զորամասի համածառայակիցները իրենց ցուցմունքներում նշել են, որ երբ Նարեկին տեղափոխել են իրենց մոտ և նրան հայտնի է դարձել զորամասի` «պիտակավորված» լինելու հանգամանքը, նա հրաժարվել է ծառայել այնտեղ. պարզապես պատմել է ՌՈ-ում գլխով անցածն ու հավելել, որ ինքը մաքուր տղա է, նորմալ սեռական կյանքով է ապրել և ինքը այդ զորամասում չի ծառայելու, հակառակ դեպքում իրեն ինչ-որ վնաս կպատճառի: Դրանից հետո նրան կրկին տեղափոխել են ՌՈ և մեղադրանք առաջադրել:
Դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալն առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության, ծառայության վայրից բնութագրվում է բացասականորեն, ինչպես նաև այն, որ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ չկան, հանցավոր արարքն էլ դասվում է ծանր հանցագործությունների շարքին, Ն. Հայրապետյանին դատապարտել է ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժի` 3 տարվա ազատազրկման:
Նրա նոր պաշտպանը` Ազատ Ավագիմյանը այժմ վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել և փոփոխել դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Եթե հավատալու լինենք քրեական գործի նյութերում արտացոլված ապացույցներին և ամբաստանյալ Նարեկի ցուցմունքներին, թվում է, թե կանոնադրական հարաբերությունների խախտման խնդիր չկա, սակայն մի քանի հարցեր, այնուամենայնիվ ծագում են` հանգեցնելով մի կարևոր հարցի. ինչու՞ է Նարեկը փորձել խուսափել ծառայությունից նույնիսկ ինքնազրպարտության ճանապարհով: Իսկ մինչ այդ, ինչու՞ է Նարեկի առաջին պաշտպան Ա. Շամիրյանը թույլ տվել նրան` նախաքննական այնպիսի «ինքնազրպարտչական» ցուցմունք տալ, որը հետո պետք է հերքվեր նույն Նարեկի կողմից` դատարանում և վիճարկվեր երկրորդ պաշտպանի կողմից: Այսինքն, եթե առաջին պաշտպանը նախաքննական մարմնի հետ չի համագործակցել, ուրեմն պետք է առաջնորդվեր Նարեկի շահերը պաշտպանելով և ոչ թե նրան ավելի խոցելի դարձնելով, ինչը հակասում է նաև «Փաստաբանության մասին» օրենքին: Արդյո՞ք այդ ցուցմունքը չի գրվել նախաքննական մարմնի թելադրանքով և պաշտպանի լուռ համաձայնությամբ, որտեղ Նարեկը նշել է, թե զորամասում իրեն ոչ ոք չի նեղացրել, չի նվաստացրել, հրամանատարների հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ, բայց ցանկացել է խուսափել ծառայությունից: Չի բացառվում, որ փախուստի իրական պատճառը կանոնադրական հարաբերությունների խախտումները եղած լինեն, որոնց մասին նա չի համարձակվել ասել` չունենալով նաև փաստաբանական պատշաճ օգնություն: Որպեսզի կասկածը մերկապարանոց չլինի` հարկ ենք համարում մեկ ավելորդ անգամ նշել, որ վերոնշյալ և ներկայացվելիք դեպքերը վերաբերում են միայն որոշ զորամասերի, որոնցում կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերն այնքան շատ են, որ հաճախ հանգեցնում են ծանր հետևանքների: Ուստի, չենք զարմանա, որ նախաքննական մարմնի այս «սցենարը» տվյալ զորամասի հրամանատարներին հերթական պատժից «պրծացնելու» օրինակներից լինի:
ԼՂՀ ՊԲ-ի Ասկերանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մանասյանն էլ մեղադրվում է զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ համածառայակցի առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ )քր. օրի 373 հոդվածի 1-ին մաս): Ութամյա կրթությամբ այս գնդացրորդը` Արմեն Մանասյանը, 2012թ. ապրիլի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետում, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, դատարկ պարկուճով լիցքավորել է համածառայող, սերժանտ Իգոր Գրիգորիի Զաքարյանին ամրակցված «ԱԿ-74 » տեսակի ինքնաձիգը և կրակել վերջինիս ուղղությամբ: Հետևանքը եղել է այն, որ Իգոր Զաքարյանը ստացել է զույգ աչքերի շաղկապենիների և եղջերաթաղանթների, դեմքի առաջին աստիճանի այրվածքներ, որոնք փորձագետները որակել են որպես թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Չնայած գործի հանգամանքները շատ պարզ են եղել, սակայն Արմեն Մանասյանին թույլատրել են ծառայությունը շարունակել տուժողի հետ միասին` հրամանատարության հսկողությամբ, իսկ որպես մեղադրյալ ներգրավել են դեպքից միայն 2,5 ամիս անց` հուլիսի սկզբին: Նոյեմբերի 6-ին էլ` արդեն դատարանում մեղադրյալը լիովին ընդունել է մեղադրանքը և խնդրել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանն էլ, տեսնելով, որ կողմերն առարկություններ չունեն, տուժող կողմն էլ քաղհայցի պահանջ չունի, բավարարել է միջնորդությունը: Իսկ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ոչ միայն հանցավորի անձը, այլ նաև նրա հորը բնութագրող մի շարք հատկանիշներ ու հանգամանքներ: Մասնավորապես. դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, ծառայության և բնակության վայրերից բնութագրվում է դրականորեն, երիտասարդ է, կատարածն ընդունել է և զղջացել, դեպքից անցել է շուրջ յոթ ամիս, զորացրման ենթակա է, հայրը մասնակցել է ԼՂՀ սահմանների շուրջը ծավալված մարտական գործողություններին, պարգևատրված է «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի եղել: Այնպիսի տպավորություն է, որ հոր` հայրենիքին մատուցած ծառայությունները ներառվել են որպես մեղմացուցիչ հանգամանք` որդու համար, ուստի, զարմանալի չէ, որ դատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Մանասյանին` դատապարտելով մեղմ պատժի. նրան պետք է կարգապահական գումարտակում պահեն ընդամենը 3 ամիս, սակայն նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով պահանջում է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Քանի որ դատաքննությունն արագացված է եղել, հանգամանքները լիարժեքորեն պարզելու հնարավորությունն էլ` սահմանափակված, դժվար է ասել` կրակոցն իսկապե՞ս անզգուշության հետևանք է եղել, թե՞ այնուամենայնիվ դրդապատճառ եղել է: Սակայն հաշվի առնելով, որ նա արդեն մեկ տարվա ծառայող է եղել և կարողացել ու լիցքավորել է ինքնաձիգը դատարկ փամփուշտով, փողն էլ ուղղել դեպի տուժողը, նա չէր կարող չհասկանալ դրա հնարավոր հետևանքները: Գուցե իրականում Իգոր Զաքարյանին վախեցնելու կամ վնասելու դիտավորություն է ունեցել ինչ-որ նպատակի հասնելու կամ չհասնելու պատճառով… Համենայնդեպս, նույնիսկ քրեական գործի նյութերով ձեռք բերված հանգամանքների պարագայում առկա է հրամանատարության աչալրջության բացակայություն, ինչի պատճառով էլ ամբաստանյալն անարգել խախտել է զենքի հետ վարվելու կանոնները և վնաս պատճառել համածառայակցի առողջությանը:
Անդրադառնանք նաև հանրությանը հայտնի ևս մեկ զորամասում կատարված միջադեպի. խոսքը ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի մասին է, որի երկու շարքային զինծառայողները` Արման Նազարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտվել են կրկին կանոնադրական հարաբերությունները` երկուական դրվագով խախտելու մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2012-ի նոյեմբերի 12-ին նրանց դատապարտել է 6-ական ամսվա պատժի, որը նրանք պետք է անցկացնեն կարգապահական գումարտակում:
Ըստ դատաքննության նյութերի` շարքային Հ. Հովհաննիսյանը մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ ուշացել է սահմանված գրաֆիկի համաձայն առաջնային գծի դիտակետ գնալ, ինչի պատճառով 2012թ. հուլիսի 3-ին ժամը 03-ի սահմաններում համածառայող, նույն դիրքի հերթապահող, շարքային Արման Նազարյանը նրան դիտողություն է արել: Հովհաննեսը անպարկեշտ և հայհոյախառն պատասխան է տվել, և երկու շարքայինների միջև վիճաբանություն է սկսվել. նրանք միմյանց քաշքշել են, հարվածել, հայհոյել, այնուհետև վեճը շարունակել են ավելի ուշ` առավոտյան ժամը 07-ի սահմաններում: Արմանն իր գերակայությունն ընդգծելու նպատակով Հովհաննեսից ջուր է ուզել, սակայն վերջինս չի կատարել նրա ցանկությունը, ինչն էլ հերթական անգամ բորբոքել է կրքերը` դառնալով կանոնագրքային կանոնները խախտելու առիթ: Վիճաբանությունը դադարեցվել է համածառայողների միջամտությամբ:
Երևանի Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջերս սկսված մի քրեական գործով էլ մեղադրվում է շարքային Լևոն Գզողյանը: Ըստ մեղադրանքի` վերջինս, ծառայելով ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զորամասերից մեկում` որպես հետախուզական դասակի կուրսանտ: Նա 2012թ. նոյեմբերի 7-ին, ժամը 07.45-ի սահմաններում, նույն դասակի ննջարանում, բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դասակի կուրսանտ Հարություն Քոթանջյանի հետ, զինվորական ճտքակոշիկով հարվածելով վերջինիս որովայնին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Այսինքն, Լևոն Գզողյանը կատարել է քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք` զինծառայողների կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հոդվածի սանկցիան նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում:
Վերջաբանի փոխարեն այս ամենին հավելենք կանոնադրական հարաբերությունների խախտման մի դրվագ, որին ականատես է եղել 3-ամյա դուստրս և զարմանալիորեն ու բարեբախտաբար կանխել բախումը: Մոտ 12 տարվա վաղեմություն ունեցող այս միջադեպը եղել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ այդ պահին հյուրընկալվել էին լրագրողները` զինվորների ծառայության և զորամասի պայմաններին ծանոթանալու նպատակով: Այդ ժամանակ դուստրս ինձ հետ էր: և մինչ լրագրողներս բանակի և զորամասի հետ կապված որոշ հարցեր էինք պարզում հրամանատարներից, քիչ հեռու կանգնած աղջիկս պատահաբար լսում է երկու զինծառայողների վեճը, ովքեր միմյանց «արա» արտահայտությամբ են դիմում: Այդ բառը նրան հիշեցնում է բակի հասակակիցներից լսած մի արտահայտություն, որն էլ սկսում է մեխանիկորեն արտասանել. «Արան դու ես, կինդեր ձու ես, մեջը բացեմ` տեսնենս դու ես»: Դա բավականին զվարճացնում է վեճի բռնված և հավաքված զինվորներին, ովքեր անմիջապես մոռանում են վեճը, աղջկաս խնդրում մի քանի անգամ կրկնել «բանաստեղծությունը», իսկ քիչ անց այդ ամենի մասին շատ բարձր տրամադրությամբ պատմում են նաև մեզ:
Այս դրվագը հիշեցի ոչ թե ինքնագովազդով զբաղվելու, այլ` ցույց տալու համար, որ եթե փոքրիկը կարողանում է շատ հանգիստ` առանց հոգեբանական գիտելիքների ու մշակված մեթոդաբանության, հեշտությամբ կանխել վեճը, ապա ի՞նչն է խանգարում, որ հրամանատարությունը դա անի` առողջ մթնոլորտ ապահովելով և կարգուկանոն հաստատելով: Իսկ նման բան կարող է անել միայն պատվախնդիր, բանակն իր որդու պես սիրող, սրտացավ սպան, զինվորականը, որոնց պակասը մենք այնքան շատ ենք զգում հատկապես այն զորամասերում, որտեղ հանցագործությունների ու «հանցագործ», բայց հովանավորվող հրամանատարների պակաս չկա…
Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացումը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Էլմիրա Մարտիրոսյան
Հայ գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող Արմավիա ազգային ավիափոխադրողի և Mika Limited ընկերությունների նկատմամբ 22 մլն դոլարի հայց է ներկայացվել ՎՏԲ ռուսաստանյան բանկի կողմից, հայտնում է Իզվեստիա պարբերականը:
ՎՏԲ բանկը փորձում է հետ ստանալ Արմավիան Sukhoi Superjet-100 օդանավի ձեռքբերման համար տրամադրված վարկերը:
Իրավաբանների կարծիքով,ՎՏԲ-ի շանսեր մեծ են՝ գործը հաղթելու համար։
2010-2011թթ. ՎՏԲ ռուսաստանյան բանկի հայկական մասնաճյուղն ավելի քան 7 մլն դոլարի վարկ էր տրամադրել Արմավիային՝ Sukhoi Superjet-100-ը գնելու համար Արմավիային Արդշինինվեստբանկի կողմից տրամադրված վարկերը վերաֆինանսավորելու համար: Ինչպես նաև, 2010-ին ՎՏԲ-ի երևանյան մասնաճյուղը 8 մլն դոլար վարկ էր տրամադրել Mika Limited ընկերությանը, որի համար երաշխավոր էր հանդես եկել Արմավիան: Վարկը հետ վերադարձնելու ժամկետը լրացել է 2012-ին, սակայն ո՛չ Արմավիան, ո՛չ էլ Mika Limited-ը գումարը չեն վճարել ֆինանսական խնդիրների առկայության պատճառով:
Անցյալ տարվանից պարտքերը հետ պահանջելու իրավունքը բանկի հայկական մասնաճյուղից անցել է ռուսական ՎՏԲ-ին:
Միքայել Բաղդասարովը «Իզվեստիա»-ին ասել է, որ մոտ ժամանակներս պարտքը կմարվի, այլ մանրամասներ չի հայտնել:
Շատ հնարավոր է, որ Արմավիան անցնի պետությանը, այդ փաստը չի բացառել նաև ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի նախկին իրավաբան Ելենա Կասպարովան, որը մեկն է այն բազմաթիվ աշխատողներից, որոնք մնացել են առանց վարձատրության, դիմել է դատարան:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը, չարաշահելով իր աշխատողների իրավունքները, չի վճարում աշխատավարձերը, արդյունքում, միակ մոնոպոլիար հաստատությունում շատ քիչ աշխատողներ են մնացել, անգամ մարզահամարգային համալիրը, որ միակն է Երևանում իր մեծությամբ և այնտեղ են անցկացվում իրադարձային միջոցառումները, ինչպես նաև արտերկրից ժամանած երգիչ-երգչուհիներին հյուրընկալելու միակ վայրն է, մնացել է նույնիսկ առանց անվտանգության պետի: Պատճառը՝ նույնն է. ժամանակին չեն վճարվում աշխատավարձերը:
Նախկին աշխատակիցը տեղեկացրեց, որ ընկերությունը չի վճարել իր 2012–ի հունիս, հուլիս, օգոստոս ամիսների և սեպտեմբերի առաջին կեսի համար նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 450.000 դրամը, և գործուղման գումարը՝ 210.000 դրամ։
«Ես ազատվել եմ աշխատանքից սեպտեմբերի 14–ին, սակայն մինչ այսօր աշխատանքային գրքույկը չեն վերադարձրել և ես չեմ կարողանում այլ աշխատանքի ընդունվել»,-նշեց Ելենա Կասպարովան:
Նրա խոսքով, շատ աշխատակիցներ կան, որոնք ազատվել են աշխատանքից տարիներ առաջ, բայց մինչև հիմա էլ չեն վճարվել:
Ելենա Կասպարովայի, ինչպես նաև ընկերության այլ աշխատակակիցների շահերը պաշտպանող փաստաբան Լիզա Գրիգորյանն էլ նշեց, որ 2009 թվականից մինչ օրս աշխատավարձի պահանջով տասը հոգի հայցեր են ներկայացրել դատարան:
«Աշխատավարձ չվճարելու համար ընկերությունը կոնկրետ պատճառ չի ներկայացրել, բայց դատական նիստերի ժամանակ կազմակերպությունը ներկայացնում է, որ այդ գումարը պատրաստ են եղել տալու, բայց դեպոնացվել են, միայն դատական նիստի ժամանակ պատրաստակամություն են հայտնում վճարել աշխատավարձը և վերջնահաշվարկը»,-ընդգծեց փաստաբանը:
Ըստ նրա, Մարզահամերգային համալիրում այլ մանիպուլյացիաներ են անում աշխատավարձը բարձրացնելու և իջեցնելու մասով։
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ փաստաբան Մարինե Գրիգորյանը , որը ներկայացնում է գնումների բաժնի նախկին աշխատակից Արմեն Մեխակյանի շահերը, խոսեց Մարզահամերգային համալիրում առկա մի ուրիշ խնդրի մասին.
Իր պաշտպանյալին տվել են 53 մլն դրամ ապրանք ձեռք բերելու համար, Արմեն Մեխակյանը ապրանքի մի մասը ձեռք էր բերել, գումարի մնացած մասը վերադարձրել էր համալիր, այնուհետև աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո, ստացել է ծանուցում, որ Մարզահամերգային համալիրին պարտք է 53 մլն դրամ.
«Որոշակի չափով նվազեցնելով գումարը դարձնում են 1մլն 252 918 դրամ, սակայն այդ գումարը ևս վերադարձվել է, քանի որ իմ պաշտպանյալը այդ պահին ապացույց չի ունեցել, դատարանը բռնագանձել է նրանից այդ գումարը: Հետագայում ձեռք է բերել մուտքի անդորրագրերը, դիմել է Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանն էլ բողոքը հետ է վերադարձրել՝ պատճառաբանելով, թե նյութական նորմի խախտում չկա»,-մանրամասնեց փաստաբանը:ելու միակ վայրն է, մնացել է առանց անվտանգության պետի: Պատճառը՝ նույնն է. ժամանակին չեն վճարվում աշխատավարձերը:
Փետրվարի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ, Հնդկաստանի Հանրապետության 14 քաղաքացիներ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար և չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել այդ գումարի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 14-ին, ժամը 19.00-ին, բաժին են դիմել նշված համալսարանում ուսանող Հնդկաստանի Հանրապետության ևս 9 քաղաքացիներ և հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից նույնպես վերցրել է 700-ական դոլար և խաբեությամբ տիրացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ անչափահասների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են, ինչի արդյունքը հանցագործությունների թվի կտրուկ նվազումն է:
«Սա առաջին տարին է, որ մենք ունենք այսպիսի նվազում.114 դեպքի նվազում է նկատվել 2011թվականի համեմատությամբ՝ 527 դեպք է եղել 2011 թվականի ընթացքում և 414 դեպք՝ 2012-ին, նվազել են նաև կրկնահանցանքները»,- մանրամասնեց Նելլի Դուրյանը, և հավելեց, որ անչափահասների կողմից որպես հիմնական հանցատեսակ եղել է գողությունը, դրան հաջորդում է մարմնական վնասվածքները:
Այն հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե ո՞ր սոցիալական շերտերի երեխաններն են հիմնականում հանցագործություններ կատարում, Նելլի Դուրյանը նշեց, որ տարանջատում չի արվել և երեխան մնում է երեխա՝ անկախ սոցիալական վիճակից:
Անչափահասների գծով բաժնի պետը տեղեկացրեց, որ 2012-ին արձանագրվել է անչափահասների առողջությանը վնաս հասցնելու 110 դեպք, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք: Արձանագրվել է անչափահասների ինքնասպանության 45 դեպք, որից 9-ը մահվան ելքով:
Ըստ Ոստիկանության գնդապետի, արդեն մեկ տարի է Ոստիկանության պետի հրամանով ամենուր, որտեղ կան անչափահասներ, կիրառվում են նոր մոտեցումներ, նոր մտահղացումներ՝ նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում:
Տիկին Դուրյանը պատմեց, որ Հանդիպումներ են տեղի ունեցել հանրապետության բոլոր մարզերում. « Բարձր դասարանի աշակերտների հետ, տարվեցին տարբեր բնույթի զրույցներ, որոնց ընթացքում պատասխանում էինք նրանց հարցերին: Ինչպես նաև մանկատներ, ծերանոցներ ենք հաճախում աշխատանքներ տանում հաշվառման մեջ գտնվող անչափահասների հետ»:
Վերջինիս փոխանցմամբ, մանավանդ ամռանը՝ արձակուրդների ընթացքում, երբ անչափահասներն իրենց ժամանակն ավելի շատ են անցկացնում այգիներում, փողոցներում, ոստիկանությունն իրականացնում է ստուգայցեր՝ հնարավոր դեպքերը կանխելու ուղղությամբ:
Ըստ ոստիկանության գնդապետի աճ է արձանագրվել սառը զենքերի հայտնաբերման մասով՝ հատկապես անչափահասներին հատուկ է դանակներ պահելու ցանկությունը:
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արման Ղ.-ին, 1991 թ. ծնված Սաթենիկ Մ.-ին, 1993 թ. ծնված Կամո Ա.-ին և 1990 թ. ծնված Սարգիս Կ.-ին, որոնցից Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ թռուցիկներ են բաժանել Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում, որի ընթացքում Կամո Ա.-ն վերցնելով մուտքում դրված ցախավելը՝ սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան ու ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել իրեն և ընկերոջը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, երեկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Դատարանն այսպիսով հաստատված է համարել ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել է նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ: Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում է, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ղազարյանը երեկ իր վերջին խոսքում հայտարարել է, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.