06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:
Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:
Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուցմունքների հետ:
Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:
Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
«Հայկական ժամանակն» իր այսօրվա առաջնորդողում անդրադարձել է Հայրիկյանի գործով կասկածյալ երկու ձերբակալվածներին` գրելով, որ ըստ որոշ աղբյուրների, կասկածյալները Մոլդովայի քաղաքացիներ են: Իսկ ահա օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է: Երեկ թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանին հաջողվել է սույն տեղեկությունը ճշտել իրենից` Շերիֆից.
-Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող Սամվել Հարությունյանը ձեր մորաքրոջ որդին է:
-Պարզ ասեմ ձեզ, երբ իմ ծանոթները, ընկերները կապվեցին իմ հետ և ասեցին, որ այսպիսի բան կա գրած, ես նայեցի ու իմ համար շատ զարմանալի է, որովհետև ես մի հատ մորաքրոջ տղա ունեմ, որը Ռուսաստանում է ապրում: Իսկ իրա հետ կապված ծնողներիցս եմ ճշտել, որ շատ, շատ հեռու… ու ասենք, ոչ թե արդարանալու համար, ասեմ, այնքան վստահ եմ, որ ԱԱԾ-ն արագ կբացահայտի, որ ես տենց մորաքրոջ տղա չունեմ: Ուղղակի իմ հորաքրոջ թոռան, եսիմ ինչն է, որին վերջին անգամ երևի մի 20 տարի առաջ տեսած լինեմ:
-Այսինքն, Սամվել Հարությունյանը ձեր հեռավոր ազգականն է, որին վաղուց չեք տեսել:
-Վաղուց ասելով, կարող եմ շեշտել` ընդհուպ երևի մի 15 տարուց ավել, 20 տարուց:
-Իսկ դուք տեղյա՞կ եք, ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՞ այլ երկրի, որտե՞ղ է ապրում:
-Ես ընդհանրապես տեղյակ չեմ, եթե ես իրեն այսքան ժամանակ չեմ տեսել, ես ի՞նչ գիտեմ` ո՞րտեղի քաղաքացի է, ընդհանրապես չգիտեմ` ստեղ է, թե ստեղ չի:
-Դուք ասացիք՝ ձեր հորաքրոջ ի՞նչն է:
-Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու:
-Այսինքն, դուք տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին (մահափորձի մասին է խոսքը-խմբ.):
-Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում:
Հայկական ժամանակ
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վ. Խաչիկյանի և ևս 12 ծառայողների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Նախաքննության տվյալներով` կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ` պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006թ. սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին և վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գևորգյանին:
Խմբի` վերը նշված անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում:
Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են նաև «Արաբկիրի» տարածքային բաժնի պետ Հ.Հովհաննիսյանը, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Ա.Մարտիրոսյանը, «Էրեբունի և Նուբարաշենի» տարածքային բաժնի պետ Ս.Սարգսյանը և «Շենգավիթի» տարածքային բաժնի պետ Ս.Էլբակյանը, բաժնի պետի տեղակալներ Ա.Սուքիասյանը, Հ.Մարտիրոսյանը, օպերատոր Հ.Դանիելյանը, Վ.Խաչատրյանի հարազատներ Ա.Խաչատրյանը և Բ.Մուրադյանը, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տևական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում` դիմումներում և վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու և ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա.
Վ.Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
Վ.Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ա.Աբրահամյանին, Հ.Գրիգորյանին, Վ.Խաչատրյանին, Ս.Էլբակյանին, Հ.Հովհաննիսյանին, Ս.Սարգսյանին, Ա.Սուքիասյանին և Հ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
Հ.Դանիելյանին, Բ.Մուրադյանին և Ա.Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան առաջին ատյանի դատարան:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա.Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով:
Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Ռոբերտ Քոչարյանը երեկ անսպասելի հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կրկին արթնացրեց տխուր հուշեր: Քոչարյանը և իր որդին` Սեդրակը, էլի դատի են տվել ԶԼՄ-ի և էլի իրենց համբավը արատավորելու հիմնավորմամբ:
Այս անգամ Քոչարյանների ընտանիքի թիրախը «1iո.am» լրատվական կայքն է: Հունվարի 15-ին դատարանը մասամբ բավարարել է Քոչարյանների հայցն ընդդեմ կայքի և կալանք դրել նրա գույքի վրա 5 մլն դրամի չափով, իսկ հաշիվների վրա կալանք դնելու մասով հայցը մերժել է: Քոչարյանների ընտանիքը իր «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» է համարում կայքի մի հրապարակում, ըստ որի 2006-ին «Նաիրիտի» սեփականաշնորհումը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական հսկողությամբ: Մեկ այլ`«Ժողովուրդ» օրաթերթի դեմ էլ նախորդ օրը նոր հայց է ներկայացրել «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը: Երկու հայցերով օրաթերթից պահանջում է 62 մլն դրամ: Տպավորությունն այնպիսին է, մի քանի ամիս տևած «զինադադարից» հետո ԶԼՄ-ների դեմ կրկին սկսում են գործածել «Ֆինանսական մահակը»:
Հայկական ժամանակ
Տավուշի մարզի, և մասնավորապես` «տեղական նշանակության» մարմնավաճառները Սարգյուլ Սիրեկանյանի ճաշարանն ու «Կոծոյի օբյեկտը» դարձրել են «ջրի ճամփա», բայց այդ «տրանզիտից» տուժել է Իջևանի վագոն-տնակներից մեկի բնակիչ, 54-ամյա Կարինե Օթարյանը: Եթե դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, նա ստիպված կլինի առաջիկա գոնե չորս տարվա ընթացքում հեռու մնալ հյուրանոցային բիզնեսի համակարգում աշխատելուց, որ շառից, փորձանքից ու պատժից հեռու լինի:
Կարինե Օթարյանը, ով մեղադրվում է երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման` 4 տարվա փորձաշրջանով: Ըստ մեղադրանքի, այրիացած Կարինեն աշխատելով Իջևանի անկախության փողոցում գտնվող «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող սննդի և հանգստի կազմակերպման համալիրում որպես ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Ալիսա Գրիգորյանին, Անժելա Ղազարյանին, Աննա Խաչինյանին, Զառա Փարսադանյանին, Ալվարդ Մկրտումյանին` հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, կենակցելու նպատակով:
Միանգամից ասենք, որ ինչպես նմանատիպ այլ գործերով, այնպես էլ սույն գործով նախաքննական մարմինը «չի գտել» և որպես վկա ներգրավել գոնե մեկ հաճախորդ տղամարդու և իր մեղադրանքը կառուցել է միայն վկա մարմնավաճառների ցուցմունքների վրա: Օրինակ, վկաներ Անժելա Ղազարյանն ու Ալիսա Գրիգորյանը ցուցմունքներ են տվել, որ 2011թ. ձմռան ամիսներին, Իջևանում, Սարգյուլ Սիրեկանյանի կողմից սպասարկվող ճաշարանում հաց են կերել իրենց հաճախորդ տղամարդկանց, այդ թվում` Իրանի քաղաքացիների հետ, այնուհետև միասին գնացել «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող «Կոծոյենց օբյեկտ»` ռեստորանա-հյուրանոցային համալիր:
Մարմնավաճառները միաբերան նշել են, որ այնտեղի ադմինիստրատոր Կարինեն իմացել է, որ իրենք մարմնավաճառներ են և 8000 դրամով սենյակներ է տրամադրել իրենց` այդ տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու համար: Բայց դա միակ դեպքը չի եղել: Բացի այդ, նման«համագործակցության»4-5 դեպք եղել է: Մեկ-մեկ էլ Կարինեն է զանգել իրենց ու հարցրել` ասենք` տղամարդ կա, գործ կա, եթե ուզում եք` եկեք հյուրանոց:
Կարինե Օթարյանի դեմ նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև մյուս վկա մարմնավաճառները` Աննա Խաչինյանը, Զառա Փարսադանյանը և Ալվարդ Մկրտումյանը: Վերջինս տեսել է Կարինեի հանցանքի «լուրջ» մասը, թե ինչպես է վերջինս իրենց հաճախորդ տղամարդուց 1000 դրամ միջնորդավճար վերցնում (հետաքրքիր է` դրա վրա գրվա՞ծ է եղել «միջնորդավճար», թե՞ տրվել է որպես «չայեվոյ», ինչը սովորաբար տալիս են սպասարկման օբյեկտներում` սրճարաններում, ռեստորաններում…): Այս մարմնավաճառները խոստովանել են, որ իրենք կապը պահպանել են Կարինե Օթարյանի հետ` նաև անձնական շահագրգռավծությունից ելնելով. երբ հաճախորդ են ունեցել, իրենք են զանգել Կարինեին և 5000 դրամով սենյակներ վարձել` տղամարդկանց բավարարելու համար: Կարինեն էլ տվել է` իմանալով, որ իրենք մարմնավաճառ են:
Դատարանում Կարինեն չի ընդունել մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն իր հայտնած դիրքորոշման մեջ նշել է, որ, որպես հյուրանոցի ադմինիստրատոր, կատարել է իր պարտականությունները` սահմանված վարձավճարի դիմաց սենյակներ է տրամադրել քաղաքացիներին, այդ թվում այն աղջիկներին, որոնք զբաղվել են մարմնավաճառությամբ: Գանձած գումարները հաջորդ օրը տվել է տնօրենին: Իրեն ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառներին սենյակ չտրամադրի:
Գուցե այդ ամենը հաշվի առնելով էլ առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է համապատասխան հոդվածով ( քր. օրի 262 հոդ. 2 մասի 5-րդ կետ) նախատեսված սանկցիայի նվազագույն` 3 տարվա պատժի, որը պետք է պայմանականորեն չկիրառվի, քանի որ Կարինե Օթարյանը նախկինում դատապարտված ու արատավորված չի եղել, դրական բնութագիր ունի, հանցանքը ծանրացնող հանգամանքներ էլ չկան: Սակայն մեղադրող կողմը դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում և ուզում է, որ ամբաստանյալին ազատազրկման ձևով պատժեն:
Հ. Գ. 1.Հետաքրքիր է` դատախազությունն ինչու՞ նույն հետևողականությամբ չի պատժում մյուս հնարավոր «մեղավորներին». մարմնավաճառները հակահասարակական գործունեությամբ փող են աշխատել, տղամարդիկ` բավարարվել, «օբյեկտատերերը»` օգուտ ստացել, բայց դատախազությունը միայն մի քանի 1000 դրամ վերցրած ադմինիստրատորին է մեղավոր համարել: Բա Կոծոն , Սարգյուլն ու մնացածն ու՞ր են…
Հ.Գ. 2. Քանի որ վերջին երկու տարում վերոնշյալ հոդվածով` հյուրանոցների ադմինիստրատորներին, մենեջերներին, տաքսու վարորդներին դատապարտելու դեպքերը շատ են, երևի թե, ոստիկանությունը ստիպված լինի ինչ-որ բան անել. մարմնավաճառներին ապահովել գործունեության տեսակը հաստատող «լիցենզիաներով» կամ հավաստագրերով, որպեսզի պոտենցիալ դատվողները` տաքսիստները, ադմինիստրատորները կարողանան նրանցից համապատասխան փաստաթուղթ պահանջել և նոր միայն սահմանափակել նրանց սահմանադրական` տեղաշարժվելու, իրենց ուզած ծառայություններից օգտվելու իրավունքները: Պատկերացրեք` եթե տաքսիստը տվյալ կնոջ ձեռքին եղած« փաստաթղթից»պարզի, որ նա «լիցենզավորված մարմնավաճառ է», կասի՝ «Գնա: Դու փող աշխատես` 1000 դրամի համար ես դատվե՞մ…»:
Էլմիրա Մարտիրոսյան
Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվեց։ Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» լրատվական գործակալությունից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ՝ Ս.Բոզոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինեց 1 տարի պայմանական ազատազրկմամբ:
Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել էր մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով): Նա դատարանին խնդրել էր իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով նրան կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով:
Փաստաբանները շարունակում են արձագանքել փետրվարի 5-ին վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործունեության հաշվետվությանը:
Հիշեցնենք, որ ըստ քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, 2012 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքների ընդամենը 5,8 տոկոսն է բավարարվել:
Իսկ վճռաբեկ դատարանի նախագահ Աման Մկրտումյանը որպես ՀՀ վերաքննիչ դատարանի արդյունավետ աշխատանքի վկայություն նշել է, որ եվրոպական դատարանի կողմից մեր դատարանի որոշումներից մեջբերումներ են արվել:
Փաստաբան Հայկ Ալումյանն այս հայտարարությունները մեկնաբանեց հետևյալ կերպ. «Միշա Հարությունյանի գործով, մեր դատարանը գրել էր, որ բռնությունները կիրառվել են ճշմարտությունը պարզելու նպատակով: Եվրոպական դատարանն էլ հղում էր կատարում մեր դատարանի համապատասխան վճռի վրա: Հղումները միշտ չի, որ լավ են մեզ համար, ինչ վերաբերվում է վարույթ ընդունված բողոքների թվին՝ 5,8 տոկոս, իրենք կարող էին 0,01 տոկոսը ընդունել, և հիմա, որ 5,8 են ընդունում, մենք պետք է շնորհակալ լինենք ազգովի: Ինչքան իրենց աշխատակազմը ավելանում է, այնքան իրենց ընդունած բողոքների թիվը պակասում է: Գործի մակերեսն է ավելանում: Այդպես մալյարները կարող են ցույց տալ, թե ինչ գործ են արել, ներկած պատի մակերեսով: Կարող էի ասել, որ բարելավում նկատվում է, չէի ասի, որ դա շատ էական է»:
Ամռանը փաստաբանները մեկօրյա գործադուլ-ակցիա էին արել, բողոքելով բողոքների վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, վճռաբեկ ատյանի կողմից կիրառվող երկակի մոտեցումներից, կոռուպցիոն դրսևորումներից, և հիմա, ըստ նրանց, ոչինչ չի փոխվել:
Սյուզան Սիմոնյան
Այսօր Վարկած ակումբի հյուրերն էին ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Նախ գնդապետ Դուրյանը ամփոփելով 2012 թվականի արդյունքները, նշեց, որ Ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որոնցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ, 145-ը արական սեռի ներկայացուցիչների, իսկ անչափահասների նկատմամբ ընտանիքում գրանցվել է 15 դեպք:
«Անցած տարվա ընթացքում իգական սեռի նկատմամբ գրանցվել է բռնության 2026 դեպք, որից ընտանեկան բռնության են՝ 621-ը, սպանության՝ 4, ինքնասպանության հասցնել՝ 1, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել՝ 2, գերակշիռ մասը առողջությանը թեթև վնաս հասցնելն է՝ 125 դեպք, ծեծը՝ 423 դեպք, իսկ անչափահասների նկատմամբ տեղի է ունեցել բռնության 216 դեպք, որից 15-ը ընտանիքում»,-մանրամասնեց Նելլի Դուրյանը և հավելեց, որ ընտանիքներում տղամարդկանց նկատմամբ նունպես իրականացվել է բռնություն, որը հիմնականում դրսևորվել է հայր-որդի հարաբերությունների մեջ:
Նրա խոսքով, նախկին տարիների համեմատությամբ, թիվն աճել է , սակայն, ըստ Նելլի Դուրյանի, դա չի նշանակում, որ ընտանիքում կատարված բռնության դեպքերն են աճել.
«Ցավոք սրտի, ընտանիքներում բռնությունը բոլոր ժամանակներում է եղել, առկա է բոլոր երկրներում: Հարցն այն է, որ մենք հիմա՝ Ոստիկանության պետի պահանջով, սկսել ենք տանել ընտանեկան բռնության առանձնացված հաշվառում, որն այսօր ավելի օբյեկտիվ պատկերն է ցույց տալիս»,-ընդգծեց գնդապետը:
Նելլի Դուրյանի համոզմամբ, թվերի աճը կապված է Ոստիկանության կողմից համալիր աշխատանքների արդյունքի հետ, քաղաքացիների կողմից Ոստիկանության վստահության բարձրացման հետևանք է, ինչպես նաև ոստիկանների կողմից համալիր օպերատիվ կատարված աշխատանքի արդյունք է, քանի որ, բանախոսի խոսքով, մի մասը ոստիկաններն են բացահայտել:
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Իրինա Ծատուրյանն առանձնացրեց ընտանեկան բռնության չորս տեսակ՝ սեռական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի. « Հոգեբանական բնույթի բռնության դեպքում, որը հիմնականում կիրառվում է կանանց նկատմամբ, Ոստիկանություն ոչ ոք չի դիմի: Հոգեբանական բնույթի բռնություն է, օրինակ, երբ ամուսինը դժգոհ է, թե ինչպես է կինը ճաշ եփում, ինչպես է երեխաներին դաստիարակում, ինչպես է հագնվում»,- նկատեց հոգեբանը:
Նրա խոսքով, երբ խոսվում է բռնության մասին կամ գենդերային անհավասարության մասին, պետք է հիշել նաև, որ ապրում ենք 21-րդ դարում, քանի որ հիմա կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ.
«Հայաստանում ընտանեկան բռնությունն այդքան շատ և ուժեղ չէ, ինչպես աշխարհի շատ երկրներում: Մենք ունենք շատ լավ հնարավորություններ խնդիրները լուծելու և առաջ գնալու»,-համոզված է Իրինա Ծատուրյանը:
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ահազանգել է, որ ՎՏԲ բանկի Արթիկի մասնաճյուղում գրավադրված ՀՀ քաղաքացուն պատկանող ոսկին անհետացել է բանկից:
«ՉԻ» հեռախոսազանգերին երեկ բանկից այդպես էլ չպատասխանեցին, իսկ ոստիկանության Արթիկի բաժնից թերթին փոխանցեցին, որ նման դեպքի մասին ահազանգ իրենք չեն ստացել:
Թերթը հիշեցնում է, որ օրերս անդրադարձել էր ՎՏԲ բանկի հետ կապված մեկ այլ միջադեպի: Բանն այն է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ պնդում են, որ տուժել են ՎՏԲ բանկի Արաբկիրի մասնաճյուղի և «Բադրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում:
Քաղաքացիների պնդմամբ` վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև:
Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.