03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...2013թ. հունվարի 24-ի «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2013թ. հունվար ամսին` չպարզված օրը` ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, զրուցել առաջին հարկում գտնվող ընդունարանի բուժքույր Մ.Գրիգորյանի հետ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանի հետ: Ընդունարանի բաժնի վարիչ Հ.Սաիյանի ուղեկցությամբ Ր.Հովհաննիսյանը բարձրացել է 2-րդ հարկ, հանդիպել Ա.Ռոստոմյանին, այնուհետև` հեռացել բժշկական կենտրոնից:
Զննության է ենթարկվել «www.iditord.org» կայքում տեղադրված «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թուլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ» վերնագրով տեսաձայնագրությունը Զննությամբ պարզվել է, որ այն կայքում տեղադրվել է 24.01.2013թ.-ին` ժամը 00:52-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ր.Հովհաննիսյան, առանց որևէ խոչընդոտի, հանդիպել, զրուցել բժշկական կենտրոնի աշխատակցի և այլ քաղաքացիների հետ:
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խոչընդոտել կամ արգելել հանդիպել ընտրողների հետ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այսօր, հայ-վրացական սահմանի Սադախլո մաքսային անցակետում ձերբակալվել են Հայաստանի և Ռուսաստանի երկու քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի կերպով ոսկյա ձուլածոներ ներմուծել. հայտնում է Newsgeorgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների կոմիտեին:
«Երկու դեպքում էլ չմաքսազերծված ոսկին ներկրվել է Հայաստանից: Մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացի Ա. Պ.-ի կողմից ներկրած ոսկին, ըստ փորձագիտական եզրակացության, գնահատվել է 17.8 հազար դոլար, իսկ Հայաստանի քաղաքացի Կ. Դ.-ի կողմից Վրաստան ներմուծած ոսկու արժեքը 12.9 հազար դոլար է եղել Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայություն»,-ասված է հայտարարության մեջ:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Գարեգին Չուքասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը:
Նախորդ նիստում պատասխանող կողմը միջնորդել էր հայցային վաղեմության հիմքով գործը կարճել` պատճառաբանելով, թե Գարեգին Չուքասզյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը պատշաճ լիազորված անձ չի և առանց ստորագրելու է ներկայացվել, ուստի պետք է կիրառվի հայցային վաղեմությունը:
Պատասխանող կողմը դատարանին խնդրել էր նաև նիստը հետաձգել, եթե հայցվոր կողմը գրավոր առարկություն ներկայացնի միջնորդության դեմ:
Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը գրավոր առարկեց այդ միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ Մհեր Արշակյանը եղել է լիազորված ներկայացուցիչ՝ նոտարի կողմից հաստատված լիազորագրով, ուստի միջնորդությունն անհիմն է, քանի որ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում: Արդյունքում` դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը և նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո` մարտի 22-ին:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
Փաստինֆո
Այսօր Վարկած ակումբում, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն, ներկայացնելով փաստաթուղթ, հերքեց Աշոտ Մանուչարյանի այն հայտարարությունը, թե, իբր, ինքն իշխանության ձեռքին գործիք է և իրեն օգտագործում են քայքայիչ գործողությունների համար, և հավելեց, որ նախորդ իշխանությունը դեմ էր խոշոր օպերացիաների իրականացմանը. նրանք ամեն կերպ խանգարել են և պետք է խոստովանեն իրենց սխալները:
«Մանուչարյանի դեմ ոչինչ չունեմ: Եթե նա սովորական սխալ աներ, կարելի էր հաշտվել: Ես ոչ մի երկրի ներկայացուցչի հետ չեմ քննարկում ու չեմ էլ հանդիպում: Ես գիտեմ` ում հետ հանդիպեմ, գիտեմ` ում հետ հարցեր քննարկել, հետևաբար Աշոտ Մանուչարյանը եթե նորից նման բաներ ասի, ես չեմ զարմանա»,-հավելեց նա:
Նրա խոսքով, ինքը ոչ մեկի հետ չի հանդիպել, երբեք ոչ մի հարց չի քննարկել իշխանությունների հետ.«Ես այնքան փորձ ունեմ, որ գիտեմ, թե ովքեր են իմ ընկերները, ովքեր՝ ոչ։ Ես Մանուչարյանից չեմ նեղանում, բայց նա ինձանից նեղանում է»։
Անդրադառնալով, Մեղրիի տարբերակի ընդունմանը, Կոմանդոսն ընդգծեց. «Ես լավ գիտեմ Մեղրիի տարբերակի մասին, հանցագործություն կլիներ ԱՄՆ-ի այդ առաջարկն ընդունելը: Ես դեմ եմ եղել այդ տարբերակին: Մեղրիի տարբերակին առնչվող քաղաքական գործընթացներին ես չեմ մասնակցել»:
Արկադի Տեր-Թադևոսյանը տեղեկացրեց, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանը և զոհված 156 մարդու տվյալներն ինքն ունի:
Հարգելի պարոն Մուկուչյան,
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն’ ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, այլև դրանց դրոշմակնքումը կամ ընտրողի մատների թանաքոտում (Եգիպտոս, Լատվիա, Հնդկաստան, Մեքսիկա, և մի շարք այլ երկրներ):
2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ ստացվել էին 64 ահազանգեր: Այդ ահազանգերը վերաբերել էին թե´ դրված դրոշմակնիքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետացմանը և թե´ դրանց սահմանված 12 ժամից ավել մնալուն: 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ստացվել են 68 ահազանգեր, որոնք վերաբերել են անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացին: Կրկին անգամ ահազանգերը վերաբերել են դրոշմակնիքի կամ շուտ անհետանալուն, կամ սահմանված 12 ժամից ավել մնալուն: Ահազանգերը վերաբերել են նաև նրան, որ դրված կնիքները անձանց ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր էր ջնջել: Կնիքի հեշտությամբ ջնջվելը խիստ մտահոգիչ է այնքանով, որ այն չի համապատասխանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգի նպատակին և ավելին, նպաստավոր պայմաններ է ստեղծում իրավախախտների կողմից ընտրակեղծիքներ կատարելու համար:
Պատահական չէ, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական էին գնահատել 2011 թվականին ընդունված նոր ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ դրոշմակնքման վերաբերյալ դրույթի ներառումը, քանի որ այն պետք է հանդիսանար ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմ: Սակայն ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին:
ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, Ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 01.08.2012թ ներկայացված հաղորդագրությամբ առաջարկվել էր հանել Ընտրական օրենսգրքի դրոշմակնքման վերաբերյալ դրույթը: Միևնույն ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտնել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, սակայն դրոշմակնիքի ինստիտուտի վերաբերյալ հայտնել են, որ առավել դասական և փորձված միջոց է ընտրողների մատների թանաքոտումը, այլ ոչ դրոշմակնքման ինստիտուտը:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակքնման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին: Հակառակ դեպքում՝ գտնում ենք, որ այս խնդրի հետևանքով առաջացած ընտրախախտումների ռիսկի և հանրության մտահոգությունների բացառման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում’ դրոշմակքնման փոխարեն նախատեսելով մեկ այլ մեխանիզմ, այն է՝ մատների թանաքոտումը:
Հարգանքով՝
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, չնայած այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հայտնի է «Լեդի Հակոբ» մականունով) եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն է: Արսեն Առուշանյանը 2007 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Մալաթիա համայնքի հանգուցյալ ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար:
Այդ գործի դատավճիռը, որը կայացվել էր 2007 թվականին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ դարձյալ, այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց, որ դրվի Ստեփան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում:
Պատճառն այն էր, որ Ստեփան Հակոբյանի քրեական գործում առկա է եղել Արսեն Առուշանյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Դատարանը սա համարեց քննիչի թերությունը:
Ի դեպ, Արսեն Առուշանյանի դատավճռում, որը պահանջեց հետազոտել և հրապարակել Ստեփանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, ընդամենը մի նախադասություն կար, որը վերաբերում էր իր պաշտպանյալին: Դա էր պատճառը, որ Երեմ Սարգսյանը, հրապարակվելուց հետո, հարցրեց. «Ինչո՞ւ է այս դատավճիռը ապացույց ճանաչվում: Գոնե երկու տողով բացատրեք: Ի՞նչ փաստեր հաստատվեց, դատավճիռն ի՞նչ կապ ունի: Այս դատավճռով դատապարտվել են Արսեն Առուշանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լուսինե Ղևոնդյանը: Ի՞նչ առնչություն ունի իմ պաշտպանյալը: Եթե դատարանը դեռ 2007-ին հաստատված է համարել իմ պաշտպանյալի մեղքը, դա նշանակում է, որ դատարանը «հեռակա» դատապարտել է նրան, քանի որ Ստեփան Հակոբյանի «դատավճիռը» կայացվել է առանց նրա: Դատարանը հաստատված է համարել, որ Ստեփանը 2007-ին դրդել է Արսենին, որ նա սպանի Զատիկյանին: Իսկ եթե այս դատարանն ասի՝ սխա՞լ է: Ոնց է որոշվելու: Չի կարելի մեղադրական թեքում ունեցող դատավճիռը համարել ապացույց»: Պաշտպանի կարծիքով, անթույլատրելի ապացույցով արդար դատաքննության սկզբունքն է նաև խախտվում:
Երեմ Սարգսյանի զայրույթի առարկա դարձավ նաև հեռախոսային խոսակցությունների, գաղտնալսումների վերծանումների հետազոտումը:
Նա հղում արեց այս գործով նախաքննությունն իրականացրած քննիչի գրություններին, որոնք ուղարկվել են «ԱրմենՏել» և «ՎիվաՍել» ընկերությունների տնօրեններին: Մի դեպքում, քննիչը գրել էր «անհրաժեշտությունից ելնելով խնդրում եմ տրամադրել», մյուս դեպքում էլ գրել էր, թե քրեական գործի համար անհրաժեշտ են մուտքային և ելքային խոսակցությունները, դրանց վերծանումները: Ընդ որում՝ գործից բացակայում էին դատարանի՝ գաղտնիությունը սահմանափակելու մասին որոշումները:
«ԱրմենՏելի» և «ՎիվաՍելի» կողմից տրամադրվել են բաժանորդների հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ «ի պատասխան ձեր գրության» հղումով:
Ի դեպ, Երեմ Սարգսյանը մեջբերեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, համաձայն որի, հեռախոսային խոսակցությունների մուտքային և ելքային համարների վերծանումները պետք է իրականացվեն սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ, նաև՝ կասկածյալի և մեղադրյալի դեպքում: Մինչդեռ, ըստ նրա, իր պաշտպանյալն այդ ժամանակ իրավական կարգավիճակ չի ունեցել: Այդ կապակցությամբ էլ կար բացթողում:
Պաշտպանի միջոցով դատարանում հետազոտվեցին Ստեփան Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին քննիչի որոշումները՝ սկսած 2006թ. հոկտեմբերի 30-ից մինչ 2007թ. սեպտեմբերի 1-ը: Երկու ամիսը մեկ քննիչը երկարացրել է կալանքի ժամկետը: Սակայն դրանից հետո չկար մի որոշում նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Անգամ քրեական գործը կասեցնելու մասին որոշում չկար: Դա, ըստ պաշտպանի, նշանակում էր, որ դրանից հետո կատարված քննչական գործողությունները օրենքից դուրս են կատարվել:
Այսօր քաղհայցից հրաժարվեց Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդը՝ մորեղբոր որդին, իսկ պատժի հետ կապված հայտնեց, թե հանդես կգա հետագայում:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի այցելության պահին 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ էր հաշվառված:
ՄԻՊ գրասենյակի աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին:
Մեծ խնդիր է նաև քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքները, որոնց դիմող անձինք, մի առ ժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը բավական ծանր ու վտանգավոր: Իսկ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմից վտանգավոր աշխատանք կատարող բուժաշխատողները (ինֆեկցիոն և նարկոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 100 տոկոս դրույքաչափով ավել և տուբերկուլյոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժ աշխատողները 50 տոկոս դրույքաչափով): Այստեղ հարկ է նշել, որ չնայած վիրաբույժը վերը նշված անձանց բուժմանը չի մասնակցում, այնուամենայնիվ, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում, սակայն այդ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով փորձագիտական խմբի կարծիքով ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաև վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաև ծառայողական ոչ բժշկական անձնակազմը /հսկիչը և այլն/:
Ըստ վիճակագրական տվյալների հիվանդանոցում անցած տարիների համեմատությամբ ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել են նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլյոզով հիվանդների թիվը` 38:
Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են, կախված կարգավիճակից:
Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալները գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում և իրեն թույլ չեն տալիս, որևէ դեղ բերել, քանի որ իր սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել, խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որևէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում:
ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:
Խնդիր էր նաև խոհանոցի հարցը, որը գտնվում էր շենքից դուրս` մեկ այլ մասնաշենքում և ձմռան ամիսների կամ վատ եղանակին դատապարտյալները` անկախ հիվանդության տեսակից, դատապարտյալները պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել է և կոտրել մարմնի որոշ մասեր:
ՔԿՀ-ում առկա մյուս խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական աշխատանքային խումբը ևս մեկ անգամ կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) եւ 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով, այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Այսպես.
1. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես`‹‹Hetq.amե ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասումե վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ կազմվել արձանագրություն։
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
2. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով:
Կատարվում է նախաքննություն։
3. ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից:
Կատարվում է նախաքննություն։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել,որում պարզաբանել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը` կապված մի շարք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերահաշվարկ անելու հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում’ թիվ 2 և թիվ 3:
Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:
Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»:
Թուրքիայում այսօր «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատ» (ՀԱԱԿ-Ֆ) ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապված 167 մարդ է ձերբակալվել:
CNN Turk հեռուստաալիքի տեղեկացմամբ, անվտանգության ուժերի ստորաբաժանումները Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և այլ խոշոր քաղաքներում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն են անցկացրել։ Իսկ երեք ամիս առաջ ՀԱԱԿ-Ֆ-ի գրոհայինները ներխուժել են երկրի տարածք և փորձել կապ հաստատել տեղի ծայրահեղականների հետ։
Կատարվում է հետաքննություն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.