03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ փաստաբանների պալատում սկսվել ու մինչև ժամը 17.00-ը կտևի ՓՊ Խորհրդի ընտրությունները: ՀՀ ՓՊ Խորհուրդը կազմված է 12 փաստաբանից, այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 31 փաստաբան, այդ թվում՝ ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը: Խորհրդի այդ կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը:
2013 թվականի մարտի 5-ին, ժամը 11:00-ից մինչև 19:10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել Պալատի խորհրդի անդամների ընտրությունների քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների տպագրությունը, որին ներկա են գտնվել Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Իրինա Փիլոյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ անդամ Նելլի Հարությունյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության ավագ իրավաբան Արման Խաչատրյանը:
Ըստ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի՝ քվեաթերթիկների տպագրության գործընթացին որևէ թեկնածու կամ թեկնածուի վստահված անձ ներկա չեն եղել: Տպագրվել է 1418 հատ քվեաթերթիկ, որոնք կնքվել են և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:
Փաստինֆո
Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:
Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:
Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «ինչ արժեքներ է դավանում ԱՄՆ-ն»:
«Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:
Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:
«Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:
Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:
Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):
Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:
Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:
«Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:
Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:
Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:
Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.
«Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
epress.am
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձել պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու վերաբերյալ կոմունիստներ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանն ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքացիական գործը: Այս անգամ այն քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:
Հայցվորները 2011թ. դեկտեմբերի 16-ին ներկայացված հայցադիմումով դատարանից հայցում էին պարտավորեցնել պատասխանող Պարույր Հայրիկյանին հերքելու «Հրապարակ» օրաթերթում զետեղված իրենց պատիվը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները։ 2011թ.-ի հուլիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով կոմունիստների անունից տպագրվել էր «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը, 2011թ.-ի հուլիսի 9-ին նույն օրաթերթի «Պատասխան» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել էր «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը և 2011թ.-ի հուլիսի 20-ի «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Դատի տա՞լ, թե` Չտալ, այս է խնդիրը» հոդվածը: Վեճի առարկա է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում «Լուրեր» խորագրի ներքո տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը:
Հայցվորներն առանձնացրել էին 19 տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, պարունակում են «վիրավորանք, զրպարտանք», այդ թվում՝ «Պատմության աղբանոցում հայտնված կոմունիստական ուժերի մնացուկներ», «Ցավոք սրտի, դուք այդ դաշտը մտաք ձեր բոլշևիկյան ավազակային ու հանցավոր բարքերով», «Հայ ժողովրդի եղեռնը կազմակերպել է Սովետական Միությունը», «Լռել և փառք տալ ճակատագրին, որ Նյուրենբերգյան դատավարությունից սպրդեցիք, «Իսկ անկախությունը, հայ ժողովուրդը բոլշևիկյան բռնապետության հետևանքով է կորցրել» և այլն։
Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2012թ. մայիսի 4-ի վճռով մասնակի բավարարել էր Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը: Վճռով Պարույր Հայրիկյանը պարտավորեցվել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` «վճռեց» մասը: Վճռով Պարույր Հայրիկյանից հօգուտ Գեղամ Գալստյանի պետք է բռնագանձվի 40.000 ՀՀ դրամ` որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։
Դատարանը գտել է, որ նշված արտահայտություններով հոդվածի հեղինակը նպատակ է հետապնդել դիտավորությամբ, կանխամտածված նվաստացնել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և պատասխանողն օրենքի ուժով ենթակա է պատասխանատվության այդ մասով: «Արված արտահայտություններն որևէ կերպ դատարանը չի դիտարկում զրպարտության լույսի ներքո, քանի որ դրանց մի մասը, ինչպես վերը նշվեց դիտվում են որպես վիրավորանք, իսկ մյուս հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանցից որոշները իրականությանը համապատասխանելու փաստից անկախ չեն արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»։
Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ըստ որի Դատարանը հայցապահանջի բավարարված մասով իրավական սխալ գնահատական է տվել վեճի առարկա նյութերին, որոնցում բացակայում է վիրավորական կամ այլ բնույթի որևէ տեղեկություն, չի խախտվում անձի իրավունքները: Այն հանդիսացել է արտահայտված կարծիք, որը պարունակել է քննադատություն և ուղղված է եղել կոնկրետ գաղափարախոսությանը, մինչդեռ` Դատարանն այն դիտել է որպես վիրավորանք` սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս.Միքայելյանի նախագահությամբ, 2012 թ.հուլիսի 12-ի որոշմամբ, մերժել էր պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ, պատասխանողի բողոքը բավարարել էր և բեկանված մասով գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես` հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն` հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»: Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ: «Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին»,- հարց է տալիս Վճռաբեկ դատարանը և եզրահանգման գալիս՝ «ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում»::
Փաստինֆո
Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է ունեցել նաև «ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել Էր ոստիկանությանը, վերջինս Էլ «գործը» փոխանցել Է ՀՔԾ-ին: Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երևան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաև այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. «Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս»: Հասկանալի է, որ «Ժառանգության» փոխնախագահի «մասնակցությամբ» գործը կկոնսերվացվի և կամ ընթացք կտրվի` կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից: «Հրապարակին. Չի հաջողվել ճշտել` Ռուբեն Հակոբյանը և՞ս կանչվել է ՀՔԾ, թե՞ ոչ:
«2013 թ. մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրա¬պարակվել է «Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերտառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի հատվածը : Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների հրապարակումը և խնդիրների վերհանումը, այդուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:
Ցավոք, զեկույցի՝ արդարադատության նախարարության գործունեությանը վերաբերվող հատվածում զգալի ենընդհանուր բնույթիպնդումները, որոնք որևէ փաստով կամ փաստարկով չեն հիմնավորվում: Օրինակ՝ փաստաթղթի հեղինակները մտահոգիչ են համարում «դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունըե, կամ «Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագներըե, «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվումե և նմանօրինակ, այլ ընդհանրական, առանց փաստական հիմնավորումների ձևակերպումներ:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, «Ար-դարադատության նախարարության գործունեության ոլորտումարձանագրված թերացումներըե ներկայացնելիս, հաշվի չեն առնվել նախարարության իրավասության շրջանակը, գործունեության և պատասխանա¬տվության սահմանները: Արդյունքում փաստաթղթում տեղ են գտելդատական իշխանության և Արդարադատությանխորհրդի գործունեությանն առնչվող այնպիսի պնդումներ, որոնք չենվերաբերում արդարադատության նախարարության գործառույթնեներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատարաններն անկախ են՝ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով /հոդված 5, 91, 94/:
ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչականհարցերին վերաբերվող պնդումներում ևս անտեսվել է այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն ՔԿԱԳ մարմինները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների կազմում և դրանց գործունեության կազմակերպումը համայնքի ղեկավարի լիազությունն է /տեղական ինքնակառավարման մասին օրենք/: Արդարադատության նախարարությունն իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն:
Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՔԿԱԳ մարմիններին առնչվող գնահատականները ևս դուրս են արդարադատության նախարարության պատասխանատվությանշրջանակներից:
Զեկույցում տեղ են գտել նաև այնպիսի գնահատականներ, որոնք ամենայն հավանականությամբ հիմնված են եղել 2-3 տարվա վաղեմության տվյալների և դիտարկումների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է զեկույցում նշված նոտարական ծառայությունների սակագների հստակեցմանն ու նոտարների կողմից որոշ փաստաթղթերի օրինակները գրասենյակում չպահելու հետ կապված հարցերին:
Մարդու իրավունքների ինստիտուտը մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար: Սակայն, նմանօրինակ, մեղմ ասած, թերություններով կազմված զեկույցները կարող են վնասել այդ կարևոր ինստիտուտի հեղինակությանը, անգամ վտանգի տակ դնել երիտասարդ, դեռևս կայացման փուլում գտնվող այս ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում իրավաբան Դավիթ Ծաղիկյանը ներկայացրեց մի հարց, որն այսօր արդիական է շատ ամուսնալուծված ծնողների համար:
Ցավոք ապօրինությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում և մասնավորապես, այս ոլորտում, հաճախ ուղեկցվում են պաշատոնատար անձանց կամ իրավասու կառույցների անտարբերությամբ կամ, ընդհակառակը, կոշտ միջամտությամբ:
Նրանցից է Դավիթ Ծաղիկյանը, որի խոսքով, իր դեպքում պաշտոնատար անձինք՝ հանձինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, զրկել են իրեն իր երեխային տեսակցելու իրավունքից:
Ըստ նրա, Ալիկ Սարգսյանը շահագրգռված է այս գործում, քանի որ Ալիկ Սարգսյանի խնամին՝ Մանուկը, իր նախկին աներոջ տեղակալն է եղել, և նրանց կապն այդտեղից է եկել:
«2004 թվականին ամուսնական կապի մեջ եմ եղել Գայանե Եսոյանի հետ, որի հետ համամատեղ կյանքում ունեցել ենք տղա երեխա՝ Լևոնին: Ամուսնալուծվելուց հետո, նախկին աներս Լև Եսայանը, որը մինչ 1992 թվականը եղել է Արտաշատի ոստիկանապետ , հայտարարեց, թե տղայիս խլում է, եթե ինձ խելոք չպահեմ,մի վայրկյանից բանտ կնստեցնի»,-պատմեց Ծաղիկյանը:
Երեխան միշտ շրջապատված է թիկնապահներով, երբ հայրը փորձել է տեսնել որդուն, նրան ծեծի են ենթարկել և մնացել անպատիժ: Ամեն հանդիպումը երեխայի հետ, դիտվել է որպես հանցագործություն, և հորը բերման են ենթարկել ոստիկանություն:
Դավիթ Ծաղիկյանն ասաց՝ դիմել է նաև Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան՝ օր ու ժամ պահանջել, որ տեսնի որդուն, սակայն Եսոյանները պնդել են, թե երեխյի հայրը ուրիշն է: Դատագենետիկական փորձաքննության ժամանակ նույնպես նրան ծեծի են ենթարկել, հիմնարկից դուրս են շպրտել, և եզրակացության մեջ նշվել է, թե իբր արյուն են վերցնել:
Ծաղիկյանի պատմելով, ոստիկան Կոստյա Սարգսյանը առաջարկել է 30000 դոլար գումար՝ երեխայից հրաժարվելու պայմանով, սակայն ինքը հրաժարվել է:
«Այս գործին խառնված են թե՛ Ալիկ Սարգսյանը, թե ԱԱԾ-ն, թե Դատախազությունը, թե Քաղաքապետարանը: Նախկին կնոջս կեղծ դիպլոմով նշանակեցին դպրոցի տնօրեն, որպեսզի սահմանափակեին երեխայիս տեսնելու հանրավորությունները: Աներս հայտարարել է, թե «առել եմ բոլորին»: ԱԱԾ-ն այնքան խղճուկ գտնվեց, որ չկարողացավ բացահայտել, թե որտեղից է այդ դիպլոմը»,-նկատում է Դավիթ Ծաղիկյանը, և շնորհակալություն հայտնում միայն Վլադիմիր Գասպարյանին, որի օրոք վերացան թե թիկնապահները, և թե դադարեցին իր հանդեպ հետապնդումները:
Վերջինս, ցույց տալով երեխայի լուսնակարները, նշեց, որ երեխան իրեն ճանաչում է, գիտի, որ հայրն է, սակայն ընտանիքը ճնշում է երեխային՝ արգելելով բառ փոխանակել հոր հետ:
«Մայրը հրաժարվել է երեխայից, որդեգրել է պապիկը՝ Լև Եսոյանը: Նախկին կնոջս հետ երկու բառ խոսում ես, երրորդ բառը սեռական բնույթի հայհոյանք է, զզվում եմ նրա հետ խոսել: Նա նույնիսկ չի ամաչում, հոր մոտ հայհոյանքներ է տալիս, և այդ կինը դպրոցի տնօրեն է ՝ Քաղաքապետարանի կրթության վարչության պետի՝ Գայանե Սողոմոնյանի (Իշխան Զաքարյանի կնոջ), միջնորդությամբ »- պատմեց Ծաղիկյանը, և հավելեց, որ այս ամենում ինքը մեղավոր է համարում նաև Երևանի քաղաքապետին:
«Տարոն Մարգարյանը թույլ քաղաքապետ է, եթե նա տղամարդ –քաղաքապետ լիներ Գայանե Սողոմանյանին անմիջապես կազատեր աշխատանքից: Իսկ Գլխավոր դատախազը, եթե նամուս-պատիվ ունենար, Մարինա Բաղդասարյանին կալանավորեր, առանց փորձաքննություն անցկացնելու, առանց փորձանմուշ վերցնելու, եզրակացություն գրելու համար, որը հանցագործություն է»,-ընդգծեց նա:
Հ.Գ.Այս դեպքի մասին տեղյակ է նաև ՀՀ օբուդսմենը, սակայն հրավերը, ակումբում խոսելու դեպքի մասին, ներկայացնելու անաչառ վերլուծություն, ինչու չէ նաև խոսելու առհասարակ հանրության համար այսօր շատ ակտուալ նման դեպքերի և դրանց լուծումների մասին, ՄԻՊ-ի գրասենյակից նպատակահարմար չգտան: Համապատասխան մասնագետները զբաղված են զեկույցներ գրելով, դա անհամեմատ ավելի անվտանգ է, իսկ որ հանրությունը կարիք ունի իր համար պաշտպան նշանակված անձի ինստիտուտի ավելի առարկայական պաշտպանությանը, նրանց հետաքրքիր չէ, կարևորը միջազգային կառույցների առջև հաշվետվությունները տեղը տեղին լինեն:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման, հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:
Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Դատախազություն
• Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:
• Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:
• Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:
• Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:
• Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:
• Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր¬բա¬կալ¬ված¬ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:
Հատուկ քննչական ծառայություն
• Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:
• Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:
• Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:
• Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:
Արձանագրված դրական զարգացումները
• Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը` ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:
• Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:
• Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:
• Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Պետական եկամուտների կոմիտեի բաժինը։
Հայաստանի արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:
ԴԱՀԿ ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար»:
Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
· Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
· Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում’ փաստացի զրկվելով ազատությունից:
· Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:
· Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:
· ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:
· 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:
· Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
· Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:
· Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
· Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:
Արձանագրված դրական զարգացումները
· Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:
· 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:
· ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:
· Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով’ տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:
· Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:
· 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:
· Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.