03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Երեկ երեկոյան մենք տեղեկություն ստացանք , որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանախ մականունով Արթուր Այվազյանը պատրաստվում է հացադուլ հայտարարել:
11 տարվա ազատազրկման դատապարտված Այվազյանը եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») եղբոր` «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը և մեղադրվել է Մովսիսյանի մարտական ընկերոջը՝ Սամվել Ստեփանյանին սպանելու գործով:
«Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը մի քանի ամիս է` վիճարկում է, իր վաղաժամկետ ազատվելը, իսկ այսօր «Հայկական Վարկածը» ստացել է նրա նամակը, որտեղ տեղեկացնում է, որ «Գորիս» ՔԿՀ -ում 29.04.2006-ին Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի կողմից իր նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, ապա իրեն խոշտանգել են, որի հետ կապված Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել Եվրադատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ-թյան Քննչական վարչության վարույթում քննվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ-թյան նախկին պետ, արդարադարատության գնդապետ՝ Սամվել Հովհաննիսյանի վերաբերյալ հերթական համապատասխան քրեական գործը:
Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
· Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:
· Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված’ լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:
· Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:
· Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:
· Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:
· Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:
Արձանագրված դրական զարգացումներ
· 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
· Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:
· Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:
· Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Գյուղատնտեսության նախարարության բաժինը։
«Կայսրությունը հակահարված է տալիս», սակայն ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմում, այլ ֆրանսիական դատարանում:
Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ համայնքը փորձում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել՝ Հոլոքոստի ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նմանությամբ: Թեև Ֆրանսիայի խորհրդարանը և Սենատը հաստատել են նման մի օրենք, և նախագահ Օլանդն ու նախկին նախագահ Սարկոզին աջակցել են դրան, սակայն հայկական ջանքերը կասեցվեցին ազդեցիկ թուրքական քաղաքական և տնտեսական շրջանակների կողմից:
Թուրքական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացի Սիրմա Օրան-Մարցն առաջարկվող օրենքը գլխիվայր շրջելով, անարգելու մեղադրանքով Ֆրանսիայում դատական հայց է ներկայացրել ֆրանսահայ Լորան Լեյլեքյանի դեմ: «Ֆրանս—Արմենի» հանդեսի նախկին խմբագիր և Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպահայերի ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Լեյլեքյանը «Մարցը հարձակվում է» վերնագրով մի ծաղրական խմբագրական էր գրել հանդեսի կայքէջում՝ դատապարտելով թուրքական ժխտողականությունը ֆրանսիական հող փոխադրելու փորձերը: Զավեշտալի է, որ Օրան-Մարցը պրոֆեսոր Բասկին Օրանի դուստրն է, որն ապրում է Թուրքիայում և ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունն առանց այդ եզրույթն օգտագործելու, քանի որ թուրքական օրենսդրությամբ պատժվում են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Անցյալ ամիս դատարանն իր ապշեցուցիչ դատավճռով մեղավոր ճանաչեց Լեյլեքյանին՝ պարտավորեցնելով նրան վճարել ընդամենը 7.5 հազար եվրո (10 հազար դոլար). 4 հազար եվրո Օրան-Մարցին՝ բարոյական վնասի և 3.5 հազար եվրո դատական ծախսերի համար՝ չնայած դատավարության ընթացքում նրա խուսափողական և անտրամաբանական վկայություններին: Օրան-Մարցն ավելի վաղ տանուլ էր տվել Վիլեորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրեթի դեմ բացած դատը, ով պահանջել էր նրանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նախքան կհամաձայներ նրան ընդգրկել իր կուսակցության թեկնածուների ցուցակում: Օրան-Մարցը հրաժարվել էր և դուրս եկել ընտրապայքարից: Դատարանն այդ դատավճռում անդրադարձել էր թուրքական պետության «ժխտողականության ընդարձակ ծրագրին՝ հզոր, անարգ և համատարած». մի նախադասություն, որը հետագայում Լեյլեքյանը մեջբերել էր իր խմբագրականում:
Դատարանում Լեյլեքյանի օգտին վկայություն տվեցին երեք նշանավոր անձինք՝ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլուան, ցեղասպանության և ժխտողականության հայտնի փորձագետ Իվ Թերնոնը և Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպահայերի ֆեդերացիայի նախկին նախագահ Հիլդա Չոբոյանը: Օրան-Մարցը Լեյլեքյանի կողմից մեղադրվում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի դեմ թուրքական ծայրահեղական Գորշ գայլեր խմբի կազմակերպած ցույցին մասնակցելու և Ցեղասպանության ժխտման օրենքի դեմ խնդրագիր ստորագրելու համար: Օրան-Մարցի օգտին վկայություն տվեցին՝ Փարիզում գործող ATA թուրքական ընկերության տնօրեն Մուրադ Էրփույանը, Անկարայում գտնվող ժխտողական հետազոտական կենտրոնի ֆրանսիացի գիտաշխատող Մաքսիմ Գոյինը, ֆրանսիացի նախկին ուսուցիչ Ալեն Մասքարուն, ով հայցվորին ճանաչում էր Անկարայից և նրա ամուսինը՝ Ժան-Պատրիկ Մարցը:
Հուսանք, որ Լեյլեքյանի անմեղությունը կապացուցվի, երբ նա բողոքարկի այս վիրավորական մեղադրական դատավճիռը: Ակնհայտ է, որ դատավորը ծաղրի է ենթարկել ֆրանսիական արդարադատությունը՝ կողմնակից լինելով ցեղասպանության ժխտողին, և հակադրվելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգին: Դատապարտելով Լեյլեքյանին, իբր իր խմբագրականում Օրան-Մարցին անարգելու համար, դատավորը որոշում է զրկել նրան խոսքի ազատությունից, հատկապես լրագրողի՝ կարծիք հայտնելու իրավունքից: Ֆրանսիացի դատավորը պետք է հասկանար կարծիքի և լրատվական նյութի միջև եղած տարբերությունը: Բացի այդ, դատավորը անտեսեց դատախազության խնդրանքը՝ Լեյլեքյանի դեմ քրեական գործ չհարուցելու և նրան դատապարտելուց հրաժարվելու վերաբերյալ:
Զավեշտալի է, որ այն ժամանակ, երբ ֆրանսահայ համայնքը փորձում է պատժել Ցեղասպանությունը ժխտողներին, թուրք ժխտողը դատի է տալիս հայ մարդուն: Այս այլանդակ իրավիճակը լավագույն ապացույցն է այն բանի, թե ինչու է անհրաժեշտ, որ Ֆրանսիայի կառավարությունը ցեղասպանության ժխտումն արգելող օրենք ընդունի:
Մինչ Օրան-Մարցը կցկտուր պատասխաններ էր տալիս դատարանում, հաճախ զայրացնելով դատավորին, Լեյլեքյանը հստակ, հակիրճ և համոզիչ փաստարկներ էր ներկայացնում հօգուտ իրեն: Ահա թե ինչու դատավճիռը բոլորովին անսպասելի էր: Արդյո՞ք թուրքական ազդեցության երկար ձեռքը հասել էր ֆրանսիական դատական համակարգին:
Երեք տարի առաջ, Վիլեորբանի քաղաքապետի դեմ իր առաջին դատավարությունում պարտվելուց հետո, Օրան-Մարցը խոստացավ շարունակել իր դատավեճը՝ հայտարարելով, որ դա «միայն առաջին փուլն էր»: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ Լեյլեքյանի դեմ կայացված դատավճիռը վերանայվի հեղինակավոր, բարձրակարգ փաստաբանի կողմից կազմված բողոքի միջոցով, որպեսզի այս դատական սխալն ուղղվի և թուրքական ժխտողների կողմից այլ հակահայկական դատական հայցերի առաջն առնվի:
Ֆրանսահայ համայնքը չպետք է լուռ մնա, այլ իր զայրույթն արտահայտի այս անարդար դատավճռի դեմ և պահանջի պատժել դատավորին՝ Ֆրանսիայի օրենքները խախտելու և Ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելու համար:
Ժամանակն է, որ հայերը որոշակի վճռականություն ցուցաբերեն Ֆրանսիայում և այլուր իրենց իրավունքները պաշտպանելու համար, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով կեղծ կտրոններ պարունակող խմբաքանակներն ընդունելու, ձևակերպելու և առանձնապես խոշոր չափերի գումարներ ելքագրելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թիվ 0032 փոստային բաժանմունքի աշխատակիցների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան, հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0032 փոստային բաժանմունքի պետ Մ. Հայրապետյանը և նույն բաժանմունքի օպերատորներ Ն.Արշակյանը, Ռ.Քեխյանը, Մ.Հանոյանը և Է.Ղարիբյանը 2010թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չարաշահել են իրենց լիազորությունները, որի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Մ. Հայրապետյանը և նույն փոստային բաժանմունքի հիշյալ օպերատորները, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձնացից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, անհիմն ելքագրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես` Մ. Հայրապետյանը` Ն.Արշակյանի, Ռ.Քեխյանիչ, Մ.Հանոյանի և Է. Ղարիբյանի օժանդակությամբ, 2010թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում քաղաքացի Ի. Գևորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ` իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներն անձամբ և նշված օպերատորների միջոցով ընդունել է տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, դրանք ձևակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և ելքագրել ընդհանուր 11 804 600 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունը կատարելու համար Մ. Հայրապետյանն անձամբ Ի.Գևորգյանից ստացել է առևտրային կաշառք, որից մասնաբաժին է ունեցել նաև օպերատոր Մ.Հանոյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, Մ.Հանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է. Ղարիբյանին, Ռ. Քեխյանին և Ն. Արշակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնահարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.
. Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:
. Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:
. Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):
Արձանագրված դրական զարգացումները
. Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:
. Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:
. Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Այսօր` մարտի 12-ին, ՍԴ-ն շարունակվում է քննել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները:
Այսօր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, առանց լիազոր ներկայացուցչի իր դիմումը ներկայացրել է իր դիմումը:
«Մեր պետության արդարադատության նախարարը, որին մենք աշխատավարձ ենք տալիս, ոչ պետական գործով ներկա է այդ դատարանում: Բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը նախընտրական ծախսերի մասին ԿՀԸ ներկայացրած հայտարարագրում ցույց է տվել 100 մլն դրամից ավել անձնական գումարներ, և վստահ եմ, որ ինքը կարող էր իրեն թույլ տալ վարձել մեր երկրի լավագույն փաստաբանին, այդ դեպքում ինչո՞ւ է ինքը օգտագործում պետական ռեսուրսը անձնական շահերի համար»,-նշել է նա:
Անդրեաս Ղուկասյանն ընդգծել է Սերժ Թանկյանին ուղղված Սերժ Սագսյանի պատասխան նամակի այն տողերը, թե իբր Սերժ Սարգսյանն է կազմակերպել ընտրությունները: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում ու անցկացնում է ԿԸՀ-ն, իսկ Սերժ Սարգսյանը նշել էր, թե ինքն է կազմակերպել ընտրությունները, և դրանք կատարյալ են եղել:
Ղուկասյանը նշել է, իշխանությունները կարծում են, որ ընդդիմադիրները թափթփուկ են և չեն կարող կարող դիմումներ ներկայացնել ու պաշտպանել դրանք:
Մարտի 9-ին, ՀՀ Փաստաբանների պալատում տեղ են ունեցել փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները:
Հաշվիչ հանձնաժողովը ամփոփել է ընտությունների արդյունքները, և արդեն հայտնի է փաստաբանների փալատի խորհրդի նոր կազմը:
Վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով ընտրվել են հետևյալ փաստաբանները.
1. Արա Զոհրաբյան — 533 ձայն
2. Մելանյա Առուստամյան — 354 ձայն
3. Կարեն Մեժլումյան — 348 ձայն
4. Լուսինե Սահակյան — 342 ձայն
5. Նիկոլայ Բաղդասարյան — 320 ձայն
6. Ռուբեն Հակոբյան -307 ձայն
7. Երվանդ Վարոսյան — 305 ձայն
8. Գևորգ Գյոզալյան — 300 ձայն
9. Կարապետ Աղաջանյան — 274 ձայն
10. Լիպարիտ Սիմոնյան — 362 ձայն
11. Սիմոն Բաբայան — 353 ձայն
12. Մարտուն Փանոսյան — 246 ձայն
Սահմանադրական դատարանում ընթանում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների լսումը: Նիստը կտևի մինչև օրվա վերջ:
Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:
Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:
• Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը, հատկապես, խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:
• 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:
• Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:
• Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:
• ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:
• Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:
Արձանագրված դրական զարգացումները
• Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար¬կա¬յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:
• Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
• 2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ փաստաբանների պալատում սկսվել են Փաստաբանական պալատի խորհրդի ընտրությունները:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 31 փաստաբան, այդ թվում՝ ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը:
Խորհրդի նախկին կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել:
Առնվազն տարօրինակ է Հայկ Ալումյանի չառաջադրվելու փաստը, քանի որ վերջինս մշտապես ընդգրկվել է Խորհրդի կազմում:
«Հայկական Վարկած»-ը պարզաբանում ստանալու նպատակով՝ զրուցեց Հայկ Ալումյանի հետ.
Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ Ալումյանը չի առաջադրվել, փաստաբանն շատ կարճ մեկնաբանեց. «Պարզապես ցանկություն չունեմ, այս անգամ չցանկացա»:
Մեր այն պնդմանը, թե կա՞ որևէ լուրջ պատճառ, Ալումյանը նշեց.« Ոչ, անակնկալ էր պարզապես, միշտ մասնակցել եմ ու մեծ թվով ձայներ եմ հավաքել, այս անգամ ցանկություն չունեմ»:
Աննա Սարգսյան
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.