03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով:
2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր ունեն իշխանությունները քաղաքական հետապնդման արդյունքում դատապարտված երիտասարդների ճակատագրի հետ կապված հայտնի չէ: Տպավորություն կա, որ դեռ որոշում չունեն, ժամանակ ձգելու համար վճռաբեկը մեկ անգամ հետ է վերադարձրել բողոքը, պատճառաբանելով, թե դրանում թերություններ կային:
Հայկական ժամանակ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյան, այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Դատական նիստը, ըստ տուժողներ,ի վերածվել է մի անիմաստ շոուի և նրանք գերադասում են չմասնակցել նիստերին: Այսօր նիստին ներկա չի եղել նաև Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը գործում նոր վկաներ ներգրավվելու միջնորդություն ներկայացրեց:
Դատավոր Հարությունյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով էական հանգամանքերի պարզելը:
Այնուհետև գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանը նշեց, որ այս պահին պատաստ չէ ցուցմունք տալ, ուստի դատարանը որոշեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքները: Արդյունքում պարզ դարձավ, որ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը առաջադրված մեղադրանքում նախաքննության ժամանակ ևս իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց:
Դատական նիստի ընաթացքում հրապարակվեցին նաև ամբաստանյալ Բաբլոյանի և գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի առերես հարցաքննության արձանագրությունները:
Պաշտպանական կողմը միջնորդեց մեղադրյալների հարցաքննությունը իրականացնել ՝ Դավիթ Ադամյան, Գարիկ Մարգարյան, Արթուր Բաբլոյան, Արման Բաղդասարյան, Արման Խաչատրյան և Նորայր Հայրապետյան, հաջորդականությամբ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը չհրաժարվեց ցուցմունք տալուց, սակայն խնդրեց իրեն ողջամիտ ժամանակ տրամադրել դրան նախապատրաստվելու համար: Դատարանը բավարարեց վերջնիս միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը մարտի 22-ին:
Շմայսի եղբոր թիկնապահ Մալախը հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ քննեց Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի (հայտնի է Մալախ մականունով) բողոքը ընդդեմ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի:
Արթուր Այվազյանը, ով եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը, եւ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով , այժմ վիճարկում է իր վաղաժակետ ազատ արձակվելը:
Այսօր այնպիսի տպավորություն էր, որ դատը վարում էր կալանավորը, վերջինս ուղղակիորեն շանս չէր տալիս դատավորին խոսելու` նրան մեղադրելով Աղվան Հովսեփյանի պատվերը կատարելու մեջ: Կալանավորը, ով երկու օր է՝ հացադուլ է հայտարարել ու կարել իր բերանը, ասաց, որ իր վերին շրթունքից թելը հանել է , որպեսզի կարողանա ազատ խոսել:
Նա սկզբիցևեթ դեմ էր, որ իր բողոքը քննվի առանց իր փաստաբան Հայկ Ալումյանի: Դատավորը նկատեց, որ փաստաբանը չի ներկայացել դատական նիստին` պատշաճ ծանուցումից հետո, որն էլ դարձյալ չհետաքրքրեց իր փաստաբանին պահանջող կալանավորին:
Այնուհետ Արթուր Այվազյանը ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին և դրա համար 4 տարբեր պատճառներ կան: «Դուք ենթակա ենք ինքնաբացարկի, դուք կատարում եք քաղաքական պատվեր»,- հայտարարեց կալանավորը:
Եվ երբ դատավորը հակադրվեց, թե դատարանը ոչ մի պատվեր էլ չի կատարում, Մալախը բացականչեց` ապացույցներ շատ կան: Վերջինիս անչափ զայրանում էր, երբ իրեն անվանում էին կալանավոր, նա ասում էր, որ ինքը քաղբանտարկյալ է: Նա հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, քանի որ ինքն ու Սերժ Սարգսյանը , Աղվան Հովսեփյանը, ով իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում , չեն կարող ունենալ մեկ ընդհանուր աշխարհագրական հայրենիք: Ամբաստանյալը այդպես էլ չհիմնավորեց , թե ինչու է բացարկ հայտնում դատավորին, նույն միտքը մի քանի անգամ կրկնելով` ասաց. «Ես ձեզ պարզ, ոսկեղենիկ հայերենով բացատրում եմ, իսկ դուք չեք լսում»: Նա հաճախակի էր մեջբերում անում օրենսգրքերից, ՀՀ սահմանադրությունից: Նա մինչև վերջ պնդում էր, որ դատական նիստը պիտի հետաձգվի առանց Հայկ Ալումյանի մասնակցության, սակայն դատարանը որոշեց մերժել նրա բողոքը, որին կալանավորը արձագանքեց ծափարահարություններով` «Կեցցե ՀՀ անկախ դատարանը»:
Նշենք, որ այս բողոքը մեկ անգամ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վերջինս հասեցագրել է վարչական դատարանին, վարչական դատարանն էլ իր հերթին դարձյալ ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, դատական նիստի կարճաժակետ ընդմիջումից և վերսկսումից հետո , դատարանի կարգադրիչները բախման մեջ մտան լրագրողների հետ` չթույլատրելով ձայնագիչները տեղադրել կալանավորի դիմաց: Եվ երբ լրագրողները բողոքեցին դատավորին, այնուհետ որոշեցին այս մասին տեղյակ պահել դատարանի նախագահին ` իրենց աշխատանքը խոչընդոտելու համար, նոր միայն պարզաբանեցին, որ սա կատարում են անվտանգության նկատառումներից ելնելով. հնարավոր է կալանավորը պահի տակ վերցնի լրագրողական սարքերը ու շպրտի դատավորի ուղղությամբ:
Արթուր Այվազյանը 5 րոպեանոց ընդմիջման ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ ինքը քաղբանտարկյալ է և մեղադրվում է Հոկտեմբերի 27-ի գործով տեղեկություններ փոխանցելու մեջ: Նա, վկայակոչելով Դավիթ Շահնազարյանին, ասաց, որ այս երկրում քաղաքական պատվերով նստածները ազատվում են միայն քաղաքական պատվերով: Վերջում կալանավորը իր զորակցությունը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանին`որպես արդարության համար մարտնչող մարդու:
Հ.Գ. Նյութը հրապարակվում է aravot.am -ից ուղղակի մեջբերմամբ, սակայն, մեկ շտկում՝ դատապարտյալի մականունը, որ թե Մալախ է, այլ Մանախ:
«Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Մարտի 18-ին Երևանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձն, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:
Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:
Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետևյալը. «2009-10 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ ի վերջո խոսեցի, ասաց թե` մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ»:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. «Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե «տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի»:
Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան և հայտնում բնակարանի տերն ինքն է:
«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Ի միջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:
Գևորգ Գյուլխասյանը վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն արեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:
Ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:
Ի դեպ «Հետք»-ին տված 30.01.2013թ. հարցազրույցի ժամանակ Մանգասարյանն անդրադարձել է Գյուլխասյանի գործին և առաջադրված մեղադրանքի մասին հեգնանքով նշել, որ քննիչը սխալ ուղղությամբ է գործը քննել ու մեղադրանք առաջադրել. «գողություն է տեղի ունեցել, 2 րոպեում կպաշտպանեմ ու Եսայանը չոր դուրս կգա»:
Չի բացառվում, որ երկուշաբթի օրը դատարանում Վլադիսլավ Մանգասարյանը անձամբ որպես զոհ ներկայանա և «բարերարի» դեմքով հերթական անգամ տուժողին իր «օգնությունն» առաջարկի:
Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր մնացած փաստերից առանձնացնենք կարևորը, տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր և միևնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը: Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ հայտարարություն կատարեց նաև տուժողի հայր, վկա Գևորգ Գյուլխասյանը. «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել` նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել»,- ասաց նա»:
Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:
Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի և/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի և փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերի և թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:
Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:
Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն:
Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:
Շարունակում է չլուծված մնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի հայտնաբերման և օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:
Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:
Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում` արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:
Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատշաճ հանրային քննարկումների կազմակերպան խնդիրը, որի հետևանքով հանրության մասնակցությունը հաճախ ձևական բնույթ է կրել:
Արձանագրված դրական զարգացումները.
Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:
Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:
Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին:
Հաջորդիվ կներկայացվեն Օմբուդսմենի տարեկան զեկույցի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության/Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բաժինները։
Պաշտպանի աշխատակազմ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: «ՀԺ»-ի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել «թքել դուրս գալ, քանի որ հոգնել է»: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել և այլևս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես «դատական համակարգի մաքրում»: Տիգրան Սահակյանը մինչև հրաժարական տալը` նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականը պետք է քննի ՀՀ արդարադատության խորհուրդը և եթե այս մարմինը հաստատի այն, ինչը կասկածից վեր է, որ կանի, հետո ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին Սահակյանի լիազորությունները դադարեցնելու համար: Պաշտոնի թավուր մնալուց հետո պետք է մրցույթ հայտարարվի: ՀՀ արդարադատության խորհուրդը` ստացված հայտերով պետք է ընտրի մեկին և նրա թեկնածությունը ներկայացնի հանրապետության նախագահին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում հաստատելու համար:
Հայկական ժամանակ
Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերը և «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը՝ համաձայն որի ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, թողել է ուժի մեջ:
ՍԴ-ն սահմանել է.
1. Ուժ մեջ թողնել ԿԸՀ փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը` «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ»:
2. Հայաստանի Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ կետի համաձայն, որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:
«Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել ենք չկատարած հանցագործության մեջ:
www.aravot.am և www.lragir.am լրատվական միջոցների լրոգրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել», նշված է հայցադիմումի մեջ:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը»:
Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում, այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանը կասկածվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ:
Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրը:
Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:
Արձանագրված դրական զարգացումներ
2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես’ հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Բնապահպանության նախարարության բաժինը։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.