03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...2013 թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների քննությունը:
Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին’ 8 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակ
Մարտի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ավանի Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Շահեն Ղ.-ին:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետ, փակել մուտքի դուռը, նախասրահից ցատկել սպասարկման սրահի ապակե արգելապատնեշի վրայով՝ դեպի աշխատակցի սրահ, որից վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից և ինքը հափշտակելով 1.200.000 դրամ՝ դիմել է փախուստի, սակայն մոտ 500 մ հեռավորության վրա բռնվել է իրեն հետապնդող քաղաքացիների կողմից:
Շահեն Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Մարտի 1-ին՝ ժամը 14:00-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, այս մասին տեղեկացնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացել է, որ Բուդապեշտում սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների և մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը, խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարության ժամանակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին համապամապատասխան Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես Երրորդ Կողմ: Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն: Բացի այդ, նախատրաստվում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա:
Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականությունը և, ընդհանրապես, հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում: Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի Նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, և այդ հիմքով ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու և խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար: Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն:
ՀՀ արդարադատության նախարարություն
Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում` «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ, երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք և քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետև` դատախազությունը, իսկ վերջում` դատարանը: Եթե այսպես գործեն պետական այդ երեք մարմինները, ապա ընտրախախտումների խնդիրը քաղաքականացնելու անհրաժեշտություն ամենևին էլ չի առաջանա:
Այսինքն` եթե ոստիկանությունը, դատախազությունը և դատարանը լինեն իրենց տեղերում, դա կդառնա սովորական իրավական գործընթաց, որի վրա չի սևեռվելու ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի ուշադրությունը, իսկ կանոնավոր կերպով պատժվող հանցագործության դեպքերը սովորաբար միտում ունեն քչանալու: Բայց քանի որ շուրջ 18 տարի այդ հանցագործությունները կիառվում են քաղաքական նպատակների համար, և հենց այդ պատճառով են անպատիժ մնում, մենք ստիպված ենք դրանք քաղաքականացնել` պարզապես տրամաբանությունն է դա հուշում:
Որևէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Ժամանակին, երբ դատվում էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, դատավորը հրապարակավ անկեղծ խոստովանեց`կարծում եք, ես «իմ գլխո՞ւ» եմ դատում, ես գնում եմ նախագահական և իմ որոշումներն այնտեղ եմ համաձայնեցնում: Խնդիրը հենց դա է` ցանկացած բողոք, այդ թվում` ընտրությունների վերաբերյալ, մարդիկ պետք է կարողանան ներկայացնել դատարանին` վստահ լինելով, որ դատավորը կգործի «իր գլխու»` առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Բայց քանի որ մենք վստահ ենք, որ, օրինակ, Տիգրան Առաքելյանին 6 տարի ազատազրկման դատապարտելը նույնպես «համաձայնեցվել է», մենք բացի «խնդիրը քաղաքականացնելուց»` այլ ճանապարհ չունենք:
Նույնը «Մարտի 1ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, և ճիշտ հակառակը` դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ և ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով: Այնպես որ, հարգելի իրավապահներ, մի´ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը և բացահայտեք այն:
Առավոտ
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 27.02.2013թ. դրությամբ ստացվել է 226 հաղորդում: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նշված 226 հաղորդումներից`
— 11 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 6-ը` ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Հարուցված քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություններում, իսկ մանացած 4-ը` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում, որոնցից 1-ը` 1 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 7 անձանց, որոնցից 2-ը գտնվում են նախնական կալանքի տակ:
— 160 դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը, քանի որ հիմնավորվել է, որ հանցագործության մասին հաղորդումները իրականությանը չեն համապատասխանել,
— 7-ին տրվել է գրավոր պարզաբանում,
— 1-ը թողնվել է անհետեւանք,
— 47-ի քննարկումն ընթացքի մեջ է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, վաղը կսկսվի ԱԱԾ աշխատակցի կողմից գործարարի՝ առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձ կատարելու գործով դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը որոշել է հանդիպել Չինաստանից ՀՀ ջինսե տաբատների ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանին և թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել գումարներ:
Այդ նպատակով Ցոլակ Մաթևոսյանը հնարավորին չափ տեղեկություններ է հավաքել Իշխան Ավդալյանի վերաբերյալ, պարզել, որ վերջինս վախենում է իրավապահ մարմինների աշխատակիցներից, չունի կապեր նրանց շրջանակներում, վարում է թանկարժեք մեքենա և ֆինանսապես ապահովված է:
2012թ. նոյեմբերի 22-ին Ցոլակ Մաթևոսյանն իրենց բաժնին ամրակցված ծառայողական մեքենայով հետևել է գործարարին, նստել Իշխան Ավդալյանի մեքենան ու ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, վերջինիս կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբրև թե առաջացած հարկային պարտավորությունների չկատարումը և տնտեսական բնույթի այլ խախտումները չարձանագրելու ու կոծկելու դիմաց, ներկրված և պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով նրանից պահանջել է 8 127 400 դրամին համարժեք 20 000 ամերիկյան դոլար կաշառք ու այդ պատրվակով վերջնական համաձայնության է եկել ստանալու 10 000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Իշխան Ավդալյանը գումարը չի տվել և հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ:
Իսկ Արսեն Բալասանյանը մեղադրվում է իր ընկերոջը՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակից հանդիսացող Ցոլակ Մաթևոսյանին խաբեությամբ գումար աշխատելուն օժանդակելու համար: Նա 2012թ. նոյեմբերի սկզբին, վերջինիս տեղեկատվություն է տրամադրել գործարարի վերաբերյալ: 2012թ. նոյեմբերի 22-ին ջինսե տաբատների գնորդի հետ ծանոթանալու պատրվակով, Ա.Բալասանյանը հանդիպել է Իշխան Ավդալյանի հետ, որպեսզի հեռվում թաքնված Ցոլակ Մաթևոսյանը տեսնի և ճանաչի նրան:
Փաստինֆո
Անկախությունից հետո Հայաստանը պաշտոնավարած ոչ մի նախագահ այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ տեր կանգնել ու պաշտպանել իր ժողովրդին` սկսած նրա ամենատարրական իրավունքներից մինչև ազգային անվտանգության հարցեր:
Թերևս շատերը կկիսեն այն կարծիքը, որ նախագահներից յուրաքանչյուրը յուրովի կամ իր «ախորժակի չափով» թուլացրեց առանց այն էլ երկրաշարժից, պատերազմից ու տնտեսության խարխլումից ջլատված Հայաստանը` առաջնային համարելով իրենց ու իրենց շրջապատի բարգավաճումը: Այդ մոլուցքը այնքան գրավիչ դարձավ մեր իշխանությունների համար, որ, անտեսելով ազգային անվանգության խնդիրները, նրանք նախ տնտեսությունը փոշիացրեցին, ռազմավարական նշանակության օբյեկտները օտարեցին` ստիպելով մարդկանց աշխատանք գտնել օտար ափերում: Հետո, երբ արդեն տնտեսության մեջ թալանելու բան գրեթե չէր մնացել, եղածն էլ մեջ — մեջ էր արված իշխանական շրջապատի կողմից, սկսեցին մարդկանց իրենց սեփական տներից հանել` այս անգամ ստիպելով ոչ միայն աշխատանք, այլ նաև ընդմիշտ արտագաղթել երկրից` արդեն հուսալի կացարան գտնելու նպատակով: Իհարկե, թալանի այս ձևը դեռ շարունակվում է մի քիչ փոփոխված տարբերակով, սակայն այս փուլն էլ է կարծես ավարտվում` տեղը զիջելով պետական և մասնավորապես ռազմական ոլորտում կատարվող լուրջ չարաշահումներին:
ԼՂՀ պաշտպանության բանակին մատակարարված գոմեշի ժամկետանց մսի պատմությունը դրանց շարքից է, որը ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգներից է: Սահմանը պահող ԼՂՀ զորամասերին, զինվորներին տավարի մսի փոխարեն, գոմեշի էժան ու ժամկետանց միս մատակարարած բարձրաստիճան գեներալը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր զինված ուժերում գնումների և մատակարարումների համար, դեռ ազատության մեջ է: Իհարկե, դեռ ակնհայտ չէ կամ գուցե չի բարձրաձայնվում գոմեշի մսի առաջացրած բացասական հետևանքների մասին, որը ազդել է կամ կարող էր երկրի պաշտպանունակության վրա, բայց մի բան ակնհայտ է. հատկապես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում չափազանց շատ էին ԼՂՀ զորամասերից թոքաբորբի, ջրծաղիկի և ինչ-ինչ հիվանդությունների տարածման դեպքերը, որոնք որոշ դեպքերում ուղեկցվում էին բարձր ջերմությամբ և երբեմն էլ հանգեցնում զինվորի մահվան: Դրանցից առնվազն ջերմության առկայությունը վկայում է օրգանիզմում եղած ինֆեկցիայի մասին. այն կարող է ոչ միայն մրսածության, այլ նաև սանիտարական նորմերի կոպիտ խախտումների հետևանք լինել: Համենայնդեպս, դժվար չէ տրամաբանել, որ ժամկետանց, գուցե արդեն նեխման փուլում գտնվող անորակ մսից կարող են մի շարք հիվանդություններ առաջանալ և հանգեցնել ծանր հետևանքների: Իսկ անառողջ ու ֆիզիկապես թույլ զինվորը չի կարող սահման պաշտպանել: Ուստի, վերոնշյալ լուրջ հանցագործությանը` իշխանությունը պետք է տա համարժեք գնահատական` չխնայելով նաև Ա. Փայտյանի վերադասին, ով չէր կարող այդ ամենի մասին չիմանալ, ինչպես նաև մյուս բոլոր պատասխանատուներին:
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այդ գործով սեպտեմբերի 29-ին կալանավորվել էր Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ և կալանքի պահին սրտի կաթված էր ստացել: Օրերս էլ ՊՆ քննչական մարմինը տեղեկացրեց, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել N զորամասի պարենային բազայի պետը:
Այս քրեական գործի (ու նաև այլ աղմկահարույց գործերի) հետ կապված նմանատիպ պասիվ ընթացքը ամենևին էլ գործող իշխանության օգտին չէ. եթե քրեական գործի հարուցումից հետո` 7 ամիս շարունակ, նախընտրական շրջանում որևէ առանցքային պաշտոնյա այդպես էլ չկալանավորվեց ու չդատապարտվեց նման լուրջ հանցանքի համար, ուրեմն ընտրություններից հետո բանակում և մյուս թալանվող ոլորտներում կրկին նույն քաոսն է լինելու. ավելին, սեփական կուսակիցներին կամ մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին ձևականորեն պատժելու շոուներն էլ չեն լինելու…և մենք վերջնականապես ու անհուսալիորեն խրվելու ենք նախկինների և ներկաների փորած ճահճի մեջ:
Որ վիճակը ծայրահեղ ճգնաժամային է` բերեմ ընդամենը 2 օրինակ. մարդիկ իրենց երեխաների 1 — 2 տարվա հացը ապահովելու կամ կուտակված պարտքերը փակելու համար արդեն սկսում են իրենց օրգանները` երիկամները վաճառել:
Այսինքն, մարդիկ այլևս ծախելու ոչինչ չունեն, ապրելու միջոց` ևս, իսկ հայրենի ապաշնորհ կառավարությունը մտածում է Սյունիքի հողերը Իրանին վարձակալությամբ տալու մասին` առանց մտածելու, որ 20 տարի շարունակ հային Հայաստանում քիչ թե շատ պահողը հողն ու ջուրն է եղել, իսկ այն օտարին հանձնելով, թեկուզ` վարձակալությամբ, մենք ուղղակի սկսում ենք ազգային անվտանգությունը վտանգելու ևս մեկ դավաճանական գործընթաց, որի հետևանքները անկանխատեսելիորեն վտանգավոր կարող են լինել…նաև ու առաջին հերթին` իշխանության համար:
Էլմիրա Մարտիրոսյան
Անցած տարվա դեկտեմբերի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը թոշակի անցնելու կապակցությամբ: Թերթը նշել էր նաև, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամը: Եվ ահա երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մհեր Բիշարյանը, որը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քրոջ ամուսինն է: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013թ. մարտի 26-ին: Թերթը հիշեցնում է, որ Շ. Վարդանյանն այն պաշտոնյան էր, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել:
Ժողովուրդ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի», «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից այս տարվա առաջին եռամսյակում արդարադատության նախարարությանը կհատկացվի 42 հազար 555 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետությունը նշված գործերով դիմումատուներին պարտավոր է վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`«Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» վճռով` 2,500 եվրո, «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 3,000 եվրո, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 6,055 եվրո և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 31,000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունից գումար ստանալու անհրաժեշտությունը հիմնավորել է` «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով, ինչին ֆինանսների նախարարը չի առարկել:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.