03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ, հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես` Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Սամվել Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:
Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար:
Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:
Օրենքի դրույթները կոնկրետացվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 151-Ն որոշման մեջ, որի 25-րդ կետի բ ենթակետի համաձայն՝ պարեկապահակային ծառայության ժամանակ օգտագործվում են ռադիոկապի, հեռախոսակապի միջոցներ, ինչպես և հատուկ տեխնիկական այլ միջոցներ (բարձրախոս, տեսախցիկով դիտարկում):
Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող նկարահանումներին, ապա ՀՀ ոստիկանության ծառայողները հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում և, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաև տեսախցիկով դիտարկումներ:
Նշենք նաև, որ դա բխում է միջոցառումների կազմակերպիչների ու մասնակիցների շահերից, ինչպես և նպատակ է հետապնդում վերահսկել ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը:
Ոստիկանության պետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով:
ՀՀ ոտիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման և հանդուժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:
Երևանի բնակիչ, Պարզիկի տղա Սիմոնյան Հակոբը այնքան «պարզ» անձնավորություն է, որ նույնիսկ նրա կատարած հանցագործություններն են անիմաստության աստիճանի պարզունակ. նա շտապ ցանկացել է տաքսու վարորդ «դառնալ», սակայն ժամեր անց «հիշել» է, որ անձնական կարիքներ և բերդում «կրված պարտքեր» ունի, որոնք պետք է փակի…ուրիշի հաշվին:
Շտապողականության հետևանքն էլ այն է եղել, որ 50-ամյա Հակոբը, ի տարբերություն նախկին անգամների, այս անգամ` քրեակատարողական հիմնարկ է վերադարձել ոչ թե մեկ, այլ երկու մեղադրանք շալակած` չմարված նախկին դատվածությունն էլ հետը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված այս գործի հանգամանքները ուսումնասիրելուց մի քանի հետաքրքիր հանգամանքներ, օրինաչափություններ հայտնաբերեցինք: Բայց մինչ դրանց անդրադառնալը, ներկայացնենք քրեական գործի հանգամանքները:
2012թ-ի դեկտեմբերի 25-ին դատարանում քննված գործից տեղեկանում ենք, որ Հակոբը 2011-ի հոկտեմբերին որոշել է «դուրս գալ» գործազուրկի կարգավիճակից, «աշխատել»` «տաքսի քշել», և քանի որ անձնական ավտոմեքենա չի ունեցել, գնացել է իր բնակավայրին մոտ գտնվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների կազմակերպություն` Մարինեի «օֆիս»: Վերջինիս հայտնել է, որ ուզում է նրա մոտ աշխատել` վերցնել կազմակերպության տաքսիներից մեկը և ամսեկան 120.000 դրամ /օրական` 4000 դրամ/ վարձավճարով շահագործել այն: Մարինեն համաձայնել է և Հակոբից անձնագիր պահանջել` վարձակալության պայմանագիր կնքելու համար: «Նոր աշխատողն» ասել է, որ անձնագիրն իր մոտ չէ և խնդրել է` գնալ բերել: Հետո, ինչպես տուժողն է պատմել, այդ ժամանակ Հակոբին զանգահարել են: Վերջինս ասել է, թե իր կինն է զանգողը և երեխային պետք է շտապ հիվանդանոց տանեն: Մարինեն էլ մարդասիրաբար թույլ է տվել, որ տաքսի ավտոմեքենան վերցնի, երեխային տանի բուժհիմնարկ, հետո անձնագիրը վերցնի ու հետ գա: Բայց մեքենային տիրանալուց հետո, Հակոբը խուսափել է Մարինեին հանդիպելուց, միայն մեկ անգամ նրան տարել հիվանդանոց` ազգականի մոտ, տվել մեկ օրվա վարձը` 4000 դրամ, խոստացել է, որ մնացածը ամսվա վերջում կվճարի, սակայն հետագայում նույնիսկ Մարինեի զանգերին չի պատասխանել: Վերցրել է նրա` «Վազ 2107» մակնիշի 2.000.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան ու 2,5 ամսով անհետացել:
Հետագայում, նախաքննության ժամանակ պարզվել է, որ Հակոբն այդ ընթացքում ավտոմեքենան վթարի է ենթարկել` հարվածել է մի ավտոբուսի, և քանի որ, իր պատկերացմամբ, այն այլևս ենթակա չի եղել շահագործման, առանց մեքենայի սեփականատիրոջը տեղյակ պահելու, այն ապամոնտաժել է և մեքենայի պահեստամասերը վաճառել Երևանի «Նաիրիտ» գործարանին հարակից գործող ավտոպահեստամասերի շուկայում` անհայտ անձանց, իսկ վաճառքից ստացված 280.000 դրամը` ծախսել իր անձնական կարիքների համար: Մեքենայի թափքը, որն արդեն նյութական հետաքրքրություն չի ներկայացրել Հակոբի համար, վերջինս այն տարել-նետել է ՀԱԹ հարակից աղբանոցը:
Եվ մինչ Մարինեն կգտներ իր մեքենան և Պարզիկի տղա Հակոբին, վերջինս հասցրել է 2012թ. մարտի 1-ին մի «հերոսություն» էլ անել. ժամը 17:00-ի սահմաններում մոտեցել է Երևանի Տիգրան Մեծի շենքերից մեկի դիմաց կայանված «Ռենո-Սիմբլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Մանվելին, նստել նրա ավտոմեքենան և պատվիրել է իրեն տանել Աբովյան քաղաք: Հասնելով Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 3 կմ-ի հատվածին` Հակոբը գրպանից հանել է դանակը, մոտեցրել Մանվելի որովայնի աջ մասին և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել է նրա մոտ եղած գումարը: Մանվելի պատմելով` ինքը գրպանից հանել և նրան է տվել իր մոտ եղած 4.000 դրամ գումարը, բայց նա չի հավատացել իրեն ու ասել է, որ գրպանները դատարկի: Սիմոնյանը տեսնելով, որ իր մոտ այլևս գումար չկա, ասել է, որ պետք է մեքենան /1.870.000 դրամ արժողությամբ/ տանի և դրանով վճարի քրեակատարողական հիմնարկում պարտված գումարը: Մանվելը, չունենալով այլ ելք, առանց դիմադրության` իջել է մեքենայից և որոշ ժամանակ անց «ջիպ» մակնիշի պատահական մի ավտոմեքենայով հասել Աբովյան քաղաքի ոստիկանություն և հաղորդում տվել կատարվածի մասին: Հետագայում, պարզվել է, ավտոմեքենայի հետ միասին Հակոբը «միամիտ» հափշտակել է նաև Մանվելի անձնագիրը, ավտոմեքենայի փաստաթղթերն ու հեռախոսը, որոնց համար էլ մեղադրողը նրան երրորդ մեղադրանքն է առաջադրել` փաստաթղթեր հափշտակելու համար, սակայն դատաքննության վերջում հրաժարվել է դրանից` համոզվելով, որ փաստաթղթերի և հեռախոսի մասով դիտավորություն չի եղել:
Այդպես էլ Հակոբը, հափշտակված մեքենայով գնացել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղ, հանդիպել իր վաղեմի ծանոթ Գեղամին և վերջինիս առաջարկությամբ գնացել նրա համագյուղացի Յուրիկի տուն` ընթրելու, որի հետ թաղման արարողություններից մեկի ժամանակ է ծանոթացած եղել: Միասին հաց են կերել, Հակոբը գիշերել է Յուրիկի տանը, իսկ հաջորդ օրն առավոտյան, գնացել Յուրիկի ազգականի գազալցակայան` «նիսյայով» գազ լիցքավորելու: Գազալցակայանի ճանապարհին, բացվել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, հարվածել է դիմապակուն, որից վնասվել է դիմապակին և շարժիչի ծածկոցը: Իսկ գազալցակայանից վերադառնալու ճանապահին Հակոբը մեքենայով հարվածել է նաև ձյան կույտին, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիմացի պահպանիչ վահանակը: Հակոբը, այդ վթարված մեքենան տարել` թողել է Յուրիկի բակում և հեռացել: Մի քանի օր սպասելուց հետո, երբ տեսել են Հակոբը չի վերադառնում, զանգահարել են մեքենայի վրա գրված` տաքսի ծառայության հեռախոսահամարով, որտեղից հայտնել են, որ մեքենան գողացված է: Գեղամն ու Յուրիկն այդ մասին տեղեկացրել են գյուղապետին, նա էլ` ոստիկանությանը:
Հայտնի չէ` Հակոբը հասցրե՞լ է բերդի պարտքերը թեթևացնել, թե ոչ, բայց նրան շատ արագ գտել և կալանավորել են, քրեական գործերը միացրել և մեղադրանք առաջադրել: Ու չնայած Հակոբը չի ընդունել մեղադրանքները, այդուհանդերձ դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման և խարդախության համար` նրան դատապարտելով 8 տարվա ազատազրկման: Պարտավորեցրել է` նաև հատուցել տուժողներին հասցված նյութական վնասը: Հակոբին դատավճիռը դուր «չի եկել». նա դիմել է վերաքննիչ դատարան, բայց բողոքից չի հասկացվում, թե նա ինչ է ուզում վերաքննիչից` պատիժը մեղմացնե՞լ, թե՞ պայմանական կիրառել, որպեսզի կարողանա էլի «տաքսի քշել»:
Այժմ` ուշագրավ հանգամանքների մասին. այնպիսի տպավորություն է, որ Հակոբն իր հոբելյանները նշել է հանցագործություններ կատարելով. 40 տարեկանում դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, որից հետո վաղաժամկետ ազատվել է, 45 տարեկանում դատապարտվել է գողության համար և 2009-ին համաներմամբ ազատվել: Այժմ էլ 50 տարեկան է և մեղադրվում է զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում /քր օրի 175 հոդ./ և խոշոր չափերով խարդախություն կատարելու /քր. օրի 178 հոդ./ մեջ:
Ուշագրավ հանգամանքներից մեկն էլ այն է, որ դատարանը Հակոբ Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել Շահումյանի զինկոմ Մարգարյանի կողմից տրված մի տեղեկանք, ըստ որի Հակոբ Սիմոնյանը արցախյան ազատազմարտին մասնակցել է 1994-ի մայիսին կնքված զինադադարից հետո` 1994-ի հուլիսի 15-ից մինչև 1994-ի հոկտեմբերի 18-ը: Թե զինադադարից հետո ԼՂՀ` կոնկրետ որ հատվածում է պատերազմ վերսկսվել, որի մասին հանրությունը չի իմացել և որտեղ է Հակոբի կարիքը զգացվել` հայտնի չէ:
Հակոբի վերաբերյալ մի բնութագիր էլ նրա նախկին բնակավայրի` Հրազդան քաղաքի «Միկրոշրջան-2» թաղամասի լիազոր ներկայացուցիչն է տվել դատարանին, ըստ որի` «…Տրվում է Հակոբ Պարզիկի Սիմոնյանին…, նա բնակվել է Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի … բնակարանում: Հակոբն ամուսնացած է, ունի մեկ դուստր: Այդ հասցեում ապրած տարիներին նա իրեն դրսևորել է որպես ընտանիքի լավ ամուսին և սիրվող հայր: Աշխատասեր է և հարևանների կողմից հարգված: Չի նեղացրել և ոչ մի հարևանի: Հարգանքով է վերաբերվել մուտքի ծերերին: Իր ընտանիքի միակ աշխատող ձեռքն է»:
Հ. Գ. Հետաքրքիր է` ի՞նչ է նկատի ունեցել լիազորը «աշխատող ձեռք» ասելիս, երբ վերջին 10 տարվա ընթացքում Հակոբը ստիպված է եղել իր ժամանակը հիմնականում ՔԿՀ-ներում անցկացնել: Գուցե նախկինում նա իսկապես ընտանիքի լավ հայր է եղել, սակայն մեկ անգամվա սայթաքումը ճակատագրական է դարձել նրա ու նրա պես շատերի համար, ովքեր մեկ անգամ հայտնվելով ՔԿՀ-ի ճահճոտ միջավայրում, այլևս դժվարանում են այնտեղից դուրս գալ, թեկուզ` «կրվելու» պատճառով…
Էլմիրա Մարտիրոսյան
Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով՝ նշելով, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ, և հաշվետվությունների ներկայացման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն ՊԵԿ-ի թերացմամբ կամ կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Իրազեկվել է, որ հարկ վճարողների մուտքագրած անձնավորված տվյալների համապատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս՝ այլ տեղեկատվական համակարգերի կողմից:
Երեկ, սակայն, նույն խնդրի վերաբերյալ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ում տարածած հայտարարության մեջ, որպես «էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման» պատասխանատու նշվել է ՊԵԿ-ը: Ուստի ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ, կիսելով ՄԻՊ-ի մտահոգությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց իրավունքների կատարման անհրաժեշտության առնչությամբ, միաժամանակ հարկ ենք համարում կրկին տեղեկացնել, որ ՊԵԿ-ն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ տնտեսվարող սուբյեկտների համար արդյունավետ էլեկտորային հաշվետվողական համակարգ ներդնելու ուղղությամբ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գործընթացը չի սահմանափակվում միայն ՊԵԿ-ի գործողություններով, այլ անմիջականորեն պայմանավորված է այլ հանրապետական մարմինների կողմից ինչպես գործընթացների իրականացմամբ, այնպես էլ վերջիններիս էլեկտրոնային համակարգերի արդիականացմամբ ու ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգի հետ ներդաշնակեցմամբ: Մասնավորապես՝ որպեսզի ՊԵԿ տեղեկատվական համակարգը կարողանա ընդունել էլեկտրոնային հաշվետվությունները, անհարժեշտ է, որպեսզի տրամադրվեն նույնականացման քարտ, կարդացող սարք, իսկ համակարգ մուտք գործելու պահին համապատասխան պետական գերատեսչությունների համակարգերն առցանց եղանակով հավաստեն և նույնականացնեն համակարգ մուտք գործողի անհատական տվյալները: Կարծում ենք առավել քան հասկանալի է, որ ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրը կապված է ոչ թե ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգի, այլ վերոգրյալ էլեկտրոնային համակարգերի ոչ ներդաշնակ աշխատանքի հետ, իսկ թվարկվածն էլ բավարար է հավաստելու, որ ՊԵԿ-ի գործառույթների և էլեկտրոնային համակարգերի աշխատանքի հետ խնդիրն առնչություն չունի:
Ավելին՝ ՊԵԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել նշված խնդիրների ահազանգմանը և բազմիցս այդ հարցերը բարձարացրել պատասխանատու գերատեսչությունների առջև:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում հաշվետվություններ չներկայացնելու դեպքում բացակայում է իրավախախտման կազմը, ՊԵԿ-ը որդեգրել է նշված տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանտվության ենթարկելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն: Խնդրի կարգավորման նպատակով դեռևս փետրվարի 20-ին ՊԵԿ և ֆինանսների նախարարության ղեկավարության մասնակցությամբ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է չկիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, նույն օրը հարցի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով հանգամանալի պարզաբանումներ է ներկայացրել ՊԵԿ նախագահը:
Միևնույն ժամանակ մեր ափսոսանքն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի՝ հրապարակավ հանդես գալու տոնի ու ձևի առթիվ և համարում ենք, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կատարված ուսումնասիրության և առկա խնդիրների աղբյուրների բացահայտման աշխատանքի որակին:
Հայաստանի գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 8-ին Հայաստանում գործող մի առևտրային ընկերության տնօրենի կողմից Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առևտրային ընկերության տնօրենը, անձնագրերի տպագրության ընթացքում օգտագործվող ալյումինե թաղանթների հերթական խմբաքանակը ձեռք բերելու նպատակով, 2002թ. դեկտեմբերի 17-ից պարբերաբար իր էլեկտրոնային փոստով հաղորդակցվել է մատակարար, Թայվանում գործող «Univacco Technology Inc» ընկերության վաճառքի մենեջեր Սալլի Հուանգի հետ:
Անհայտ անձը կամ անձինք, տեղեկանալով գործարքի մանրամասներին, մատակարարվող ապրանքի դիմաց վճարվելիք գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, ստեղծելով էլեկտրոնային փոստի նմանակ հասցեներ, միջամտել են առևտրային ընկերության տնօրենի և Սալլի Հուանգի էլեկտրոնային նամակագրությանը` որսացել էլեկտրոնային փոստից ուղարկված նամակները և դրանք ՍՊ ընկերության տնօրենի անունից Սալլի Հուանգին վերահասցեագրել այլ` նման, սակայն ոչ նույն էլեկտրոնային փոստի հասցեից:
Միաժամանակ, որսալով Սալլի Հուանգի էլեկտրոնային փոստային հասցեից ուղարկված նամակներն ու հաշիվ-ապրանքագիրը` դրանք առևտրային ընկերության տնօրենին են վերահասցեագրել նույնպես փոփոխված հասցեից` նախապես փոփոխելով նաև հաշիվ-ապրանքագրում որպես առաքող կողմ նշված ընկերության տվյալներն ու բանկային հաշվեհամարը:
Առևտրային ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 3-ին ստանալով կեղծ` 131.027 ԱՄՆ դոլարի հաշիվ-ապրանքագիրը, պարզելով, որ դրանում «Univacco Technology Inc» ընկերության փոխարեն նշված է «Foshan Sky Stone Imp /Exp ltd» ընկերության բանկային հաշվեհամարը, հաշիվ-ապրանքագրի վրա առկա հեռախոսահամարով կապվել է որպես «Univacco Technology Inc» ընկերության վաճառքի մենեջեր Սալլի Հուանգ հանդես եկած անձի հետ, ումից հավաստիացել է, որ «Foshan Sky Stone Imp /Exp ltd» ընկերությունը «Univacco Technology Inc» ընկերության դուստր ձեռնարկությունն է, և ուղարկված հաշիվ-ապրանքագիրն իրական է:
Արդյունքում` 2013թ. հունվարի 10-ին «Univacco Technology Inc» ընկերության հետ որևէ առնչություն չունեցող, օֆշորային գոտում` Մարշալյան կղզիների հանրապետությունում, գրանցված հիշյալ ընկերության` Թայվանի «First comersial bank»-ի հաշվեհամարին առևտրային ընկերության տնօրենը փաստացի փոխանցել է 131.027 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերի նշված գումարը մատակարարին չի հասել. համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:
Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաև Ազգային Ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին` բիրտ [կամ կոշտ] ուժ նրանց դեմ չկիրառելով: Իրավաբան է նաև Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում է բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ` ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի [Ռուբենիչի] մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլև գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:
Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իմանալավ մեր իշխանության «հակումները»` պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, և այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետևելու ընտրությունների ընթացքին, այլև վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը և Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է: Երկրորդ` համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, բան 2008-ին Տեր-Պետրոպանի` ՍԴ ներկայացրածները, և ըստ երևույթին պատահական չէ, որ դրանից առաջ` մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, և այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում` լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:
Երրորդ` որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է` «Ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ` ցրի խորհրդարանը: Հետևաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:
Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր:
Առավոտ
2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:
Գրության մեջ նշված 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հաղորդումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ 3-րդ կետում նշված հաղորդումը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար:
Գրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ կետերում նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում արդեն իսկ նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր:
Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
— 1-ին կետ` 18.02.2013թ. ժամը 15:15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդվել է, որ իրենց է ահազանգել Ավագ Մեժլումյանը և հայտնել, որ թիվ 37/15 ընտրատարածքի դիմաց Սիսիանի քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում: Ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում ահազանգը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետևանք: ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը տրվել է ցուցում` 1-ին կետում նշված հանգամանքների վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով որոշելու համար: 23.02.2013թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ
— 5-րդ կետ` 15.02.2013թ. «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը որում նշվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հաղորդում են բաժանվող ընտրակաշառքի մասին, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10 000-ական դրամ Սարգսյանին ընտրելու համար ու նման բազմաթիվ լուրեր:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
— 6-րդ կետ` 21.02.2013թ. ժամը 12:45-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդվել է, որ iditord.org ինտերնետային կայքում զետեղված է հաղորդագրություն այն մասին, որ 08/13 ընտրատեղամասում Բաբաջանյան 18 շենք 13 բնակարանի բնակիչներ Աննա և Ժաննա Հովակիմյանների փոխարեն քվեարկել են:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
— 9-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ 095-96-92-79 հեռախոսահամարից զանգահարել է Արտակ Համբարձումյանը և հայտնել, որ թիվ 17/05 ընտրատեղամասում իր և դիտորդ Նարինե Իսմաելի նկատմամբ բռնություն է կիրառվել ու կատարվել է լցոնում քվեատուփի մեջ:
22.02.2013 թ. նախապատրաստված նյութերը քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
— 10-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ դիտորդ Նարեկ Բաբայանը զանգահարել է և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանից դուրս առկա են մի քանի հարյուր հատ քվեաթերթիկներ:
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում գրության 2-րդ, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում` 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հանգամանքների հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Հայտնվում է նաև, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ ստացված հաղորդումը /3-րդ կետ/ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր և 23.02.2013թ. Տավուշի մարզի դատախազության միջոցով` քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» կոչվող հյուրանոցային համալիրում գազից մահվան ելքով թունավորման դեպքի առթիվ տնօրեն Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, դիմել է մի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը`1950 թ. ծնված Սամվել Թ.-ն, և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զալինյանի, 1980 թ. ծնված Սարգիս Ղուկասյանի, 1970 թ. ծնված Էլմիրա Ստեփանյանի և 1990 թ. ծնված Արմինե Ռեվազյանի դիակները:
Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման», այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց վրա՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկ էր համարել անդրադառնալ այս խնդրին։
Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը։ Անհանգստացնող ենք համարում այն, որ Պետական եկամուտների կոմիտեն համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության և անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին։
Տնտեսվարողների ազատ զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտ է շարունակել բարելավել հարկային և մաքսային վարչարարությունը. հետևաբար Պաշտպանը շարունակելու է հետևել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը և առաջիկայում ըստ անհրաժեշտության կներկայացնի նաև այլ խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները։
Պաշտպանի աշխատակազմ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.