06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 392 քաղաքացուց ստացված 586 դիմում, որից` 60-ը կրկնակի և 26 քաղաքացիներից ստացված 134 կրկնօրինակ, նույնաբովանդակ դիմում, հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից:
Մուտքագրված դիմումներից 43-ը ՀՀ գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում` 17-ը` ՀՀ Նախագահի, 6-ը` ՀՀ Ազգային ժողովի, 5-ը` ՀՀ ՄԻՊ աշխատակազմերից, 5-ը` այլ պետական մարմիններից, 3-ը` հասարակական և քաղաքական կազմակերպություններից և 7-ը` այլ մարմիններից:
Հաշվետու ժամանակահատվածում բաժին մուտքագրված դիմումներին ընթացք է տրվել կամ դրանք լուծման համար դատախազության այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ են ուղարկվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, անավարտ դիմումներ չկան, անչափահասների վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժին մուտքագրված 586 դիմումներից.
75-ը բավարարվել է,
31-ը մերժվել է, որից 20-ը չի վերաբերել է դատախազի գործառույթներին:
15 դիմում թողնվել է առանց լուծման, քանի որ դիմումատուն չի կարողացել խնդրո առարկան հստակ շարադրել
5 դիմումի թղթակցությունը դադարեցվել է,
206 դիմումի տրվել է պարզաբանում,
15 դիմում ուղարկվել է այլ մարմին
239 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանումներ` դիմումում նշված փաստարկները ստուգելու համար:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժինը 2012թ. ընթացքում կազմակերպել է 236 քաղաքացու ընդունելություն (նախորդ տարվա 184-ի դիմաց, այսինքն` 52-ով ավելի):
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի` 01.08.07թ. թիվ 53 հրամանի` 13.07.04թ. թիվ 277 հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ պահանջի` բաժինը ընթացք է տվել նաև բռնադատվածների վերաբերյալ դիմումներին.
42 քաղաքացուց ստացվել է 46 դիմում, այդ թվում 4-ը` կրկնակի (նախորդ տարվա նույն ժամանակահտվածում` 36 քաղաքացուց ստացվել է 41 դիմում, որից 5-ը` կրկնակի):
28 դիմում բավարարվել է և դրանց տրամադրվել է բռնադատված կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելու մասին տեղեկանք, 16-ով տրվել է պարզաբանում, 1 դիմում մերժվել է` տվյալ անձի կարգավիճակը «Բռնդատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, և 1 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանում:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը, այս մասին հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով: Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու և շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ:
Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը և իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր: Նույնկերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հունվարի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը «գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության Մասիսի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն:
Նա հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով շնչահեղձ անել նրան, սակայն վերջինս ուշագնաց է եղել և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և նրան թողնելով` հեռացել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ, ի վիճակի չի քննչական գործողություններին մասնակցելու և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով` տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը: Թերթը նշում է, որ պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար, քանի որ նրան մոնտաժել է կիսամերկ կնոջ մարմնի վրա»,-գրում է «Հրապարակ»-ը:
Վաղը՝ հունվարի 23-ին Երուսաղեմի հայկական Սուրբ Յակոբ եկեղեցու միաբանները կընտրեն Երուսաղեմի ՝ 97-րդ պատրիարքին:
Թեկնածուները չորս միաբաններ են. Բաբկեն ծ. վրդ. Անուշյան, Վիգեն արք. Հայկազյան, Խաժակ արք. Պարսամյան և ներկայիս առաջնորդական փոխանորդը՝ Արիս արք. Շիրվանյանը:
Մեր ունեցած տեղեկություններով,Արիս սրբազանը դուրս կմնա պայքարից տարիքի պատճառով , Խաժակ սրբազանը կսատարի իր ընկերոջը, և ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով անցած ճանապարհն ու գործունեության լայն ասպարեզը, նաև միջեկեղեցական կառույցներում վայելած հարգանքն ու կապերը, Երուսաղեմի պատրիարք կընտրվի Վիգեն սրբազանը:
Նա ծնվել է Թուրքիայում, 1950-ին, և փոքր հասակից ուսանել է Երուսաղեմում ու ավարտել Ընծայարանի բաժինը, ապա 1968-ին ձեռնադրվել սարկավագ: 1971-ին, Երուսաղեմի պատրիարք Եղիշե արք. Տերտերյանի օրոք դարձել է կուսակրոն քահանա, ձեռնադրվելով աբեղա Ս. Էջմիածնում Վազգէն Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ:
Նա երկար տարիներ եղել է Շվեցարիայի հայոց թեմի առաջնորդը, ապա 2007-2009-ին գլխավորել ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը, որը բավականին լուրջ պաշտոն է:
Հիշեցնենք, որ Թորգոմ արք. Մանուկյանը ընտրվել էր 1990-ի մարտ 22-ին , դառնալով Առաքելական Սուրբ աթոռի 96-րդ պատրիարքը: Նա վախճանեց անցյալ տարի՝ հոկտեմբեր 12-ին, 93 տարեկան հասակում, և միաբանները տեղապահ ընտրեցին 78-ամյա Արիս Շիրվանյանին:
Քաղաքացի Ժաննա Դովլաթյանը բաց նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում ասվում է.
«Երկար տարիների ընթացքում Գաջեգործների 16ա հասցեում՝ իր տանը, Սոնա Ֆահրադյանը, ով շատ լավ տիրապետում է հիպնոսի հնարքներին, խաբում է մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մեր երկու դստրերին, ովքեր առավոտից մինչև ուշ երեկո գտնվում են նրա ազդեցության տակ՝ նյութապես ապահովելով և ծառայելով նրան, այդ ընթացքում նաև բաժանվելով ու հեռանալով սեփական ընտանիքներից։
Սոնա Ֆահրադյանը՝ ոստիկանության պոլիկլինիկայում հոգեբան է աշխատել, աշխատանքից էլ իրականում հեռացվել է հենց վերոնշյալ գործունեության համար։
Շատ եմ խնդրում Ձեզ քանդել այդ որջը և ազատել մեր դստրերին և մյուս քաղաքացիներին Սոնա Ֆահրադյանի ազդեցությունից։
Հարգանքներով՝ Սոնա Ֆահրադյանի գործունեությունից տուժած Դովլաթյանների ընտանիք
Ժաննա Դովլաթյան»:
Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր տեղի չի ունեցել ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, գործով դատական նիստ է նշանակել փետրվարի 7-ին:
Դատավարությունում տեղի է ունեցել մեղադրողի փոփոխություն՝ Արագածոտնի մարզի դատախազ նշանակված Հակոբ Մարտիրոսյանի փոխարեն մեղադրանքը կպաշտպանի դատախազ Սամվել Մկրտչյանը:
Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով): Սերոբ Բոզոյանը միջնորդում է իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով նրան կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով:
Փաստինֆո
«Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան:
Խաչիկյանի փաստաբան ժորա Վարոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլևս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին:
Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տևելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած»: Փաստաբանը նշեց, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. «Այլևս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի»:
Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել յուրացման և պաշտոնական կեղծիքի հատկանիշներով, քանի որ պետբյուջեից թոշակների ու նպաստների համար հատկացված գումարները չէր բաժանել հասցեատերերին»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը:
Մասնավորապես, ցուցմունքներ տվեցին հայր և որդի Աղվան և Անդրանիկ Գրիգորյանները, ովքեր, ի դեպ, դատարան բերման էին ենթարկվել: Առաջինը հայտնեց, որ լուսամուտից տուն է ներխուժել դիմակով, «փոքր զենքով» մի տղամարդ, ով իրեն հարված է հասցրել ու քունքի շրջանում վնասվածք պատճառել: Ավազակները տանտիրոջ մեքենայի մեջ են տեղափոխել իրենց չհրկիզվող պահարանը՝ շուրջ 10 հազար դոլար գումարով և 40-50 հազար արժողության ոսկեղենով: Մեքենան մեկ օր անց գտնվել էր Երևանի 15-րդ թաղամասում:
Աղվան Գրիգորյանը հաստատեց, որ դեպքից 2-3 ամիս անց իրենց տուն են ներկայացել իրավապահները և մեկ երիտասարդի մասնակցությամբ քննչական փորձարարություն իրականացրել: Վերջինս պատմում էր, թե ինչպես է մուտք գործել տուն: Տուժողը դժվարացավ նշել, թե ինչպես է փորձարարության ներկայացվածի անունը՝ թեև նախաքննության ընթացքում հայտնել էր նրա անունը՝ Դավիթ Գալստյան: Ամբաստանյալ Դ.Գալստյանը հայտարարեց. «Երեսս այլանդակված էր, դրա համար չի հիշում», տուժողը չհիշեց նաև, թե վնասվածքներ փորձարարության ներկայացված անձի դեմքին առկա էին, թե ոչ:
Տուժող Անդրանիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ իր ննջասենյակում քնած է եղել, արթնացել է ոտնաձայներից, տեսել մեկ դիմակավոր անձի, վերջինս հարված է հասցրել իր դեմքին, դրա հետևանքով գլխի շրջանում բաց վերքեր է ստացել:
Հետագայում երկրից բացակայելու հիմքով այսօր «արտահերթ» հարցաքննվեց տուժող Էդուարդ Բեզոյանի աներորդին, վկա Մարտին Սողոյանը՝ նա իր քրոջ տան վրա ավազակային հարձակումից հետո «10 րոպե չանցած» է եղել իր քրոջ տանը և դեպքի մասին պատմում էր դեպքին ականատես իր դստեր պատմածներից: Ըստ այդմ, ավազակները չեն վերցրել տանտիրոջ երեխաների «կնունքի խաչերը», ավազակներից մեկը խոսում էր շինծու վրացական առոգանությամբ, մյուսը «Նորագավիթ-երրորդ մասի» խոսելաոճով, նրանց գլխավորում էր խռպոտ ձայնով 40-50 տարեկան մի տղամարդ:
Դատարանի որոշմամբ, փետրվարի 4-ի դատական նիստին բերման կենթարկվեն տուժողներ Կարեն Ջինանյանն ու Երվանդ Գրիգորյանը: Դատարանը դատական նիստին ներկայանալու ծանուցագրեր նորից կուղարկի Նապոլեոն և Միլենա Ազիզյաններին, Ատոմ Ղազազյանին, ովքեր, ըստ բժշկական փաստաթղթերի կամ հարազատների հայտարարության, առողջական պատճառով չեն կարողանում ներկայանալ դատարան:
«Փաստինֆո»
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18–ին՝ ժամը 20:55-ին զինվորը՝ Արտյոմ Գագիկի Հակոբյանը, մահացել է «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.