02.05.2024 | 14:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...2010 թվականի մայիսի 4-ից ի վեր «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։ Այս մասնին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների’ հարկային մարմնում գրանցումը և խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը’ պատճառաբանելով, որ «Էլագրա» ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: Այնինչ «Էլագրա» ընկերությունը համապատասխանում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։
Այդուհանդերձ երկու տարի շարունակ «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտրային գործունեություն իրականացնել։ Ավելին, 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը ևս չէր կարող հիմք հանդիսանալ «Էլագրա» ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։
Ուսումնասիրելով խնդիրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները:
«Մատաղիսի» գործով տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը՝ Արթուր Եղիազարյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը անօրինական է համարում: Վճիռը բողոքարկելով Վերաքննիչ դատարանում, կողմը պահանջում է, որ արդարացված երեք երիտասարդները` Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը կրկին հայտնվեն ճաղերի հետևում:
Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանն էլ իր հերթին է հայտարարել, թե իրեն ողջ ընթացքում փորձել են «գնել»՝ տարբեր մարդիկ են եկել այսպես ասած համագործակցելու համար, սակայն ինքը մերժել է՝ ասելով, որ իր երեխայի արյունը չի ծախվում:
Ըստ Արթուր Եղիազարյանի, «Մատաղիսի» գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողը, «հազար տոկոսով ծախված է»:
Ռոման Եղիազարյանի հորաքույրը՝ Հայկուհի Եղիազարյանը, ևս տարակուսած է.«Ո՞նց կարող է տասնհինգ տարով ազատազրկված երեխաներին, ազատ արձակել դատարանի դահլիճից: Էս ինը տարի է, չկարողացան գտնել, թե ով է արել: Էս հարցին լուծում պետք է լինի, թե ոչ»:
«Հայկական վարկած-ը» «Մատաղիսի» գործի վերաքննիչ բողոքի վերաբերյալ զրուցեց փաստաբան Հայկ Ալումյանի հետ. «Ես կարծում եմ ճաղերի հետևում պիտի հայտնվի իրական կատարողը, ոչ թե այդ երեք հոգին»:
2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` երեկ` մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
2010 թվականի հոկտեմբերին Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:
Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:
Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:
Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի 65-ամյակը լրացավ 2012թ. հունվարի 11-ին։ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ դատավոր Նունիկ Պողոսյանի պարգևատրեց Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի կայքից:
Արդարադատության խորհուրդը, 2013 թվականի հունվարի 9-ին Խորհրդի նիստում, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցնելու վերաբերյալ հարցը, և ղեկավար¬վելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասով, որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին` 2013 թվականի հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։
Հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում լսվելու է «Եվրոպայում մամուլի ազատության վիճակը» զեկույցը, որի հեղինակը շվեդ պատգամավոր Մաթս Յոհանսոնն է:
Զեկույցի մի գլուխ նվիրված է Հայաստանում մամուլի ազատությանը, որտեղ տեղ է գտել նաև օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործը: Խոսքը «ՀԺ»-ին դատի տված երեք պատգամավորների՝ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցի մասին է, որով նրանք «ՀԺ»-ից պահանջել էին խոշոր գումար: «Հայաստանում 2010թ-ին Քրեական օրենսգրքում զրպարտության հոդվածի ապաքրեականացմանը հետևեցին ավելի քան 30 քաղաքացիական հայցեր, որոնց մեծ մասը ներկայացված են եղել պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ լրատվամիջոցների: Մի շարք դեպքերում թերթերը ստիպված են եղել վճարել շատ բարձր տույժեր: «Հայկական ժամանակը» ստիպված է եղել թերթին դատի տված և դատը շահած երեք պատգամավորներին վճարել 6 միլիոն դրամ: Թերթը կարողացել է գումարը վճարել իր ընթերցողների շրջանում կազմակերպված դրամահավաքի օգնությամբ»,- գրված է զեկույցում:
Այստեղ անդրադարձ կա նաև 2012-ի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք ինչպես արձանագրված է զեկույցում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ դիտորդների կողմից գնահատվել են, որպես հանրային վստահության պակասի պայմաններում անցկացված:
Հայկական ժամանակ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու և իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը և հագուստները:
Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը 2012 թվականի դեկտեմբերի 24-ին կարճվել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո նրա դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դրանից հետո աղջիկը մի քանի օր գտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Դիանայի կյանքն ընդհատվեց օգոստոսի 22-ի առավոտյան:
Մարդու իրավունքների պաշտպանին երեկ դիմել էր ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Քաղաքացու դիմումը անմիջապես ընդունվել է քննարկման, որի մասին տեղյակ են պահել նաև դիմումատուին։ Դիմումն ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, որի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք: Օրենսդրությամբ հստակ նախատեսվում է ընտրվելու իրավունքի իրացման նախապայման՝ նախագահի թեկնածուների համար ընտրական գրավի ինստիտուտ, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը: Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա և այլ երկրներ։
Առհասարակ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում: Պարզաբանման կարգով նշենք նաև, որ ՀՀ Օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ ընտրվելու իրավունքից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, քանի որ նման անձինք հոգեկան խարգարման հետևանքով չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։ Ընտրվել չեն կարող նաև ազատազրկման դատապարտված անձինք, քանի որ հանցագործություն կատարած անձը, որի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ինքնաբերաբար զրկվում է այդ իրավունքից։ Նախագահի թեկնածուն չի կարող լինել 35 տարին չլրացած անձ, քանի որ պետք է ունենա որոշակի փորձ, ինչպես նաև վերջին տասը տարում մշտապես պետք է բնակվի Հայաստանում, որպեսզի քաջատեղյակ լինի հայ քաղաքացու առօրյա հոգսերին և խնդիրներին:
Երեկ «Հայկական Վարկած»ը տեղեկություն էր հրապարակել, Սևանի՝ Լևոն Սարգսյանին պատկանող «Ախթամար» համալիրում Ամանորի գիշերը տեղի ունեցած դաժան հաշվերհարդարի մասին, Ամանորի գիշերվա ռազբորկան Ախթամարում | Arm Version (որի ընթացքում Ալրաղացի Լյովի տղաները դաժան ծեծի էին ենթարկել 6-րդ վարչության աշխատակցին) խոստանալով, որ ոստիկանությունից իր պաշտոնական հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակի:
Այսօր Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ «Ախթամարում» իրոք նման միջադեպ եղել է, սակայն քրեական գործ չի հարուցվել, այլ ընթանում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:
3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով մեղադրյաները 18-ն են /2-ը` հետախուզվող/, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2012 թ. դեկտեմբերի 26-ին քրեական գործով ավարտվել է հետևյալ անձանց վերաբերյալ քրեական գործի մասը.
— Վազգեն Խաչիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
— Աշոտ Աբրահամյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Հովհաննես Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Վիգեն Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Վահագն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Բագրատ Մուրադյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Արմեն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Սամվել Էլբակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Արթուր Սուքիասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Համլետ Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Հրանուշ Դանիելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Հովհաննես Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Սարգիս Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:
Նշված անձանց վերաբերյալ քրեական գործի մասն առանձնացվել է առանձին վարույթում: Նրանց և նրանց պաշտպաններին 2012 թ. դեկտեմբերի 27-ին հայտնվել է նախաքննության ավարտի մասին:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրյալներն ու նրանց պաշտպանները խնդրել են տրամադրելու գործի նյութերի պատճեները:
Նախաքննությունը շարունակվում է:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 02:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.