02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Կոմերսանտ» թերթը մանրամասներ է հայտնում պատվիրված սպանության փորձի մասին, որի շրջանակում ձերբակալվել էր ձեռնարկատեր, Վրաստանում ծնված Հովիկ Ալեքսայնանը:
Ըստ «Կոմերսանտի» ` այս տարվա սեպտեմբերին հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել, որ Մերձմոսկվայի Պուշկինոյից քրեական ինչ-որ հեղինակություն «Կրիսմար» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Շահինյանի սպանության համար մարդ է փնտրում:
Ստուգելով այդ տեղեկատվությունը`հետախույզները պարզել են, որ գործարարի սպանության համար վարձու մարդասպան է փնտրել պաշտպանության նախարարության նախկին սպա, նախկինում դատված Վլադիմիր Տումանովը: Խուզարկուները հանցախմբերից մեկի անունից Շահինյանին վերացնելու հարցով բանակցություններ են սկսել Տումանովի հետ:
Արդյունքում պարզվել էր ենթադրյալ պատվիրատուի անունը` շինարարական «Ինպրոֆստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյան: Մինչեւ վերջերս նրանք Շահինյանի հետ գործընկերներ էին եղել: Սակայն այս տարվա ամռանը նրանց միջեւ հակասություն էր ծագել մերձմոսկովյան Ձերժինսկիում երկաթբետոնե արտադրանքի գործարանի հարցով։
Միջնորդը Ալեքսանյանին ծանոթացրել էր Տումանովի հետ, որը 3,5 միլիոն ռուբլու դիմաց սկսել էր կազմակերպել սպանությունը: Իրենց հերթին Տումանովի հետ բանակցությունների ընթացքում խուզարկուները համաձայնել էին «սպանել» Շահինյանին 2 միլիոն ռուբլու դիմաց:
Դեկտեմբերի սկզբին խուզարկուները «բեմադրել էին» Շահինյանի առեւանգումը: Այնուհետեւ լուսանկարներ էին արել, որտեղ իբր խեղդամահ արված Արմեն Շահինյանը պառկած էր փոսում: Այդ լուսանկարները դեկտեմբերի 11-ին կեղծ մարդասպանները փոխանցել էին Տումանովին, եւ նա հենց նույն օրը դրանք տարել էր Ալեքսանյանին: Հենց այն պահին, երբ վերջինս վճարում էր Տումանովին, նրանց ձերբակալել են:
Հովիկ Ալեքսանյանին եւ Վլադիմիր Տումանովին մեղադրանք է ներկայացվել՝ՌԴ-ի ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով եւ 105 հոդվածի 2-րդ մասով: Այդ հոդվածով նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Դատարանի որոշմամբ Ալեքսանյանը եւ Տումանովը երկու ամսով կալանավորվել են:
News.am
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սաքրեն» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ, տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գոլդ-Էներջի» ՍՊԸ հիմնադիր և նախկին տնօրեն Ժորժիկ Բաղումյանը համաձայնության գալով «Սաքրեն»-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ` գործարքի ընդհանուր գումարի 6 տոկոսի դիմաց, 2009թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել ավելի քան 90 միլիոն դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք էլ նա հետագայում օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթուղթ:
Ավելին, 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30 միլիոն դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:
Հետագայում, քրեական գործի նախաքննության հանգամանքների բազմակողմանի հետազոտման նպատակով, հոկտեմբերին Ժորժիկ Բաղումյանին պատկանող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 40-րդ տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Գոլդ-Էներջի» ընկերության կողմից թաքցված հարկերի փաստը հաստատող բոլոր փաստաթղթերը:
Խուզարկության ընթացքում տանտիրոջ չհրկիզվող պահարաններից հայտնաբերվել և առգրավել են նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազեն հանդիսացող մեկական` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ-8» մոդելի որսորդական-սպորտային հրացան, ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ-43» տեսակի երկփողանի 12մմ տրամաչափի որսորդական հրացան և 72 հատ 9մմ տրամաչափի մարտական փամփուշտներ ու 10 հատ 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:
Դեպքի առթիվ Ժորժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ ընդհանրապես իմ կարդացածները հասկանում եմ։ Բայց վերջին օրերին մեր իրականությունում գոնե մի բան կա չեմ հասկացել։
Օսկանեան-Զուրաբյան զրույցի գաղտնի ու անօրեն ձայնագրման ու տարածման մասին «Դատախազությունը մինչ այժմ քրեական գործ չի հարուցել՝ մեկնաբանելով, որ բողոք չի ներկայացվել»։ Բայց, երկուսուկես ամիս առաջ, ճիշտ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային Ժողովում, «անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին` թե գործում չկա բողոք, չկա տուժող, եւ թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. “Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաեւ բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը”»:
Այստեղից էլ իմ չհասկանալու պատճառը. ՀՀ Դատախազությունը երբ ուզենա՝ առանց բողոքի գործ կհարուցի, երբ ուզենա՝ ոչ…
Իմ չար բախտից, երեկ էլի կարդացել էի ՀՀ Սահմանադրությունը, ուր ասված է. «Հոդված 23. […] Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։ […] Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»։
Հիմա արի ու հասկացի…
Երեկ` ուշ երեկոյան թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ` որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունները ճշտելու համար «ՀԺ»-ի թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ է տվել դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքել է: Այդուհանդերձ, թերթին հաջողվել է ճշտել ձերբակալվածների անունները` Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել` ուշ ժամի պատճառով ճշտել չի հաջողվել:
Հայկական ժամանակ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն:
Պատգամավորների ներկայացրած դիմումի մեջ ասվում է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին»:
Նշենք, որ Youtube -ից արդեն ջնջվել է աղմկահարույց խոսակցության ձայնագրությունը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել հայտնի «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ: Դատարանը որոշել է գործն ուղարկել նոր քննության և հայտնաբերել իրական մեղավորներին:
Նշենք, որ դատարանն արդեն 4 տարի քննում էր աղմկահարույց այս գործը` նրանց մեղադրելով Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու և սպանելու մեջ:
«ՉԻ» տեղեկություններով՝ շաբաթ օրը հերթական խուլիգանության դեպքն է գրանցվել «Jose» գիշերային ակումբում: Խուլիգանական «օպերացիան» հրահրել և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերիկը: Վերջինս իր ընկերների հետ ակումբում զվարճանալիս է եղել և կողքի սեղանի տղաների հետ վեճի է բռնվել, որից հետո կողմերը սկսել են շամպայնի շշեր նետել միմյանց վրա: Թերթի տեղեկություններով՝ դեպքի վայր են շտապել ՀՀ ոստիկանության՝ գիշերային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները. ականատեսները փաստում են, որ Վաչոյի որդուն և նրա ընկերներին կարմիր բերետավորները բերման չեն ենթարկել որևէ բաժին, այլ հորդորել են հեռանալ տարածքից:
ՀՀ ոստիկանությունից թերթին տեղեկացրել են, որ իրենք ահազանգ չեն ստացել, և նմանատիպ դեպք գրանցված չէ իրենց մոտ: Թերթն ավելացնում է, որ նշված օբյեկը պատկանում է ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, որը լքել է Հայաստանը և հիմա ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Հոկտեմբերի 18-ին Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժանաբար սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը:
Նույն օրը, ժ. 23.50-ի սահմաններում, Արսեն Շահբազյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «որովայնի ձախակողմյան շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ կատարվում է նախաքննություն, և 6 անձի նկատմամբ էլ՝ Կարեն, Արմեն, Վաղինակ Հարությունյանների, Անուշավան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի եւ Մ.Խառատյանի, ընտրվել է կալանավորում խափանման միջոցը:
Մ.Խառատյանն ու Վ.Հարությունյանը հետախուզման մեջ են:
Նախնական տեղեկատվության համաձայն, Ս.Սարգսյանի մեքենան բախվել է Ս.Հարությունյանի մեքենային: Նրանց միջև վեճ է սկսվել: Ս.Հարությունյանը կանչել է Արմեն, Կարեն եւ Վաղինակ Հարությունյաններին, նրանց ընկերոջը՝ Անուշավանին: Դաժանաբար ծեծել, ոտքերով, դանակով հարվածել են Արսենին՝ վերջինիս սպանել:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդը՝ հայրը (ի դեպ, նրան իրավահաջորդ են ճանաչել սպանությունից մեկ ամիս հետո), դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին: Ըստ դիմումատուի, արարքի քրեաիրավական որակումը ճիշտ չի տրվել, այն պետք է որակվեր խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:
Ըստ տուժողի իրավահաջորդ Գ.Շահբազյանի` «Խմբի կողմից կատարած խուլիգանությունը միասնական հանցագործություն է: Այն, որ խմբի անդամները տեղյակ են եղել , ունեցել են նախնական համաձայնություն, խմբի անդամի կողմից խուլիգանական գործողությունների կատարման ժամանակ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ ունենալու և կիրառելու մասին, թույլ են տվել խմբի անդամների կողմից խուլիգանության ժամանակ դրանց գործադրումը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ խմբի անդամների գործողությունները ենթակա են որակման ՀՀ քրօրի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց նաև, որ Արաբկիրի դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հովհաննիսյանին, Կ.և Ա.Հարությունյաններին կալանքից անհապաղ ազատել և ստորագրություն ընտրել քաղաքից չբացակայելու մասին:
Նոյեմբերի 12-ին փոխվել է նրանց խափանման միջոցը:
«Մեկ ամիս տեւած նախաքննությունը ձեւական բնույթ է կրում: Կայացված որոշումները թվագրված են այնպիսի ժամանակներով, երբ սպանությունը տեղի չէր ունեցել»,-ասում է Վ.Էլբակյանը:
Գործում կա ուշագրավ մի փաստաթուղթ էլ. Ս.Աբովյանին ուղարկել են փորձաքննության, սակայն հարց են տվել ոմն Հայկ Ստեփանյանի, թե թմրամիջոցը ինչ եղանակով է օգտագործել:
Տուժողի իրավահաջորդը բողոքել էր ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի գործողությունների դեմ, սակայն նրանց բողոքը ուղարկվել է կրկին նշյալ քննչական բաժին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Aravot.am
Հայաստանի դատական համակարգում լուրջ տեղաշարժեր են սպասվում: Panorama.am-ի աղբյուրների հաղորդմամբ շուրջ 6 դատավոր իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են գրել: Հայաստանի դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց լուրը` ասելով, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 20 դատավորների վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Բացի այդ 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:
«Արդարադատության խորհրդի վարույթներ գաղտնի են և դրանց վերաբերյալ ոչինչ չի կարելի հրապարակել, մինչև չավարտվի վարույթը և չլինի ուժի մեջ մտած որոշում», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը:
Panorama.am
Հ.Գ. Ինչ խոսք, դատավորները, որոնց անունները շուտով կորոշակիացվի, դիմում են գրել ոչ սեփական ցանկությամբ: Հավաստի վարկած է, որ վերընշված վեց դատավորներին ստիպել են այդ անել, քանի որ այդ դեպքում նրանք թոշակ կստանան, իսկ պաշտոնից ազատվելիս՝ կզրկվեն թոշակից:
ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման և նրա համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կապ ունենալ չի կարող:Այս մասին ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Ըստ նրա, բոլոր մեղադրանքները մտածածին են և անհիմն:
Հիշեցնենք, որ համացանցում՝ YouTube-ում, հայտնվել է Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Լևոն Զուրաբյանը հայտարարություն էր տարածել և դրա համար մեղադրել ԱԱԾ-ին:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.