02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից և փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի առաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ` ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի` ժամանակները փոխվել են: Պարզապես այդ մարդկանց մեջ դեռ մնացել է խորհրդային մտածելակերպից եկող վախը:
Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին` խիստ կարևոր է և արդիական: Համաձայն եմ այն գործիչների հետ, ովքեր պնդում են, որ առանց այդ ճշմարտության բացահայտման մեզ դժվար կլինի առաջ շարժվել: Քաղաքականությունն այսօր խանգարում է այդ իրադարձությունների իրավական, բարոյական և պատմական գնահատականին: Իսկ եթե խոսենք մեր նորագույն պատմության, օրինակ` 88 թվականի՞ մասին: Այստեղ էլ, ցավոք սրտի, քաղաքական «շերտավորումներն» առայժմ բավականին շոշափելի են: Պատճառները գրեթե նույնն են. իրադարձությունների առանցքային դերակատարներից շատերը ողջ-առողջ են (Աստված, իհարկե, երկար կյանք տա) ու մեծ մասամբ քաղաքականության մեջ են: Թերևս դրանով է բացատրվում, որ նույն պատմության չարաբաստիկ դասագրքում, երբ խոսվում է դարաբաղյան շարժման մասին, չի հիշատակվում «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամի անուն:
Այդ քաղաքականացված ոճով է գրված ոչ միայն պատմության դասագիրքը: Ահա դրվագ 2004 թվականի փիլիսոփայության (“) դասագրքից: «Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը և թալանեցին ու ավերեցին երկիրը, դա ևս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար` թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները ևս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը` ոչխարին, որպես համեղ պատառ»: Որքանով են այդ դատողությունները փիլիսոփայական` դժվարանում եմ ասել: Բայց այդ «արժեքային» եզրահանգումները հիմնված են երկրորդ նախագահի ժամանակաշրջանի պաշտոնական քարոզչության և 90-ականների սկզբին սոցիալական մեծ զրկանքներ կրող բնակչության որոշակի շրջանակներում ձևավորված առասպելաբանության վրա:
Հաջորդ տարվա փետրվարին նշվելու է ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Արդյոք մենք ամեն ինչ գիտե՞նք այդ շարժման մասին:
Առավոտ
Առավոտ
2012թ.-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 383 դեպք` նախորդ տարվա 454 դեպքի փոխարեն:
«Այս տարի գրանցվել է գողության 186, նախորդ տարվա 275 դեպքի դիմաց: Մարմնական վնասվածքների դեպքերն այս տարի 35-ն են, որից ծանր էր 7 դեպքը, իսկ նախորդ տարի թիվը կազմել է 47, որից ծանր էր 12 դեպքը: 2011թ.-ին արձանագրվել է ավազակային հարձակման 15, իսկ այս տարի` 2 դեպք»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
Տիկին Դուրյանը հայտնեց, որ ոստիկանության պետի հանձնարարականով` համագործակցում են ԿԳՆ-ի պատասխանատուների հետ, անչափահասների հետ աշխատելիս կիրառվում են նոր մեթոդներ. «Օրինակ, իրավախախտ հաշվառման մեջ գտնվող անչափահասների հետ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես` նրանց հետ այցելեցինք ծերանոց, Խարբերդի մանկատուն: Դա կարևոր քայլ էր և մեծ ազդեցություն թողեց երեխաների վրա. նրանք եղան այն մարդկանց կողքին, ովքեր ունեն դրա կարիքը: Խարբերդում նաև ծառատունկ կազմակերպեցինք»:
Քչերը գիտեն, որ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասան Սամվել Ղարիբյանը «Շանթ» ընկերության սեփականատեր, գործարարներ Մանվել և Վարշամ Ղարիբյանների հարազատ եղբայրն է:
Սամվել Ղարիբյանը մասնագիտությամբ դերասան է և իր ապրուստը վաստակում է`նկարահանվելով «Դժվար ապրուստ» ֆիլմում. Սամվել Ղարիբյանը՝ մարմնավորում է Մերիի հոր՝ Ռոբերտի կերպարը:
Վերջերս, փորձելով լուծում գտնել իր եղբայրների՝ Մանվել և Վարշամ(Յուրա) Ղարիբյանների տարիներ շարունակ տևած հակամարտությանը, ընթացող վեճերը հարթելու նպատակով՝ այլ ելք չտեսնելով, նա բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ բառացի խնդրելով փրկել իր եղբայրներին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «ճիրաններից» և իր ընտանիքի դեմ իրականացվող ոտնձգություններից:
Սակայն, ինչպես պատմեց Սամվել Ղարիբյանը, ՀՀ նախագահին հասցեագրված բաց նամակից հետո, էլ ավելի է բարդացել իրավիճակն ու հիմա արդեն իրեն էլ են ներքաշել օրեցօր խճճվող սարդոստայնի մեջ:
«Բաց նամակից հետո ինձ հրավիրեցին Ապարանի քննչական բաժին,- պատմեց Սամվել Ղարիբյանը,- որտեղից տեղեկացա, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ապարան քաղաքում գտնվող նախկինում ինձ պատկանող տունը խարդախությամբ վաճառելու և իմ հորը՝ Արամ Ղարիբյանին խոշոր վնաս պատճառելու մեղադրանքով: Մեկ տարուց ավելի սպիպված եմ եղել պայքարել՝ ապացուցելու համար իմ անմեղությունը, որից հետո միայն քննիչները տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, արդարացման հիմքով կարճեցին իմ դեմ հարուցված քրեական գործը:
Ես այս գործը չէի կապի իմ կողմից ՀՀ նախագահին հասցեագրված բաց նամակի հետ և չէի մտածի, որ Աղվան Հովսեփյանն է դրանով փորձում ինձանից վրեժ լուծել իր՝ կրտսեր եղբորս՝ Վարշամի նկատմամբ հովանավորչության և մեր ընտանիքի դեմ իր կողմից կատարվող ոտնձգությունների մասին հրապարակավ խոսելու համար, եթե «Ապարանի» քրեական գործը կարճելուց հետո, Երևանի Մալաթիայի քննչական բաժնում իմ դեմ նոր քրեական գործ չհարուցվեր, այս անգամ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար: Քննիչի կողմից ինձ մեղադրանք է առաջադրվել, որ, իբրև, ես, չլինելով «Մավա Իմպուլս» ՍՊ ընկերության աշխատակից, նախկինում ինձ պատկանող Երևանի Վանտյան 61 ա հասցեում գտնվող տարածքում առանց պետական գրանցման 2009 — 2010թ. ամեն օր արտադրել և վաճառել եմ 900 հատ հաց, որի արդյունքում պետությանը պատճառել եմ 2.785.632 դրամի վնաս, իսկ տուգանքներով 35.870.400 ՀՀ դրամ:
Քննիչի կողմից մեղադրանք ներկայացնելուց հետո, դատարանն իմ խափանման միջոցի հարցը լուծելիս, հաշվի առնելով գործում առկա փաստերը, որոշում կայացրեց ինձ չկալանավորելու մասին: Ներկայումս, այդ գործը ևս պատրաստվում են ուղարկել դատարան:
Ի՞նչ կարող եմ անել ամենազոր դատախազի շինծու մեղադրանքների դեմ. ընդամենը համարձակվեցի բացահայտ ասել իրականությունը, ու այժմ, առանց ձևականությունների, ինձ ներքաշեցին քրեական գործերի մեջ, հաշվի չառնելով, որ ես հաշմանդամ եմ, ապրում եմ վարձով ու ընդամենը ցանկացել եմ պաշտպանել իմ եղբայրներին, ընտանիքս, մեր քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքը` ՀՀ գլխավոր դատախազի ապօրինի ոտնձգություններից: Ես հասկանում եմ, որ միգուցե հիմա էլ, երբ պատմեցի այս ամենն ավելի մեծ ճնշումներ լինեն իմ նկատմամբ, սակայն կարծում եմ, որ իրավիճակն այսպես թողնել չի կարելի»:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ամփոփել է 2012-ի վիճակագրությունը.
«Հարգելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհը կենտրոնանում է մարդու իրավունքների վեհ գաղափարի վրա, մենք ցանկանում ենք յուրովի տոնել այն, և հայտնել, թե այս տարի Հայաստանում պետական մարմիններն են առավել հաճախ խախտել մարդու իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանությունն ունի շատ հարթություններ: Կարելի է դրանք ընկալել մեկ մարդու մեկ խնդրի տեսանկյունից: Կարելի է դրանք պատկերացնել նաև որպես հազարավոր մարդկանց համար արդարություն և ապահովություն ստեղծող համակարգային լուծումներ: Այս տարվա համակարգային խնդիրներին մենք առավել մանրամասն կանդրադառնանք 2013 թվականի մարտի 31-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցով: Իսկ այսօր մենք ցանկանում ենք հիշել և գնահատել մեր այն գիտակից, խիզախ ու օրինապաշտ քաղաքացիներին, ովքեր իրենց խնդիրները նախընտրել են լուծել իրավական ճանապարհով՝ օմբուդսմենի հետ պայքարելով տարբեր պետական մարմինների ապօրինությունների դեմ:
Մեր քաղաքացիներից ոմանք մեզ հետ պայքարել և ստացել են իրենց հասանելիք անվճար բուժօգնությունը, թոշակը կամ թաղման նպաստը, ստացել են կադաստրում պետական գրանցումը կամ քաղաքապետարանում իրենց օրինական շինարարության թույլտվությունը, լուծել են իրենց անձնագրի, այլ փաստաթղթերի կամ հաշվառման հարցը, վերականգնել են գազի, ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նրանք մեզ հետ միասին կանխել են մեկ ուրիշի ապօրինի շինարարությունը, աշխատանքից իրենց անարդար ազատումը, իրենց բնակարան ապօրինի ներխուժումը, ոստիկանությունում իրենց հարազատի ծեծը կամ ստորացումը, հարկադիր կատարողների ցինիկ անգործությունը: Նրանք մեր օգնությամբ թույլ չեն տվել, որ չինովնիկը զրկի իրենց սեփականությունից, հեռացնի ԲՈՒՀ-ից, չտա զինվորական ծառայությունից հասանելիք տարկետումը կամ արձակումը:
Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այդ մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք ենք տվել: Դրանց ընթացք տալուց հետո պարզվել է, որ 820 մարդու բողոք հիմնավոր է, և այդ հիմնավոր դժգոհությունները հիմնականում վերաբերել են հետևյալ մարմիններին. ՀՀ ոստիկանություն (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (97 բողոք), ՀՀ արդարադատության նախարարություն (91 բողոք), ՀՀ պաշտպանության նախարարություն (68 բողոք), Երևանի քաղաքապետարան (52 բողոք):
Այն, որ քաղաքացիները ներկայացրել են հիմնավոր բողոքներ այս կամ այն պետական մարմնից, չի կարող լիարժեք բնորոշել այդ մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Այդ վերաբերմունքը լավագույնս արտահայտում է մեկ այլ վիճակագրություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի կայացրած ԽԱԽՏՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ վիճակագրությունը: Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է յուր ապօրինության մեջ: Սա է դրսևորում պետական մարմնի վերաբերմունքը և անարգանքը մարդու իրավունքների և օրինականության նկատմամբ:
Եվ այսպես, Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականին կայացրել է 27 խախտման որոշում.
ՀՀ դատախազություն -6
ՀՀ պաշտպանության նախարարություն- 6
ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարություն — 4
ՀՀ արդարադատության նախարարություն — 3
Երևանի քաղաքապետարան — 2
ՀՀ ԿԱ ոստիկանություն — 2
ՀՀ կրթության և գիտության նախարարություն — 1
ՀՀ արտաքին գործերի նախարարություն — 1
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե — 1
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն — 1
Մարդու իրավունքների պաշտպանը չունի պարտադրող լիազորություններ, այն խորհրդատվական մարմին է իշխանությունների, ընդդիմության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մարդկանց համար, բայց մարդու իրավունքների խախտման նրա որոշումները խարան են յուրաքանչյուր պետական մարմնի համար (կամ գոնե պետք է այդպիսին լինեն քաղաքակիրթ հասարակությունում):
Այսպիսին էր մարդու իրավունքների պաշտպանության մեր վիճակագրությունը այս տարի:
Մաղթում ենք առավել պաշտպանված ու հավասար իրավունքներ բոլորիս:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան
Մինչ հանրապետական մամուլը տարբեր մեկնաբանություններ է ներկայացնում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանության և դրա հետևանքով, անմեղ մարդուն կալանավորելու միջադեպի արդյունքում աշխատանքից ազատված մարզի դատախազի տեղակալի, ինչպես նաև ձերբակալված Կապանի ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Դանիելյանի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ, հանրության այս գործին տեղյակ հատվածը զարմանում է, թե ինչո՞ւ են այսքան ձգձգում իրերն իրենց անուններով կոչելը, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ սպանությունը կատարվել է վերջին տարիներին Սյունիքի մարզում մի շարք «հերոսություններով» արդեն իսկ հայտնի դարձած Զարզանդը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնազորի պետը:
Վերջինս «հարուստ» կենսագրություն ունի. բոլորի հիշողություններում դեռևս թարմ է, թե ինչպես տարիներ առաջ, Գորիս քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով Զարզանդը ջարդեց Գորիսի դատավոր Ի. Բեգլարյանի գլուխը ու մնաց անպատիժ, ինչպես Լիսկայի հրահանգով՝ ծեծեց դպրոցականին և դարձյալ մնաց անպատիժ:
Իսկ, երբ տեղի ունեցավ Քաջարանի հայտնի դեպքը, արդեն լցվել էր սյունեցիների համբերության բաժակը, և ամենազոր ախրանիկը որոշ ժամանակով թռավ Սյունիքից ու սիրելի Լիսկայից, մինչև ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը:
Այնուհետև նա կրկին վերադարձավ Սյունիք, բայց ստացվեց այնպես, որ գործը կրկին բացվեց ու նա կրկին «չքացավ»:
Վերջին ժամանակներս, կարծես պրոբլեմ չունեցող մարզպետի շուրջ օղակը սեղմվում է, և այս գործի հետ կապված ցանկացած ձերբակալություն նրա տրամադրությունը էլ ավելի է գցում : Իսկ մարդիկ հույս ունեն, որ մի օր նախագահի խոստացած հովանավորչության վերջը կգա, ու գոնե այս գործի արդար քննության արդյունքում, կպարզվի իրականությունը, և Սուրեն Խաչատրյանը վերջնականապես կհայտնվի իր ամենահարազատ ու արժանավոր տեղում՝ ճաղերի հետևում:
Հիշեցնենք որ, կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես և դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
Դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիում ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացի՝ 41-ամյա Վլադիմիր Ս.-ն և 37-ամյա Դիանա Ե.-ն՝ մեքենայության փաստով:
Գործի նյութերի համաձայն, 2011 թվականի հունվարին Վլադիմիրն ու Դիանան 600 լարի և 5 հազար դոլարի գումար են շորթել Կատեվան և Անատոլյա Սափանիձեներից և խոստացել են ազատ արձակել նրանց դատապարտված որդուն՝ Դավիթ Սափանիձեին: Գումարն ստանալուց հետո Վլադիմիրն ու Դիանան անհետացել են, տեղեկացնում է «Գռուզիա Online»-ը:
Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների,խաբեբաներին որոնում էին նաև Հայաստանի իրավապահ մարմինները՝ նմանատիպ հանցագործություն կատարելու համար:
Ի դեպ, 2004 թվականին Վլադիմիր Ս.-ն մեքենայության մեղադրանքով դատապարտվել էր Վրաստանում:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:
Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ 2006թ. հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ստեփան Հակոբյանի կողմից Ս. Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մասով քննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան։ Այս մասին հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Հակոբյանը, Ս. Զատիկյանի հետ նախկինում ունեցած վիճաբանության պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, նախնական համաձայնության գալով Ն. Խաչատրյանի հետ, Ա. Առուշանյանին նյութապես շահագրգռելով պատվիրել է սպանել Ս. Զատիկյանին:
Ա. Առուշանյանը 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում, «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Սեդրակ Զատիկյանի վարած ավտոմեքենայի վրա, որի հետևանքով մեքենայի ղեկի մոտ նստած Ս. Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ս. Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկությամբ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:
Նշենք, որ Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Ղեւոնդյանի մասով գործը դատարան է ուղարկվել տարիներ առաջ եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեռեւս 2007 թվականի դատավճռով Ա. Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Հովհաննիսյանը և Լ. Ղեւոնդյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով:
Ս. Հակոբյանի եւ Ն. Խաչատրյանի նկատմամբ 2007 թվականին հայտարարվել էր հետախուզում։ Ս. Հակոբյանը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ Ն.Խաչատրյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։
Նշենք, որ Ս.Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդին է:
Վրաստանում բիզնես ունենալը «խարոշիյ տոն»-ի է վերածվել հայ բիզնեսմենների և օլիգարխների համար, նրանք այնտեղ են տեղափոխում իրենց բրենդների բիզնեսները, փորձում ծավալվել ոչ միայն վրացական հարկային բեռի թեթև լինելու, այլև` նոր շուկաներ նվաճելու համար:
«Մոցարտ» շոկոլադի և «Խոերոգրաֆ» ժամացուցային բրենդների հայաստանյան «տիրակալ», ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ Թբիլիսիի կենտրոնական հրապարակի մերձակայքում բացել է «Խոերոգրաֆ» պրիստիժնի խանութը: Հիշենք, որ նման խանութ նա ունի նաև Երևանում: Հյուսիսային պողոտայի ամենամեծ ու շքեղ խանութը հենց «Խոերոգրաֆն» է:
Ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանությունում ակտիվորեն քննարկվում էր համակարգի աշխատողների մասնագիտական գիտելիքները ստուգելու համար թեստավորում անցկացնելու հարցը: Անգամ համազգեստավորների շրջանում մտավախություններ կային, որ թեստավորումը կրճատումների պատճառ կդառնա: Թե ինչ փուլում է գործընթացը, երեկ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողներն ամեն շաբաթ մասնագիտական համապատասխան պարապմունքներ կանցկացնեն, ինչից հետո կլինի ստուգատես, որի ժամանակ Էլ կցուցադրվեն գիտելիքները»,- ասել է նա` չբացառելով, որ կլինեն նաև ազատվողներ: «Արդյունքներով պայմանավորված` հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ տեղափոխվեն այլ ծառայություն, հնարավոր է լինեն աշխատակիցներ, որոնց կտրվի լրացուցիչ ժամանակ` վերստին պարապելու, չի բացառվում, որ լինեն այնպիսիք, որոնք կազատվեն աշխատանքից»: Իսկ հնարավո՞ր է, որ թեստավորման գործընթացի իրական նպատակը կադրային կրճատումներն են: «Նպատակն է բարձրացնել կատարողական կարգապահությունը»,- պատասխանել է Ահարոնյանը:
«Հրապարակ».
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.